TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից այրվածքներ է ստացել. նրան տեղափոխում են Երևան

15:37 21.05.2019

Քիչ առաջ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ` բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոսը վնասվել է, ու տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է եռման ջրից։

̰
Քաղաքացին ընկել է ջրատարը և մահացել

15:34 21.05.2019

Մայիսի 21-ին` ժամը 10:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի մոտակայքում գտնվող «Արևաբաց» ռեստորանի մոտակա ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ հրշեջ ջոկատից մեկական մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման […]

̰
Սյունիքում ՊՆ մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կա զոհ, վիրավորներ

14:54 21.05.2019

Սյունիքի մարզում այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքում, բախվել են Ford մակնիշի 34 RO 666 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 8554 Շ համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ` վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական […]

̰
Վթար Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ

08:59 21.05.2019

Մայիսի 21-ին՝ ժամը 02:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW 750» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ՝ […]

̰
Արգիճի գետում երիտասարդի դի է հայտնաբերվել

07:15 21.05.2019

Մայիսի 20-ին՝ ժամը 18:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետում հայտնաբերվել է դի. գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Արգիճի գետից դուրս են բերել, մոտ 60 մ ձորից բարձրացրել Հ. Մ.-ի (ծնված 1989 թ.) դին և հանձնել […]

̰
Վրաստանում թուրք կողոպտիչները դաժան ծեծի են ենթարկել տարեց հային

00:51 21.05.2019

Թուրքիային աահմանակից Ախալքալաքի շրջանի Կարծախի հայաբնակ գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել ախոռի պահակ Սարգիս Գասպարյանի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը։ Պահակի խոսքերով՝ նա խոսելիս է եղել հեռախոսով, երբ կողոպտիչները ներխուժել են նրա վագոն-տնակ։ «Կրակեցին շանը, իսկ ինձ հարվածեցին ինքնաձիգի կոթով, ինչ-որ բան ցողեցին վրաս և սկսեցին ձեռքերս կապել, այնուհետև […]

̰
Թբիլիսիի դպրոցներից մեկում վերջին զանգի միջոցառումն ավարտվել է միջադեպով

23:57 20.05.2019

Թբիլիսիի թիվ 51 միջնակարգ դպրոցը, որտեղ 2 տարի առաջ՝ 2017թ․ միջադեպի հետևանքով սպանվել էր 2 բարձր դասարանցի աշակերտ, այսօր ևս հայտնվել է ուշադրության կենտրոնում: Վերջին զանգի կապակցությամբ 10-րդ դասարանցիների երգը քրեական աշխարհի մասին վերածվել էր միջադեպի ավարտական դասարանցիների միջև: Ականատեսների հայտարարությամբ՝ միջադեպի ժամանակ նրանցից ոմանք ունեցել են դանակներ: Ներքին գործերի նախարարության տվյալներով `հարուցվել է քրեական […]

̰
Շոգեքարշի 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել

23:15 20.05.2019

Մայիսի 18-ին՝ ժամը 16։40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ մայիսի 17-ին ջերմաէլեկտրակայանից մինչև 8-րդ կիլոմետր ընկած հատվածում շոգեքարշի 11 վագոններից բաղկացած շարասյան 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել: Պարզվել է, որ նշված շոգեքարշը կողաշրջվել է՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը, թրթուրավոր տրակտորը և ՍՊԸ տարածքում գտնվող կոնտեյներները: Մեքենավարը […]

̰
Կեմերովոյի ավտոսրահներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

22:52 20.05.2019

Ավտոսրահի հարևանությամբ կան մի շարք վարչական և բնակելի շենքեր, ինչպես նաև բենզալցակայան:

̰
Սևանում շմոլ գազից 3 քաղաքացի է թունավորվել

22:29 20.05.2019

Մայիսի 18-ին` ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ […]

̰
Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից հիվանդն իրեն ցած է նետել

22:04 20.05.2019

Մայիսի 19-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Արամ Ավետիսյանը ինքնասպանություն գործելու նպատակով Արտաշատ բժշկական կենտրոնի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի թիվ 16 սենյակի պատուհանից ցած է նետվել: Վերջինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:

̰
Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է մարզիկը ծանրագույն վնասվածք ստանում կքանիստի ժամանակ

