TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ԱՄՆ-ում ռեկորդային սառնամանիքներ են

11:14 13.11.2019

ԱՄՆ արևելյան հատվածում սառնամանիքներ են, գրում է CBS-ը: Չիկագոյում օդի ջերմաստիճանն իջել է՝ հասնելով -13-ի, ինչը գերազանցել է 1986 թ-ի ռեկորդը: Նշվում է, որ սառը օդային հոսանքների ներթափանցումը բնորոշ է ոչ թե նոյեմբեր, այլ հունվար ամսվան: Բուֆալոյում կամ Դեթրոյթում տեղումների մակարդակը հասնում է 25 սմ-ի: Սաստիկ ցրտի պատճառով շատ դպրոցներ և հաստատություններ այսօր փակվել են, […]

̰
Քաբուլում՝ ՆԳՆ շենքի մոտ, ականապատված մեքենա է պայթել․ կան զոհեր

11:10 13.11.2019

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ականապատված մեքենա է պայթեցվել։ Կա 7 զոհ։ Եվս 7 մարդ վիրավոր է, գրում է Интерфакс -ը: Պայթյունը որոտացել է մայրաքաղաքի հյուսիսային հատվածում՝ ՆԳՆ շենքի մոտ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել։  

̰
Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. կան տուժածներ

10:20 13.11.2019

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:33-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գարուն Ի., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Մարզումների ժամանակ ծանր վնասվածք ստանալու հետևանքով 20-ամյա մարմնամարզուհի է մահացել

23:30 12.11.2019

20 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի մարմնամարզության ուսանողական թիմերից մեկի անդամ Մելանի Կոուլմանը: Նա մահացել է մարզման ժամանակ վնասվածք ստանալուց երկու օր անց: Մելանին ծանր վնասվածք էր ստացել զուգափայտերի վրա վարժանքի ընթացքում: Բարդ վարժություն կատարելիս նա չի կարողացել ժամանակին բռնել զուգափայտը, վայր է ընկել և վնասել է ողնաշարը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներн անզոր են […]

̰
ԱՄՆ-ում գնդակահարել են ռեփեր Lil Reese-ին

19:30 12.11.2019

ԱՄՆ-ում կրակել են ռեփեր Թավարես Թեյլորի վրա, որն ավելի հայտնի է որպես Lil Reese: Երաժիշտը ծայրահեղ ծանր վիճակում է: Այդ մասին հայտնում է ABC 7 Chicago-ն: Հիպ-հոփ կատարողը փողոցում փոխհրաձգության ժամանակ պարանոցի շրջանում վնասվածք է ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը վկաներից տեղեկացել է, որ անհայտ անձը տեղափոխել է վիրավոր տղամարդուն: Իրավապահները գտել են լքված մեքենա՝ […]

̰
Նրա ձեռքին դանակ կար. ուսանողուհուն սպանած դասախոսի ցուցմունքից հատվածներ են հրապարակվել

18:39 12.11.2019

Սանկտ Պետերբուրգում 24-ամյա ուսանողուհուն դաժանաբար սպանած դասախոսն այսօր դատարանում ցուցմունք է տվել: Նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատացել է, դատական նիստը նույնիսկ ստիպված են եղել ընդհատել: Դասախոսի պաշտպանն առաջարկել է նիստն անցկացնել դռնփակ, որ չլուսաբանվի, սակայն դատավորը մերժել է առաջարկը: 63-ամյա դասախոսի՝ Օլեգ Սոկոլովի և 24-ամյա ասպիրանտի՝ Անաստասիա Եշչենկոյի սիրավեպի մասին սկսել են խոսել 2016-ից: Դրանից հետո […]

̰
Համացանցում է հայտնվել ինքնաթիռի արտակարգ վայրէջքը սառույցի վրա

17:00 12.11.2019

American Airlines ավիաընկերության ինքնաթիռը թևով դիպչել է գետնին, երբ արտակարգ վայրէջք է կատարել սառցակալած թռիչքուղու վրա: Կատարվածը նկարահանել են ինքնաթիռի ուղևորները: Տեսանյութը հրապարակվել է ABC 11 հեռուստաալիքի հաղորդավար Անդրեա Բլենֆորդի ֆեյսբուքյան էջում: Ինքնաթիռն ուղևորվում էր Գրինսբորոյից Հյուսիսային Կարոլինա: Ձնաբքի պատճառով օդաչուները ստիպված էին որոշ ժամանակ պտտվել օդանավակայանի երկնքում: Երբ ինքնաթիռը նորից փորձել է վայրէջք կատարել, […]

