17:47 28.05.2019
Ամերիկացի 62-ամյա իրավաբանը վերջին 10 օրում դարձել է 11-րդ մարդը, որը մահացել է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթից իջնելիս: Այս մասին գրում է Daily Mail Online-ը: Կոլորադոյի բնակիչ Քրիստոֆեր Ջոն Կուլիշը մահացել է մայիսի 27-ին: Նեպալի զբոսաշրջության վարչությունը հայտարարել է, որ Կուլիշը հանկարծամահ է եղել, մահվան պատճառը դեռ հայնի չէ: Կուլիշը երկրորդ ամերիկացին է, որը վերջին 10 […]
16:55 28.05.2019
Կանադայում ոչ մեծ ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է 2 մարդ: Վթարը տեղի է ունեցել Կանադայի հյուսիս-արևմուտքում՝ Յուկոնի տարածքում: Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Ինքնաթիռը եղել է մասնավոր, որը Ուայթհորսից ուղևորվում էր Ալյասկայում գտնվող Անկորիջ: Այն ընկել է թռիչքուղու վրա 600 մ բարձրությունից և սկսել այրվել: Չորս տեղանոց ինքնաթիռում գտնվել է 2 ուղևոր: Երկուսն էլ […]
16:18 28.05.2019
Մայիսի 27-ին` ժամը 21:21-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղում ավտոմեքենան կողաշրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ս.Ս.) և «ԳԱԶ-53» (վարորդ` Վ.Ա.) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Ո.-ն […]
16:16 28.05.2019
Մայիսի 27-ին` ժամը 23:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 227 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ա.Ս.-ն (ծնված 1995 թ.) դեմքի և ձեռքի […]
15:26 28.05.2019
Այս գիշեր՝ ժամը 03։05-ին, Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խմելնինցկի փողոցում տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրշեջներից 5 ժամից ավելի է պահանջվել հրդեհի տարածումը կանխելու, կրակը մեկուսացնելու համար: Հրդեհի հետևանքով 236 տարածքի 219 տնակի 70 քառակուսի մետր մակերեսից 50 քառակուսին և գույքի մի մասն այրվել […]
14:11 28.05.2019
Կալինինգրադում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը Կրասնոպրուդնայա փողոցում մայիսի 25-ի գիշերը դաժան ծեծի է ենթարկել Սերգեյ անունով քաղաքացուն: Վերջինս այժմ գտնվում է կոմայի մեջ: Նրա հոր խոսքերով` բժիշկների կանխատեսումները հուսադրող չեն: Սերգեյին ծեծի ենթարկած 26-ամյա Եվգենի Կուզնեցովն այս միջադեպից հետո թաքնվել է համակարգչային խաղերի ակումբներից մեկում, սակայն երկու օր անց ձերբակալվել է: Նշվում է, որ […]
00:54 28.05.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24–ին միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի վերջինը որպես խափանան միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 25 շենքի բնակիչ, 21-ամյա Գենրիխ Ալավերդյանի նկատմամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի […]
00:18 28.05.2019
Մայիսի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Դիտակ գյուղի վարչական տարածքում ВАЗ 2121 մակնիշի 35 QR 588 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է կայանած ЗИЛ մակնիշի 25 OL 178 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց Niva-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են […]
12:38 27.05.2019
Ռուսաստանի Խակասիայի երկրամասի Շիրինյան շրջանի ղեկավարը հարձակվել է ռուսական «Վեստի» հեռուստաալիքի լրագրողի վրա այն բանից հետո, երբ վերջինս «անհարմար» հարց է տվել։ Լրագրողը հարցրել է այդ շրջանում տեղի ունեցած հրդեհից անտուն մնացած մարդկանց տարիներ շարունակվող անմարդկային բնակության պայմանների մասին։ Այդ պահին պաշտոնյան՝ Սերգեյ Զայցևը, հարձակվել է լրագրողի վրա, քաշքշել նրան, տապալել գետնին՝ այդ ամենը՝ տեսախցիկի […]
10:27 27.05.2019
Մայիսի 26-ին` ժամը 16:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:48-ին, մարվել՝ 17:25-ին: Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ.Գ.) ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:
10:07 27.05.2019
Մայիսի 26-ին` ժամը 16:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Jeep Dakar» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ս., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել […]
10:04 27.05.2019
Մայիսի 27-ին, ժամը 05:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mersedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1996 թ.) դուրս […]
09:47 27.05.2019
Մայիսի 26-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է` վնասելով ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, […]
00:15 27.05.2019
Մայիսի 26-ին Նեպալի մայրաքաղաքում երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով 3 հոգի զոհվել է, փոխանցում է Սինխուան՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը։ Նախնական տեղեկություններով՝ առնվազն 5 հոգի վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը կատարվածին դեռևս գնահատական չի տալիս։ Պայթյունի շրջանը շրջափակված է, տեղում քննիչներ են աշխատում՝ պարզելու, թե որն է պայթյունների պատճառը՝ կենցաղային գազի արտահոսք, ահաբեկչություն, թե այլ […]
23:40 26.05.2019
Զինված անձինք հարձակվել են Բուրկինա Ֆասոյի կաթոլիկ եկեղեցու վրա, մահացել է առնվազն 4 մարդ։ Այդ մասին հայտնում է Agence dinformation du Burkina-ն։ Գործակալության տեղեկություններով՝ առնվազն 5 հոգի վնասվածքներ է ստացել։ Եկեղեցու վրա է հարձակվել 12 հոգի, որոնք դեպքի վայր են ժամանել մոտոցիկլներով։ Սա Բուրկինա Ֆասոյում այս ամսվա ընթացքում տաճարների վրա հարձակման երկրորդ դեպքն է։ Մայիսի […]
21:09 26.05.2019
Երևանում այսօր տեղի է ունեցել խոշոր ավտովթար, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում Opel մակնիշի 36 DA 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Արցախի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվելով մայթին՝ բախվել շինության պարսպին: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության […]
