TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Խոր վշտակցություն ենք հայտնում Գիա Կանչելիի մահվան կապակցությամբ. Վրաստանում ՀՀ դեսպանություն

16:17 02.10.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր խորը վշտակցությունն է հայտնում վրացի հռչակավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ բարեկամ Գիա Կանչելիի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունները հղում կոմպոզիտորի հարազատներին ու վրաց բարեկամ ժողովրդին։ Տեղեկանք․ Գիա Կանչելին երկար տարիներ ապրել է Դիլիջանի կոմպոզիտորների տանը, որտեղ էլ […]

̰
Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում

10:03 02.10.2019

Այսօր Երևանում խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 47 XA 777 համարանիշի, Nissan March մակնիշի 36 FN 653 համարանիշի, Mercedes մակնիշի 36 MD 574 համարանիշի և Opel մակնիշի 35 DQ 642 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Opel-ը […]

̰
Ամերիկացի վազորդը մահացել է կայծակի հարվածից՝ վազքուղու վերջնագծին

23:52 01.10.2019

Ամերիկյան Կանզաս նահանգի Էլկ Սիթի այգում կայծակի հարվածից վազորդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վազորդը մոտ է եղել 50 կմ վազքատարածության վերջնագծին: Այս մասին հաղորդել է BBC News-ը: 33-ամյա Թոմաս Սթենլիին անմիջապես փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, բայց անարդյունք: Նա մահացել է ստացած վնասվածքներից: Սթենլին ուներ կին և 3 երեխա:  Նրա […]

̰
Թայվանում հսկայական կամրջի փլուզման կադրերը հայտնվել են համացանցում

23:12 01.10.2019

Թայվանի Իլան երկրամասում փլուզվել է գետի վրայով անցնող հսկայական կամուրջը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կամրջի վրայով մեծ նավթատար մեքենա է անցել: Նավթատարը ևս ընկել է և պայթել: Կամրջի տակ են մնացել մի քանի ձկնորսական նավակներ: Առայժմ զոհերի և վիրավորների մասին հստակ տվյալներ չկան: Նշվում է, որ հինգ մարդ հոսպիտալացվել է, 6-ը մնում […]

̰
Թալանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանայի տունն ու ավտոմեքենան՝ հափշտակելով խոշոր չափի գումար

22:42 01.10.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքից նյութեր են ստացվել երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Վաղարշապատ քաղաքի Մանուկյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սամվել Կ-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, […]

̰
Երևանի «Շամպայն գինիների գործարանի» մոտ մեքենաներ են բախվել․ կա տուժած

21:01 01.10.2019

Հոկտեմբերի 1-ին` ժամը 17:50-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի (վարորդ՝ Տեմսիկ Վ., ծնված […]

̰
Ղրիմում ավտովթարի հետևանքով 2 հայ ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

17:42 01.10.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին «Տավրիդա» ավտոճանապարհի 76-րդ կմ-ին (Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում) տեղի է ունեցել «Lada Priora» և հայկական պետհամարանիշներով «KIA Optima» մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների` վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Նրանց թվում՝ «Lada Priora»-ի վարորդը (ՌԴ քաղաքացի)։ Նշյալ մեքենայի մեջ գտնվող զոհված երկու քաղաքացիների ինքնությունը ճշտվում […]

̰
Զինված հարձակում Ֆինլանդիայի կրթական հաստատություններից մեկի վրա

17:17 01.10.2019

Ֆինլանդիայի Կուոպիո քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել: Զոհվել է 1, վիրավորվել ՝ 10 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել քաղաքի առևտրի կենտրոնում գտնվող կրթական հաստատությունում: Ոստիկանները միջադեպի առնչությամբ ձերբակալել են մեկ մարդու: Տեղի ունեցածի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
ՌԴ-ում հայ տղամարդու նկատմամբ բժիշկների վատ վերաբերմունքն իրականությանը չի համապատասխանում. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

16:26 01.10.2019

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունն անդրադարձել է Դոնի Ռոստովում աշխատանքի ժամանակ էլեկտրական ցնցում ստանալու հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված Ռոման Բաբայանի նկատմամբ բժիշկների վատ վերաբերմունքի վերաբերյալ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությանը: Հյուպատոսությունից հայտնում են, որ տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները երկու անգամ այցելել են վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ռոմանին: Ռոմանի […]

̰
Հայաստանում գրանցված մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով Ղրիմում երեք մարդ է մահացել

12:50 01.10.2019

Ղրիմի Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում գտնվող «Տավրիդա» ավտոճանապարհին երեքշաբթի առավոտյան մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: «Հարևան երկրներից մեկում գրանցված Lada Priora և KIA Optima մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ի սահմաններում»,- հայտնում է Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ըստ ականատեսների` KIA Optima-ն գրանցված է եղել Հայաստանում: Վթարի հետևանքով […]