̰
Ֆրանսիայում երկրաշարժը 30 տուն է ավերել

16:21 12.11.2019

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Լե Թեյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը 30 տուն է ամբողջությամբ ավերել, ևս 250-ը զգալի վնաս է կրել: Այս մասին հաղորդել է BFMTV-ն: Նշվում է, որ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մոնտելիմար քաղաքի մերձակայքում: Ստորերկրյա ցնցումները տևել են ընդամենը 10 վայրկյան, բայց դրա ցնցումները զգացվել են նաև Լիոնում, Մոնպելյեում, Ավինյոնում: Հաղորդվում […]

̰
Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել

15:51 12.11.2019

Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել: Բժիշկների խոսքերով՝ երեխան կայուն բավարար վիճակում է: Հիշեցնենք, որ  դեպքը տեղի էր ունեցել երեկ Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում: 36-ամյա կինն ու նրա 9 ամսական աղջիկը շենքի 9-րդ հարկից նետվելուց հետո տեղում  մահացել էին, իսկ փոքրիկ տղան ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Ինքնասպանությունից առաջ […]

̰
Գազայի հատվածում իսրայելական հարվածից հետո դպրոցներում դասերն ընդհատվել են

15:49 12.11.2019

Երեքշաբթի օրը Գազայի հատվածի այն մասում, որտեղ Իսրայելը հարվածել է պաղեստինյան հրամանատարի տանը, դպրոցներում դասընթացներն ընդհատվել են: Չեն անցկացվել նաև որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասերը: Պաղեստինի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկու մարդ զոհվել է, որոնցից մեկը Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարն է՝ իր տանը իսրայելական ուժերի հարվածի հետևանքով: Ինչպես հաստատել է Իսրայելի […]

̰
Երևանում 17-ամյա ուսանողը դանակահարել է 51-ամյա տղամարդուն

15:22 12.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ոստիկանության ծառայողները բացահայտել են նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին […]

̰
Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին՝ մեքենայից գողանալով թանկարժեք ժամացույցը

13:10 12.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին, հայտնում է shamshyan.com-ը: Նա դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իրեն պատկանող Nissan Teana մակնիշի […]

̰
Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ Իշխանասար լեռան մոտ, նկատվել են հրդեհի օջախներ

11:20 12.11.2019

Նոյեմբերի 11-ին` ժամը 15:43-ին, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արբանյակային դիտարկման կայքի մշտադիտարկման արդյունքում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, նկատվել են հրդեհի օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ: Ժամը 20:10-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները […]

̰
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը

10:30 12.11.2019

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 18:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 3-րդ կմ-ին «Lada Largus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոման Գ., ծնված 1961 թ.)  […]

̰
«Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս

09:37 12.11.2019

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:11-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 փրկարար ծառայող: Ժամը 18:30-ին մթության […]

̰
Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին, այլ ԻՊ զինյալները

00:10 12.11.2019

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին, և մատնացույց են անում ԻՊ զինյալներին: Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են հոգևորականներից մեկի ID քարտի լուսանկարը»: Հիշեցնենք, որ ահաբեկիչները երեկ սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը։  

̰
Տղամարդը բանտ է նստել, որ սովամահ չլինի

23:54 11.11.2019

Հնդկաստանի Չեննայ քաղաքի բնակիչը ռումբի գոյության մասին 2 կեղծ զանգի համար բերման է ենթարկվել և ձերբակալվել, գրում է Indiaglitz-ը: Նա 2 անգամ ամուսնացած է եղել, սակայն նրա կանայք փախել են իրենից: Դրանից հետո տղամարդը աշխատանքից դուրս է եկել և հայտնվել է ընկճախտի մեջ: Այդպիսով՝ տղամարդը ցանկացել է բանտ նստել՝ անվճար սնվելոը և տանիք ունենալու համար: […]

̰
Ուսանողուհուն դաժանորեն սպանած դասախոսի բնակարանից կադրեր են հրապարակվել

23:03 11.11.2019

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դոցենտ Օլեգ Սոկոլովը մեղադրվում է նույն համալսարանի ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի սպանության մեջ: «Սոկոլովը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»: Հետաքննության նախնական վարկածի համաձայն ՝  դոցենտ Սոկոլովը նոյեմբերի 7-ին կրակել է ասպիրանտ Եշչենկոյի վրա, իսկ նոյեմբերի 9-ի գիշերը որոշել է ազատվել մարմնից և այն մասնատել: Նոյեմբերի 9-ի […]

̰
Մոսկվայում 36-ամյա կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից

22:34 11.11.2019

Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից: Կինը և մի երեխան տեղում մահացել են, իսկ մյուսի կյանքի համար պայքարում են բժիշկները: Ըստ նախնական տվյալների՝ ինքնասպանության պատճառը անձնական խնդիրներն են եղել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը գրություն է թողել: Գրության մեջ նա ներողություն է խնդրել իր ամուսնուց, նաև […]