20:18 26.05.2019
Պարույր Սևակի փողոցում խոշոր վթար է տեղի ունեցել։ Opel Astra-ն հարվածել է կայանված Opel Vectra-ին, որն էլ մի քանի մետր շարժվելով՝ բախվել է Sanitek-ի աղբամաններին և շրջել դրանք։ Վարորդների մոտ առկա են սալջարդեր։ Նրանց տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Այս փողոցում վթարներ շատ հաճախ են տեղի ունենում։
19:40 26.05.2019
Պերուի հյուսիսում 8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերվել է ավելի քան 15 շինություն։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնն իր թվիթերյան էջում։ Կան վիրավորներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում։ Perublica պարբերականի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Պերուի քաղաքների մեծ մասում։ Շինություններն ավերվել են Սան-Մարտին և Լորետո շրջաններում։ Նշվում է, որ հիվանդանոցներից մեկի […]
18:11 26.05.2019
Սյունիքի մարզում այսօր տեղի է ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթար, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:20-ի սահմաններում անհայտ մակնիշի 35 ZT 335 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 208-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ևս 2-ը տեղափոխվել […]
17:15 26.05.2019
Շիրակի մարզում երեկ ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։ ժամը 21:00-ի սահմաններում Սարակապ գյուղի բնակիչ, 17-ամյա Ռ. Ծ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ԼԼ 394 համարանիշի ավտոմեքենայով Հայկաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդ Ռ. Ծ.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ 16-ամյա Ա. Ա.-ն և 17-ամյա Գ. Գ.-ն մարմնական […]
11:50 26.05.2019
Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 09:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել, որից հետո բախվել է գովազդային սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ: Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:
10:44 26.05.2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Para TV»-ի հնչյունային օպերատորին դանակահարելու տեղեկությունների վերաբերյալ․ «Ժամեր առաջ լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Մասնավորապես՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվական կայքի աշխատակիցներից մեկը դանակահարվել է։ Պարզաբանենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, […]
00:02 26.05.2019
Ճանապարհային ոստիկանության 2-րս սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 21-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 60-ամյա Սեյրան Ասուլյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 34 MM 369 համարանիշի և Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 38-ամյա Գարիկ […]
17:42 25.05.2019
Շնաձուկը ֆրանսիայում հարձակվել է երեխայի վրա: Դեպքը տեղի է ունեցել Նոր Կալեդոնիայի ափերից մեկում, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները: Ոստիկանության տվյալներով՝ շնաձկան հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխան նավակով գտնվել է օվկիանոսում: Շնաձուկը կծել է երեխային, սակայն հայրը կարողացել է նրան դուրս բերել ջրից: Նշվում է, որ շնաձուկը դրանից հետո էլ չի ցանկացել հեռանալ […]
15:16 25.05.2019
Ղրիմի Սևաստոպոլի դելֆինարիումի հրդեհը ոչնչացրել է շենքի մի մասը: Այս մասին հաղորդում է «РИА «Новости»-ն: Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկության` կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է դելֆինարիումի տանիքը, ենթակառուցվածքների մի մասը, ինչպես նաև հուշանվերների խանութները: Նախնական տվյալներով` հրդեհը տեղի է ունեցել մայիսի 25-ի առավոտյան` ժամը 07.00-ի սահմաններում: Կրակի պատճառները դեռ հայտնի չեն: Կենդանիները չեն տուժել, չնայած նրանք […]
14:59 25.05.2019
Տոկիոյի մոտակայքում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է NHK News-ն իր «Թվիթերի» էջում: Ինչպես նշվում է, երկրաշարժի էպիկենտրոնը Բոսո թերակղզու հարավային մասում է եղել տեղակայված: Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 40 կմ խորության վրա: Ներկայումս երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տվյալներ չկան: 午後3時20分ごろ、千葉県で震度5弱の揺れを観測する地震がありました。この地震による津波の心配はありません。 地震発生時の千葉市、木更津市の映像です。https://t.co/ptDDrJQEUs#nhk_news pic.twitter.com/XM3uuyRpaA — NHKニュース (@nhk_news) May 25, 2019
13:26 25.05.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում տեղի է ունեցել հրաձգություն, հայտնում է NJ.com–ը: Նշվում է, որ հրաձգության հետևանքով տուժել է 10 մարդ՝ 5 տղամարդ և 5 կին: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը շտապ վիրահատվել է: Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի բարերից մեկում: Այս պահին ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները:
12:21 25.05.2019
Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: […]
12:17 25.05.2019
Վենեսուելայի հյուսիսարևմտյան բանտերից մեկում բախումների հետևանքով մահացել է 30 մարդ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Հայտնի է, որ բախումները տեղի են ունեցել վենեսուելական Ակարիգուա քաղաքում: Ինչպես հայտնում են քաղաքային իշխանությունները, բախումները սկսվել են փախչելու անհաջող փորձից հետո: «Փախուստի փորձ էր եղել, որից հետո կալանավորների միջև սկսվել են բախումներ: Ոստիկանները միջամտել են, որպեսզի դադարեցնեն […]