TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հնդկաստանում հարսանքավորների տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կա 15 զոհ

13:23 12.05.2019

Հնդկաստանում հարսանքավորների ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Հաղորդվում է 15 զոհի մասին։ Վթարը տեղի է ունեցել երկրի հարավային Անդհրա-Պրադեշ նահանգում։ Զոհերը հարևան Թելինգանա նահանգի բնակիչներն էին, ովքեր հարսանիքից տուն էին վերադառնում։ Եվս 6 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Ավտոբուսը բախվել է այլ մեքենայի։ 13 ուղևորներ մահացել են տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում։

̰
Նանսենի փողոցում հրդեհը ոչնչացրել է ավտոտնակն ու ավտոմեքենան

12:00 12.05.2019

Մայիսի 11-ին` ժամը 19:39-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 5/3 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաֆարյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում (սեփականատեր Ս.Գ.և) ավտոտնակին կից կայանած չշահագործվող Volvo մակնիշի ավտոմեքենայում: […]

̰
Հրդեհ Հրաչյա Քոչարի տներից մեկում

11:45 12.05.2019

Մայիսի 11-ին՝ ժամը 16:00-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Քոչարի փողոցի տներից մեկի խոհանոցում (սեփականատեր՝ Խ.Թ., ծնված 1936 թ.): Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Րաֆֆու փողոցում ավտոմեքենան ընկել է սելավատարը

11:29 12.05.2019

Մայիսի 12-ին՝ ժամը 00:39-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 15 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ինքնընթաց (մոտ 5 մետր) շարժվել և ընկել է սելավատարը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ՎԱԶ- 2109» մակնիշի […]

̰
Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար է բախվել 3 ավտոմեքենա

11:13 12.05.2019

Մայիսի 12-ին՝ ժամը 03:35-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Honda Fit» (վարորդ՝ Լ.Ն.), «Honda Civic» (վարորդ՝ Տ.Լ.) և […]

̰
Կիևի օդանավակայանը շտապ տարհանվել է

23:46 11.05.2019

Անհայտ անձինք հայտնել են Կիևի օդանավակայանի և Ուկրաինայի մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում «ականապատման» մասին, փոխանցում է Gazeta. ru-ն՝ հղում անելով Կիևի ոստիկանության մամուլի ծառայությանը։ УНН–ի փոխանցմամբ՝ «ականապատման» մասին տեղեկությունը ստացվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության էլեկտրոնային փոստին, որից հետո շենքերն ամբողջությամբ տարհանվել են։ Գերատեսչությունից հայտնել են, որ տեղում աշխատում են պայթյունատեխնիկներ, կինոլոգներ և օպերատիվ քննչական խումբը։

̰
Երևանի Մյասնիկյան պողոտայի բնակիչները փակել են ճանապարհը

20:11 11.05.2019

Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Մյասնիկյան պողոտայում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, մահվան ելքով վրաերթից հետո հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС […]

̰
Ծեծկռտուք Հոնկոնգի օրենսդիր մարմնում

18:15 11.05.2019

Հոնկոնգի օրենսդրական մարմնում ծեծկռտուք է սկսվել: Պատճառն արտահանձման օրենքի հետ կապված փոփոխություններն են: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրը նշում է, որ ծեծկռտուքի ընթացքում մի քանի օրենսդիր է տուժել, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Փորձագետները կարծում են, որ արտահանձման հետ կապված առաջարկված փոփոխությունները կարող են խաթարել Հոնկոնգի ազատությունները: Իսկ իշխանությունները կարծում են, որ այս փոփոխությունները […]

̰
Ատրճանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Կոտայքի մարզում

17:42 11.05.2019

Երեկ` մայիսի 10-ին, դիմակավորված ու ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։10-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, որոնցից մեկը եղել է ատրճանակի նմանվող առարկայով, մտել են Աբովյան քաղաքի Հանրապետության 6-րդ շենք և վերելակում սպառնացել նույն շենքի 32 բնակարանի բնակիչ, 66-ամյա Գ. Բ-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ […]

̰
«Ես բոլորին կսպանեմ». տղամարդն ինքնաթիռում հարձակվել է ուղևորների վրա

16:37 11.05.2019

Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում տղամարդը հարձակվել է ուղևորների և անձնակազմի վրա: Այս մասին հայտնում է The Sun հանդեսը: Նշվում է, որ տղամարդը սպառնացել է բոլորին սպանել: Տղամարդը սպառնացել է օդաչուներին, ինչպես նաև բորտուղեկցորդուհու վրա կարկմարիչ է նետել, բաժակները գցել է գետնին և կոտրել: Ուղևորներից Ջոդի Ֆիշերը մեկը պատմել է, որ ինքը փորձել է իր քրոջ […]

̰
Ավետիսյան փողոցում մեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան

16:10 11.05.2019

Մայիսի 11-ին, ժամը 10:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Suzuki SX4» մակնիշի ավտոմեքենան` վարորդ՝ Մ.Չ., դուրս է […]

̰
Մոսկվայից թռչող Boeing 737-ը կոշտ վայրէջք է կատարել Օրենբուրգի օդանավակայանում

16:03 11.05.2019

Nordwind ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայից թռչելիս կոշտ վայրէջք է կատարել Օրենբուրգի օդանավակայանում: Այդ մասին տեղեկացրել է ավիաընկերության ներկայացուցիչը: Ըստ նրա հաղորդած տեղեկության` հետադարձ թռիչքը հետաձգվել է անորոշ ժամանակով: ««Շերեմետևոյում» տեղի ունեցած վթարից հետո բոլորն ավելի զգուշավոր են»,- ասել է ավիափոխադրողի ներկայացուցիչը: Նշվում է, որ գործիքային հսկողության միջոցներից ստացված տվյալներն ուղարկվելու են  Մոսկվա:

̰
Beer Academy գարեջրատան 36-ամյա սեփականատերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

15:06 11.05.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «գագաթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և սուբդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, […]

̰
Ֆուտբոլ խաղալիս վնասվածք ստացած 12-ամյա երեխան մահացել է

14:43 11.05.2019

Աշտարակ քաղաքում  ծանր վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրեց, որ երեխան մինչ տեղափոխվելու պահը ուներ ծանր, կյանքի հետ պրակտիկորեն անհամատեղելի վնասվածք, 3-րդ օրն էր՝ կոմայի մեջ էր: «Երեխայի վիրահատությամբ զբաղվել են ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի մասնագետները, այլև Սանկտ Պետերբուրգից […]

̰
Արջը կողոպտել է որսորդին

13:56 11.05.2019

ՌԴ Պետրոպավլովսկ-Կամչատսկի-Միլկովո մայրուղու վրա անոսովոր դեպք է տեղի ունեցել: Արջը որսորդի մեքենայից մթերքներ է գողացել: Այդ մասին հաղորդում է տեղի աղբյուրը՝  «Камчатка-Информ»-ը: Տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է արջը մեքենայից վերցնում սննդով լցված կոնտեյները, համացանցում բուռն քննարկում է առաջացրել: Տղամարդիկ փորձել են հեռացնել արջին, վախեցնելու համար կրակել են նաև, որ ձայնից փախնի, բայց ապարդյուն: […]

̰
Միջերկրական ծովում առնվազն 65 ներգաղթյալ է մահացել նավաբեկության հատևանքով

13:48 11.05.2019

Միջերկրական ծովում առնվազն 65 ներգաղթյալ է մահացել նավաբեկության հետևանքով: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Թունիսի ափերից ոչ հեռու: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աֆրիկացի ապօրինի ներգաղթյալներին տեղափոխող նավը Լիբիայից մեկնում էր Իտալիա: ՄԱԿ-ի գաղթականների գործակալությունից էլ հայտնում են, որ գաղթականներից 16-ին հաջողվել է փրկել: Նշենք նաև, որ միայն այս տարվա ընթացքում Միջերկրական ծովում […]

̰
ԱՄՆ Վիրջինիա նահանգում գազալցակայան է պայթել, կան զոհեր

13:11 11.05.2019

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Բուենա Վիստա քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է  Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 2, անհետ կորել՝ 4 մարդ: Պայթյունի պատճառները առայժմ հայտնի չեն:

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

10:49 11.05.2019

Մայիսի 10-ին՝ ժամը 20:54-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Հ.Թ., ծնված […]

̰
Նուբարաշենի աղբանոցում բռնկված հրդեհը մարելու համար 4 մարտական հաշվարկ է մեկնել

