TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Կոմիտասի պողոտայում. կան տուժածներ

18:10 11.10.2019

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում բախվել են «Suzuki» (վարորդ` […]

̰
Հացիկ գյուղում այրվել է մոտ 560 հակ անասնակեր

17:25 11.10.2019

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:58-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել է մոտ 560 հակ անասնակեր:

̰
Կոնգոյում կործանված ինքնաթիռում ՌԴ քաղաքացիներ են եղել

16:30 11.10.2019

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանությանը հայտնել են, որ երկրի արևելքում ընկած «Ան-72» բեռնատար ինքնաթիռում կարող էին լինել Ռուսաստանի քաղաքացիներ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դիվանագիտական ​​առաքելության մամուլի պատասխանատու Նատալյա Կոնոնովային: Դեսպանատան ներկայացուցիչը նշել է, որ ռուսաստանցիների մասին տեղեկությունները ստացվել են ԿԴՀ-ի իշխանություններից՝ օդաչուների քաղաքացիությունը ստուգելուց հետո: «Ըստ նախնական տվյալների` պարզ է դարձել, որ […]

̰
Մանչեսթերում առևտրի կենտրոնը տարհանվել է մարդկանց վրա դանակով հարձակումից հետո

16:20 11.10.2019

Մանչեսթեր քաղաքում Arndale առևտրի կենտրոնը տարհանվել է մարդկանց վրա դանակով հարձակման հետևանքով: Տուժել է չորս մարդ: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ձերբակալել հարձակվողին: Տեղական իշխանությունները բնակիչներին հորդորել են հեռու մնալ առևտրի կենտրոնից: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հայտնի չէ նաև հարձակվողի ինքնությունը:

̰
Թուրքիան Սիրիայում առաջին մարտական կորուստն է ունեցել

13:06 11.10.2019

Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության ակունք» գործողության ժամանակ առաջին թուրք զինծառայողն է մահացել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա մանրամասնել է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ Քրդական աշխատավորական կուսակցության «ահաբեկիչների հետ» բախման ժամանակ: Նախարարը նաև նշել է, որ չեզոքացված հակառակորդների թիվը 277 է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չորեքշաբթի հայտարարեց «Խաղաղության ակունք» […]

̰
Հրապարակվել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի սարսափելի ավտովթարի կադրերը

12:50 11.10.2019

Հրապարակվել են (IBF) և (WBC) վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Էրոլ Սպենսի սարսափելի ավտովթարի կադրերը: Դրանցում երևում է, թե ինչպես է մեծ արագությամբ ընթացող Սպենսի Ferrari-ն մի քանի պտույտ անում օդում և մխրճվում հարակից արգելապատնեշներին: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, Դալլասում: Նշվում է, որ բռնցքամարտիկը կորցրել է մեքենայի կառավարումը: Վթարի ընթացքում Սպենսը դուրս է թռչել […]

̰
ԱՄՆ-ում 9 տարեկան երեխան մեղադրվում է 5 մարդու սպանության մեջ

23:16 10.10.2019

Ամերիկյան Իլինոյս նահանգում  9 տարեկան երեխան մեղադրվում է 5 մարդու սպանությաքն մեջ: Այս տարվա ապրիլին տղան հրդեհել է մեքենայի կցորդիչը, որում եղել են ծեր կին և տղամարդ ու երեք երեխա: Տղայի արարքի հետևանքով կցորդիչում գտնված 5 հոգին էլ մահացել են: Հրդեհի հետևանքով նաև երկու մարդ է տուժել: Հետաքննությունը պարզել է, որ տղան մեքենայի կցորդիչը միտումնավոր […]

̰
Ալպերում ինքնաթիռը կախվել է հաղորդալարերից

21:37 10.10.2019

Իտալական Ալպերում՝ Պրատո  Վալենտինո հանգստավայրում թեթև շարժիչով ինքնաթիռը խճճվել է լեռնադահուկային վերելակի հաղորդալարերին ,- գրում է    BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5 ին։ Ինքնաթիռի օդաչուն դուրս է շպրտվել խցիկից, նա թեթև վնասվածքներ է ստացել: Ինքնաթիռի միակ ուղևորը չի տուժել:    

̰
Անսթափ վիճակում երեխային վրաերթի ենթարկած ռուս պատգամավորը վայր է դրել մանդատը

19:30 10.10.2019

Նովորոսիյսկի քաղաքային դումայի պատգամավոր Վիտալի Բուտը հրաժարվել է մանդատից: Դուման միաձայն ընդունել է նրա որոշումը: Այսպիսով, Բուտը փորձել է պաշտպանվել ԶԼՄ-ներում և սոցկայքերում իրեն ու իր ընտանիքին ուղղվող տարատեսակ քննադատություններից: Այդ մասին խոստովանել է անձամբ Վիտալի Բուտը: Այս ամենի պատճառը օրերս տեղի ունեցած միջադեպն է: Հոկտեմբերի 4-ին Վիտալի Բուտը սեփական ավտոմեքենայով, հետիոտնի համար նախատեսված հատվածում, […]

