10:37 06.05.2019
Մայիսի 6-ին` ժամը 02:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Պարոնյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:21-ին, մարվել ՝ 02:36-ին: Ամբողջությամբ այրվել է տներից […]
10:00 06.05.2019
Մայիսի 5-ին՝ ժամը 22:14-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատյան խճուղու թիվ 17/1 հասցեում բախվել են «Volvo 960» (վարորդ՝ Մ.Չ., ծնված 1995 թ.), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ […]
09:46 06.05.2019
Մայիսի 5-ին՝ ժամը 23:18-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները «Մայամի» կոչվող լողափի մոտակայքում հայտնաբերել են Հ.Ա.-ի (ծնված 1997 թ.) դին:
00:01 06.05.2019
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 այրվող ինքնաթիռից ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան։ Այդ մասին հայտնել է «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի քարտուղար Մաքսիմ Ֆետիսովը։ «Ուղևորների տարհանումը տևել է 55 վայրկյան՝ նորմատիվով սահմանված 90 վայրկյանի փոխարեն»,- հայտնել է Ֆետիսովը «Россия 24»-ի եթերում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: […]
23:20 05.05.2019
Ապրիլի 28-ին Դոնի Ռոստովի ոստիկանությունություն հաղորդում է ստացվել հիվանդանոցից այն մասին, որ բուժհաստատություն են բերել 2.5 տարեկան երեխայի, որին ծնողները մոռացել են տաքսու մեջ։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանները հայտնաբերել են այն կնոջը, որ երեխային թողել է տաքսու մեջ, հայտնում են Ռոստովի մարզի ՆԳՆ-ից։ «Ոստիկանները պարզել են, որ երեխայի մայրը գտնվել է […]
23:04 05.05.2019
«Շերեմետևո»-ում այրված ինքնաթիռի բորտուղեկցորդը՝ Մաքսիմ Մոիսեևը, մահացել է՝ փրկելով ուղևորներին։ Այս մասին հաղորդում է «Вести»-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները պնդում են, որ նա մինչև վերջին պահը դուրս է բերել ուղևորներին այրվող ինքնաթիռից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ […]
22:33 05.05.2019
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել «Շերեմետևո»-ում SSJ-100-ի վթարի պատճառով։ Փոխանցում է RIA Novosti-ն։ Մոսկվայի ժամանակով 21։10-ի դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում 12 չվերթ է հետաձգվել, 6-ը` չեղարկվել։ «Դոմոդեդովո» օդանավակայանում 7 չվերթ է հետաձգվել, 11-ը՝ չեղարկվել։ «Շերեմետևո» օդանավակայանում 69 չվերթ է հետաձգվել , 1-ը՝ չեղարկվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը […]
21:59 05.05.2019
Նվազագույնը 13 մարդ է զոհվել, 6 մարդ տուժել է «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններին: ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր 1 զոհի և 4 տուժածի մասին: Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի հրամանատանը արտակարգ վայրէջք էր խնդրել «Շերեմետևոյից» թռչելուց քիչ անց: […]
21:42 05.05.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը փակ է ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների համար՝ կապված ուղևորատար SSJ 100 -ի հետ կատարվածի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը: «Դա տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի պատճառով»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Հաղորդվում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանը հավելյալ ռեսուրսներ է գործի դրել «Շերեմետևոյի» ինքնաթիռների թռիչքների սպասարկան նպատակով: Ավելի […]
21:26 05.05.2019
Վերջին տվյալներով՝ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է 1 զոհի և 4 վիրավորի մասին, որոնք տոիժել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի այրվելու հետևանքով: «Ներկա պահին հետաքննությունը ունի 1 զոհի և 4 տուժածի մասին տեղեկություն, որոնք դիմել են բժշկական օգնություն ստանալու նպատակով»,- RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից: Sukhoi Superjet […]
20:58 05.05.2019
