10:32 25.05.2019
Մայիսի 24-ին` ժամը 21:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 35 տանը հարակից տարածքում այրվում է փայտյա էլեկտրական սյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 22:33-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կոնստրուկցիաները (մոտ 10 քմ) և […]
08:45 25.05.2019
Մայիսի 23-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Սևան քաղաքի Գործարանային փողոցում գտնվող քոթեջներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ, 23-ամյա Արթուր Մարկոսյանին: Վերջինս այս տարվա ապրիլի 30-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին […]
22:31 24.05.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել Լիոնում պայթյունի վայրից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կադրերում երևում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, շտապօգնությունն ու հրշեջները։ La panique a Lyon après l’explosion ? #colis #Lyon #explosion pic.twitter.com/5Kn2nYhhTS — oumse-dia (@oumsedia69) 24 мая 2019 г. Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կա […]
21:02 24.05.2019
Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ֆրանսիական Le Progres պարբերականին: Նախնական տեղեկություններով՝ պայթյունը որոտացել է մայիսի 24-ին Լիոնի Վիկտոր Հյուգոյի փողոցում: Lyonmag-ի տվյալներով՝ կա 8 տուժած, 2-ի վիճակը ծանր է։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը։ Տեղական իշխանությունները Twitter-ի միջոցով մարդկանց հորդորում են ավտանգության նկատառումներով խուսափել այդ շրջանից։ […]
20:31 24.05.2019
«Էվերեստից» իջնելիս 2 լեռնագնաց է զոհվել, գրում է Himalayan Times -ը: Նշվում է, որ լեռնագնացները Ավստրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք իջնում էին լեռան տիբեթյան կողմից: Լեռնագնացները իրենց սկսել են վատ զգալ սարն իջնելիս, մի որոշ ժամանակ անց նրանք մահացել են: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Պարբերականի տվյալներով՝ այս գարուն «Էվերեստը» արդեն խլել է 16 […]
19:00 24.05.2019
Համացանցում հայտնվել են Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած վեճի և ծեծկռտուքի կադրերը: Այս միջադեպի պատճառով ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա, իսկ ծեծկռտուք հրահրող քաղաքացին մահացել է: Տեսանյութում ուղևորներից մեկը պատմում է, որ ծեծկռտուքը հրահրած տղամարդը եղել է ոչ ադեկվատ վիճակում և իրեն շատ ագրեսիվ է պահել: Նա հանկարծ սկսել է ձեռքերով հարվածել իր կնոջը, հետո սկսել […]
15:34 24.05.2019
Ամերիկյան Տեխաս նահանգի Լիպսկոմբ բնակավայրից ոչ հեռու հսկայական պտտահողմ են նկարահանել: Տեսանյութը հրապարակվել է Associated Press գործակալության YouTube-ի էջում: ԱՄՆ-ի տարածքում արդեն չորս օր է` հզոր պտտահողմեր են մոլեգնում: Հաղորդվել էր, որ միայն երեկ տարբեր նահանգներում 50-ից ավելի հզոր պտտահողմեր են գրանցվել:
11:14 24.05.2019
Մայիսի 24-ին՝ ժամը 6։25-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը, տեղում իրականացնելով հետախուզական միջոցառումներ, պարզել է հետևյալը։ Նախնական տվյալներով` Բասենի 59-ամյա մի բնակիչ վաղ առավոտյան դանակահարել է հարևանությամբ բնակվող քրոջը, որը տեղում մահացել է, ապա դանակահարել է ննջարանում գտնված […]
23:00 23.05.2019
Սարսափելի վթար է տեղի ունեցել ՌԴ Պուստոշկինսկի շրջանում, Р-23 մայրուղու 441-րդ կիլոմետրին: Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող մեքենային հարվածել է հանդիպակած ընթացող Land Rover մակնիշի մարդատարը, որն ունեցել է բելառուսական համարանիշ: Երկու վարորդներն էլ մահացել են: Նրանցից մեկը 22 տարեկան էր: Մյուս վարորդի ինքնությունը հայտնի չէ:
22:28 23.05.2019
