TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հայտնի է Միխայիլ Կրուգի տան կողոպուտը պատվիրողի անունը

16:13 24.09.2019

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեից հայտնել են, որ երգիչ Միխայիլ Կրուգի տանը կատարված գողությունը, որն ավարտվել է նրա սպանությամբ, պատվիրվել է «Тверские волки» կազմավորված հանցավոր խմբի ղեկավար Ալեքսանդր Կոստենկոյի կողմից: Վկան հայտարարել է, որ Կոստենկոն կարգադրել է միայն կողոպտել Միխայիլ Կրուգի տունը: Նա հավելել է, որ Կոստենկոն անհանգստացել է, որ Միխայիլ Կրուգը հրամանի կատարման ընթացքում մահացել […]

̰
Արտակարգ դեպք Արարատում. Յուվեցի Կարոյին պատկանող գազալցակայանում մեքենաներ են այրվում

15:28 24.09.2019

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակը տարածվել է նաև ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։ Աղբյուրի փոխանցմամբ՝  […]

̰
Ալժիրում նորածիններ են մահացել հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

15:10 24.09.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Ալժիրի հիվանդանոցներից մեկում: Մահացել է 8 նորածին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Քաղպաշտպանության ուժերին հաջողվել է դեպքի վայրից տարհանել 76 մարդու, այդ թվում՝ 11 նորածնի, 37 հիվանդի և 28 բուժաշխատողի: Համաձայն իրավապահ մարմինների հաղորդած տվյալների՝ հրդեհի բռնկման պատճառ է դարձել կարճ միացումը:

̰
Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կան տուժածներ

13:11 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 22:38-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Samand» (վարորդ՝ Արամ Գ.), «Mercedes C» (վարորդ՝ Արտակ Հ.) և «Opel Corsa» (վարորդ՝ Նարեկ Ա.) մակնիշների ավտոմեքենաները. […]

̰
Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

10:57 24.09.2019

Սեպտեմբերի 24-ին` ժամը 02:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ 28-ամյա Աիդա Հ.) եւ «Mercedes-Benz C180» (վարորդ՝ 32-ամյա Հայկ […]

̰
Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ տուժել է Իրանի քաղաքացի

10:10 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:08-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել Է, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ (21 տ) տեղափոխող […]

̰
Մրգաշեն գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

10:02 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի երկաթգծերի մոտ այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, մարվել՝ 20:54-ին: Այրվել է […]

̰
Երևանում Mercedes-ը բախվել է ծառին. կան վիրավորներ

00:00 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 432 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդին ու 2 ուղևորներին, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների […]

̰
Անգլիայում կովերը ոտնատակ են տվել և սպանել 87-ամյա կնոջը

23:18 23.09.2019

Անգլիայի Սասսեքս կոմսությունում կովերի հոտը ոտնատակ է տվել և սպանել 87-ամյա կնոջը: Այս մասին հաղորդել է բրիտանական Daily Mail-ը: Կովերը հարձակվել են ծեր կնոջ վրա հունվարի 7-ին, սակայն այս գործով քննությունն ավարտվել է ընդամենը 2 օր առաջ: Ըստ քրեական գործի` կովերը հարձակվել են կնոջ վրա, երբ վերջինս զբոսնելիս է եղել իր շան հետ: Կովերի հարվածից […]

̰
Ինչ  կապ կա  Զավորոտնյուկի արտամարմնային բեղմնավորման և քաղցկեղի միջև

23:00 23.09.2019

Հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության մասին ասել է, որ դերասանուհին կարող էր հիվանդանալ արտամարմնային բեղմնավորման հետևանքով,գրում է РИА «Новости գործակալությունը: Վոլոչկովայի խոսքերով՝ ուռուցքը սկսեց մեծանալ հենց արտամարմնային բեղմնավորումից հետո: Թեև չի բացառում, որ կարող են լինել նաև այլ պատճառներ, այդ թվում՝ տարիքը: Դերասանուհին հիմա 48 տարեկան է: Բալետի պարուհին հիշեցրել է, […]

̰
Երևանում թալանել են «ՎՏԲ բանկ»-ի վճարային տերմինալը

22:46 23.09.2019

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի 2-րդ մասնաճյուղի կառավարիչ Գ.Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բանկին պատկանող՝ Կոմիտասի պողոտա 41 հասցեում տեղադրված վճարային տերմինալի դուռը բացելու միջոցով հափշտակել են թղթադրամի և մետաղադրամի պահոցները: […]

̰
Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով 43-ամյա վարորդը մահացել է

21:45 23.09.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գոռ Ղուկասյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում խոշոր ավտովթարի հետևանքով: Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Գալստյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ […]

̰
Տղամարդը Հյուսիսային պողոտայի խանութներից մեկից ժամացույց է հափշտակել

19:44 23.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի  Հյուսիսային պողոտայում գործող ՍՊ ընկերության սպասասրահից առերևույթ գողություն  կատարած անձի  ինքնությունը: 2019թ. հուլիսի 17-ին վերոհիշյալ սպասասրահի պատասխանատուն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:20-ից մինչև 13:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը,  ՍՊ ընկերության […]

̰
60-ամյա տղամարդը տասնյակ ծառեր է հատել Եղեգնուտի «Մքլոյի թալա» հանդամասում

19:07 23.09.2019

Ապօրինի ծառահատման դեպքի հերթական բացահայտումը, որի մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքէջը: Պատմում է նման մի  դեպքի մասին, որը բացահայտել են ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օրերս, ոչ ստուգայցի ժամանակ այլ` օպերատիվ տվյալներն իրացնելով: Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով ապօրինի ծառ է հատել, փայտանյութը […]