10 մարդ է զոհվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Superjet 100 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով, հայտնում է նորությունների «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին: «Նախնական տվյալներով՝ վթարային վայրէջքի և դրա հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ»,- ասել է աղբյուրը: Միաժամանակ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է 1 զոհի մասին: Գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում գտնվել է 73 ուղևոր և […]
20:20 05.05.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրվող ինքնաթիռ է վայրէջք կատարել: Նախնական տեղեկություններով՝ դա «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 ինքնաթիռ է: Ինքնաթիռը օդանավակայան է վերադարձել Մուրմանսկ թռիչքից անմիջապես հետո: Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ արդեն այրվում էր: В аэропорту Шереметьево пожар. Горит самолёт. Никого из других самолетов не выпускают. pic.twitter.com/raX0n5VhrO — Norenko Mikhail (@norenko_mikhail) May 5, 2019 […]
18:25 05.05.2019
Միացյալ Նահանգներում գետն ընկած Boeing-737 ուղևորատար ինքնաթիռից դուրս են բերել բորտային ինքնագրիչը՝ միանգամայն անվնաս վիճակում։ Այն ուղարկել են Վաշինգտոն՝ հետագա ուսումնասիրության ու ինքնաթիռի անկման պատճառների բացահայտման համար։ «Սև արկղերից» մյուսը, որ գտնվում է ինքնաթիռի պոչային մասում, առայժմ դուրս չի բերվել, քանի որ անցել է ջրի տակ, փոխանցում է CNN-ի կայքը։ Այս պահին ինքնաթիռի անկման պատճառները […]
18:15 05.05.2019
Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 157/2 հասցեի մոտ մայիսի 4-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, վրաերթի է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության բազմամյա խմբագիր, 69-ամյա Հովհաննես Այվազյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Այվազյանն ասել է, որ ինքնազգացողությունը լավ է: «Ծունկս է կոտրվել, առաջիկա օրերին պետք է վիրահատվեմ»,- ասել է նա: Վրաերթը կատարել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, […]
17:35 05.05.2019
Մայիսի 5-ին, ժամը 11:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Նորք Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի 91-րդ հասցեում գտնվող թիվ 123 մանկապարտեզի և 7-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 123 մանկապարտեզի և Նորք-Մարաշ […]
16:08 05.05.2019
Մայիսի 3-ին Երևանի Հանրապետության հրապարակի մոտակայքում միջադեպ էր եղել մի կնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: Տեսանյութը կարճ ժամանակում լայնորեն տարածվել և քննարկվել է սոցցանցերում: Այսօր միջադեպին անդրադարձել է ՀՀ ոստիկանությունը։ «Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար, ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը: Կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթևեկությանը: Մեքենայում […]
15:41 05.05.2019
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի OQ 771 QO համարանիշի BA 287 Լ կցորդիչով բեռնատարը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի […]
15:30 05.05.2019
Համացանցում է հայտնվել տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես է Միսիսիպի գետի ջուրը բարձրանում այնքան, որ հաղթահարում է հակահեղեղային ամբարտակի բարձրությունն ու լցվում Այովա նահանգի Դավենպորտ քաղաք։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները հապճեպ հեռանում մոտակա շինությունից։ Բանն այն է, որ անծանոթ աչքը տեսանյութից չի կռահում, որ ջուրը շուտով հեղեղելու է ամբողջ տարածքը։ […]
15:15 05.05.2019
Գերմանայի սաֆարի-պարկերից մեկում երկու հասուն առյուծ հարձակվել է այգու աշխատակցի վրա, երբ վերջինս կենդանիների տարածք է մտել նրանց կերակրելու համար։ Առյուծները, չսպասելով իրենց սննդին, լուրջ վնասվածքներ են հասցրել իրենց խնամակալին։ Գիշատիչների ճիրաններում հայտնված աշխատողի գործընկերները դժվարությամբ օգնել են նրան դուրս գալ առյուծների մոտից, ինչից հետո նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ 24-ամյա աշխատակցի կյանքին վտանգ չի […]
14:45 05.05.2019
Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառով մահացել են ռուսական Stand Up երգիծական ծրագրի հումորիստներ Դենիս Մալովիչկոն և Ելենա Զուևան։ Նրանք մեկնում էին Կրասնոդար քաղաք, որտեղ նախատեսված էին նրանց ելույթները Bla-bla-car շոուի ժամանակ։ Ավտովթարի պատճառները առայժմ չեն հաղորդվում։ Մահացածներից առաջինն ուներ կին և երկու երեխա, երկրորդը ամուսնալուծված էր, երեխաներ չուներ։ View this post […]
14:28 05.05.2019
Մեծածավալ տեղումների և ձնահոսքերի վտանգի պատճառով Վրաստանում արգելվել է Գուդաուրի-Կոբի ճանապարհով ցանկացած տրանսպորտով երթևեկությունը։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այդ ճանապարհի հատվածներից մեկում՝ Քվեմո Մլեթա գյուղից մինչև Գուդաուրի ճանապարհով հնարավոր կլինի երթևեկել առանց կանգառի։ Այս ռեժիմն ապահովելու համար ճանապարհին լինելու են պարեկային ոստիկանության անձնակազմեր, որոնք հետևելու են անվտանգ երթևեկության կանոնների պահպանմանը։ Վրաստանի այլ ճանապարհներին, ըստ հաղորդագրության, երթևեկությունը […]
13:40 05.05.2019
Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով Վենեսուելայում զոոհվել է 7 մարդ, հայտնում է El Nacional-ը: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ին: Նշվում է, որ ուղղաթիռը պատկանել է Վենեսուելայի Զինված ուժերին: Բոլոր զոհերը եղել են սպաներ, այդ թվում՝ 3 կապիտան, 2 մայոր և 2 փոխգնդապետ: Ավիավթարի պատճառների մասին դեռևս չկան տեղեկություններ: Ուղղաթիռը կործանվել է Օրիպոտոյի ուղղաթիռային հարթակի հարևանությամբ:
12:10 05.05.2019
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 07: 30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գագիկ Յախշյանը իր վարած Ford Mustang մակնիշի 35 VR 489 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում, «Vitesse» խանութ-սրահի մոտ կայանված […]
11:20 05.05.2019
Մայիսի 5-ին, ժամը 07:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 8-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան տանիքում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է 07։40-ին։
09:53 05.05.2019
Մայիսի 5-ին, ժամը 00:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված): Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում […]
23:45 04.05.2019
Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 03:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Lexus GX մակնիշի 15 GZ 005 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, «ՇԵՆԱ» մթերային խանութի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա Սերգեյ Դ.-ին պատկանող Opel մակնիշի 35 […]
23:13 04.05.2019
Չելյաբինսկի մարզի Նյազեպետրովսկ քաղաքի սեփական տներից մեկում զանգվածային սպանություն է կատարվել։ Այդ մասին փոխանցում է Gazeta.ru-ն։ 74.ru-ն հայտնում է, որ տարածքում հայտնաբերել են 2 տղամարդու, 2 կնոջ և 4 տարեկան երեխայի դի՝ դանակից հասցված բազմաթիվ վնասվածքներով։ Կասկածյալը ոստիկանություն է դիմել և հայտնել, որ տանտիրոջ հետ վիճելու պատճառով սպանել է իր ծանոթներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակման պահին […]
22:38 04.05.2019
Այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:40-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, բացելով բնակարանի դուռը, ներսում բերանքսիվայր հայտնաբերել են տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին: Ոստիկանները […]
21:04 04.05.2019
RT հեռուստաալիքը Ֆլորիդայում Boeing 737-ի վթարի վայրից կադրեր է հրապարակել։ Ինչպես արդեն հայտնել ենք, Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Ինքնաթիռում գտնվել է 143 մարդ: Վայրէջք կատարելիս Boeing 737 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց և հայտնվել գետում, փոխանցում է CNN-ը: Նշվում է, որ ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի […]
20:33 04.05.2019
Գերմանիայի կենդանաբանական այգում 2 առյուծ հարձակվել է աշխատակցի վրա այն ժամանակ, երբ նա մտել է կենդանիներին կերակրելու։ Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը։ Պատահարը տեղի է ունեցել Ներքին Սաքսոնիայի Հոդենհագեն կոմունայի մոտ գտնվող «Սերենգիթի» սաֆարի այգում։ Վիրավոր տղամարդուն վանդակից հանել են և շտապօգնություն կանչել։ 24-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ներկայում նա հիվանդանոցում է, նրա […]