Այսօր՝ ժամը 20:37-ին, Գյումրիի շտապօգնության կայան ահազանգ է ստացվել, որ Մսի կոմբինատ թաղամասում՝ թիվ 8 դպրոցի մոտակայքում, կա մանկահասակ երեխայի դի: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը պարզել է, որ Մսի Կոմբինատ թաղամասի Լալայան փողոցի 127/006 տնակի բնակիչ, 45-ամյա Արտեմ Ասատրյանն ավտոտնակից մեքենան դուրս բերելու պահին, հետընթացի ժամանակ չնկատելով իր երկու տարեկան որդուն, վրաերթի է ենթարկել, […]
18:26 23.05.2019
Չինաստանի ռեստորաններից մեկում ապուրում պատահաբար հայտնված կրակայրիչը հանելիս կրակայրիչի պայթյունից տաք ապուրը թափվել է մատուցողուհու դեմքին: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ռեստորանի այցելուներից մեկը կրակայրիչն իր ընկերոջը փոխանցելու պահին այն պատահաբար գցել է սեղանին դրված ապուրի մեջ: Նրանք կանչել են մատուցողուհուն՝ տեղեկացնելով տեղի ունեցածի մասին, ինչից հետո աղջիկը փորձել է դուրս բերել այն այնտեղից: Որոշ […]
13:38 23.05.2019
Հայտնի է դարձել Իտալիայում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հավանական պատճառը: Իտալիայի իրավապահները չեն բացառում, որ ավտոբուսի վթարը կարող է տեղի ունեցած լինել վարորդի անուշադրության պատճառով: Այս մասին իտալական պարբերականներից մեկին հայտնել է Տոսկանա շրջանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Պաոլո Մարիա Պոմպոնիոն: «Մենք չենք բացառում, որ հավանական պատճառների թվում կարող է լինել վարորդի անուշադրության կամ շեղվելու […]
12:12 23.05.2019
ԱՄՆ Միսսուրի նահանգով հզոր պտտահողմ է անցել, հայտնում է Korrespondent-ը: Դրա հետևանքով Golden City թաղամասում 3 մարդ է զոհվել, ևս մի քանի մարդ տուժել է: Նշվում է, որ պտտահողմին զուգահեռ նահանգում անձրևներ են և կարկուտ: Պտտահողմը սպառնում է նաև Օկլահոմա և Այովա նահանգներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում մոտ 50 պտտահողմեր […]
09:26 23.05.2019
Մայիսի 22-ին՝ ժամը 19:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ զինվորական կոմիսարիատի տանիքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի խճուղու թիվ 1 հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքի տանիքում (450 քմ): Հրդեհը […]
00:52 23.05.2019
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժածների թիվը հասել է 30-ի, կա 1 զոհ: Վիրավոր զբոսաշրջիկներից 19-ը ՌԴ քաղաքացիներ են: Այս մասին հաղորդում է ТАСС -ը՝ հղում անելով Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան տվյալներին: «Մենք պարզել ենք, որ մահացածը ռուս կին է»,- ասել են դեսպանատանը՝ հավելելով, որ նրանք չեն կարող փոխանցել մահացածի անունը և ազգանունը: Իտալական ԶԼՄ-ները […]
22:25 22.05.2019
Մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողի կողմից, և նա վնասվածքները ստացել է նույն օրը Երևան քաղաքի Չարենցի փողոցում գործող «Ինչուիկ» մանկապարտեզում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի […]
18:44 22.05.2019
Անցած գիշեր սահմռկեցուցիչ դեպք է պատահել Վրաստանի Կասպիի շրջանի Աղայան գյուղում: Լուսադեմին հայրը օրորոցում հայտնաբերել է խեղդամահ եղած 7 ամսական որդուն: Ժամեր անց ոստիկանությունը Թբիլիսիի հյուրանոցներից մեկում հայտնաբերել է երեխայի մորը, որը, ինչպես պարզվել է, 16-ամյա անչափահաս է: Նախնական տեղեկությամբ` մայրը վերմակով խեղդամահ է արել իր զավակին, գողացել տան ոսկեղենն ու լքել տունը: Ավելի ուշ […]
16:54 22.05.2019
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մի քանի մետր երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել: SHANTNEWS.am-ը փորձեց ԱԻՆ-ից ճշտել` արդյո՞ք տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ: ԱԻՆ-ից մեզ հայտնեցին, որ նման ահազանգ չեն ստացել:
15:42 22.05.2019