̰
14-ամյա ամերիկացի աղջիկը մեղադրվում է 59-ամյա տղամարդուն սպանելու համար

21:56 11.11.2019

Ֆիլադելֆիայի ոստիկանությունը 14-ամյա աղջկան մեղադրել է 59-ամյա տղամարդու սպանության համար: Ալբերտ Չերնոֆը կենդանապաշտպան էր: Նրա մարմինը ոստիկանությունը հայտնաբերել է մահճակալին կապկպված վիճակում: Գլխի վրա խոշոր վերք է եղել, իսկ կրծքի հատվածում սուր կտրող գործիքից վնասվածքներ: Մինչ ոստիկանություն փնտրում էր կասկածյալին, նա իր մոր և երկու պաշտպանների հետ ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Պաշտպաններից մեկը հայտնել է, […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, ավտոմեքենաներ են վնասվել

21:42 11.11.2019

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոտնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, որոնք կրակի հետևանքով լուրջ վնասվել են, […]

̰
Բեռլինում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ

20:35 11.11.2019

Բեռլինում պատրաստվում են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասազերծմանը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: Ինչպես նշվում է, անցյալ շաբաթ գերմանական մայրաքաղաքի արևելքում՝ Հելլերսդորֆի շրջանում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 250 կգ-անոց զինամթերք: Ներկայումս այդ վայրը շրջափակված է, մոտակա տների բնակիչներին խնդրել են լքել տարածքը: Նրանց համար երկու հարևան դպրոցների մարզադահլիճներում պատրաստվել են տարածքներ. երեխաներ ունեցող […]

̰
15-ամյա տղան որոնվում է որպես անհետ կորած

20:30 11.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ղամիշլիում Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում պայթյունների հետևանքով կա 6 զոհ և 26 վիրավոր. Մ․ Հայրապետյան

20:21 11.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է, որ Ղամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան. «Այսօր Սիրիայի Ղամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։ Սիրիայից ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 26 մարդ. Ղամիշլիից հայտնում են, […]

̰
Տավուշում, Լոռիում և Սյունիքում ապօրինի ծառահատումներ են բացահայտվել

20:09 11.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություններ։ Նոյեմբերի 9-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, հերթական ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Իջևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու վարած «Զիլ»-ը, որը բարձված էր մոտ 5 խորանարդ […]

̰
Քրգործ` Սափեյան եղբայրների կողմից զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ

19:13 11.11.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ Արագածավան գյուղի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. նոյեմբերի 07-ին` ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը […]

̰
4 կգ մարիխուանա` վանաձորցի 37-ամյա բնակչի տանից

18:53 11.11.2019

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից […]

̰
Դասախոսի կողմից դաժանաբար սպանված ռուս ուսանողուհու մայրը պատմել է դստեր վերջին օրվա մասին

18:40 11.11.2019

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսի կողմից սպանված 24-ամյա ուսանողուհու` Անաստասիա Եշչենկոյի մայրը պատմել է, որ դուստրը կյանքում շատ ծրագրեր է ունեցել, ցանկացել է դասավանդել համալսարանում: Այս մասին հայտնում է Life-ը: Աղջկա սպանության մեջ մեղադրվում է դոցենտ Օլեգ Սոկոլովը: Աղջկա մոր խոսքերով՝ Անաստասիան ծնողներին չի պատմել իր սիրեցյալի մասին, Սոկոլովին ճանաչում էին որպես նրա ուսումնական ղեկավար: «Սպանության օրը […]

̰
Գողացել էին վարելահողով անցնող խողովակաշարերն ու բռնվել

18:22 11.11.2019

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Անհայտ անձը կամ անձինք գողացել էին Եղվարդ քաղաքում գտնվող մի երիտասարդի վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը։ Նախնական հաշվարկով, տուժողին պատճառվել էր 2․000․000 դրամից ավելի վնաս։ Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օրեր տևած օպեարտիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին գողությունը կատարած անձանց ինքնությունը։ Նրանց հետ տարված […]

̰
Ահաբեկիչներն այսօր սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը

16:55 11.11.2019

Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ Աբրահամ Պետոյանին: Նրանք սպանվել են Դեր Զորում, երբ սեփական ավտոմեքենայով մեկնել էին օգնություն ցուցաբերելու Դեր Զորում ապրող մի քանի հայ ընտանիքների և տեղեկանալու համայնքի կյանքի մասին: Հայ քահանայի և […]

̰
BACK_TO_TOP