TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+23.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածը 4 տարեկան է

09:20 24.10.2019

Հոկտեմբերի 23-ին` ժամը 23:01-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Combo» մակնիշի (վարորդ՝ Անդրեաս […]

̰
Հրդեհ Արևիկ գյուղում

08:44 24.10.2019

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:24-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արևիկ գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 16:48-ին: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ:

̰
Մահվան ելքով վրաերթ Վայոց Ձորի մարզում

08:10 24.10.2019

Հոկտեմբերի 23-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Մ-ն իր վարած ВАЗ 21013 մակնիշի 35 XԼ 137 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122.7 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակչուհի՝ 45-ամյա Զ. Մ-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր […]

̰
Խաղի ժամանակ չմուշկի սուր հատվածով կտրվել է օլիմպիական չեմպիոնի կոկորդը

23:44 23.10.2019

ՌԴ մայրցամաքային հոկեյի լիգայի (КХЛ)  առաջնության «Մետալուրգ»-«Ակ Բարս» հանդիպման ժամանակ չմուշկի սուր ծայրով վնասվել է դարպասապահ Վասիլի Կոշեչկինի կոկորդը: Մրցակից թիմի խաղացողներից մեկն է անհաջող հնարքի ժամանակ պատահաբար վնասել դարպասապահի պարանոցը: Միջադեպը գրանցվել է 14-րդ րոպեին, սակայն Օլիմպիական խաղերի չեմպիոն Վասիլի Կոշեչկինն անմիջապես բուժօգնություն է ստացել և հասցրել է նույնիսկ խաղի վերջին րոպեներին վերադառնալ սահադաշտ:

̰
Ինչպես չընկնել կիբերհանցագործների ծուղակը. խորհուրդ է տալիս Սամվել Մարտիրոսյանը

23:00 23.10.2019

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանզի-վասնզի էս թեման շարունակում է ծլել ու ծաղկել, և կրկին ինձ ծուղակն ընկած մարդիկ են դիմում, շատ եմ խնդրում, էս գիշերվա կեսին նայեք էլի ու նենց արեք, որ էլ ինձ չգրեք։ Ի՞նչ կլինի, ես ձեզ շատ եմ խնդրում»:

̰
«ՎԱԶ-2106-ը կամրջից գլորվել է ձորը և բռնկվել

19:24 23.10.2019

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:52-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արթիկ քաղաքից դեպի անտառ տանող ճանապարհին կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յուրիկ Հ., ծնված 1955 թ.), ինքնընթաց շարժվելով, կամրջից […]

̰
Ավարտվել է որդու կողմից մորը կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

19:09 23.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի աջ […]

̰
Մանրամասներ պոչամբարից նյութերի` Ողջի գետը լցվելու միջադեպից

19:03 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ հանքավայրերից մեկի պոչամբարից Ողջի գետը լցված նյութերի վերաբերյալ Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում։ Նա ասաց, որ որոշ ծանր մետաղների մասով թույլատրելի չափաքանակների գերազանցում են արձանագրել արդեն։ Աղտոտման հարցով կարող են քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանել, իսկ քրեական օրենսգրքով էլ մանրամասնվում են ջրերին էական […]

̰
Երևանում 64–ամյա կնոջը սպանության կասկածյալը ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբայրն է

16:59 23.10.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները բացահայտել են հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայացել նույն շենքի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանը: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարվածը և քննիչի […]

̰
«Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն

16:16 23.10.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանձնարարականով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի օպերատիվ և անվտանգության ապահովման ստորաբաժանումների աշխատակիցները հոկտեմբերի 23-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Ի-ի խցում իրականացրել են չնախատեսված խուզարկություն, և նրա մատնանշած թաքստոցից հայտնաբերել ու առգրավվել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով: Դեպքի առթիվ նախապատրաստվում են […]

̰
Բորիս Ջոնսոնը մեկնաբանել է Էսսեքսում 39 դի հայտնաբերելու մասին լուրը

16:08 23.10.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է Էսսեքսում տեղի ունեցած դեպքից: Այս մասին վարչապետը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: Ջոնսոնը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին: «Ցնցված եմ Էսսեքսում տեղի ունեցած ողբերգական դեպքից: Ես պարբերաբար ստանում եմ տեղեկություններ ՆԳՆ-ից և կշարունակեմ սերտորեն աշխատել Էսսեքսի ոստիկանության հետ՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել»,- գրել […]

̰
Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է

15:09 23.10.2019

Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը՝ ժամը 01։05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել: Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ու քննչական կոմիտեի աշխատակիցներ, որոնք հիշյալ բնակարանում հայտնաբերեցին 1955 թվականին ծնված տանտիրուհու դին։ Դիակի զննությամբ մարմնի տարբեր մասերին, այդ […]

̰
Էսսեքսում ոստիկանությունը բեռնատարի մեջ 39 մարդու դի է հայտնաբերել

14:26 23.10.2019

Անգլիայի Էսսեքս կոմսությունում իրավապահ մարմինները բեռնատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 39 մարդու դի, այդ թվում՝ մեկ դեռահասի: Այս մասին հայտնել է Sky News-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդասպանության կասկածանքով ձերբակալվել է բեռնատարի 25-ամյա վարորդը: Ենթադրվում է, որ բեռնատարը եկել է Մեծ Բրիտանիա Բուլղարիայից շաբաթ օրը: Տեղի ունեցածի առնչությամբ կատարվում է հետաքննություն:

̰
Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի և նրա ընկերների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը 

13:28 23.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդի բնակչի՝ վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդը վնասվածքներն ստացել է սպանության փորձ կատարելու արդյունքում։ 2019 թվականի հոկտեմբերի 04-ին՝ ժամը 05:50-ին, «Արմենիա» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն […]

