16:12 15.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Միկոյան 9/3 հասցե, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ մահացածը Եգիպտոսի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Սաիդ Ա.-ն է, ով […]
14:07 15.09.2024
Կենտրոնական Եվրոպայի երկրներում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել: Առնվազն չորս մարդ է զոհվել Ռումինիայում, շտապ օգնության ծառայությունները փորձում են փրկել տուժած շրջաններում գտնվող տասնյակ մարդկանց։ Չեխիայում շաբաթ առավոտյան գետերի ջրերը երկրի մի քանի տասնյակ շրջանում հասել են վտանգավոր մակարդակի՝ հեղեղելով մի քանի քաղաքի և գյուղերի տներ և ճանապարհներ: Հորդառատ անձրևի և ուժեղ քամիների հետևանքով […]
12:14 15.09.2024
Սալվադորի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի Շրջակա միջավայրի նախարարությունը։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 22.58-ին՝ Սանտա Անա քաղաքից 114 կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 42 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
10:20 15.09.2024
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 23:03-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., […]
21:29 14.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Ազատի ջրամբարի մոտ բախվել են «Mercedes» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, 3 հոգի էլ, որոնցից մեկը անչափահաս է, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին […]
18:12 14.09.2024
Ֆիլիպինյան ծովում՝ ճապոնական Տանեգասիմա կղզու ափերի մոտ, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 14-ին, էպիկենտրոնը գտնվել է Կյուսյու կղզու Կանոյ քաղաքից 165 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը 29 կմ խորության վրա է:
17:06 14.09.2024
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:58-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ծ. Հ.-ին (ծնված 1992 թ․) սարալանջից իջեցրել (մոտ 1 կմ) և […]
16:35 14.09.2024
Սեպտեմբերի 14-ին` ժամը 08:10-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղի Վ. Սարոյան փողոցի տներից մեկի բակը մոտ 30 սմ ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տան բակից (մոտ 1600 քմ) մոտոպոմպով հեռացրել են […]
13:25 14.09.2024
Ալթայի երկրամասում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Օդաչուն զոհվել է, հայտնում է Ալթայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ռուբցովսկի շրջանում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, օդաչուն մահացել է, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը մասնավոր է։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Մարզային արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի […]
12:57 14.09.2024
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։ Փրկարարները […]
12:09 14.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, Երևանի 1-03 շտապ օգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ […]
17:35 13.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Այվազ Բ.-ի վարած՝ Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «Գազել»-ն ու Երևանի բնակիչ 24-ամյա Նինա Ի.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի […]
13:15 13.09.2024
Սեպտեմբերի 12-ին, ժամը 10-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Մազդա» մակնիշի մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Վարորդը՝ 22-ամյա Ստեփան Գ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:07 13.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, հոգեկան ներգործունեության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, փողերի լվացման՝ […]
10:13 13.09.2024
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19։58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի […]
21:05 12.09.2024
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15։16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:10-ին։ Այրվել են […]
20:25 12.09.2024
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բնունիս գյուղի մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:28-ին, մարվել՝ 14:48-ին: Այրվել է մոտ 5 հա հնձած առվույտի արտ և մոտ 10 […]
20:07 12.09.2024
Պակիստանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ էպիկենտրոնը գտնվել է Դերա Իսմայիլ Խան քաղաքից 60 կմ հարավ-արևմուտք՝ մոտ 101 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը եղել է 35 կմ խորության վրա։ Հնդկաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Նյու Դելիում, ինչպես նաև կենտրոնական Ուտար Պրադեշ և Հարյանա նահանգներում։ Զոհերի և […]
14:10 12.09.2024
Սեպտեմբերի 12-ին, ժամը 10:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ., […]
12:15 12.09.2024
Սեպտեմբերի 11-ին, ժամը 16-ին Ամասիա-Սնղ կոչվող հանդամաս տանող ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը: Վարորդը՝ 41-ամյա Տարոն Ա.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
19:01 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին` ժամը 16:09-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1993 […]
18:55 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։01-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ամասիայի տարածաշրջանի «Սնղ» կոչվող հանդամասի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ա․, ծնված 1983 թ.) […]
18:34 11.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Ամասիա բնակավայրի Սղնախ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի մետր գլորվել և կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է […]
17:17 11.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Նոր Գեղի-Արզնի գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» և «Աբովյան» բժշկական կենտրոններ։ Վթարի […]
12:12 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին, ժամը 08։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից Նորագավիթ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 127/134 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ […]
20:18 10.09.2024
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաբույնք գյուղի «Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն իջեցրել են Վ․ Խ․-ի դին (ծնված 1964 թ․) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
19:15 10.09.2024
Վիետնամի հյուսիսային որոշ նահանգներում «Յագի» թայֆունի հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով առնվազն 127 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը անհետ կորել են։ Այս մասին հայտնում է տեղական VnExpress լրատվական պորտալը։ Պատվարների կառավարման և աղետների կանխարգելման վարչության տվյալներով՝ սեպտեմբերի 10-ի երեկոյան երկրի հյուսիսային շրջանի բնակավայրերում գրանցվել է 127 զոհ և 54 անհետ կորած։ Սաստիկ աղետի հետեւանքով […]
18:17 10.09.2024
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. […]
15:18 10.09.2024
Առնվազն 340 մարդ է զոհվել Չադում ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն։ «Անցյալ ամսվա վերջին մենք Չադից հաղորդեցինք, որ ավելի քան 964,000 մարդ տուժել է հորդառատ անձրևների և սաստիկ ջրհեղեղների հետևանքով ամբողջ երկրում», – ասել է նա: Ինչպես հայտնել է Լարկեն, Չադում […]
14:10 10.09.2024
Սեպտեմբերի 10-ին, ժամը 07։47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Արալեզ գյուղում, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]