23:27 08.05.2019
Փարիզից Հնդկաստանի Մումբայ քաղաք թռիչք իրականացնող ֆրանսիական AirFrance ավիաընկերության Airbus A-340-313 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, որից հետո վթարային վայրէջք կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավի վթարային վայրէջքի պատճառը դեռևս հայտնի չէ։
23:07 08.05.2019
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata», «Mercedes 320», «Toyota Voxy» […]
16:18 08.05.2019
ԱՄՆ Կոլորադո նահանգում` Դենվեր քաղաքի մոտակայքում, հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Հայլենդս-Ռանչ կոչվող վայրում STEM գիտատեխնիկական դպրոցում, հարձակվողները ձերբակալվել են: Ձերբակալվածները սովորում էին այդ դպրոցում: Հրաձգության հետևանքով զոհվել է 18 տարեկան երիտասարդ և կա 7 վիրավոր: Կոլորադոյի հրաձգությունը, ըստ որոշ հաշվարկների, 2019թ. ընթացքում ԱՄՆ-ում թվով 115-րդն է: «Երկու մարդ […]
14:04 08.05.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի այրվելու հետևանքով զոհերի դիերն անճանաչելի են դարձել, հայտնում է NTV-ն: Նրանց դիերը կնույնականացվեն ԴՆԹ անալիզի միջոցով: Զոհերի հարազատներն արդեն հանձնել են համապատասխան փորձանմուշները: ԴՆԹ անալիզը նաև կհաստատի մահվան պատճառը: «Ենթադրաբար նրանց մեծ մասը զոհվել է ինքնաթիռի հրդեհի ընթացքում արտադրված թունավոր նյութերի պատճառով: Զոհերի գրեթե մեծ մասը գտնվել է […]
13:14 08.05.2019
Մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ՀՀ կառավարության առաջին մասնաշենքի մոտից գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 49-ամյա Գրիգոր Մելքոնյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վերջինս կասկածվում է ժամը 12։00-ի սահմաններում ձեռքով […]
11:27 08.05.2019
Երեկ՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում […]
10:38 08.05.2019
Մայիսի 6-ին` ժամը 10։35-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Անիի բաժին հաղորդում է ստացվել, որ 2763 կմ պիկետ 3-ում Գյումրիից Երևան մեկնող մարդատար գնացքը հարվածել է ոչխարների: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 10։15-ի սահմաններում, նշված տեղամասում գնացքի տակ են ընկել Անի համայնքի մի բնակչի 9 գլուխ ոչխարները: Կենդանիները սատկել են: Նշանակվել է […]
09:12 08.05.2019
Մայիսի 7-ին՝ ժամը 19:36-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1985 թ.) և «DAF» (վարորդ` Կ.Դ., ծնված 1965 թ., Վրաստանի […]
00:07 08.05.2019
Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով: Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր: Արարատի ոստիկանները […]
23:10 07.05.2019
Մայիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում բախվել են Nissan Teana մակնիշի 35 XF 503 համարանիշի և DAF մակնիշի MK 733 KM համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: […]
18:02 07.05.2019
Մայիսի 7-ին՝ ժամը 10:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանոցի մոտակայքում գտնվող ջրանցքում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Շ.Գ.-ի (ծնված 1940 թ.) դին: Իսկ մայիսի 6-ին՝ ժամը 13:49-ին, Քաղցրաշեն գյուղը սնուցող ջրանցքում […]
11:41 07.05.2019
Մայիսի 6-ին` ժամը 20:55-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի եզրաքարերին և թեքվել, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել […]
11:25 07.05.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 8, ծեծի, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք պահելու ու սպանության […]
10:49 07.05.2019
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները վերսկսվել են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն աշխատանքային շրջայց կատարեց շինարարական տեղամասերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, առաջ եկած խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Այս հատվածում խնդիրներ էին առաջացել՝ կապված Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի […]
10:11 07.05.2019
Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ տարադրամի […]
07:58 07.05.2019
Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում տեղի ունեցած ավիաաղետի զոհ է դարձել 13 մարդ։ Այս մասին հայտնում է նահանգի հասարակական անվտանգության հարցերով նախարարությունը։ Bombardier Challenger 601 ինքնաթիռի վթարման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք՝ 10 ուղևորներն ու անձնակազմի 3 անդամները։ Վթարն անհայտ պատճառներով տեղի է ունեցել Օկամպո քաղաքի դժվարամատչելի լեռնային շրջանում։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է […]
00:10 07.05.2019
Մուրմանսկում նախատեսվում է «Շերեմետևո» օդանավակայանում բռնկված SSJ-100 ինքնաթիռի զոհերի հիշատակին հուշահամալիր կառուցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մուրմանսկի նահանգապետի պարտականությունները կատարող Անդրեյ Չիբիսը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է դեպքի առնչությամբ ձևավորված հատուկ շտաբի նիստին: Չիբիսը նաև տեղեկացրել է, որ հարցը պետք է քննարկվի նաև հասարակական լայն շրջանակների հետ:
23:30 06.05.2019