̰
Թայվանում կամուրջ է փլուզվել. կան տուժածներ

12:13 01.10.2019

Թայվանի հյուսիսարևելյան հատվածում կամուրջ է փլուզվել: Տուժել է մոտ 20 մարդ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փլուզման պահին կամրջի վրայով անցնում էր վառելիք տեղափոխող մեքենա, որը բռնկվել է: Միևնույն ժամանակ, կամրջի տակով անցնում էին ձկնորսական նավեր: Փրկարարների կարծիքով` մի քանի մարդ, հնարավոր է, մնացել են կամրջի փլատակների տակ:

̰
Գնացքները կանգառ չեն կատարի «Մարշալ Բաղրամյան» կայարանում

11:50 01.10.2019

Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։ «Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են Մետրոպոլիտենից:

̰
Վթար Կիևյան փողոցում՝ 3 մեքենայի մասնակցությամբ․ կա տուժած

09:51 01.10.2019

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում՝ «Արցախբանկ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիևյան 3 հասցեի մոտակայքում բախվել են «Suzuki» (Աշոտ Ի., ծնված 1989 թ.), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ […]

̰
Րաֆֆու փողոցում մեքենան բախվել է ծառին․ տուժածի վիճակը ծանր է

09:29 01.10.2019

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում՝ եկեղեցու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքնան դուրս է եկել […]

̰
Աղվեսը շրջում  է «Դոմեդովո» օդանավակայանում

23:31 30.09.2019

Ռուսական NTV հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ,  որում աղվեսը շրջում է Մոսկվայի «Դոմեդովո» օդանավակայանի սրահով և մակագրել. «Գուցե, աղվեսը չի կարողանում գտնել իր գրանցման սեղանը, կամ սպասում է ուղեբեռին»:

̰
ՌԴ-ում տղամարդը մթության մեջ խոզի ճարպ է կերել և մահացել

23:17 30.09.2019

ՌԴ-ում տղամարդը մահացել է մթության ճարպ ուտելու ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Պրոֆսոյուզնայա փողոցի բնակելի տներից մեկում: ղամարդը ընթրելիս է եղել իր սենյակում: Այդ ժամանակ սենյակի լուսավորող լամպը վառվել է, տղամարդը շարունակել է ընթրիքը հեռուստացույցի լուսավորության տակ: Հարևան սենյակում են եղել նրա որդին և որդու ընկերուհին: Որոշ ժամանակ անց նրանք խռխռոց և այլ տարօրինակ […]

̰
Նորածնի դին 6 օր շարունակ չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության. ծնողները վրդովված են, կասկածներ ունեն. Armtimes.com

23:08 30.09.2019

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողները այսօր լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստատություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել, գրում է Armtimes.com-ը: «Սա սգո սրահ է, սա հիվանդանոց չի, իմ […]

̰
Ռուբինյանց փողոցում դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է

22:56 30.09.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ կեսգիշերին մոտ, 1-02 ահազանգած կինը հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Րոպեների տարբերությամբ բաժնում ևս մեկ ահազանգ է հնչել․ «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտում էին, որ Ռուբինյանց 19 շենքից դանակահարված վիճակում հոսպիտալացվել է 49-ամյա մի տղամարդ։ Բուժհաստատություն տեղափոխվելուց մոտ չորս ժամ […]

̰
«Գաղտնի» արտակարգ պատահար Դոհա-Երևան չվերթի ժամանակ. rusarminfo.ru

22:32 30.09.2019

Կատարի մայրաքաղաք Դոհայի միջազգային օդանավակայանից Դոհա-Երևան չվերթի ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել  ինքնաթիռում: Ըստ  rusarminfo.ru կայքի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով 21:45-ին: Qatar Airways ավիաընկերության Դոհա-Երևան չվերթի  Airbus A320  ինքնաթիռը դեռ թռիչքուղու վրա գտհվելիս կտրուկ կանգ է առել: Թռիչքուղու վրա արագություն հավաքելիս օդաչուները կտրուկ արգելակել են, քանի որ շարքից դուրս է […]

̰
Մոնտանայի ձնաբուքը 85 տարվա ընթացքում ամենախոշորն է

21:55 30.09.2019

ԱՄՆ Մոնտանա նահանգում ձնաբքի պատճառով մտցվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ մասին հաղորդվել է քաղաքապետի կայքում: «Ձմեռային աննախադեպ փոթորկի պատճառով, որը մեզ անակնկալ մատուցեց սեպտեմբերին, տեղական և նահանգային իշխանությունները  սերտորեն համագործակցում են՝ պաշտպանելու Մոնտանայի բնակիչների առողջությունն ու անվտանգությունը»,- ասել է քաղաքապետ Սթիվ Բուլոկը: Հաղորդվում է, որ նահանգի որոշ շրջաններում առատ տեղումներ են եղել, էլեկտրահաղորդման գծերը […]

