15:50 09.11.2019
Մեքսիկական Օախակա նահանգում ոստիկանության պարեկության վրա հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 2-ը` վիրավորվել: Այդ մասին հայտնում է Reforma-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին` տեղի ժամանակով 18:00-ին (Երևանի ժամանակով 04:00-ին) Սան Վիսենտե Կոատլան գյուղում: Նահանգապետ Ալեխանդրո Մուրատը դատապարտել է հարձակումը և կոչ արել դատախազին հետաքննություն անցկացնել:
14:39 09.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 13-ամյա Ս. […]
14:20 09.11.2019
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի: Այս մասին հայտնել է IRNA-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի և 312 տուժածի մասին: Ստորերկրյա ցնցումների հետևանքով ավերվել էին բազմաթիվ շինությունները: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին, Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ […]
13:30 09.11.2019
Ավստրալիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Եվս 7 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակի ուժգնության պատճառով փրկարար ծառայությունները չեն կարողանում հասնել ամենից շատ տուժած վայրերին: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում […]
13:06 09.11.2019
Այն տունը, որտեղ բնակվել է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Կիևում, լրջորեն տուժել է հրդեհի հետևանքով: Այս տանը Փարաջանովը ապրել է իր կնոջ՝ Սվետլանա Շչերբատյուկի հետ ամուսնության առաջին տարիներին: Լրջորեն տուժել են Փարաջանովի նկարները, արխիվը: Այս տանն է նկարահանվել «Փարաջանով՝ տոմս դեպի հավերժություն» տունը, տեղեկանում ենք «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայության ֆեյսբուքյան էջից: Մանրամասները` տեսանյութում:
12:47 09.11.2019
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 27 բերման ենթարկվածների մասին, ովքեր երեկ Բաթումում և Թբիլիսիում բողոքի ցույցեր էին կազմակերպել նույնասեռական անձանց մասին պատմող ֆիլմի դեմ, գրում է Ria Novosti-ն: Կինոռեժիսոր Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարեցինք» (Then We Danced) ֆիլմը վրացական Takes Film և շվեդական French Quarter Film ընկերությունների համատեղ արտադրանքն է: Հիշեցնենք` Թբիլիսիում և […]
11:37 09.11.2019
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում անցկացվող ցույցերի ընթացքում մասնակիցները կրակի են մատնել Պեդրո դե Վալդիվիի անվան համալսարանը, գրում է 24 Horas-ը: Քաղաքի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 20 մարտական հաշվարկ: Հրդեհը մարելու ընթացքում մեկ հրշեջ վիրավորվել է: #AHORA #CBÑ trabaja en apoyo a @cbsantiago por tercera alarma de incendio #Santiago Cc […]
10:45 09.11.2019
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 20:25-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր:
09:46 09.11.2019
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:30-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Ա.) դուրս է եկել ճանապարհի […]
09:38 09.11.2019
Նոյեմբերի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղում՝ 2500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
08:16 09.11.2019
Նոյեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին՝ Սարդարապատ ընթանալի․ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]
21:10 08.11.2019
ՌԴ «Շերեմետևո» օդանավակայանում տղամարդուն չեն թողել նստել ինքնաթիռ գեր կատվի պատճառով, գրում է NTV-ն: Միխայիլ Գալինն իր կատվի հետ պետք է Մոսկվայից թռներ Վլադիվոստոկ: Օդանավակայանում նշել են, որ կատուն կշռում է 10 կգ, ինչը նորմայից 2 կգ-ով ավելի է: Տղամարդուն խնդրել են, որ կատվին տեղափոխի ուղեբեռի բաժնում: Տղամարդը բացատրում էր, որ կատուն կենդանի չի հասնի […]
20:52 08.11.2019
Կոլումբիայում ընտանի կատուն փրկել է մահից մեկ տարեկան փոքրիկին: Միջադեպը տեղի է ունեցել Բոգոտայում: 27-ամյա Դիանա Լորենա Ալվարեսը դուրս է եկել տնից` մեկ տարեկան Սամուելին թողնելով միայնակ, մահճակալի մեջ: Երբ նա վերադարձել է, տեսել է, որ փոքրիկը մահճակալում չէ, այլ գետնին է, և հանգիստ սողում է: Որպեսզի հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, մայրը նայել […]
19:56 08.11.2019
Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի արարատի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվեց ոստիկանություն […]
19:17 08.11.2019
Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվեց ոստիկանություն ու խոստովանեց […]
18:55 08.11.2019
