TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վթար Աշտարակ քաղաքում. կա տուժած

09:46 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի փողոցում բախվել են «Mitsubishi»(վարորդ՝ Արամ Մ.) և «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Ցոլակ Հ., ծնված […]

̰
Լանջանիստ և Լուսաշող գյուղերի սարերում այրվել է բուսածածկ տարածք

09:39 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջանիստ և Լուսաշող գյուղերի վարչական տարածքների սարերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 19:57-ին: Այրվել է […]

̰
Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ իր հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորել

23:35 27.09.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղիղ եթերում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հարցեր է ուղղում՝ հետապնդելով նրան մինչև դատարանի շենք։ Դատավորը չի պատասխանում հարցերին։ Երբ հասնում են, Աննա Դանիբեկյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչներին տեղեկացնում է, որ իր հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորում՝ հանձնարարելով զանգահարել իրավապահ մարմիններին: […]

̰
Վանաձորում 4 անձ, որոնցից մեկը՝ դիմակավորված, կողոպտել են առևտրականի՝ հափշտակելով 30 հազար դոլար

23:20 27.09.2019

Սեպտեմբերի 27-ին խոշոր չափի գումարի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06:50-ի սահմաններում 4 անհայտ անձինք, որոնցից մեկը՝ դիմակավորված, մոտեցել են Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին նրբանցքի 5-րդ տան բնակիչ Գագիկ Ս.-ին, ով այդ պահին փարձել է իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի շարժիչը միացնել և կյանքի համար ոչ բռնություն կիրառելու միջոցով […]

̰
ԵԿՄ փոխնախագահի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել էջմիածինցի մի բնակչի

17:40 27.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 51-ամյա բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 18:55-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոն է ընդունվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը՝ […]

̰
Կանայք Մոսկվա-Մինվոդի թռիչքի ժամանակ ծեծկռտուք են սարքել

16:20 27.09.2019

Մոսկվա-Մինվոդի թռիչքի ժամանակ 2 կին վիճել են միմյանց հետ, գրում է life-ը: Ինքնաթիռի օդաչուն իրավապահներին պատմել է, որ թռիչքի ընթացքում 2 ուղևորուհիների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով նրանցից մեկը հարվածել է մյուսի գլխին: Կանայք անպարկեշտ արտահայտություններ են արել և չեն ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի հրահանգներին: Վայրէջքից հետո կանանց տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Նրանցից մեկին […]

̰
Արարատում «06»-ը բախվել է սայլին. ձին սատկել է, կան տուժածներ

15:57 27.09.2019

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա Կարեն Շ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Արարատ գյուղի վարչական տարածքում, իր վարած VAZ 2106 մակնիշի 35 NU 448 համարանիշի ավտոմեքենայով բախվել […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

14:44 27.09.2019

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13:10-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ստամբուլում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է 34 մարդ

14:01 27.09.2019

Ստամբուլում երկրաշարժի ժամանակ 34 մարդ է տուժել, վնասվել է 473 շինություն: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Նշվում է, որ վնասված շինություններից 55-ը դպրոց է: Շենքերի մեծամասնության պատերի վրա հայտնաբերվել են մեծ ճաքեր: Իսկ տուժած քաղաքացիներից 10-ը բուժում է ստանում հիվանդանոցներում, մնացած 24-ին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո անմիջապես դուրս են […]

̰
Մոսկվա-Եկատերինբուրգ չվերթի օդանավին թռչունների երամ է բախվել

13:47 27.09.2019

«Ուրալյան ավիաընկերություններ»-ի  А-319 Մոսկվա-Եկատերինբուրգ չվերթի օդանավին թռչունների երամ է բախվել: Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում, թռիչքի ժամանակ: Հաղորդվում է, որ անձնակազմն անմիջապես գնահատել է իրավիճակը և որոշում է ընդունել շարունակել թռիչքը: Օդանավը բարեհաջող հասել է Եկատերինբուրգ: Վայրէջքից հետո մասնագետները հետազոտել են ինքնաթիռը և արձանագրել են, որ երամը բախվել է երկրորդ օդաչուի դիմապակուն […]

̰
Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի տեղեկությունները կոծկվել են

