TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կալիֆոռնիայում գարեջրի փառատոնի ժամանակ պայթյունների շարք է որոտացել․ կան տուժածներ

16:45 06.10.2019

Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Հանինգթոն Բիչ քաղաքում Օքթոբերֆեսթ գարեջրի փառատոնի ժամանակ մի քանի պայթյուն է որոտացել, գրում է ABC News-ը: Նշվում է, որ այրվածքներ է ստացել մի քանի մարդ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Փառատոնի մասնակիցները նշում են, որ եղել է երեք պայթյուն, ապա՝ հրդեհ: Հրշեջները ենթադրում են, որ պայթյունի աղբյուր կարող […]

̰
Ինչպե՞ս պաշտպանվել ագրեսիվ շներից. խորհուրդներ

15:53 06.10.2019

ՌԴ ԱԻՆ-ը խորհուրդներ է տվել քաղաքացիներին, թե ինչպես վախեցնել ագրեսիվ շներին, գրում է РИА «Новости»-ն: Նշվում է, որ ագրեսիվ շուն տեսնելիս հարկավոր է քաջություն ցուցաբերել: Եթե շունը ցանկանում է հարձակվել, ապա նրան կարելի է կանգնեցնել տարբեր հրահանգներով.«Կանգնիր», «Տեղում» և այլն: Դրանից բացի՝ խորհուրդ է տրվում ագրեսիվ շների ուղղությամբ գցել փայտ կամ անձրևանոց և փախչել ապաստարան: […]

̰
Ավստրալիայում տղան խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան ու նրա ընտանիքի անդամներին

15:37 06.10.2019

Ավստրալիայի Կիթսբյուել հանգստի գոտում 5 հոգի դարձել են կրակ բացած տղամարդու զոհեր: Նշվում է, որ զոհերի թվում է նաև տղամարդու սիրած աղջիկը, գրում է Kurier-ը: Տղամարդն այդ քայլին գնացել է խանդի պատճառով: Նա գնացել է նախկին ընկերուհու տուն, տան դուռը բացել է հայրը, որը դարձել է առաջին զոհը: Դրանից հետո նա սպանել է աղջկա մորը, […]

̰
Արմավիրի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է

11:02 06.10.2019

Հոկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։10-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի բնակիչ, 35-ամյա Զոհրաբ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 34 ZC 140 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով վարորդ Զոհրաբ Ա.-ն տեղում մահացել […]

̰
Կուբանում երեխային փակել են առևտրային կենտրոնի պահոցում

00:05 06.10.2019

ՌԴ Կուբան քաղաքում տղային փակել են «Пятая авеню» առևտրային կենտրոնի պահոցում, գրում է   РЕН ТВ–ն: Նշվում է, որ կենտրոնի աշխատակիցները պահոցից տղայի ձայներն են լսել և փորձել նրան հանել՝ գտնելով բանալին: Աշխատակիցները չեն կարողացել բացել պահոցը և կոտրել են փականը, որպեսզի տղային դուրս հանեն: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ինչքան ժամանակ է տղան անցկացրել […]

̰
Արարատի մարզում 16-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել

23:29 05.10.2019

Հոկտեմբերի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Լուսինե Գ.-ն՝ իր վարած Honda մակնիշի 35 MR 637 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Մռավյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Ջեմմա Խ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել «Արտաշատ» […]

̰
Մենք ենք արել ու լավ ենք արել․ «Հայելի» ակումբի մոտ ակցիա իրականացրած երիտասարդներից մեկը գրառում է կատարել

23:20 05.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։ Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն ու չտարբերեն Պետականությունը անձնական շահից, էլի ենք անելու։ Մենք հպարտ ենք , որ […]

̰
Այսօր «պաշարել» են «Հայելի» ակումբը

19:00 05.10.2019

Hraparak.am-ը գրում է, որ 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։ Նման ակցիայի պատճառը, ըստ նրանց, Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ եթե դուռը բաց լիներ, նույնը պատրաստվում էին անել ակումբի ներսում։

̰
Յակուտիայում արջը սպանել է նախկին պաշտոնյային

17:00 05.10.2019

Յակուտիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Կրիլովը զոհվել է արջի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ կենդանին տղամարդու առջև հայտնվել է ճանապարհին, երբ Կրիլովը կվադրոցիկլով ուղևորվում էր Տոմտոր գյուղ: Կրիլովը, մոտենալով արջին, փորձել է շրջանցել կենդանուն, այդ պահին նրա վրա հարձակվել է մեկ ուրիշ արջ:

