10:41 01.11.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 4-ը` նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5,
ֆիզիկական ներգործության, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և բնակարանային գողության՝ 3-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կանխամտածված սնանկության ու
փաստաթղթերը կեղծելու՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, փողերի լվացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար․ 12 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
12:20 09.08.2025
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումըԹուրքիայի իշխանությունները ողջունել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը, որը ստորագրվել է նախօրեին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ «Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս հնարավորությունն իրացնելու ջանքերում», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև շնորհակալություն է […] ...
12:10 09.08.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 7-ին Նոր Խարբերդի 5-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Նա օգոստոսի 4-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: 22-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: ...
12:02 09.08.2025
Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ․ հայտարարությունԻրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես կայունությանն ուղղված կարևոր քայլ: Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ: Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության X ցանցում հրապարակված գրառման մեջ: Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կապ […] ...
11:50 09.08.2025
Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցությանՎլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցության։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։ Սա շատ հեռու է մեր հողի վրա տեղի ունեցող այս պատերազմից, որը դեռևս չի կարող ավարտվել առանց մեզ, առանց Ուկրաինայի։ Ուկրաինան պատրաստ […] ...
11:40 09.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնումՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Օգոստոսի 7-ին Ճամբարակ քաղաքի 48-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է ներկայացել «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփ, գնդացրի 5 փամփուշտ և «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչով։ Հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում […] ...