Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Mercedes»-ը հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ, 1 տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Mercedes»-ը հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ, 1 տուժած

21:00 20.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, հոսպիտալացվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվելու գետից և տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

18:06 13.08.2025

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...

SHANTNEWS

18:00 13.08.2025

SHANTNEWS

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

17:55 13.08.2025

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...

BACK_TO_TOP