00:09 02.08.2019
Հուլիսի 31-ին` ժամը 17։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Լ. Մ-ն, իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 568 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչ՝ 41-ամյա Ս. Պ.-ին։ Shamshyan-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը, որը նշված վայրում զբաղվում էր ծիրանի առուվաճառքով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ […]
00:00 02.08.2019
Օգոստոսի 1-ին` ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա նկատել են հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու, ով ինքնասպանություն գործելու մտադրություն է հայտնել. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Հոգեբանական խորհրդատվության գծով […]
20:30 01.08.2019
Օգոստոսի 1-ին՝ ժամը 12:39-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 355-րդ կմ-ին հարակից սարալանջում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և Մեղրիի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ իրականացրել արհեստական քարաթափում (մոտ 7 խմ):
19:02 01.08.2019
Բաթումից 17 կմ հեռավորության վրա գտնվող Չակվի հանգստավայրի տարածքում Բաթում-Երևան երկաթուղին սպասարկող գնացքը զբոսաշրջիկի է հարվածել: Apsny.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից: Հաղորդվում է, որ Աջարիայի տարածքում տեղի ունեցած պատահարի զոհը 41-ամյա օտարերկրացի տղամարդ է: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի առթիվ […]
10:11 01.08.2019
Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 64-ամյա Խոսրով Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 35 UT 232 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պարսպին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ […]
08:27 01.08.2019
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գավառում ապրող 40-ամյա մի տղամարդ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է Գավառի հիվանդանոց։ Վնասվածքները եղել են մարմնի տարբեր մասերին, այդ թվում` կրծքավանդակին ու որովայնին։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Ըստ Գավառում շրջանառվող որոշ տեղեկությունների` 40-ամյա տղամարդուն դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրտսեր եղբայրը։ […]
22:02 31.07.2019
Երևանում դժբախտ դեպք է գրանցվել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ կայանած մեքենայի սրահում տղամարդ կա, որը կարծես մահացել է: Ահազանգով մեկնած իրավապահները պարզել են, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի սրահում մահացած տղամարդն ապրում էր Երևանում, 60 տարեկան էր: Իրավապահները նրա մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերել և […]
16:39 31.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 30-ին՝ ժամը 19:23-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արյունոտ մարդ կա ընկած: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու, որը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 18-ին, Հրազդանի կիրճում վիճաբանության ժամանակ երկու հոգի […]
13:52 31.07.2019
Հուլիսի 30-ին՝ ժամը 12։05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հրազդանի 47-ամյա բնակիչը Վանատուր թաղամասի դաշտավայրում ընկել է խոտ հնձող տեխնիկայի տակ և մահացել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11։30-ի սահմաններում հրազդանցի 73-ամյա տղամարդն իր խոտհնձիչ մեքենայով հունձ անելիս է եղել, երբ 47-ամյա տղամարդը նստած է եղել գյուղտեխնիկայի առջևի երկաթե […]
11:00 31.07.2019
«911» ծառայությունը հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է շենքի տանիքին: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ վերելակի տանիքի երկաթյա կառուցատարրերի մի մասը պոկվել և ընկել […]
10:29 31.07.2019
Հուլիսի 30-31-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար և 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:24 31.07.2019
Հուլիսի 31-ին՝ ժամը 01։58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող «Երևան […]
08:25 31.07.2019
Կերչում երեխան ընկել է 5-րդ հարկից, որից հետո նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են, հաղորդում է Ղրիմի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017 թ․ ծնված երեխան կարճ ժամանակով մենակ է մնացել բնակարանում և բարձրացել է պատուհանագոգի վրա։ Պատուհանը բաց է եղել, և երեխան ընկել է 5-րդ հարկից։ Գերատեսչության տվյալներով՝ երեխայի վիճակը ծանր է։ Դեպքի առնչնությամբ […]
08:13 31.07.2019
Երեկ՝ հուլիսի 30-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 21-ամյա մի կին։ Նա ապրում էր Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը մոտ 7-8 ամսեկան հղի վիճակում մայրաքաղաք էր տեղափոխվել հուլիսի 22-ին։ Պտուղը հեռացվել էր, իսկ երիտասարդ կինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն`շնչառական անբավարարության դեմ բուժում ստանալու համար։ Ցավոք, հոսպիտալացվելուց յոթ օր անց նա մահացավ։ […]
23:48 30.07.2019