̰
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջը ու դին թաքցրել պատի մեջ

18:15 10.10.2019

Հարավային Կարոլինայում 47-ամյա Ռենդոլֆ Գարբաթը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման իր կողակցին սպանելու համար: Կնոջ դին գտնվել է սպանությունից 6 տարի անց՝  տան պատի մեջ:  Ռավեն Քեմփբելի դին հայտնաբերվել է 2015թ. այն տան պատի մեջ, որտեղ  բնակվել է Ռենդոլֆ Գարբաթի հետ: Կնոջ անհետանալու մասին ոստիկանությունը հայտնել էր դեռ 2009-ին: Ըստ նախաքննական նյութերի` Քեմփբելը մահացել է […]

̰
Ավստրիայի օդանավակայանի հարևանությամբ պայթյուն է որոտացել

17:16 10.10.2019

Ավստրիայի Լինց քաղաքի օդանավակայանի մոտ՝  թափոններ վերամշակող ընկերությունում, պայթյուն է որոտացել, գրում է  Reuters-ը: Նախնական տեղեկություններով` 5 մարդ է տուժել, 2-ը ծանր վիճակում է: Պայթյունի պատճառն առայժմ անհայտ է, տեղում փրկարարներ են աշխատում:  

̰
Նիգերիայում նավի շրջվելու հետևանքով 38 մարդ է մահացել

16:03 10.10.2019

Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ Բաուչի նահանգում՝ Կունա գյուղից ոչ հեռու նավ է շրջվել, որի վրա 40 մարդ է եղել: Միայն երկու մարդու է հաջողվել փրկվել, հաղորդել է xinhuanet.com-ը: Հայտնի է, որ բոլոր զոհերը տեղական ֆերմերներն են եղել, որոնք տարբեր բեռներ են տեղափոխել: Տեղի ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների կառավարման պետական ​​գործակալությունը հետաքննություն են սկսել դեպքի պատճառները բացահայտելու նպատակով: […]

̰
Հայկական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոմալիում

15:43 10.10.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ 09.10.2019 թվականին՝ ժամը 11:20-ին (UTC), ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ հայկական «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի: Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: 

̰
Ինդոնեզիայում զինված տղամարդը հարձակվել է նախարարի վրա

15:34 10.10.2019

Ինդոնեզիայի քաղաքական ու անվտանգության հարցերով նախարար-համակարգող Վիրանտոն Բանտեն նահանգ կատարած աշխատանքային այցի ընթացքում անհայտ անձի կողմից ենթարկվել է հարձակման: Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը: Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վիրանտոն այցելել է տեղի համալսարան: Անհայտ անձը փորձել է հարձակվել պաշտոնյայի վրա, երբ նա ավտոմեքենա էր նստում: Հարձակման […]

̰
Վիրահայերի հետ առնչություն ունեցող երկու պաշտոնյա մեղադրվում են սեռական բռնության մեջ

15:17 10.10.2019

Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանիի հանդեպ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել: Նա մեղադրվում է իր օգնական Թամթա Թոդաձեի հանդեպ սեռական բռնություն գործադրելու և ծեծի ենթարկելու մեջ, գրում է Ալիք Մեդիան: Ջիշկարիանիի հանդեպ քրգործը հարուցվել է քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի, «Բ» ենթակետի և 126-րդ հոդվածի առաջին կետերի հատկանիշներով: Առաջին հոդվածը ենթադրում է 11-15 տարվա […]

̰
Համացանցում հրապարակվել են Բաթումի Sheraton հյուրանոցի հրդեհի կադրերը

14:57 10.10.2019

Վրաստանի Բաթում քաղաքի Sheraton հինգաստղանի հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Հրապարակված լուսանկարում երևում է, թե ինչպես է սև ծուխ դուրս գալիս հյուրանոցի վերին հարկերից: Վնասների և տուժածների, ինչպես նաև հրդեհի պատճառների  մասին առայժմ տեղեկություն չի հրապարակվել: Ռուսական աղբյուրները նշել են, որ հյուրանոցում կան ՌԴ-ի քաղաքացիներ:

̰
Դանակահարություններ Երևանում․ երկու հոգի հոսպիտալացվել է

13:25 10.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն […]

̰
Պարզվում են 29-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները

13:22 10.10.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նույն օրը՝ ժամը 22:15-ին, […]