10:17 11.05.2019

Մայիսի 11-ին՝ ժամը 00:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:26-ին, մարվել՝ 04:07-ին: Այրվել է աղբ՝ մոտ 100 խմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի մեկ տրակտոր և մեկ ջրատար:

̰
Երևանի «Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

09:46 11.05.2019

Մարտի 11-ին՝ ժամը 03:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել «Kia Rio» (վարորդ՝ Հ.Վ.) և «Mercedes S221» մակնիշների (վարորդ՝ Վ.Հ.) ավտոմեքենաները: Փրկարարները […]

̰
Ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

23:12 10.05.2019

Մայիսի 10-ին` ժամը 16:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառն ընկել է «Երազ» […]

̰
Ղրղըզստանում նավթաբազա է այրվում

17:02 10.05.2019

Ղրղըզստանի նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Հրդեհի պահին արված տեսանյութը տարածվել է համացանցում: Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ դեպքը տեղի է ունեցել Ջալալ-Աբադ քաղաքում: Հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են: Հարակից բնակավայրի բնակիչներն անվտանգության նկատառումներով տարհանվում են: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում:

̰
Արտակարգ պատահար Պարույր Սևակի փողոցում

16:48 10.05.2019

Այսօր՝ մայիսի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում, Պարույր Սևակի փողոցում մայթին կայանած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը բռնկվել է, և այն սկսել է ծխալ: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և հովացման աշխատանքներ իրականացրել՝ կանխելով հետագա վտանգները: Դեպքի վայրում են եղել նաև ոստիկանության աշխատակիցները:

̰
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

14:25 10.05.2019

Առնվազն 2 մարդ է տուժել Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Հաղորդվում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 6,3 մագնիտուդ: Տուժել է 79-ամյա մի տղամարդ, ով իր այգու տարածքում է եղել և ընկել է 2,5 մետր բարձրության աստիճանից: Մյուս տուժողը 40-ամյա կին է: […]

̰
Հրապարակվել է Սերգեյ Դորենկոյի մասնակցությամբ վթարի տեսանյութը

23:51 09.05.2019

Տեսանյութ է հրապարակվել Սերգեյ Դորենկոյի մասնակցությամբ վթարից։ Հոլովակը հրապարակել է «360» հեռուստաալիքը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա մոտոցիկլով ընթանում բանուկ մայրուղով։ Ընթացքում տրանսպորտային միջոցը ձախ է թեքվում, այնուհետև դուրս է գալիս հանդիպակաց գոտի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրա մոտ սրտի կանգ է եղել, երբ նա նստած է եղել մոտոցիկլի ղեկին։

̰
Մահացել է Սերգեյ Դորենկոն

23:10 09.05.2019

Մոսկվայում 59 տարեկանում մահացել է լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն։ Այդ մասին հաղորդում է  ТАСС -ը՝ հղում անելով բուժհաստատությունում իր աղբյուրին։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ սրտի կանգ է եղել, երբ նա նստած է եղել մոտոցիկլի ղեկին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ընկել է մոտոցիկլից, անցորդները շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը […]

̰
Վայոց ձորում բախվել են ՊԲ զինծառայողի «Niva»-ն և «ВАЗ 2103»-ը. 4 հոգի հոսպիտալացվել է

22:39 09.05.2019

Մայիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ-ի հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 22-ամյա Էրիկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 97 AO 997 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Սմբատյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 34 VՏ 145 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից […]

̰
Դաժան սպանություն Արարատի մարզում. երիտասարդը ծեծելով սպանել է 30-ամյա կնոջը  

11:44 09.05.2019

Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շահումյան գյուղի բնակիչ, 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան զոհեր

23:36 08.05.2019

Մայիսի 8-ին, ժամը 17:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Ս.Մ. ծնված 1983 թ.) և «Mercedes C 180» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes […]

̰
AirFrance-ի ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրանում

23:27 08.05.2019

Փարիզից Հնդկաստանի Մումբայ քաղաք թռիչք իրականացնող ֆրանսիական AirFrance ավիաընկերության Airbus A-340-313 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, որից հետո վթարային վայրէջք կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավի վթարային վայրէջքի պատճառը դեռևս հայտնի չէ։

̰
BACK_TO_TOP