TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արտաշիսյան փողոցում 3 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կա տուժած

11:49 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Գարիկ Ս․-ի վարած VAZ 2107 մակնիշի 07 OO 008 համարանիշի, 38-ամյա Գոհար Բ.-ի վարած Mercedes մակնիշի 08 SG 080 համարանիշի և 39-ամյա Արտակ Ա․-ի վարած BMW մակնիշի 7177 HVV համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից […]

̰
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում․ մեքենաներ են վնասվել

11:04 26.09.2019

Սեպտեմբերի 26-ին` ժամը 02:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոմեքենա է վնասվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վնասվել են «Honda Fit» և «Opel Vectra B» […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտ. կա տուժած

10:33 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենայից ծուխ է նկատվում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին բախվել են […]

̰
Հրդեհ Վանաձորի բնակարաններից մեկում. տուժածի վիճակը ծանր է

10:25 26.09.2019

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 04:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-7 թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 04:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]

̰
Հրդեհ Ձորաղբյուրում․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև համայնքի ղեկավարը

10:18 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:22-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղադիր գյուղի լեռան լանջին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ […]

̰
Լոռու մարզի Լեռնանցք գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

09:14 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին` ժամը 16:35-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի սարալանջին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել է ժամը 18:43-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

̰
Կոտայքի մարզում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Արցախի ՊԲ-ի КамАЗ-ն ու Opel-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր

23:40 25.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Opel մակնիշի 24 DN 042 համարանիշի և КамАЗ մակնիշի ՏԲ 1 Ն0 75 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: […]

̰
Լեհ տղամարդը պատուհանից ընկել է ուկրաինացու վրա

23:35 25.09.2019

Լեհաստանում տեղի բնակիչը պատուհանից դուրս է ընկել Ուկրաինայի 18-ամյա քաղաքացու վրա: Վերջինս նստած է եղել շքամուտքի մոտ դրված նստարանին: Միջադեպի հետևանքով լեհ տղամարդը տեղում մահացել է, իսկ ուկրաինացին հոսպիտալացվել է ծանր վիճակում: Նշվում է, որ նա գլխի լուրջ վնասվածք է ունեցել և գտնվել է անգիտակից վիճակում: Ի դեպ, մեկ այլ ուկրաինացի ևս նստած է եղել […]

̰
Արյունոտ տղամարդը առանց հագուստի փախել է մոսկովյան հիվանդանոցից

22:59 25.09.2019

Մոսկվայի մի բնակիչ իրեն նետել է Մոսկվա գետը, այնուհետ հայտնվել է ջրթողի կոմունիկացիոն հանգույցում: Նրան հայտնաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներից նա փախել է, ընդ որում, առանց հագուստի: Տղամարդը փորձել է թաքնվել կոմունիկացիոն հանգույցում: Նա ամբողջությամբ արյունոտ  է եղել: Հիվանդանոցում նրան փորձել են օգնել, բայց երբ հանել են հագուստը, տղամարդը հրմշտել է բժիշկներին և […]

̰
Արարատի մարզում «Mercedes»-ն ամբողջությամբ այրվել է

21:25 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:48-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում՝ պոմպակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացել է ժամը 18:07-ին, մարվել՝ 18:13-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

̰
Ենթադրենք՝ հավատում ենք Ադրբեջանի ՊՆ-ին, իսկ Ադրբեջանի սահմանապահները ԱԹՍ չեն կորցրե՞լ․ Razm.info

19:07 25.09.2019

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր կապը Արցախում խոցված անօդաչու թռչող սարքի հետ, ինչի կապակցությամբ Razm.info կայքը հիշեցնում է, որ այդպիսի անօդաչուների Ադրբեջանում տիրապետում են ոչ միայն զինված ուժերը, այլև սահմանապահ ծառայությունը։ «Ադրբեջանի ՊՆ-ն անդրադարձել է ԱԹՍ-ի խոցմանը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝ «Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներին պատկանող բոլոր ԱԹՍ-ները շարքում են, կորուստներ չկան»: Առաջին հայացքից […]

̰
Համացանցում է հայտնվել Միխայիլ Կրուգի մարդասպանի լուսանկարը

18:56 25.09.2019

Ռուսական մամուլում և սոցցանցային էջերում տարածվել է Դիմիտրի Վեսելովի լուսանկարը: «Վեսել» մականունով հայտնի Վեսելովը մեղադրվում է ռուս հայտնի շանսոն երգիչ Միխայիլ Կրուգի սպանության մեջ։ Հայտնի է դարձել, որ սպանության մեջ մեղադրվող Վեսելովը նախկին զինվորական է, երկու ռազմաօդային ուսումնարան է ավարտել, ապա ծառայել է Տվերի ռազմական-ավիացիոն բազայում։ Հետագայում, սակայն, կրճատումների ժամանակ հեռացվել է զինվորական ծառայությունից ու […]

̰
Բավարիայում տղամարդը գարեջրով հանգցրել է հրդեհը

18:45 25.09.2019

Գերմանացի վարորդը հանգցրել է բոցավառվող շարժիչի կրակը մի քանի շիշ գարեջրով: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Տղամարդը մեքենան Բավարիայի մայրուղիներից մեկով վարելիս հանկարծ տարօրինակ հոտ է զգացել: Մեքենայի շարժիչի ծածկոցի տակ կրակ է նշմարել: Նա ավտոմեքենայի սալոնից արագորեն վերցրել է մի քանի շիշ գարեջուր և լցրել կրակի վրա: Հրշեջներն արձագանքել են դեպքին, սակայն հրդեհն […]

̰
Գերմանիայում հայկական խաչքարի նկատմամբ վանդալիզմի ակտ է դրսևորվել

17:34 25.09.2019

Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել գերմանական Էրլանգեն քաղաքում: Վանդալիզմը Կաթոլիկ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի նկատմամբ է իրականացվել: Խաչքարը տեղադրվել էր 2017 թվականին մահացած գերմանացի քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Վոլֆգանգ Ֆոգելի հիշատակին: Ինչպես տեղեկացրել է Nordbayern պարբերականը, եկեղեցու աշխատակիցները սև մարմարից պատրաստված խաչքարը առավոտյան տեսել են տապալված և մեջտեղից կոտրված: Գերմանացի գործչի հիշատակին խաչքարը տեղադրել […]

̰
Սպա Արա Մխիթարյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ 

17:15 25.09.2019

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպից տուժած սպա Արա Մխիթարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ։ Նրանք հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող բժշկական անձնակազմի և հոսպիտալի ղեկավարության հետ, տեղեկություններ ստացել նրա առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության մասին: Բացի դրանից, կապ է հաստատվել փոխգնդապետ Արա Մխիթարյանի […]

̰
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» շենքում գործող դարբնոցում հրդեհ է բռնկվել

15:45 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:28-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մոտակայքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի շենքում գործող […]

̰
Էջմիածնում կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել

15:25 25.09.2019

Ս․թ․ սեպտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Չարենց թաղամասում հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի երիտասարդի։ Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածնում բնակվող 27-ամյա երիտասարդը ատրճանակով կրակոցներ է արձակել Չարենց թաղամասի 21-րդ շենքի բակում։ Նա բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված իր «Պորշի» սրահից […]

̰
Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ

14:46 25.09.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը: Արդյունքում նրա ճամփորդական պայուսակում ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել […]

̰
Գեղարքունիքի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել

14:27 25.09.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին հետևյալը։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ճամբարակ ու […]

̰
Պակիստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի սարսափեցնող կադրերը հրապարակվել են համացանցում

13:14 25.09.2019

Պակիստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի սարսափեցնող կադրերը հրապարակվել են համացանցում: Ըստ նախնական տվյալների` սեպտեմբերի 24-ի առավոտյան Պակիստանի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը առնվազն 22 է: Զոհերից շատերը երեխաներ են: 700-ից ավելի վիրավոր կա: Տուժած շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն, կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Երկրաբանական ծառայությունների տեղեկություններով` 5,8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջելումա քաղաքից […]