12:00 27.09.2019

Ադրբեջանի բանակը այս օրերին կորցրել է ևս մեկ զինծառայողի, որի մահվան մասին տեղեկությունները կոծկվել են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ ինֆորմացիա չի հաղորդել Գյուրբաթ Գուլիևի մահվան մասին։ Այլընտրանքային տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացել է օրեր առաջ առաջնագծում ստացած հրազենային վիրավորումից հետո։ Այսօր կայացել է նրա հուղարկավորությունը։

̰
Հետախուզվող 44-ամյա կինը Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխել է Հայաստան

11:58 27.09.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 03.40-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 44-ամյա Արմենուհի Թ.-ն, որը 2018թ. հուլիսի 30-ից հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:          

̰
Փրկարարները բռնել են 3 սահնօձ

10:51 27.09.2019

Սեպտեմբերի 26-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Վթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

10:44 27.09.2019

Սեպտեմբերի 27-ին` ժամը 02։22-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է […]

̰
«Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվել է մոտ 15000 հակ անասնակեր

10:19 27.09.2019

Սեպտեմբերի 26-ին` ժամը 14:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին: Սեպտեմբերի 27-ին` ժամը 00:48-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Արաքս» թռչնաֆաբրիկայի անվտանգության […]

̰
Հրդեհ Վերին Բազմաբերդ գյուղում

10:00 27.09.2019

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում՝ անասնագոմի տանիքում, այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել` 20:10-ին: Այրվել են 6-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 220 […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ

09:52 27.09.2019

Սեպտեմբերի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ, 2000 քմ, 2500 քմ, 4000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 400 քմ, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, 300 քմ, […]

̰
Սարալանջի փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին․ կա տուժած

09:31 27.09.2019

Սեպտեմբերի 26-ին` ժամը 18։06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տաթև Պ., ծնված 1989 թ.) դուրս […]

̰
Վրաերթ Երևանում․ հետիոտնը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

08:38 27.09.2019

ՃՈ կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի 2/3 հասցեի մոտ 45-50 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդուն վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, անձը չպարզված տղամարդը վրաերթի էր ենթարկվել, իսկ վարորդը, նրան թողնելով […]

̰
Աղբամանները վառեցին, անցան նստարաններին. ահազանգ

00:35 27.09.2019

Աղբամանները վառեցին, անցան նստարաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը և կից լուսանկար հրապարակել։ «Աղբամանները վառեցին, անցան նստարաններին։ Եթե այս վանդալությունները ձեր աչքի առաջ են կատարվում, անպայման դիմեք ոստիկանություն, դրանում սխալ կամ ամոթ բան չկա, անցել են էդ ժամանակները։ Եկե՛ք վերջապես տեր կանգնենք մեր քաղաքին»,- գրել […]

̰
Տեսախցիկը նկարահանել է՝ ինչպես է տղամարդը դատարկ ձեռքերով տապալել կողոպտիչներին

23:58 26.09.2019

35-ամյա գործարար Ասիֆ Ալին սովորականի պես երեկոյան տանն է եղել կնոջ հետ: Նա հեռախոսով խոսելիս է եղել, երբ շան հաչոցի ձայնն է լսել և հասկացել, որ ինչ-որ բան է կատարվում: Ալին դեպի մուտքն է գնացել և տեսել է, որ դուռը բաց է:  Այդ պահին էլ տղամարդու վրա հարձակվել են․ սկզբում՝ մեկ դիմակավորված անձ, հետո՝ ևս […]

̰
Չինացի պաշտոնյայի տան նկուղում հայտնաբերվել է 13․5 տոննա ոսկի

23:46 26.09.2019

Չինաստանի Գուանչժոու քաղաքի նախկին քաղաքապետ Չժան Ցին իր տան նկուղում պահել է 13․5 տոննա ոսկի, գրում է Korrespondent-ը: Գողոնը հայտնաբերվել է ոստիկանների կողմից խուզարկության ժամանակ: Ոսկուց բացի, նախկին պաշտոնյայի մոտ հայտնաբերվել է 268 միլիարդ յուան: Դեպքի առթիվ կատարվում է քննություն. իրավապահները փորձում են հիմա հասկանալ, թե ինչպես էր հնարավոր տարիներ շարունակ տանը գաղտնի պահել գողոնը: […]

