16:53 05.08.2019
Oգոստոսի 5-ին՝ ժամը 10:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ հավանական դին գտնվում է աղբով բարձված ավտոմեքենայում. դուրս բերելու համար փրկարարական աշխատանքների անհրաժեշտություն չկա:
16:14 05.08.2019
Oգոստոսի 5-ին` ժամը 11:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում այրվում է հնձած ցորենի արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:57-ին, մարվել՝ 12:16-ին: Այրվել է մոտ 10 հա հնձած ցորենի արտ:
13:52 05.08.2019
Չինաստանում ջրհեղեղը մարդկային կյանքեր է խլել: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը: Հուբեյ նահանգին պատուհասած ջրհեղեղը հորդառատ անձրևների հետևանք է: Առնվազն 9 մարդ է զոհվել է, ևս 4-ն անհետ կորած են: Զոհերի ինքնությունն արդեն հաստատվել է: Հաղորդվում է նաև, որ փրկվել է 61 մարդ: Փրկարարները շարունակում են փրկարարական ու որոնողական աշխատանքները:
13:12 05.08.2019
Հեղեղումների պատճառով ՌԴ Խաբարովսկի երկրամասի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Նշվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Ամուր գետը կարող է վարարել, ինչի հետևանքով Դաչնիյ, Կաբելնիյ, Ուսուրիյսկիյ կղզիները ջրածածկ կլինեն: Այդ իսկ պատճառով փրկարարները խորհուրդ են տվել ինքնուրույն և արագ լքել բնակարանները և ամառանոցները: Աղբյուրի փոխանցմամբ՝ գետում ջրի մակարդակը կարող է բարձրանալ մինչև 6 […]
12:54 05.08.2019
Oգստոսի 4-ին դանակահարված վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 26 և 23 տարեկան եղբայրներ, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանց մարմնի տարբեր մասերին, այդ թվում` գլխին, եղել են կտրած-ծակած վնասվածքներ։ Պարզվել է, որ նրանք վնասվածքներ են ստացել Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։ Ըստ որոշ լուրերի՝ եղբայրների հետ վիճել է […]
12:50 05.08.2019
Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում КАМАЗ մակինշի 03 LU 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերել է դի։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Փաստի […]
11:02 05.08.2019
Օգոստոսի 4-ին՝ ժամը 20:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ավտոճանապարհի մոտ 33-րդ կմ-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: […]
09:50 05.08.2019
Օգոստոսի 5-ին՝ ժամը 02:47-ին․ 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ղ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
09:02 05.08.2019
Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Հրազդանի կիրճում հաստաբուն ծառն արմատից պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 13 NA 777 համարանիշի ավտոմեքենայի վրա: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասված ավտոմեքենան ավտոշուկայում գնահատվում է մոտ 70-75 […]
08:18 05.08.2019
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Մեքենան մեծ արագությամբ հայտնվել է ճանապարհի հանդիպակած գոտում, որտեղ բախվել է այլ ավտոմեքենաների, ինչի հետևանքով պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Կահիրեի Ուռուցքաբանության ինստիտուտի մոտ։ Պայթել է մեքենաներից մեկում տեղադրված թթվածնային բալոնը։ Կրակը մեկուսացվել է, երթևեկությունը վերականգնված է։ […]
23:59 04.08.2019
Չիկագոյի զբոսայգիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 7 հոգի։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 1:20-ի սահմաններում։ Անհայտ անձը կրակ է բացել սև Chevrolet Camaro-ից, հաղորդել է NBC-ն՝ հղում անելով իրավապահներին։ Սա 1 օրում 3-րդ ահաբեկչությունն է ԱՄՆ-ում։ Իրավապահները ձերբակալել են հանցագործին, որը 21-ամյա Պատրիկ Քրուիզիոսն է։ Հարձակումից առաջ նա Twitter-ում […]
23:23 04.08.2019
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորաբաց գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել` 20:30-ին: Այրվել են վագոն-տնակն ամբողջությամբ (մոտ 18 քմ) և մոտ 3000 […]
21:15 04.08.2019
Օգոստոսի 4-ին` ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 20:45-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական […]
20:30 04.08.2019
Օգոստոսի 4-ին` ժամը 15:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:38-ի սահմաններում թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Ջրափրկարարները Մ.Բ.-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ և տեղափոխել թիվ 1 հանրային լողափի բուժկետ:
19:55 04.08.2019
Օգոստոսի 4-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Հ.Ա.-ի (ծնված 1937 թ.) դին:
17:40 04.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 4-ին՝ ժամը 14։05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել: Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել […]
15:42 04.08.2019
Օգոստոսի 4-ին՝ ժամը 14։05-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել: Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
15:30 04.08.2019
ՌԴ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ինքնաթիռները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները Սիբիրի անտառներում: Ավիացիայի կիրառումն օգնել է կրակի տարածման արագությունը նվազեցնել մոտ հինգ անգամ: Այսօր Կրասնոյարսկի և Իրկուտսկի երկրամասերում հնարավոր է եղել հրդեհը հանգցնել 70 հազար հեկտար տարածքում։ Հրդեհի 36 օջախ է մարվել: ԻԼ-76 ինքնաթիռներն ու ՄԻ-8 ուղղաթիռներն այսօրվա ընթացքում արդեն 26 թռիչք են կատարել: […]
15:18 04.08.2019
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 00։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 39-ամյա Արմեն Ջամվելյանն իր վարած Nissan Patrоl մակնիշի ավտոմեքենայով Ֆիոլետովո գյուղի հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Ջամվելյանն ու նրա ուղևոր՝ 12-ամյա Մ. Ջ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ […]
15:15 04.08.2019
Արարատի մարզում քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Range Rover-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում, ինչի հետևանքով 4 հոգի վիրավորվել է: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
13:09 04.08.2019
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանն օրերս Վրաստանում ավտովթարի է ենթարկվել։ Մելքոնյանը Բաթումի էր գնացել պարի միջազգային փառատոնի ժամանակ Վարդենիսի թիմին աջակցելու համար։ Փառատոնին Վարդենիսի թիմը գրավել է առաջին տեղը, նաև հաղթել են «Գրանպրի»-ն։ Վրաստանից Հայաստան վերադառնալու ժամանակ Մելքոնյանը եղբոր Kia Rio մակնիշի ավտոմեքենայով է եղել, որը եղբայրը վերջերս էր բերել Ռուսաստանից։ Վազանց կատարելու ժամանակ […]
12:01 04.08.2019
Օգոստոսի 3-ին՝ ժամը 09:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում՝ «Աղասաֆի» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է մոտ 51 հա խոտածածկ […]
10:14 04.08.2019
Օգոստոսի 3-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ «Շահումյան առանձնատներ» կոչվող տարածքում, այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:09-ին, մարվել՝ 20:27-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ):
10:01 04.08.2019
Օգոստոսի 4-ին` ժամը 00:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երևեկելի հատվածից […]
09:30 04.08.2019
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Զոհերից ամենափոքրը 2 տարեկան է։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ռոբերտ Գոմեսը։ Եվս ավելի քան 20 անձինք վիրավոր են։ Նրանք գտնվում են քաղաքի տարբեր կլինիկաներում։ Զինված հարձակման դեպքի հետ կապված՝ ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա տղամարդու։ Նա […]
23:55 03.08.2019
Այսօր հրշեջ-փրկարարները՝ զինվորների և բնակիչների օգնությամբ կարողացել են մարել խոշոր հրդեհը, որը բռնկվել էր Ագարակաձոր և Գնշիկ գյուղերի հարակից լեռներում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Մարզպետի փոխանցմամբ՝ այրվել է միայն չոր խոտածածկ տարածք, և միասնական աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել խուսափել լուրջ հետևանքներից։ https://www.facebook.com/Trdat.s/posts/10215473805058569
22:05 03.08.2019
Կիևի Հաղթանակի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է Ուկրաինայում հանրահայտ դիջեյ Ալեքսանդր Լիսոգորը (Gabber): Նա երթևեկելիս է եղել մոտոցիկլետով: Ընթացել է միջին շարքով՝ առանց արագությունը գերազանցելու, երբ անսպասելիորեն ձախ շարքից նրան հարվածել է մի մեքենա: Դրա վարորդը չի էլ փորձել արգելակել և այդպես մի քանի տասնյակ մետր մեքենայի առջևից քարշ է տվել Լիսոգորին՝ իր մոտոցիկլի […]
15:35 03.08.2019
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կիլոմետրին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել են այդ պահին ճանապարհով երթևեկած «Ռենջ Ռովեր» և «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների օպերատիվ խմբերը՝ համապատասխան գործողություններ ու միջոցառումներ իրականացնելու։ Ոստիկանության ծառայողները դեպքի վայրի հարակից տարածքում […]
15:14 03.08.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 13:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկության՝ 8 հոգի հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վնասվածք է ստացել […]