16:02 11.11.2019
«Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական կազմակերպության կազմակերպիչ և բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Ջեյմս Լե Մեզյուրյեին Ստամբուլում գտել են մահացած: Այս մասին հայտնում է Diriliş Postası-ն: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է նրա` Բեյօղլու շրջանում գտնվող տան բակում: Ըստ ոստիկանության նախնական տվյալների` մահվան պատճառը կարող է լինել վայր ընկնելը:
15:52 11.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում ծնողի կողմից երեխայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու փաստով: Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, նշված տարածքի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 15-ամյա Հ. Ա.-ի մայրը երեխային ծեծում է և դանակով սպառնացել ու ստիպում է, որպեսզի երեխան զբաղվի մարմնամավաճառությամբ, իսկ երեխան կարողացել է տանից դիմել […]
14:45 11.11.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 11-ին` ժամը 05:11-ին, հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 […]
13:40 11.11.2019
Հնդկաստանի արևելյան շրջաններում առնվազն 10 մարդ է մահացել «Բլբուլ» («Սոխակ») փոթորկի առաջացրած հետևանքների պատճառով: Փոթորիկը կիրակի բախվել է Հինդուստան թերակղզու հյուսիսարևելյան շրջաններին։ Մինչ այս արդեն հայտնի էր դարձել, որ նույն փոթորկի պատճառով 13 զոհ է եղել հարևան Բանգլադեշում։ Եվս 44 մարդ երկու երկրներում համարվում է անհետ կորած։ Նրանք բոլորը ձկնորսական նավակներով ծովում են եղել, երբ […]
13:30 11.11.2019
Գերմանիայի հարավ-արևմուտքում 18 մեքենա վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 29 մարդ վիրավորվել է, հայտնում է «Բավարիայի ռադիոն»-ն: A7 մայրուղու վրա` Մայն գետի վրայի կամուրջն անցնելիս, պիկապի վարորդը կորցրել է իր մեքենայի կառավարումը և բախվել արգելապատնեշին: Մերկասառույցի և մռայլ եղանակի պատճառով այլ մեքենաներ չեն կարողացել ժամանակին արգելակել և բախվել են միմյանց: Միջադեպի հետևանքով չորս մարդ ծանր […]
12:20 11.11.2019
«Լիվերպուլ»-ը 2 մլն եվրո է հավաքել «Ռոմա»-ի երկրպագուների կողմից դաժան ծեծի ենթարկված իռլանդացու բուժման համար: Միջադեպը տեղի է ունեցել մոտ 1,5 տարի առաջ: 2018 թվականի ապրիլին իռլանդացի Շոն Կոքսը եկել էր Լիվերպուլ` իր սիրելի թիմին երկրպագելու համար: «Լիվերպուլ» ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հանդիպելու էր իտալական «Ռոմա»-ի հետ: Այդ խաղը, սակայն, Շոնը չտեսավ, տեսավ նաև, թե […]
11:17 11.11.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 138 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու` 16, ծեծի՝ 13, յուրացման կամ վատնման` 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման […]
10:33 11.11.2019
Նոյեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Պետրոս Չիչյովն՝ իր վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետի «ղամիշների» մեջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի […]
09:52 11.11.2019
Նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 10/8 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կիմա Ե.-ի վարած BMW X5 մակնիշի 36 OT 916 համարանիշի, 23-ամյա Ալբերտ Հ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 14 MT 014 համարանիշի և Գյումրիի բնակիչ, 33-ամյա Արտյում Ե.-ի վարած Mercedes մակնիշի 35 GX 774 համարանիշի […]
23:03 10.11.2019
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:32-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան փողոցում՝ ավտոտնակում, այրվում է չշահագործվող «Москвич» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:44-ին, մարվել՝ 21:12-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
22:47 10.11.2019
Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Արզումանյանը և Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Աղբյուրի տեղեկություններով` նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկությունների, նմանատիպ […]
22:17 10.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Պապիկ Ծովյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 6-ին՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի հետևանքով: Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վասպուր Կոստանյանը իր վարած ՎԱԶ-21723 մակնիշի 66 CG 669 համարանիշի ավտոմեքենայով՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, […]
21:01 10.11.2019
Նոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի:
20:31 10.11.2019
Նոյեմբերի 10-ին, ժամը 13:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նոր Արեշ 43-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կնոջ այրված դի կա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Տան մոտակայքում հայտնաբերվել է Սոնիկ Հ.-ի (ծնված 1936 թ.) այրված դին: […]