̰
18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողություն է կատարել

12:49 23.10.2019

Հոկտեմբերի 22-ին Կապանի ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 12 օր առաջ 18-ամյա մի աղջիկ, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողացել է կրիչ, մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան, էլեկտրական սղոցի գործիքակազմ, շաղափներ, քսուք, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և պտուտակի բանալի: Աղջիկը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է, նախապատրաստվում […]

̰
Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

12:00 23.10.2019

Հոկտեմբերի 22-ին զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով ստացած հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի Հորադիզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 2000թ․ ծնված Բադալով Հասան Իբրահիմ օղլուն (Bədəlov Həsən İbrahim oğlu), հայտնում է RazmInfo-ն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանական Haqqin.az և virtual.az լրատվակայքերի թղթակից Էմիլ Մամմեդովը` նշելով, որ Բադալովն այսօր հուղարկավորվել է իր բնակավայր Նեֆթչալայում։ […]

̰
32-ամյա տղամարդը 5.100.150 ՀՀ դրամ  է վերցրել, սակայն աշխատանքի տեղավորելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել

11:35 23.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2017 թվականի մայիսի 26-ից […]

̰
Վթար Ստեփանավան քաղաքում. կան տուժածներ

09:07 23.10.2019

Հոկտեմբերի 23-ին` ժամը 01:27-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
Երևանում ծառի ճյուղն ընկել է մեքենայի վրա

21:49 22.10.2019

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:05-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի բակում ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քաջազնունու փողոցի թիվ 2 շենքի բակում ծառի ճյուղն […]

̰
Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. տուժածներից երկուսի վիճակը ծանր է

21:27 22.10.2019

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:04-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel», «Mercedes» (վարորդ՝ Վալոդյա Խ., ծնված 1986 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Ռենիկ Ս., ծնված […]

̰
Ավազակային հարձակում չեխ երիտասարդ աղջկա նկատմամբ

18:49 22.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է օտարերկրյա քաղաքացու՝ 29-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների՝ բնակարանային գողությունների, ինչպես նաև՝ ենթադրյալ […]

̰
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը հոսպիտալացվել է

17:22 22.10.2019

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը հոսպիտալացվել է Ջորջիա նահանգի իր տանը ընկնելուց հետո, հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ 95-ամյա քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է ազդրի կոտրվածք: Ըստ ԱՄՆ 39-րդ նախագահի ներկայացուցչի` Քարտերը լավ տրամադրություն ունի և ցանկանում է վերադառնալ տուն: Գործակալության տվյալներով ՝ հոկտեմբերի սկզբին Քարտերը նույնպես ընկել ու վնասվածք էր ստացել տանը: […]

̰
Իրանի դեսպանատունը հերքել է դեսպանի դստեր ինքնասպանության լուրը

15:33 22.10.2019

Մոսկվայում Իրանի դեսպանատունը հերքել է դեսպան Մեհդի Սանաիի 28-ամյա դստեր ինքնասպանության լուրը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: «Դա ճիշտ չէ»,- նշել են դիվանագիտական առաքելությունից: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Ռուսաստանում Իրանի դեսպանի Մեհդի Սանաիի դստերը մահացած են գտել Մոսկվայի իր տան մոտ:

̰
Կրասնոյարսկի ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

15:18 22.10.2019

Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինի շրջանի Շչետինկինո գյուղի տարածքում գտնվող ամբարտակի փլուզման ժամանակ զոհերի թիվը հասել է 17-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին: Ավելի վաղ հայտնի էր դարձել 15 զոհի մասին: «Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման ուղղությամբ կատարված քրեական գործի քննության շրջանակներում հայտնաբերվել են անհետ կորածներից ևս երկուսի […]

̰
Վթար Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

09:28 22.10.2019

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Cadillac» […]

̰
Երևանում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց․ նա կալանավորվել է

23:37 21.10.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ի գիշերը Նոր Խարբերդի 16-րդ փողոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ ու 20-ամյա մի երիտասարդ։ Նրանց վրաերթի ենթարկած վարորդը, «Օպել»-ը թողնելով դեպքի վայրում, հեռացել էր։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում […]

̰
Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

21:55 21.10.2019

Հոկտեմբերի 20-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է Shamshyan.com-ը: Ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձ հարմարեցրած բանալիով բացել են Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի շենքերից մեկի բանկիչ, 70-ամյա Սուսաննա Բ-ի բնակարանի մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել բնակարան։ Ըստ Սուսաննա Բ-ի՝ ոստիկաններին և քննիչներին հայտնած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել իրեն, այնուհետև […]

̰
Փրկարարները վերացրել են Ստեփանավանում տեղի ունեցած քարաթափման հետևանքները

21:43 21.10.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:51-ին, տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամաս տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճանապարհը մաքրել են քարերից (մոտ 4 խմ):

̰
Ռուս կինը մահացել է սելֆի անելու անհաջող փորձի ժամանակ

21:03 21.10.2019

ՌԴ Պրիմորյեի շրջանում կին զբոսաշրջիկը մահացել է սելֆի անելու անհաջող փորձի ժամանակ: Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը՝ հղում անելով քննչական կոմիտեին: Նշվում է, որ սելֆի անելու փորձի ժամանակ կինը սայթաքել է և շուրջ 20 մետր բարձրությունից ընկել կիրճը: Հարուցվել է քրեական գործ: Ըստ նախնական տվյալների՝ 41-ամյա կինը կանգնած է եղել հատուկ դիտման […]

̰
Հրդեհից փլուզվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն համարվող շենքի տանիքը

19:04 21.10.2019

Հրշեջներից մի քանի ժամ է պահանջվել կրակը մեկուսացնելու համար:

̰
BACK_TO_TOP