Հուլիսի 30-ին՝ ժամը 18:00-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։21-ին, մարվել` 18։45-ին։ Վահան գյուղի թիվ 23 փողոցում մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ)։
18:28 30.07.2019
Հուլիսի 30-ին՝ ժամը 15:55-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հաղթանակի զբոսայգի հատվածում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
16:44 30.07.2019
Հուլիսի 30-ին՝ ժամը 14:26-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորքի այգիներ փողոցում. այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 15:02-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]
15:31 30.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննություն են կատարել Ոսկեհատ գյուղում ապրող 45-ամյա մի տղամարդու հողամասում՝ հայտնաբերելով մշակումն արգելված կանեփի տնկիներ։ Դրանք առգրավվել են՝ փորձաքննության ուղարկելու համար։ Վաղարշապատի ոստիկանները տարածքում հայտնաբերել են նաև մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ թղթով փաթեթավորված։ Պարզվել է, որ […]
09:30 30.07.2019
Հուլիսի 30-ին` ժամը 00:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 16/45 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ն.Պ.-ին (ծնված […]
08:16 30.07.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ Բագրատաշենի մաքսային կետից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց տեղափոխվածն Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գագիկ Ս․-ն է։ Պարզվել է, որ նա մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ածելիով ինքնավնասումներ է կատարել՝ վերջույթների և պարանոցի հատվածում։ Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են […]
00:14 30.07.2019
Հուլիսի 29-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա․-երը։ […]
23:29 29.07.2019
Երեկ՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի 18 AF 018 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ Սոթք գյուղի կենտրոնական խճուղու վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Արման Ա․-ն […]
20:13 29.07.2019
Հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Էրեբունու բաժնին հայտնել է, որ կանչով մեկնել են Էրեբունի վարչական շրջանում ժողովրդին հայտնի «Աղի լիճ», որտեղ հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղամարդու դի։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երևան քաղաքի […]
19:33 29.07.2019
Հուլիսի 29-ին՝ ժամը 18:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակի վրա և փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով աշտարակից: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը` նշելով, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
18:55 29.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Էջմիածնի Տերյան փողոցից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3 խմ փայտանյութով բարձված «Զիլ» բեռնատար։ Մեքենան վարած 35-ամյա տղամարդը, որը Էջմիածնի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերը, […]
18:20 29.07.2019
Ֆրանսիական Ռեյունյոն կդզում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում, ժայթքել է Պիտոն դե լա Ֆուրնեզը, գրում է РИА Новости-ին: Նշվում է, որ այդ հրաբուխն այս տարի ժայթքում է 3-րդ անգամ: Դրանից առաջ այն ժայթքել է հունիսին և փետրվարին: Պիտոն դե լա Ֆուրնեզը ունի 2632մ բարձրություն, այն գտնվում է կղզու ոչ բնակեցված հատվածում:
17:35 29.07.2019
911 ծառայությանը հուլիսի 29-ին՝ ժամը 13:25-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի սկզբնամասում տուն է այրվում: ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 1-ին փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվել է գազի բալոնից (5կգ) արտահոսած գազը: […]
17:12 29.07.2019
Հալեպում՝ Մարթինի փողոցում, կրակոցով սպանվել է հալեպահայ Շանթ Քյոշկերյանը: Այդ մասին SHANTNEWS-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրներից։ Նշվում է, որ դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են հանցագործին: Շանթ Քյոշկերյանը 17 տարեկան էր:
16:53 29.07.2019
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հուլիսի 28-ին 10-ամյա երեխան եռացրած ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա: ՀՀ ոստիկանությունից SHANTNEWS-ին փոխանցեցին. «Հուլիսի 28-ին՝ ժամը 13:30-ին, Մեծամորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել Մեծամորի բաժին, որ մեջքի շրջանում առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թվականին ծնված մի երիտասարդ: Մեկնել է ոստիկանության օպերատիվ խումբը և պարզել, […]
16:45 29.07.2019
Սյունիքի մարզում հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan-ը: Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Սոս Ա․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 189 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդ Սոս Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի […]