13:00 03.08.2019
Օգոստոսի 2-ին՝ ժամը 21:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աղասաֆի» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:34-ին, մարվել՝ 01:28-ին: Այրվել է 10 հա […]
12:57 03.08.2019
Օգոստոսի 2-ին՝ ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մրգաշատ գյուղի 29-ամյա մի բնակիչ: Ըստ հետաքննությամբ ձեռքբերված նախնական տվյալների` դեպքը տեղի է ունեցել Մրգաշատ գյուղի դաշտերում: Ժամը 14-ի սահմաններում, որսի ժամանակ քաղաքացին 12 մմ տրամաչափի որոսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով պատահական վնասել է ինքն իրեն:
12:35 03.08.2019
Ինդոնեզիայում 6.8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 6 մարդ, գրում է Straits Times -ը: Զոհը գրանցվել է Լեբակ շրջանում: Երկրաշարժը տեղի է ունեցել Ճավա կղզում: Փլուզվել է 113 շենք: Երկրաշաժից հետո մոտ 1000 մարդ է տարհանվել:
12:26 03.08.2019
Փլուզումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 15:00-ին մոտ, երբ լողափում բավական մեծ թվով մարդիկ են եղել:
12:05 03.08.2019
Օգոստոսի 3-ին՝ ժամը 00:48-ին, «911» ծառայությանը քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակա սարերում տեղի է ունեցել ՃՏՊ, իր վարած ավտոմեքենան կողաշրջվել է, իր և որդու (10 տարեկան) ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ֆիոլետովո գյուղից հարավ […]
11:48 03.08.2019
Օգոստոսի 3-ին՝ ժամը 05:07-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա.Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին և այրվում է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովսեփյան փողոցում՝ «Վիվառո» գրասենյակի մոտակայքում, «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ն., ծնված 1988 թ.) դուրս […]
10:51 03.08.2019
Օգոստոսի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 250 քմ, 400 քմ, 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Նոր […]
09:57 03.08.2019
Քեմբրիջի համալսարանի ուսանողուհին Մադագասկարում ինքնաթիռից նետվել է: Այս մասին հայտնել է The Sun-ը: 19-ամյա աղջիկը ընկել է մոտ 1 կմ բարձրությունից: Պարզվել է, որ Մադագասկարում աղջիկը զբաղվել է ծովախեցգետինների ուսումնասիրությամբ, և այցելությունների ժամանակ խուճապի նոպաներ է ունեցել: Ինքնաթիռում աղջկան փորձել են հետ պահել այդ քայլից: Օդաչուն կարողացել է բռնել ուսանողուհու ոտքը՝ ողբերգությունը կանխելու համար: Սակայն, […]
23:44 02.08.2019
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 35-ամյա Հարություն Մ.-ն, իր վարած Վազ 2106 մակնիշի 34 OF 907 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի Սասունիկ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված միջին տարիքի տղամարդու։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աշտարակի […]
23:02 02.08.2019
Երեկ` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում՝ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի հատման խաչմերուկում, բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Վ. Հ-ի վարած Lexus մակնիշի 07 PT 707 համարանիշի և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Հ.Հ-ի վարած Ваз 2106 մակնիշի 35 DA 462 համարանիշի ավտոմեքենաները։ SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ […]
19:43 02.08.2019
Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է: Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ […]
18:24 02.08.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի: Հրապարակումների […]
17:17 02.08.2019
Օգոստոսի 2-ին` ժամը 16:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված 2015 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 2010 թ.):
17:09 02.08.2019
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot […]
17:01 02.08.2019
Օգոստոսի 1-ին՝ ժամը 12։30-ին, մի ՍՊԸ-ի տնօրեն հաղորդում է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան ապակին բացելու միջոցով, «Հաղթանակ» զբոսայգու դրամարկղերի կրպակից գումար են գողացել: Մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդաշենի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել […]
16:51 02.08.2019