̰
ԱՄՆ-ում պիտբուլը երկու երեխաներին փրկել է օձից և սատկել

20:38 30.09.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Զևս անունով 9 ամսական պիտբուլը փրկել է երկու երեխաներին թունավոր օձի խայթոցից և սատկել: Այդ մասին հայտնում է CNN- ը: Ջինա Ռիչարդսոնը պատմել է, որ շունը հանկարծակի հարձակվել է բակում ինչ-որ բանի վրա, մինչ նրա 10-ամյա որդին՝ Օրայլին խաղում էր մոտակայքում: Տղան մտածել է, որ դա պարան է, բայց նկատել է, որ […]

̰
Համացանցում կադրեր են հրապարակվել, թե ինչպես է ծովառյուծը Արկտիկայի ջրերում հարձակվում արշավախմբի վրա

18:12 30.09.2019

Արկտիկայի ջրերում ծովառյուծը հարձակվել է Հյուսիսային նավատորմի և Ռուսական աշխարհագրական ընկերության համատեղ արշավախմբի նավակի վրա: Արշավախմբի անդամները հասցրել են նկարահանել ծովառյուծի ագրեսիվ պահվածքը: Խմբի ղեկավարը նշել է, որ ծովառյուծը հանկարծակի է հարձակվել: Ենթադրաբար, նա վտանգ է զգացել և այդպիսով պաշտպանել է իր փոքրիկներին, որոնք գտնվել են ափամերձ տարածքում, որին մոտ է նավարկել խումբը: Ծովառյուծը հասցրել […]

̰
Հրապարակվել են սաուդյան նավթագործարանի վրա հարձակման կադրերը

17:37 30.09.2019

Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ հարցազրույցի ժամանակ հրապարակվել են այն կադրերը, որ ցուցադրում են սաուդյան խոշորագույն նավթարդյունաբերական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման դրվագները: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես են անօդաչուները պայթեցնում գործարանի տարբեր մասերի տարբեր հանգույցները։

̰
Ապօրինի հատել են 131 հատ ծառ՝ պատճառելով 4. 920 000 դրամի վնաս. ՔԿ

16:50 30.09.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է  ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նույն գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող անձը ու  ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ավելի վաղ տեղեկացվել է, որ […]

̰
ՌԴ տարածքում բոլոր անտառային հրդեհները չեզոքացված են

16:27 30.09.2019

ՌԴ տարածքում բոլոր անտառային հրդեհները վերացված են: Այս մասին հաղորդել է անտառների պահպանության ավիացիայի ծառայությունը: Ըստ հաղորդագրության` հրդեհի վերջին օջախը մարվել է անցած գիշեր: Այն ընդգրկել է մոտ 1 հա տարածք: Հիշեցնենք, որ անցած ամառ ՌԴ Սիբիրի շրջաններում աննախադեպ մակերեսով անտառային հրդեհներ էին գրանցվել: Արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցվել Իրկուտսկի շրջանում, Յակուտիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Բուրիաթիայի […]

̰
Արտենիի վթարի հետևանքով տուժած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

16:00 30.09.2019

Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա: «Արմենիա» բժշկական կենտրոնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 քաղաքացի: Նրանցից 5-ը տեղափոխվել էին Արմավիրի, 8-ը՝ Թալինի բժշկական կենտրոններ:

̰
Արտենիում տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

12:48 30.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի հայտնում են, որ 2019թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, իրենց կցված հրանոթներով միմյանց են բախվել 2019թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող և զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» […]

̰
Հնդկաստանում հորդառատ անձրևներից զոհվել է 127 մարդ

12:23 30.09.2019

Հնդկաստանի հյուսիսային նահանգներում վերջին օրերի ընթացքում հորդառատ անձրևներից զոհվել է 127 մարդ, գրում է  NDTV-ն: Նշվում է, որ առավել շատ զոհեր են գրանցվել Ուտտար -Պրադեշ նահանգում (87 մարդ) և Բիխար նահանգում (27 մարդ): Այդ տարածքներում փակվել են մի շարք դպրոցներ: Հնդկաստանի կառավարությունը ուղղաթիռներով դեղորայք և մթերք է ուղարկել ջրհեղեղից տուժած նահանգներին: Երկրում խախտված է երկաթուղային […]

̰
Ռոստովի հիվանդանոցում գտնվող հայազգի տղամարդու հետ բժիշկները դաժան են վարվում. ընկերոջ ահազանգը

12:22 30.09.2019

Դոնի Ռոստովում աշխատող Ռոման Բաբայանը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ աշխատելիս հանկարծ վնասել է բարձր լարում ունեցող լարը: Այս մասին հայտնում է 161.RU-ն: Ըստ Բաբայանի ընկերոջ՝ Արզու Նաբիևի, ոչ միայն Ռոստովի բժիշկները, այլև նրա աշխատակիցները հետաքրքրված չեն տուժածի առողջական վիճակով, ոչ էլ մտածում են նրան օգնություն տրամադրելու մասին: Ինչպես հայտնում է Նաբիևը, […]

̰
Աֆղանստանի նախագահական ընտրությունների ժամանակ թալիբները հանձնաժողովի անդամների են առևանգել

12:00 30.09.2019

Նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 20 տոկոսը՝ 2 մլն մարդ:

̰
BACK_TO_TOP