̰
Նորատուսում գետնասնկից քաղաքացիներ են թունավորվել

16:05 05.10.2019

Հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Բազումի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 և 59-ամյա կանայք, 9 և 11-ամյա անչափահասներ։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններին տուժած տղամարդը հայտնել է, որ թունավորումը ստացել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքից իր հավաքած […]

̰
Տավուշում զոհված զինծառայողը «Հայանտառ»-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի անտառապահի միակ որդին էր

16:02 05.10.2019

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 3-ին Տավուշում հակառակորդի կրակից զոհված պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի անտառապահ Ժիրայր Աբովյանի միակ որդին էր։ Ցավակցում ենք․․․»:

̰
Հանցագործները փրկել են իրենց ձերբակալել փորձող ոստիկանների կյանքը

15:41 05.10.2019

Իսպանիայում թմրամիջոցների վաճառքի կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից հետապնդվող անձինք օգնության են հասել ծովն ընկած ոստիկաններին: Ինչպես հայտնում է Europa press-ը, Մալագայի ափամերձ հատվածում, հանցագործներին հետապնդելիս, Քաղացիական գվարդիայի աշխատակիցների լաստանավը բախվել է մյուս լաստանավին: Բախման հետևանքով մի քանի ոստիկան ջրում է հայտնվել: Աղբյուրը հայտնում է, որ նույն գործողություններին մասնակցող ոստիկանական ուղղաթիռի անձնակազմը կասկածյալներին վերևից հրահանգել է […]

̰
Իրաքում զոհերի թիվը հասել է 100-ի, վիրավորներինը՝ 4 հազարի

15:26 05.10.2019

Իրաքում անկարգությունների զոհերի թիվը հասել է 100-ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 4 հազարի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները չեղարկել են ավելի վաղ երկրում սահմանված պարետային ժամը: Բաղդադում վերականգնվել է երթևեկությունը: Իրաքում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, […]

̰
Ռումինիայում տեղի է ունեցել խոշոր ՃՏՊ, 10 մարդ զոհվել է

13:44 05.10.2019

Ռումինիայի հարավ-արևելքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 10 մարդ է զոհվել, 7-ն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է Mediafax-ը: Նշվում է, որ բախվել են բեռնատար մեքենան ու միկրոավտոբուսը: Զոհվածների թվում են միկրոավտոբուսի ուղևորները և բեեռնատարի վարորդը: Տուժածներին էլ տեղափոխել են տեղի հիվանդանոց: Տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Իրավապահների տվյալներով՝ միջադեպը տեղի […]

̰
Գյումրի-Այրում բեռնատար գնացքը կնոջ է հարվածել

13:28 05.10.2019

Հոկտեմբերի 4-ին` ժամը 10-ի սահմաններում Գյումրի-Այրում բեռնատար գնացքը, երկաթգծի 2609 կիլոմետրի Սանահին-Ալավերդի հատվածում, «Հայպեչ» ավտոկանգառի հարակից տարածքում հարվածել է մի կնոջ, որը մարմնական վնասվածքով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ոստիկանությունից:

̰
Դադա՜ր առեք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք զավակին. Տավուշի թեմի առաջնորդի գրառումը

13:00 05.10.2019

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված օրերս Տավուշում զոհված զինծառայողի հիշատակին: «Մեր Մուշեղը» խորագրով գրառման մեջ Բագրատ եպիսկոպոսը գրում է. «Սիրելիներ, Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել… Մի պահ դադա՜ր առեք… Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն […]

̰
Իրաքում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 65-ի

12:26 05.10.2019

Իրաքում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երկրում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել Աբդուլ Մահդի կառավարության հրաժարականը:

̰
Վանաձորում կատարված 3 անձանց սպանությունը բացահայտվել է․ նոր մանրամասներ

11:59 05.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23։55-ին, ոստիկանության Տարոնի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Միչուրինի փողոցի 20 հասցե շտապ ոստիկան մոտենա: Անմիջապես նշված վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները՝նշված հասցեի նկուղային հարկում, հրազենային տարբեր վնասվածքներով հայտնաբերել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են […]

̰
Արցախում աշակերտը դպրոցում ազդանշանային հրթիռ է արձակել

10:49 05.10.2019

Հոկտեմբերի 4-ին` ժամը 09:10-ի սահմաններում, մայրաքաղաքի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:

̰
Դոնի Ռոստովում փորձում են կոծկել 22-ամյա հայի հետ տեղի ունեցած ողբերգությունը. РЕН ТВ

10:13 05.10.2019

Դոնի Ռոստովում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ ռուսական РЕН ТВ ալիքը սեփական հետաքննությունն է իրականացրել: Տարածքի բարեկարգման աշխատանքների ժամանակ բարձրավոլտ էլեկտրական մալուխից հոսանքահարվել էր շինարար Ռոման Բաբայանը: Նրա մարմնի մակերեսի 65 տոկոսն այրվել է, բայց Ռոմանը հրաշքով ողջ է մնացել: Այժմ նա գտնվում է այրվածքաբանական կենտրոնում:  Պարզվել է, սակայն, որ այս կենտրոնում Ռոմանին չեն կերակրում, […]

̰
Զինված միջադեպ Վանաձորում. մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ

10:01 05.10.2019

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել որ, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի […]

̰
Ինչ է կատարվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում․ մանրամասներ

09:10 05.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում երեկ միջադեպ է տեղի ունեցել տնօրենի պաշտոնակատարի և աշխատակիցներից մեկի միջև: Թե որն է եղել միջադեպի պատճառը և ինչ հետագա զարգացումներ է ունեցել դեպքը, տեղում պարզել է SHANTNEWS-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր

08:26 05.10.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները […]

̰
Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել․ Hetq.am

23:34 04.10.2019

Այսօր առավոտյան՝ ժամը 10-11-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։ «Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատել է Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։ Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ Ֆելիքս […]

̰
Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում․ տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

23:29 04.10.2019

Հոկտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Մ.-ն Վարդենիս-Արցախի Հանրապետություն միջպետական ճանապարհի Սոթք գյուղի վարչական տարածքում Ford Transit մակնիշի 91 OD 900 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սոթք գյուղի բնակիչ, 48-ամյա Գառնիկ Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, […]

̰
Խոշոր ավտովթար Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր

23:00 04.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի 70 RR 900 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 OT 965 համարանիշի, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 36 ԼR 029 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով […]

̰
Փարիզում ոստիկանների դանակահարած տղամարդը գիշերը ձայներ է լսել. մանրամասներ

22:35 04.10.2019

Փարիզի ոստիկանական բաժանմունքում 4 հոգու դանակահարած տղամարդը հանցագործություն կատարելու նախորդ գիշերը ձայներ է լսել, այս մասին պատմել է նրա կինը, գրում է  BFM TV-ն: Կնոջ խոսքերով ՝ տղամարդը ձայներ է լսել, վեր կացել անկողնուց և անիմաստ, իրար հետ կապ չունեցող արտահայտություններ արել: Աղբյուրը նշում է, որ կինը ունի լսողական խնդիրներ և աշխատում է  որպես սուրդոթարգմանիչ: […]

̰
Ձերբակալվել է Նալբանդյան գյուղի գյուղապետի եղբայրը․ նա կասկածվում է անառակաբարո գործողություններ կատարելու համար

22:11 04.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 46-ամյա Գագիկ Մկրտչյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում և կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին […]

̰
Ջերմուկի քաղաքային այգու ավելի քան 100 ծառ ոչնչացման վտանգի տակ է. Ecolur

19:07 04.10.2019

Ջերմուկի քաղաքային այգում ջրատարի անցկացման հետևանքով ավելի քան 100 ծառ ոչնչացման վտանգի տակ է, «ԷկոԼուրին» ահազանգել է Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը: Նրա ուղարկած լուսանկարներում երևում է՝ բազմաթիվ ծառերի արմատներն այնպես են կտրատվել, որ դարձել են վառելափայտ: Ալեքսանյանը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժին: Նրան պատասխանել են, որ այդ ամենը կատարվում է հաստատված […]

̰
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ԺՊ-ի կողմից ծեծված երիտասարդին վիրահատում են

18:29 04.10.2019

SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը այս պահին գտնվում է Ութերորդ հիվանդանոցում և փորձում է մանրամասներ պարզել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Հաղորդվում է, որ այս պահին հիվանդանոցի տնօրինությունը հրաժարվում է մեկնաբանություն տալ, հիվանդանոցից խոստացել են ավելի ուշ մեկնաբանել կատարվածը: Մեր թղթակցի փոխանցմամբ ՝ այս պահին վիրահատում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի կողմից […]

̰
BACK_TO_TOP