Իտալիայում տուրիստական ավտոբուսի կողաշրջման դեպքի հետ կապված Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են. «Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով զոհվածներ չկան։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով»։ https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/2172921629470974?__xts__[0]=68.ARBdyc-hQlTAZjFUi7SgR3nP0Z8dw7SdjKm_U9e1cdFqKlFo7YvooEjBaWzY3BtzK15HLnR__tY0CwA1bzIM18MojKSDSPU2qpZ-10FUk8rCj82Ee21joBH4j9jf8SkREwKBgBE3ZFPzzJhT7m3XepMolL3eD5Q2lG1OJYIXnLEzFb28Az5vCz4U57_SE3G9xf9_9MlQnOzyKHPI-UXHTyV4dNx3QcPId1uwkLIcXFYLTu5otnvFcZxAAEhgi3ghTNTsNrmaZXhvG-Fl5C0mY2fRmDWcUB2wQU4uQguMWJr4k40ki9arerSBqznCVm7lN4KOzzSzWD0RBpTfLhOFLQ&__tn__=-R
15:35 22.05.2019
Իտալական Սիենա քաղաքի մերձակայքում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով ՌԴ 1 քաղաքացի է զոհվել, ևս 19-ը տուժել է: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ի առավոտյան` տեղի ժամանակով 09։00-ի (Երևանի ժամանակով 11։00-ի) սահմաններում` Մոնտերջիոնի և Բադեսսե քաղաքների միջև ընկած ճանապարհին: «Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, ավտոբուսում գտնվել է շուրջ 60 զբոսաշրջիկ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից: […]
14:03 22.05.2019
Մոսկվայի մետրոյում խափանումների հետևանքով 1000-ից ավելի մարդ 2 ժամից ավելի մնացել է գետնի տակ: Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան, Շելեպիխա և Խորոշևսկայա կայանների միջև: Խափանումների պատճառով կանգ առած 3 գնացքներում եղել է մոտ 1000 մարդ: Նրանց սկսել են տարհանել դեպքից շուրջ 1.5 ժամ անց, երբ մոտեցել է պահեստային գնացքը: Ոմանք ստիպված են եղել սպասել մինչև […]
10:26 22.05.2019
Մայիսի 22-ին` ժամը 02:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Մ.) շրջվել է: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Հ.Մ.-ն հոսպիտալացվել […]
10:00 22.05.2019
Մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Հրազդան […]
09:48 22.05.2019
Մայիսի 21-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարինե Հակոբյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մայիսի 20-ին Վեդու քննչական բաժնի պետ Վահագն Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 42-ամյա Գևորգ Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու պահանջով: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, և […]
01:00 22.05.2019
Մայիսի 20-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Վոլգոգրադի հարևանությամբ՝ «Зеленый» կղզում գտնվող Արամ Բաղդասարյանի տունը։ Հրդեհի ընդհանուր մակերեսը 210 քառ․ մետր է եղել։ Հրդեհի հետևանքով այրվել են ավտոտնակը, որի մեջ մեքենա է եղել, փաստաթղթերը և ընտանիքի ամբողջ ունեցվածքը։ «Սկզբում հրդեհը ինքնուրույն էի մարում, բայց արագ հասկացա, որ անիմաստ է։ Ամեն ինչ թողեցի և […]
19:25 21.05.2019
Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում մոտ հիսուն տորնադո է ակտիվացել: Երկու տարվա ընթացքում առաջին անգամ օդերևութաբանները նախազգուշացրել են տորնադոյի վտանգի բարձր մակարդակի մասին: Տարածաշրջանում տներ են ավերվել, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Այդ մասին հաղորդում է ТСН-ն: Օկլահոմա նահանգում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղական իշխանությունները չեղարկել են դասերը: Օդերևութաբանները զգուշացնում են, որ իրավիճակը գնալով […]
16:42 21.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից 2 վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 1-ամյա տղա երեխա: Հետո երեխային տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի փոխտնօրեն Կ. Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեխան այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Երեխան գտնվում է […]
15:37 21.05.2019
Քիչ առաջ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ` բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոսը վնասվել է, ու տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է եռման ջրից։