19:35 20.05.2019

Խաբարովսկում ընթացող Պաուերլիֆտինգի Եվրասիայի առաջնությանը ծանրագույն վնասվածք է ստացել մարզիկներից մեկը:  Յարոսլավ անունով մարզիկը ծնկի վնասվածք է ունեցել, սակայն որոշել է անտեսել այն, ինչի հետևանքով նույնիսկ մեկնարկային քաշը չի ենթարկվել նրան: 250 կգ կշռող ծանրաձողով կքանիստ կատարելու ժամանակ Յարոսլավի զույգ ոտքերն էլ ծալվել են և նա ծանրագույն վնասվածք է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, […]

̰
Վիճաբանություն և ծեծ Զարթոնքում

15:08 20.05.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 20-ին` ժամը 04։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի բազմաթիվ արտահայտված կապտուկներ, աջ արմնկահոդի և աջ ծնկահոդի շրջանների մակերեսային քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի մի բնակիչ, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է գյուղում ծեծի ենթարկվելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել […]

̰
Ուժեղ քամին Ադրբեջանում ծառեր ու կայմեր է պոկել

14:11 20.05.2019

Առավոտյան ուժեղ քամիները, որոնք զգացվել են նաև Հայաստանի տարածքում, ավերիչ հետևանքներ են ունեցել հարևան Ադրբեջանում։ Այդ երկրի արևմտյան՝ Հայաստանի սահմանի մոտ գտնվող շրջաններում ծառեր են արմատախիլ եղել, պոկվել են էլեկտրահաղորդիչ սյուներ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Քամիներն այնտեղ դեռ շարունակվում են: Էլեկտրամատակարարումը խափանվել է: Խոսքը մասնավորապես Գյանջայի ու Դաշքեսանի շրջանների մասին է։ Մարդկային կորուստների […]

̰
Ավազակային հարձակում Արագածոտնի մարզում

12:10 20.05.2019

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արագածոտնի մարզում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 00:15-ին, Ալավերդի քաղաքի բնակիչը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի 3-րդ մաս թաղամասից Արագածոտնի մարզ է տեղափոխել անծանոթ անձի, […]

̰
Հրդեհ թունաքիմիկատների պահեստի տանիքում

10:29 20.05.2019

Մայիսի 19-ին՝ ժամը 15:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ ավտոմեքենաների տեխզննման կետին հարակից թունաքիմիկատների պահեստի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:17-ին: Այրվել են պահեստի պենոպլաստե առաստաղից մոտ 200 քմ հատված  և 10 պարկ փայտածուխ: […]

̰
Հարբած կինը սկանդալ է սարքել Բարսելոնա-Կիև թռիչքի ժամանակ

21:30 19.05.2019

Բարսելոնա-Կիև թռիչքի ժամանակ հարբած կինը սկանդալ է սարքել և հարձակվել ուղևորների վրա, գրում է korrespondent-ը: Ականատեսների խոսքով՝ կնոջը դուր չեն եկել իր կողքին նստած օտարերկրացիները: Նշվում է, որ նա ոտքերով հարվածել է նրանց և պահանջել անհապաղ լքել ինքնաթիռը: Վիճաբանությունը ծագել է է վայրէջքից րոպեներ առաջ: Նշվում է, որ կինը, անտեսելով ինքնաթիռի աշխատակիցների հորդորները, խմել է […]

̰
ՌԴ-ում 12-ամյա երեխան հոր հետ քվադրոցիկլ վարելիս մահացել է

20:17 19.05.2019

ՌԴ Սվերդլովի շրջանում 12-ամյա տղան մահացել է, երբ հոր հետ վարել է քվադրոցիկլ, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ դեռահասը չի կարողացել վարել քվադրոցիկլը և այն կողաշրջվել է, որի հետևանքով երեխան մահացել է: Ի սկզբանե քվադրոցիկլը վարել է երեխայի հայրը, սակայն հետո նա ղեկը փոխանցել է տղային: Թեև երեխայի հագին սաղավարտ է եղել, բայց […]

̰
Արմավիրի մարզում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, որն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

19:54 19.05.2019

Մայիսի 19-ին խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 QP 788 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Մանուկյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Nissan Fuga մակնիշի 35 MC […]

̰
Մոսկվայում մահացել է կիսամարաթոնյան վազքի մասնակիցներից մեկը

19:21 19.05.2019

 Մոսկվայում մահացել է կիսամարաթոնյան վազքի մասնակիցներից մեկը, հայտնում է Москва գործակալությունը։ Պարբերականի տվյալներով՝  նա վազել է տասը կիլոմետր։ Մեդալը ստանալիս նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա լքել է մարզադաշտի տարածքը: Նշվում է, որ բժիշկներ են ժամանել, սակայն տղամարդուն փրկել չի հաջողվել:

̰
Գիզայի բուրգերի համալիրի հարևանությամբ գտնվող թանգարանի մոտ պայթյուն է որոտացել․ կա 17 վիրավոր

18:02 19.05.2019

Եգիպտոսի Նոր ազգային թանգարանի մոտակայքում պայթյուն է որոտացել, փոխանցում է RIA Novosti-ն։ Ալ Արաբիա հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել։ Ինչպես նշվում է, թանգարանը գտնվում է Գիզայի բուրգերի համալիրի մոտակայքում։ Նախնական տեղեկություններով՝ ռումբը պայթել է զբոսաշրջային ավտոբուսի հարևանությամբ։ Ինչպես հայտնում է Sky News Arabia-ն՝ տուժողները Եգիպտոսի և Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիներ են։ #BREAKING An […]

̰
Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է 5 մարդ

17:42 19.05.2019

Նեպալի կենտրոնական հատվածում 5 մարդ զոհվել և 29-ը տուժել են այն բանից հետո, երբ ավտոբուսն ընկել է գետը, հայտնում է Himalayan Times-ը: Ավտոբուսը ընկել է Տրիսուլի գետը, որը գտնվում է Դխադինգ շրջանում: Զոհվածներից չորսը մահացել են տեղում, իսկ մեկը՝ հիվանդանոցում: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ոստիկանությունն արդեն պարզել է մահացածների ինքնությունը:

̰
Կիևյան կամրջի վրա մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

16:51 19.05.2019

Մայիսի 19-ին՝ ժամը 09:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 2001 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1956 […]

̰
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ չի հայտնաբերվել

15:48 19.05.2019

ԱԻՆ փրկարարները Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի մասին ահազանգից հետո տարհանել են հանդիսատեսներին և աշխատակիցներին: Ոստիկանության կինոլոգիական խումբը շենքում իրականացրել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին՝ ժամը 13:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի […]

̰
Ֆիլիպիններում գնացքներ են բախվել. կա 34 տուժած

15:20 19.05.2019

Ֆիլիպիններում երկու գնացք է բախվել, կա 34 տուժած, РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Philstar-ը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել այսօր Քեսոն-Սիթի քաղաքում, գնացքները բախվել են երկու կայարանների արանքում:    

̰
Զանգվածային հրդեհներ Օդեսայում․ այրվել են պահեստներ

14:01 19.05.2019

Օդեսայում նախկին ռազմական պահեստ է այրվել, հայտնում է korrespondent-ը: Դեպքի վայրում հրշեջներ են աշխատել: Հրդեհը ընդգրկել է մոտ 500 քառակուսի մետր տարածք: Նշվում է, որ տուժածներ չկան: Բացի դրանից՝ մեկ այլ ահազանգ է ստացվել, որ քաղաքի մեկ այլ հատվածում ևս երեք պահեստ է այրվում, իսկ հրդեհի մակերեսը 600 քառակուսի կիլոմետր է: Դեպքի վայրում հրշեջ -փրկարարարներ […]

̰
Ահազանգ է ստացվել, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է դրված

13:41 19.05.2019

Մայիսի 19-ին՝ ժամը 13:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Երևանի շենքերից մեկում վերելակ է խափանվել

13:30 19.05.2019

Մայիսի 19-ին՝ ժամը 08:20-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Թ.Մ.-ին (ծնված 1968 թ.) դուրս են բերել վերելակից:

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. Opel-ի վարորդը տեղում մահացել է

10:32 19.05.2019

Մայիսի 19-ին` ժամը 00:28-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի […]

̰
Հոնդուրասում ինքնաթիռն ընկել է ծովը․ կա 5 զոհ

09:46 19.05.2019

Հոնդուրասի կազմում գտնվող Ռոաթան կղզու մոտ մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Առնվազն 5 հոգի զոհվել է, այդ թվում՝ օդաչուն։ Հոնդուրասի ԶՈւ-ի ներկայացուցիչ Խոսե Դոմինգո Մեզայի տվյալներով՝ զոհվածներից 4-ը ԱՄՆ քաղաքացիներ են, 5-րդ զոհի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միևնույն ժամանակ, տեղի իշխանությունները պնդում են, որ 4 զոհերը Կանադայի […]

̰
BACK_TO_TOP