̰
Նոր մանրամասներ Վայոց Ձորի մարզպետի օգնականի և ՊՆ բարձրաստիճան սպայի վիճաբանությունից

12:47 25.09.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությամբ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի բնակիչ, Վայոց Ձորի մարզպետի օգնական, 28-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ  ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել են այն տեղեկությունները, որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա 43-ամյա Արա Մխիթարյանը դաժան […]

̰
ՃՏՊ Արշալույս գյուղում. կան տուժածներ

12:20 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ N թիվ  զորամասին պատկանող «ԳԱԶ-66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած:

̰
Թուրքիայում ոստիկանական ավտոբուս է պայթեցվել

12:11 25.09.2019

Թուրքիայի հարավում՝  Ադանա նահանգում, ոստիկանական ավտոբուսը պայթել է ինքնաշեն ականի վրա, հաղորդում է Daily Sabah-ը: Աղբյուրի տեղեկություններով` պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին: Ականը գործել է, երբ ավտոբուսը անցել է տեղանքով: Մի քանի տվյալների համաձայն՝ այլ տրանսպորտային միջոցներ ևս վնասվել են պայթյունի ալիքի հետևանքով: Նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը հաղորդել է, որ տուժել են նաև մի քանի […]

̰
Հրդեհ Օձունի տներից մեկում

10:20 25.09.2019

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:41-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 14:58-ին: 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի հյուրասենյակում (20 քմ) այրվել է բազմոց, հեռուստացույց, սեղան, 3 աթոռ, […]

̰
Ուկրաինայում տղամարդը սպանել էր 42-ամյա որդուն, այնուհետև օդանավով տեղափոխվել Հայաստան ու թաքնվել

00:10 25.09.2019

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և ԱՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հայտնաբերվել և ոստիկանություն ՔՀԳ վարչություն բերման է ենթարկվել Ուկրաինայի ոստիկանության նախաձեռնությամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի, 65-ամյա տղամարդը։ Նա մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Միրոնովկա գյուղում տղամարդը սպանել […]

̰
Կոտայքի մարզում բախվել են խոտով բարձված տրակտորն ու Mercedes-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի

00:00 25.09.2019

Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նոր Գեղիի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած Տրակտոր ՄՏԶ 80 մակնիշի 2664 ՏԼ համարանիշի և Առինջ գյուղի բնակիչ, 63-ամյա Սերգեյ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ՕA 377 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը […]

̰
Խաչարձան գյուղի անտառում Գերմանիայի 5 քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է սունկ ուտելուց հետո

23:42 24.09.2019

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաչարձան գյուղի անտառում օտարերկրյա քաղաքացիները սունկ են կերել և ունեն վատ ինքնազգացողություն. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիներին՝ Թոբիա Վ.-ին (ծնված 1986 թ.), Մայքլ Վ.-ին (ծնված 1987 թ.), […]

̰
Բավրա-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»-ն ու «Scania»-ն․ կան տուժածներ

23:39 24.09.2019

Սեպտեմբերի 24-ին`ժամը 18:29-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Հայկ Գ., ծնված 1976 թ.) և «Scania» (վարորդ՝ Տամալ […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր

23:04 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի, 23-ամյա Կամո Ե.-ի վարած Opel մակնիշի OA 960 OA համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Նորայր Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ZT 590 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Նորայր Մ.-ն մարմնական […]

̰
Տղամարդն այրվող բնակարանի պատուհանով դուրս է բերել մի կնոջ՝ փրկելով նրա կյանքը

22:15 24.09.2019

Համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ տղամարդը փրկում է կնոջը՝ հրդեհից այրվող բնակարանից դուրս բերելով: Այս մասին հայտնում է RT-ն: Տեսանյութում հրդեհվող բնակարանի պատուհանից կինը պարզում է ձեռքերը, իսկ մեկ հարկ վերևից՝ մի տղամարդ նրան մեծ դժվարությամբ բարձրացնում է: Հաշվի առնելով այրվող բնակարանում կուտակված ծխի մասշտաբները՝ կինն այլ կերպ դժվար թե կարողանար փրկվել, ու տղամարդը ճիշտ […]

̰
BACK_TO_TOP