«911» ծառայություն նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում […]
18:35 08.11.2019
Նոյեմբերի 8-ին` ժամը 14:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող դռների արտադրամասում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Վերջինս, ինչպես նաև երեք մարտական հաշվարկ անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել […]
17:30 08.11.2019
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 300 մարդ, գրում է Associated Press-ը: Հիշեցնենք, որ այսօր Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ (ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ցնցումների հետևանքով տուժել է 312 մարդ, ավերվել շուրջ 30 շինություն: Երկրաշարժը զգացվել էր նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և […]
16:59 08.11.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին Կապանի համայնքապետարանի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «Եվրովերելակ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի […]
15:31 08.11.2019
Արդեն մի քանի օր է, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանին ու նրա միակ խնամակալը համարվող՝ Լենա Բադալյանի տանը, գրում է SHAMSHYAN.com-ը: Հարկադիր կատարողները քանի օր է, այցելում են 83-ամյա տատիկի տուն և պահանջում, որպեսզի նա տունը լքի, մինչդեռ Բադալյանները հայտարարում են, որ մի խումբ պաշտոնյաներ իրենց […]
15:08 08.11.2019
Այսօր առավոտյան` ժամը 10։30-ի սահմաններում, Ամասիայի հրշեջ-փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարապատ համայնքի Արփենի բնակավայրում խոտի դեզ է այրվում։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարներին հրդեհաշիջման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար օգնության են հասել ևս երկու մարտական հաշվարկ ՝ Ամասիայից և Աշոցքից, բայց գյուղի բնակիչներ Հովհաննես և Զորիկ Միքայելյանների տնտեսությանը պատկանող 2000 հակ անասնակերը փրկել չի հաջողվել, […]
14:33 08.11.2019
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և խնդրել է իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ հեռախոսազրույցի ընթացքում […]
13:05 08.11.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին ահազանգ էր ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած […]
13:02 08.11.2019
Զանգվածային թունավորում է տեղի ունեցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բեռլինգտոն քաղաքում։ Ռեստորանի հաճախորդներից 11 մարդ է թունավորվել «Super 8» նյութից։ 1 մարդ մահացել է, ևս 10 մարդ թունավորված է։ Այս նյութը, ինչպես հայտնում է ամերիկյան մամուլը, օգտագործվում է դեզինֆեկցիա իրականացնելու համար։ Այն օգտագործել են աշխատանքային օրվա վերջում՝ տարածքը մաքրելիս։ Տարածքը մաքրող աշխատակիցներից մեկը վատ է զգացել […]
09:54 08.11.2019
Նոյեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1 հա, Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտ՝ 40 հա, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3000 քմ, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր […]
09:43 08.11.2019
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 02:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի թիվ 96 շենքի մոտակայքում գտնվող սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:15-ին, մարվել՝ 03:30-ին: «Լուէլ» սուպերմարկետի պահեստում (մոտ 20 […]
00:39 08.11.2019
«Վուլվերհեմփթոն» ակումբի իսպանացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը Եվրոպա լիգայի խմբային փուլի խաղում ոչ միտումնավոր վնասվածք է հասցրել «Սլովան» ակումբի պաշտպան Կենան Բայրիչին: Նա հարվածը ստանալուց հետո կորցրել է գիտակցությունը: Մոտ 10 րոպե նրան օգնություն են ցուցաբերել։ Պաշտպանին դաշտից դուրս են բերել պատգարակով և անմիջապես հոսպիտալացրել են։ Ավելի ուշ ակումբի մարզիչը հայտնել է, որ ֆուտբոլիստը թիմի հետ […]
21:27 07.11.2019
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27 գր քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը: […]
20:33 07.11.2019
Հնդկաստանի բնակիչ 42-ամյա Սուբխաշ Յադավը գրազ է եկել իր ընկերոջ հետ, որ կուտի 50 ձու, սակայն 41-րդ-ն ուտելիս մահացել է, գրում է Gulf News-ը: Հաղթողը պետք է ստանար մոտ մոտ 14000 դրամ։ Նշվում է, որ 41-րդ ձուն ուտելուց հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը և մահացել: Բժիշկները նշել են, որ Յադավը մահացել է բարդացումներից:
19:50 07.11.2019
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:39-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Եղիշե Դ.-ի (ծնված […]