̰
Ովքե՞ր էին Գյումրիի թիվ 15 դպրոցում կեղծ ռումբի մասին ահազանգողները

13:00 10.10.2019

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10։39-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Մեկնել են արագ արձագանքման բոլոր ծառայությունները, կազմակերպվել է աշակերտների և ուսուցչական կազմի տարհանում, տարածքը շրջափակվել է, հրավիրված սակրավորները դպրոցում և կից կառույցներում իրականացրել […]

̰
Շիրակի մարզում կցորդիչով մեքենան թեքվել է, մեքենաներով բեռնված կոնտեյները գլորվել է ձորը

10:25 10.10.2019

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 00:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կցորդիչով ավտոմեքենան թեքվել է ճանապարհը դարձնելով դժվարանցանելի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա աղջիկը հայտնաբերվել է

00:00 10.10.2019

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել 27-ամյա մի աղջկա: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանուևթյան մեղադրանքով:

̰
Երևանում կրակոցներ են հնչել

23:55 09.10.2019

Հոկտեմբերի 9-ին Ժամը 21։20-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԱԹ Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 4 պարկուճ և 1 գնդակ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։ […]

̰
ՌԴ-ում երիտասարդ կինը հասցրել է բռնել բարձրահարկ շենքից ընկնող երեխային

23:22 09.10.2019

ՌԴ Տյումենի մարզում բժշկական քոլեջի ուսանողուհին կարողացել է բռնել բազմահարկ շենքի պատուհանից ընկած երեխային: Աննա Տիտյանենկոն պատմել է, որ քայլելիս է եղել Պարովոզնայա փողոցով ու նկատել է, որ հարակից շենքի երրորդ հարկի պատուհանից երեխա է վայր ընկնում: Հեռավորությունը մեծ չի եղել, Աննան չի հապաղել, նետել է պայուսակները և անմիջապես վազել պատուհանի տակ, և վերջին ակնթարթին […]

̰
Ավտոմեքենան կողաշրջվել է Սարալանջի փողոցում

19:18 09.10.2019

Մոտ մեկ ժամ առաջ Սարալանջի փողոցում կողաշրջվել է մարդատար ավտոմեքենա՝ փակելով երթևեկության ճանապարհը։ Տեսանյութը տեղադրվել է «Այսպես մի´ արեք» ֆեյսբուքյան հարթակում՝ վարորդների ուշադրությունը հրավիրելու համար։

̰
Գերմանական Հալլե քաղաքում հրաձգություն է եղել․ կան զոհեր

15:53 09.10.2019

Գերմանական Հալլե քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել հրեական գերեզմանատան ու սինագոգի հարևանությամբ: Ոստիկանությունը հաղորդել է 2 զոհի մասին, սակայն ավելացրել է, որ դրանք նախնական տվյալներ են: Ենթադրյալ հանցագործները թաքնվել են: Ոստիկանությունը նաև տեղացիներին հորդորել է փողոց դուրս […]

̰
Գյումրիի թիվ 15 դպրոցում ականի տեղադրման մասին ահազանգ է հնչել

12:59 09.10.2019

Այսօր` ժամը 10։39-ին, ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցում ական է տեղադրված։ Այս մասին անմիջապես տեղեկացրել են դպրոցի տնօրինությունը: Մինչ փրկարար ծառայութան ժամանումը  կատարվել է տարհանում: Այս պահին դեպքի վայրում են մարզի փրկարարական ծառայության աշխատակիցները, ոստիկանները, որոնք իրականացրել են ականի որոնողական աշխատանքներ։ Շիրակի մարզային ոստիկանության խնդրանքով Երևանից ականի որոնողական […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 33.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:14 09.10.2019

Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ՝ 7000 քմ, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1 հա, Գոռավան գյուղում՝ 2700 քմ, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում՝ […]

̰
Այնթափի N 2 դպրոցում աշակերտը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ աշակերտի կրծքավանդակին ու որովայնին

08:23 09.10.2019

Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 13։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Այնթափ գյուղի բնակիչ, տեղի թիվ 2 դպրոցի աշակերտ, 15-ամյա Դ. […]

̰
Վթար Մայակովսկի գյուղում․ կա 5 վիրավոր

08:07 09.10.2019

Հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21։30-ի սահմաններում Մայակովսկի գյուղի 4-րդ փողոցում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Գևորգ Շ-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և Կոտայք գյուղի բնակիչ, 32-ամյա Մուշեղ Մ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Գևորգ Շ-ն, նրա ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ 20-ամյա Ք. Խ-ն, […]

̰
Մարալիկում 33-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունը և հայտնվել ձորակում

00:10 09.10.2019

Հոկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 VN 480 համարանիշի ավտոմեքենայով Մրգաշեն-Նոր Արտամետ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, […]

̰
BACK_TO_TOP