19:45 10.11.2019
Նոյեմբերի 10-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլի» հարևանությամբ գտնվող վերգետնյա անցման տակ բախվել են Երևանի բնակիչներ, 51-ամյա Գեղամ Զաքարյանի վարած Porsche Cayenne մակնիշի 33 TS 314 համարանիշի և 39-ամյա Գրիգոր Ավետիսյանի վարած Suzuki մակնիշի AC 313 համարանիշի մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել […]
17:10 10.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Գիշերը ժամը 03։10-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, […]
11:53 10.11.2019
Նոյեմբերի 10-ին, ժամը 00:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Խաչատուր Գ., ծնված 1980 թ.) […]
11:24 10.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Սահակյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում իր վարած ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո, հայտնում է shamshyan.com-ը։ Պարզվել է, որ նա ծառայում էր Ոստիկանության Զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի 1-ին վաշտում՝ որպես ավագ։ Ինչպես […]
11:00 10.11.2019
Այրվել են Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքի (3000 քմ) 1000 քմ հատվածը, ջերմահարվել՝ 500 քմ, ինչպես նաև ամբողջությամբ այրվել է կից երկհարկանի փայտյա տունը (56 քմ): Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ Իկկա Ռոնկաինեն (ծնված 1949 թ.). վերջինս հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել […]
23:45 09.11.2019
Այսօր` նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Կարեն Հարությունյանը` իր վարած Nissan մակնիշի 35 NG 652 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա 70/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, միջին տարիքի տղամարդ հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և […]
18:29 09.11.2019
Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. առկա են ծխացող օջախներ, հայտնում են ԱԻՆ լրատվականից: Նոյեմբերի 9-ին` ժամը 09:30-ին, հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 41 փրկարար ծառայող: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 32 աշխատակից:
17:54 09.11.2019
«Սկզբում միայն ծուխն էր, հետո արդեն բոցը երևաց, մինչև Ազգային ժողովի տանիքը բարձրանում էր: Հետո ամբողջ տանիքով տարածվեց»,- ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին SHANTNEWS.am-ին պատմեց բնակիչներից մեկը: Կինն ասաց՝ այրված տունը ազգությամբ ֆինն մի տղամարդու էր պատկանում, նրա կինը հայ է: Հրդեհից տղամարդը տուժել է: «Նա, իրենց ավանդույթների համաձայն, ֆիննական փայտե տուն էր կառուցել, իսկ […]
17:44 09.11.2019
Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ […]
17:19 09.11.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը, ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի հետքերով, մեկնել է դեպքի վայր: Մեր թղթակցի խոսքով՝ ձեռք բերված բոլոր տեղեկությունները ոչ պաշտոնական են, քանի որ տարածքը շրջափակված է, լրագրողները չեն կարողանում մուտք գործել ու ԱԺ հետնամասից նկարահանել: ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ դեպքի վայրում է ԱԻ փոխնախարարը: Հրդեհը բռնկվել է ԱԺ հետնամասում գտնվող տանը, այնտեղից փոխանցվել է […]
17:10 09.11.2019
Սանկտ Պետերբուրգի համալսարանի դասախոսի ուսապարկում գտնված կնոջ անդամահատված ձեռքերը պատկանել են նրա սիրեցյալին։ Այս մասին դասախոս Օլեգ Սոկոլովը խոստովանել է քննության ժամանակ։ Այսօր, հիշեցնենք, դասախոսին դուրս են բերել գետից՝ սառած վիճակում։ Նրա պայուսակում իրավապահները հայտնաբերել են կնոջ ձեռքերն ու տրավմատիկ ատրճանակ։ Ավելի ուշ, դասախոսի տանը հայտնաբերել են կնոջ մարմինը՝ անդամահատված։ 63-ամյա դասախոսի խոստովանությունից հայտնի է […]
16:39 09.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 12:10-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցում բախվել են Volkswagen Tiguan և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 քաղաքացի, որոնցից մեկը մանկահասակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի […]
16:15 09.11.2019
Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության […]
15:51 09.11.2019
Սանկտ Պետերբուգում քրեական գործ է հարուցվել դասախոսի նկատմամբ, որի ուսապարկում իրավապահները հայտնաբերել են կնոջ կտրած ձեռքեր։ Նույն ուսապարկում եղել է նաև տրավմատիկ ատրճանակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Իրեն՝ տղամարդուն էլ, հայտնաբերել ու հանել են գետից՝ սառած վիճակում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Իրավապահները ներկայում քննություն են իրականացնում` պարզելու դեպքի հանգամանքները։