TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գեղարքունիքի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը

18:37 23.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հարությունյանի վարած «Ford Transit» և Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Միշա Գևորգյանի վարած` մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Iveco»-ն կողաշրջվել է: […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 40 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:09 23.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 193 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, թմրանյութի հայտնաբերման՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու` 18, ֆիզիկական ներգործության՝ 17, խարդախության՝ 16, […]

̰
«Opel»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

22:00 22.09.2024

Սեպտեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը՝ 16:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Սարգիս Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աստղիկ Գ.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել […]

̰
Պայթյուն Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

17:37 21.09.2024

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության […]

̰
Բայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

16:40 21.09.2024

Բայկալ լճում ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել՝ էպիկենտրոնում 5,8 բալ ուժգնությամբ։ Տուժածներ և ավերածություններ չկան, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի մամուլի ծառայությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:55-ին (Մոսկվայի ժամանակով 09:55-ին) Օլխոնսկի շրջանում՝ Բայկալ լճի ավազանում: Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5,8 բալ: Մոտակա շրջաններում զգայունությունը կազմել է 3-4 բալ։ Ոչ մի ավերածություն չկա, […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Nissan»-ը, «Lada»-ն ու «Kia»-ն

13:55 21.09.2024

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի ամառանոցների Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող եկեղեցու հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Սարգսյանի վարած «Kia» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Կարապետյանի վարած «Nissan Tiida» մակնիշի և «Lada» մակնիշի (վարորդի ինքնությունը պարզվում է) ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […]

̰
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:28 21.09.2024

Սեպտեմբերի 20-ին, ժամը 19։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Արևաշող գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված […]

̰
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. կա զոհ

10:23 21.09.2024

Սեպտեմբերի 21-ին, ժամը 02:36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Է., ծնված 1971 թ.) […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Mercedes»-ը հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ, 1 տուժած

21:00 20.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում […]

̰
Բեյրութի արվարձանին իսրայելական հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

19:37 20.09.2024

Լիբանանում Բեյրութի արվարձաններին իսրայելական հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։ «Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, վիրավորվել՝ 17-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին: Նշվել է, որ […]

̰
«Հեզբոլլահի» պայթեցված կապի սարքերը լցված են եղել PETN պայթուցիկներով. Reuters

18:38 20.09.2024

«Հեզբոլլահի» պայթեցված կապի սարքերի մարտկոցները լցված են եղել հզոր, հեշտությամբ պայթեցվող պայթուցիկ պենտերիտրիտոլ տետրանիտրատով (PETN), որն իր մաքուր տեսքով օգտագործվում է պայթեցման գլխիկներ լիցքավորելու համար: Այդ մասին Reuters-ին հայտնել է սարքի բաղադրիչներին ծանոթ լիբանանյան աղբյուրը: Աղբյուրի խոսքով՝ սեպտեմբերի 18-ին՝ մեծ քանակությամբ փեյջերների պայթեցման հաջորդ օրը, պայթել են հարյուրավոր կապի սարքերի մարտկոցները, որոնք, լրատվամիջոցներում հայտնված լուսանկարների […]

̰
Իրանում հայտարարել են, որ Լիբանանում պայթեցված փեյջերները օգտագործվել են հիվանդանոցներում և մանկապարտեզներում

16:10 20.09.2024

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում զանգվածային պայթեցված փեյջերները իրականում օգտագործվել են հիվանդանոցի և մանկապարտեզի աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնել է Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, ով պայթյունից նույնպես վիրավորվել է։ «Ամանին ասել է, որ բոլոր փեյջերները օգտագործվել են ոչ թե քաղաքական նպատակներով, այլ սովորական մարդկանց կողմից, դրանք բաժանվել են հիվանդանոցներին, մանկապարտեզներին և այլ հաստատություններին միայն նրա համար, […]

̰
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «BMW X5»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել

15:16 20.09.2024

Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Ժորա Ա-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորանների» սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր […]

̰
Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. կան տուժածներ

13:44 20.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա և Գլինկա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Դավթյանի «Honda» մակնիշի ավտոմեքենան և 34-ամյա Ավետիս Տեր-Գրիգորյանի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

10:30 20.09.2024

Սեպտեմբերի 19-ին, ժամը 23։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված […]

̰
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

10:10 20.09.2024

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, […]

̰
Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա՝ բազալտե եզրաքարին ու ծառին

19:34 19.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 13 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում […]

̰
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

17:21 19.09.2024

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14:34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, […]

̰
Պորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում են

16:56 19.09.2024

Պորտուգալիայի հյուսիսում և կենտրոնում անտառային հրդեհները շարունակվում են: Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնում է հրդեհի 90 ակտիվ օջախի մասին: Հրդեհը մարելուն ներգրավված է ավելի քան 1000 հրշեջ և 320 միավոր տեխնիկա։ Աղետի հետևանքով ավելի քան 40 տուն է վնասվել։ Օլիվեյրա դե Ազեմեյշի մունիցիպալիտետում հրդեհի դեմ պայքարելու համար 400 հրշեջ է տեղակայվել։ Կոիմբրա շրջանում հրդեհի պատճառով […]

̰
Wildberries-ը սգո օր է հայտարարել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո

15:24 19.09.2024

Wildberries-ը սգո օր է հայտարարել չորեքշաբթի Մոսկվայի կենտրոնում ընկերության գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը։ «Ցավոք, երեկվա ապօրինությունների հետևանքը մեր գրասենյակի անվտանգության աշխատակիցների ընդհատված կյանքը դարձավ: Դա վիշտ է և առանց հայրերի, եղբայրների ու որդիների մնացած ընտանիքներ: Մենք նրանց անպայման աջակցություն կտրամադրենք: Մեկ անգամ չէ, […]

̰
Արագածոտնի մարզում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա տուժած

15:12 19.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Արագածոտնի մարզից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Սպանդար Ղ.-ի վարած «Lexus» մակնիշի և 62-ամյա Համբարձում Միխայելյանի վարած «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

12:45 19.09.2024

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10։02-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղից Սարալանջ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Բ․, […]

̰
Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել

10:21 19.09.2024

Սեպտեմբերի 19-ին, ժամը 02:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Վ., ծնված […]

̰
Կոտայքի մարզում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

18:16 18.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Homeland» պահածոների գործարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Գոհար Խ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության […]

̰
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

16:50 18.09.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

̰
Թբիլիսյան խճուղում բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 տուժած

16:46 18.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Litokol»-ի դիմաց, բախվել են «Mitsubishi Pajero» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […]

̰
Աշտարակի դպրոցում շինարարության ժամանակ պատի փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

16:09 18.09.2024

2024թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում և կից փաստաթղթեր այն մասին, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տ․Մեծի փողոցում գտնվող Ն․Սիսակյանի անվան դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկու անձ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական […]

̰
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից

15:42 18.09.2024

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 6 մետր), դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վ. Թ.-ին (ծնված 1951 թ.) դուրս են բերել փոսից (մոտ […]

̰
Փրկարարները քարշակել են բեռնատարը

15:27 18.09.2024

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և երկկողմանի փակել ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 30 մետր քարշակել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Դ. Ա.), […]

̰
Նոր մանրամասներ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից. կա 2 զոհ

14:07 18.09.2024

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «Opel», «VAZ» (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի […]

̰
BACK_TO_TOP