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, կարգը խախտելով, հեռացել է դեպքի վայրից: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկաններից մեկը մյուսին հրահանգել է Մելո անունով անձին բերման ենթարկել: Ենթադրվում է, որ դեպքի վայրը լքած մեքենան պատկանում է նրան: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա […]
15:09 02.08.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan-ը հայտնում է, որ ժամը 10։30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 44 կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի, VAZ 2106 մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիմնական բախումը […]
14:48 02.08.2019
Երեկ՝ ժամը 21։20 –ի սահմաններում, Սյունիքում մի տղամարդ նռնակը ձեռքին մտել է ոստիկանության Գորիսի բաժնի մասնաշենք, սպառնացել, որ կպայթեցնի։ Այս մասին SHANTNEWS-ին հայտնեցին ոստիկանությունից: Ոստիկանները վնասազերծել են նրան, ձեռքից վերցրել «Ֆ-1» տեսակի նռնակը, որը եղել է առանց պայթուցիչի։ Ռազմամթերքը փաթեթավորվել, ուղարկվել է փորձաքննության։ Քաղաքացուն տեղափոխել են նյարդահոգեբուժական դիսպանսեր։ Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։
14:17 02.08.2019
Օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհին առաջացել է լուրջ խցանում: Պայթյունի հետևանքով վնասվել են երկու՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Զոհեր և վիրավորներ չկան: Տեղեկություններ կան, որ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Շշի Մելո մականվամբ Մելիք […]
14:07 02.08.2019
Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը երեկ՝ օգոստոսի 1-ին, 29–ամյա ծննդկան է մահացել: Այս մասին հայտնում է News.am-ը: Բժիշկներին չի հաջողվել փրկել նաև նորածնի կյանքը: Նշվում է, որ կինը երրորդ երեխային էր սպասում։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։
14:05 02.08.2019
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
11:36 02.08.2019
Օգոստոսի 2-ին՝ ժամը 09:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի փողոցի 4-րդ խճուղում այրվում է տուն և խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:41-ին, մարվել՝ 09:48-ին: Այրվել են հավաբնի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ):
10:10 02.08.2019
Օգոստոսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Ջրվեժ, Պռոշյան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ , 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:54 02.08.2019
Օգոստոսի 2-ին` ժամը 00:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գետափ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գետափ ավտոճանապարհի մոտ 19-րդ կմ-ին «Mercedes […]
09:12 02.08.2019
Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզում կանխվել է հերթական ողբերգությունը։ Գառնի գյուղի տներից մեկի բակում 71-ամյա տանտիրուհին հակի թելով կախվել է ծառից։ Բարեբախտաբար, ամուսինը տեսել է ծառից կախված կնոջն ու կտրել հակի թելը։ Հարևանները վրա են հասել ու անգիտակից կնոջը տեղափոխել գյուղում գտնվող բուժհաստատություն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կնոջ հսկում են բժիշկները, որոնք պայքարում […]
08:38 02.08.2019
Արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Sputnik Արմենայի տեղեկություններով՝ գրեթե անգիտակից վիճակում Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել հենց Նոյեմբերյանում ապրող 14-ամյա մի աղջիկ։ Բժիշկներն ախտորոշել են նևրոտիկ ռեակցիա։ Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների՝ անչափահասը հիվանդանոց է տեղափոխվել տանը տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում պապը հարվածել է թոռնուհուն, ինչի հետևանքով աղջիկը ուշագնաց է եղել։ Տեղի իրավապահները […]
08:27 02.08.2019
Բանգկոկի կենտրոնական շրջաններում 7 պայթյուն է որոտացել։ Այդ մասին հաղորդում է Nation TV հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի է միայն 2 տուժածի մասին։ Սկզզբում 3 պայթյուն է որոտացել Պրատու Նամ շրջանում տեղի ժամանակով 5:00-ին (Երևանի ժամանակով 00:00-ին)։ Ինքնաշեն պայթուցիկը թաքնված է եղել չոր տերևների մեջ, որի հետևանքով քաղաքապետարանի 2 աշխատակից է տուժել։ Հաջորդ երկու պայթյուններն […]