̰
Թունավոր սարդի խայթոցից հետո բրիտանուհու ձեռքին անցք է գոյացել

18:45 23.09.2019

49-ամյա Լուիզա Էդվարդսը իր բնակարանը մաքրելիս բարձի միջից ծակոց է զգացել և պարզել, որ իրեն կծել է սարդը: Բրիտանուհին որոշել է, որ միջատը վտանգավոր չէ և իրեն ոչինչ չի սպառնում: Երբ մի քանի օր անց խայթոցի հատվածը բորբոքվել է՝ հասնելով գոլֆի գնդակի չափի և ցավը դարձել է անտանելի, Էդվարդսը դիմել է բժշկի: Պարզվել է, որ […]

̰
Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու մոտ ավելի քան 1 կգ ոսկի է հայտնաբերվել

17:42 23.09.2019

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ՀՀ քաղաքացուն պատկանող ուղեբեռում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե և արծաթե իրեր, հայտնում է newsgeorgia.ge-ն: Գործակալության պարզաբանմամբ` խոսքը 1,1 կիլոգրամ ոսկե, ինչպես նաև ավելի քան 73,3 գրամ  արծաթե զարդերի մասին է: Մաքսանենգ ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154 հազար լարի (շուրջ 54 հազար դոլար): […]

̰
Ինդոնեզիայում անտառային հրդեհներից երկինքը կարմիր գույն է ստացել

17:26 23.09.2019

Ինդոնեզիայի Ռիաու նահանգում օդի աղտոտման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:

̰
Կարմիր խաչը բանակցում է Արցախի միջդիրքային տարածքից ադրբեջանցի զինծառայողի դին դուրս բերելու համար

16:23 23.09.2019

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Արցախի շփման գծում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև մնացած ադրբեջանցի զինծառայողի դին այնտեղից դուրս բերելու և հարազատներին փոխանցելու համար։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են ԿԽՄԿ ադրբեջանական բաժնից։ Բանակցությունները, ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի, տարվում են երկու կողմերի հետ միաժամանակ՝ դիակի դուրսբերումն ապահովելու համար։ Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողն իր ստորաբաժանման […]

̰
Կապան-Քաջարան ճանապարհին Իրանի քաղաքացու՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի կցորդիչը գլորվել է ձորը

16:13 23.09.2019

Ս․թ․ սեպտեմբերի 23-ին` ժամը 11:08-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել Է, […]

̰
Ճապոնիայում հզոր թայֆունի հետևանքով 30 մարդ է տուժել

15:03 23.09.2019

Ճապոնիայում «Տապա» հզոր  թայֆունի հետևանքով 30 մարդ է տուժել: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը: Թայֆունի հիմնական հարվածը հասել է Օկինավա և Կյուսյու կղզիներին: Կյուսյու կղզում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 50 հազար տուն, ևս շուրջ 10 հազար տուն հոսանքազրկվել է Հոնսյու կղզում: Իսկ Տոկիոյում մոտ 500 հազար տուն հոսանքազրկվել է էլեկտրալարերի կտրվելու հետևանքով: Ճապոնիայի […]

̰
Ավտովթար ԱՄՆ դեսպանատան մերձակայքում․ կա տուժած

13:22 23.09.2019

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 22:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chery Tiggo» (վարորդ՝ Արմեն Հ., ծնված 1995 թ.) և «Opel Vectra B» (վարորդ` […]

̰
Apple Watch-ը փրկել է տարեց տղամարդու կյանքը

13:12 23.09.2019

Apple Watch  ժամացույցը փրկել է Վաշինգտոնի տարեց մի բնակչի կյանքը, «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել  է նրա որդին: Հայր ու որդի որոշել են հանդիպել այգում և հեծանիվ վարել, սակայն հայրն ուշացել է: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդն ընկել է  հեծանիվից և գիտակցությունը կորցրել: Փրկարարները տղամարդուն հայտնաբերել են շնորհիվ Apple Watch-ի, որն ունի հատուկ  ծրագիր: Եթե […]

̰
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում կարմիրգրքյան արագիլի վրա կրակելու փաստով

12:30 23.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա» վերտառությամբ հրապարակում է արել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։ ՀՀ  Ոստիկանությունից հայտնում են, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ կրակել են շատ հազվադեպ, կարմիրգրքյան […]

̰
Ադրբեջանն ընդունեց իր զինծառայողի կորուստն առաջնագծում

12:06 23.09.2019

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ընդունել է, որ զինծառայող է կորցրել Արցախի առաջնագծում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև ընկած տարածքում։ Սակայն ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Բաքուն հայտարարել է, թե իբր իրենց զինծառայողը միջդիրքային գոտում հայտնվել ու հայկական կողմի կրակից սպանվել է մոլորվելու արդյունքում։ Մինչ այդ Արցախի պաշտպանության բանակից արդեն հայտարարել են, որ երեկ ցերեկը տեղի […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ

11:01 23.09.2019

Սեպտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, 6000 քմ, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, 1.5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական […]

̰
Փրկարարները բռնել են 1 գյուրզա և շահմար տեսակի 1 օձ

10:37 23.09.2019

Սեպտեմբերի 22-23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
ԱՄՆ դեսպանատան մոտ մեքենաներ են բախվել․ «Opel Vectra B»-ն կողաշրջվել է

10:20 23.09.2019

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 22:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chery Tiggo» (վարորդ՝ Արմեն Հ., ծնված 1995 թ.) և «Opel Vectra B» (վարորդ` Սուրեն Կ., ծնված […]

̰
Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

10:15 23.09.2019

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17:26-ին, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:42-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում՝ «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 14 […]

̰
Հայտնի է Զորավար Անդրանիկի փողոցում 4 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցների ինքնությունը

22:14 22.09.2019

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 4 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական […]

̰
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է

21:18 22.09.2019

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու […]

̰
BACK_TO_TOP