̰
Փենսիլվանիայում բեռնատարից 130 հազար ձու է դուրս թափվել

22:25 26.09.2019

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում մոտ 136 հազար ձու բեռնատարից թափվել է ճանապարհի վրա, գրում է ABC-ն: Նշվում է, որ 66-ամյա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, որի հետևանքով տեղի է ունեցել միջադեպը։ Վարորդը չի նկատել, թե ինչ է կատարվել և շարունակել է ճանապարհը: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է ուղևորուհին օդափոխության համար բացում օդանավի վթարային ելքի դուռը

22:07 26.09.2019

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Չինաստանում: Xiamen Airlines ավիաընկերության օդանավում։ Թռիչքից վայրկյաններ առաջ ուղևորուհիներից մեկը  բացել է վթարային ելքի դուռը: Նա ասել է, որ դա արել է, քանի որ սրահում օդը ծանր է, նա դուռը բացել է թարմանալու և մաքուր օդ շնչելու համար: Ուղևորներից մեկը որոշ կադրեր է տեսանկարել: Դրանցում երևում է, թե ինչպես է […]

̰
Աբովյանի կանանց գաղութում 2 կալանավոր, խցի պատուհանին հարակից պատը փորելով, փորձել են փախուստի դիմել

21:29 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ կանանց գաղութում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ քր․ օր․-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով կալանավորված 20-ամյա Լուիզա Ջ.-ն, և ՀՀ քր ր-ի 34-108 հոդվածի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով կալանավորված 29-ամյա Մարետա Խ.-ն, գաղութի […]

̰
Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հիվանդի և բուժքրոջ ծեծկռտուքը հայտնվել է համացանցում

18:13 26.09.2019

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հիվանդի և բուժքրոջ ծեծկռտուքը հայտնվել է համացանցում: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Նշվում է, որ շտապօգնության աշխատակիցներից դժգոհ կինը անպատվել է բուժանձնակազմին, հետո հարվածել է բուժքրոջը: Վերջինս պատասխանել է նրան, ապա վայր է գցել և սկսել հարվածել ոտքերով: Այս ամենին հետևել են տղամարդ բուժաշխատողներն ու անվտանգության աշխատակիցները, սակայն կանանց մենապայքարին […]

̰
Ստամբուլում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:20 26.09.2019

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարմարա ծովում, 6.9 կմ խորության վրա:

̰
Վանաձորում 24-ամյա բնակչուհին թունավորվել է լոգանք ընդունելիս

15:24 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 22։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձորի 24-ամյա բնակչուհի, որը թունավորվել է իրենց տան լոգարանում: Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհու տատը բացատրություն է տվել, որ թոռնուհին թունավորվել է նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, լոգանք ընդունելիս: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Ֆրանսիայում՝ քիմիական նյութերի գործարանում, խոշոր հրդեհ է բռնկվել

13:28 26.09.2019

Ֆրանսիայի Ռուան քաղաքում գտնվող քիմիական նյութերի Lubrizol գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել են տեղական իշխանությունները՝ նշելով, որ տուժածներ չեն եղել: Reuters-ը հայտնում է, որ մոտ 130 հրշեջներ են ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներին: Շրջակա 11 բնակավայրերի բնակիչներին խնդրել են մնալ տանը. տարածքում դպրոցները չեն գործում: Մասնագետներն ասում են, որ սև ծուխը կապված է քիմիական նյութերի առկայության […]

̰
Գեղարդավանքում վիճաբանություն է տեղի ունեցել վարդապետի և կարգալույծ արված եկեղեցականների միջև

12:39 26.09.2019

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Ոստիկանության Կոտայքի բաժին դիմած Տեր Կյուրեղ վարդապետի դիմումի փաստով։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինս Էջմիածին քաղաքի Մայր Աթոռ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 19-ին ժամը 15։00-ի սահմաններում Սուրբ Գեղարդավանք են այցելել կարգալույծ արված նախկին եկեղեցականներ Ղազարոս Կյուրեղյանը և Արմեն Առաքելյանը։ Նրանց հետ եղել են նաև 4-5 անձինք։ Նախկին եկեղեցականները, […]

̰
BACK_TO_TOP