«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մնում է լավագույնը հուսալ և սպասել: Աստված օգնական»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից […]
23:19 06.05.2019
Այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Կենտրոն թաղամասի Անդրանիկի պողոտայի և Օգոստոսի 23-ի խաչմերուկում Opel Astra մակնիշի տաքսի ծառայության ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։ Մեքենայի մեջ են եղել վարորդն ու 1 ուղևոր։ Երկուսն էլ հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ։ Մեքենան ջարդուխուրդ է եղել։
22:40 06.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մայրաքաղաքում՝ Ռուբինյանց փողոցում, հրդեհ է բռնկվել թիվ 66 համարի երթուղայինում: Ընթացքի ժամանակ նախ վնասվել է առջևի ձախ անիվը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Այն բախվել է էլեկտրասյանը և բռնկվել: Տուժածներ չկան: Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ թե՛ ուղևորները, և թե՛ վարորդը […]
22:10 06.05.2019
Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում հրդեհ է բռնկվել 66 համարի երթուղայինում: Ընթացքի ժամանակ նախ վնասվել է առջևի ձախ անիվը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Այն բախվել է էլեկտրասյանը և բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: SHANTNEWS.am-ին դեպքի ականատեսներից մեկը նաև տեսանյութ է տրամադրել: […]
20:36 06.05.2019
Երևանի Ռուբինյանց փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց, այրվում է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա: Այս տեղեկությումը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ-ից: Մայիսի 6-ին՝ ժամը 19:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել. անհրաժեշտ […]
15:42 06.05.2019
Համացանցում հրապարակվել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ուղևորներից մեկի՝ ինքնաթիռի ներսում նկարահանած տեսանյութը: Կադրերում երևում է թե ինչպես են այրվում օդանավի պոչամասն ու թևերը: Մարդիկ խուճապի մեջ են, լսվում են կանանց և երեխաների գոռոցներ, իսկ ինչ-որ մեկը, հավանաբար, բորտուղեկցորդը, կոչ է անում խուճապի չմատնվել: Հիշեցնենք, որ այս աղետի հետևանքով զոհվել է 41 մարդ: «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած […]
15:38 06.05.2019
Երեկ երեկոյան Գյումրիի Մանուշյան 18 Ա շենքի հինգերորդ հարկից 28-ամյա երիտասարդ է ընկել և տեղում մահացել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ նախնական վարկածի` երիտասարդն ընկել է պատշգամբից։ Մեր թղթակցի հետ զրույցում հարևանները պատմել են, որ նա մի քանի ամիս առաջ է տեղափոխվել քրոջ տուն` բնակության։ Երիտասարդը նոր էր աշխատանք գտել, աշխատում էր խանութներից […]
15:35 06.05.2019
ՌԴ Քննչական կոմիտեն Sukhoi Superjet 100 ինքնաթիռի աղետի մի քանի վարկածներ է առաջ քաշել: Վարկածների թվում են օդաչուների, դիսպետչերների և թռիչքից առաջ ինքնաթիռի տեխնիկական վիճակի ստուգումն իրականացրած աշխատակիցների ոչ բարձր մասնագիտական որակավորումը, օդանավի անսարքությունները և անբարենպաստ եղանակային պայմանները: Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հրահանգել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և հայտնաբերել բոլոր այն անձանց, որոնց գործողությունները […]
14:02 06.05.2019
Ադրբեջանի հարավում՝ Սալյանի շրջանում, ճանապարհներից մեկից դուրս է եկել ու շրջվել երեխաներ տեղափոխող ավտոբուս։ Երեխաներից մեկը (11 տարեկան) տեղում մահացել է, ևս 7 մարդ տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Հոսպիտալացվածներից 6-ը նույնպես եղել են երեխաներ, իսկ 7-րդը եղել է մեքենայի վարորդը։ Բուժհաստատություններում տուժածներից միայն մեկի վիճակն են գնահատել ծանր կայուն, մյուսների […]
13:36 06.05.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ողբերգական միջադեպից հետո Ռուսաստանի Նորիլսկ քաղաքի (Կրասնոյարսկի երկրամաս) օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց ու որոշ հատված իր ճանապարհը շարունակել գրունտի վրա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Պատճառը, ըստ լրատվամիջոցի գաղտնի աղբյուրի, եղել է այն, որ օդաչուները չեն կարողացել ինքնաթիռը պահել թռիչքուղում։ Այդ պահին օդանավում եղել է 100 մարդ, […]
11:30 06.05.2019
8 մեծահասակ և 5 երեխա է տուժել Ռուսաստանի Ստավրոպոլի շրջանի Ժելեզնովոդսկ քաղաքում բնակելի բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Տուժածներից 10-ին՝ այդ թվում բոլոր երեխաներին, հոսպիտալացրել են։ Մյուս 3 տուժածներն ամբուլատոր բուժում կստանան, հայտնել են երկրի ԱԻՆ-ից։ Հրդեհը տարածվել է 9-հարկանի շենքի մոտ 100 քմ հատվածում։ Հրդեհի բռնկման պատճառներն […]
11:22 06.05.2019
«Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ինքնաթիռի վթարից հետո Մուրմանսկի շրջանում եռօրյա սուգ են հայտարարել, հայտարարել է մարզպետի պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»: «Ցավոք, հաստատվեցին ամենավատ կանխատեսումները: Հայտարարվեց, որ զոհվել է 41 մարդ: Հիմա ճշտվում են ցուցակները՝ որքան բնակիչներ կան Մուրմանսկի մարզից, աշխատանք կտարվի ամբողջ գիշեր»,- ասել է նա: Չիբիսը խորը ցավակցություն է հայտնել […]