TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+20.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Փրկարարները Նոր Հաճնի կամրջի տակից դուրս են բերել 25-ամյա տղամարդու դի

09:13 21.02.2019

Փետրվարի 20-ին`ժամը 23:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ կա տղամարդու դի. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել Զ. Ս.-ի (ծնված 1994 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

̰
Նկարահանվել է մարզադահլիճում 21-ամյա աղջկա` սրտի կաթված ստանալու պահը

18:09 20.02.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է մարզումների ժամանակ երիտասարդ աղջիկը կորցնում գիտակցությունը: Պարզվել է, որ այդ պահին նա սրտի կաթված է ստացել: Այս մասին հաղորդել է Tribuna պարբերականը: Միջադեպը տեղի է ունեցել ավստրալական Քվինսլենդում: 21-ամյա Էմիլի Քաունթերին, գիտակցությունը կորցնելուց հետո անմիջապես օգնության են հասել մարզադահլիճի աշխատակիցները: Երբ աղջիկը սկսել է կապտել, […]

̰
Շմոլ գազից թունավորում Վաղարշապատում

18:00 20.02.2019

Փետրվարի 19-ին` ժամը 08։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վաղարշապատի 5 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 07։30-ի սահմաններում, տանը` գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

̰
Թբիլիսիում մերկասառույցի հետևանքով շղթայական ավտովթար է տեղի ունեցել

17:36 20.02.2019

Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում միաժամանակ միմյանց է բախվել 9 մեքենա, տեղեկացնում է Interpressnews լրատվականը: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ըստ մեկ այլ աղբյուրի՝ Imedinews-ի, միմյանց է բախվել հինգ մարդատար ավտոմեքենա: Բախման պատճառը ճանապարհին առկա մերկասառույցն է։ Վթարի հետևանքով տուժածներ չկան: Ներքին գործերի նախարարության տվյալներով` հետաքննություն է ընթանում, և բոլոր մեղավորները կտուգանվեն։

̰
Մահվան ելքով վրաերթ Աշտարակի խճուղում

15:13 20.02.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 19-ին` ժամը 19։30-ին, ոստիկանություն է զանգահարել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Արտաշատի խճուղում իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 40-45 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Էջմիածին-Մարգարա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 41-ամյա վարորդը մահացել է

14:48 20.02.2019

Փետրվարի 19-ին` ժամը 11։30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21144»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-21144»-ի 41-ամյա վարորդ Գագիկ Տեր-Խաչատրյանը մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Վթար Սարալանջի փողոցում. վարորդներից մեկը մահացել է

14:27 20.02.2019

Փետրվարի 19-ին` ժամը 11։00-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսի 57-ամյա վարորդ Արմեն Միրզոյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

10:11 20.02.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ: Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 19-ին՝ ժամը 04։35-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան […]

̰
Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տունը

00:05 20.02.2019

Փետրվարի 19-ին՝ ուշ երեկոյան, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից հափշտակել գումար: Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ […]

̰
Հռոմի օդանավակայանում խոշոր հրդեհ է բռնկվել

23:59 19.02.2019

Հռոմի Չամպինո օդանավակայանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է La Repubblica-ն: Աղբյուրը հայտնում է, որ դեպքի պահին օդանավակայանից տարհանվել են այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիներն ու աշխատակիցները: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ու հրշեջ ծառայության աշխատակիցները: Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ այդ օրը բոլոր չվերթները չեղարկվել են:

̰
Հարավային Կորեայի հանրային բաղնիքներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 50 մարդ

16:44 19.02.2019

Հարավային Կորեայի հանրային բաղնիքներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Զոհվել է 2 մարդ, ևս 50-ը՝ տուժել: Այս մասին հայտնում է russian.news.cn-ը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 7:11 րոպեին՝ տղամարդկանց համար նախատեսված հաստատության հատվածում: Կորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ փրկարարներին հաջողվել է հրդեհը մարել միայն 20 րոպե անց: Մոտ 60 տարեկան 2 տղամարդու գտել […]

̰
«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

12:20 19.02.2019

Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Բարսեղյանի դին, ով նշված հիվադանոցում բուժում էր ստանում. […]

̰
Բոլիվիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 24 մարդ է զոհվել

11:46 19.02.2019

Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Բոլիվիայում, ինչի հետևանքով զոհվել է 24, վիրավորվել՝ 12 մարդ: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օրուրո քաղաքում: Միմյանց են բախվել ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը: Ավտոբուսում այդ ժամանակ եղել է 45 ուղևոր: Համաձայն իրավապահ մարմինների նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է թանձր մառախուղը: Կատարվում է հետաքննություն:

̰
Խուլիգանություն մայրաքաղաքի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել

11:17 19.02.2019

Փետրվարի 18-ին` ժամը 01:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել: Նույն օրը` ժամը 01:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ: […]

̰
Մեքենան բախվել է ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին. վարորդը տեղում մահացել է

10:58 19.02.2019

Փետրվարի 18-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 35-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած BMW մակնիշի 35 NL 059 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Գրիգոր Ա.-ն տեղում մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում […]

̰
Ծեծ, թմրամիջոցի հայտնաբերում, պաշտոնեական կեղծիք. 1 օրում բացահայտվել է հանցագործության 59 դեպք

10:47 19.02.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, խարդախության 11, ապօրինի ծառահատման 8, խուլիգանության և սպանության սպառնալիքի 3-ական, մարմնական վնասվածք հասցնելու, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 2-ական, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի […]

̰
Ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

10:34 19.02.2019

Փետրվարի 18-ին՝ ժամը 19:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 138 շենքի բակում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել է և ընկել «Nissan Teana» մակնիշի (վարորդ՝ Ս. […]

̰
NASCAR Daytona մրցավազքի ժամանակ 20 մեքենա է բախվել

00:34 19.02.2019

NASCAR Daytona-500 մրցավազքի 191-րդ կիլոմետրի վրա բախվել են Toyota և Ford Mustang ավտոմեքենաները և փակել մայրուղին, հաղորդում է life.ru-ն: Այդ ամենի հետևանքով դրանց է բախվել ևս 18 մեքենա: Նշվում է, որ վարորդները ստացել են աննշան վնասվածքներ, իսկ մրցավազքը հաղթել է Դեննի Խեմլինը: The Big One ends the hopes of at least 18 cars in the […]

̰
Ողբերգական վրաերթ Արարատի մարզում. մահացածի հարազատները փորձել են հրկիզել մեքենան

22:40 18.02.2019

Այսօր՝ փետրվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 XS 570 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դարակերտ գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից […]

̰
Թուրքիայի արևմուտքում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

22:08 18.02.2019

Թուրքիայի արևմուտքում` Մանիսա քաղաքի մոտակայքում, ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այդ մասին հայտնել է CNN Turk պարբերականը:  Ինքնաթիռի անկումը նկատել են տեղի բնակիչները: Վթարի վայր են մեկնել փրկարարներ, տարվում են որոնողական աշխատանքներ: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12։30-ի սահմաններում: Առայժմ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է դեռ եթեր չհեռարձակված` կալանավորներին դաժանորեն ծեծելու մասին սկանդալային նյութը

14:36 18.02.2019

Թբիլիսիի ոստիկանական բաժանմունքներից մեկում կողոպուտի մեջ կասկածվողների հարցաքննությունը վերածվել է խոշոր սկանդալի այն բանից հետո, երբ «Ռուսթավի 2» ՀԸ-ի «Կուրիեր» լրատվական հաղորդման անոնսում ասվել է, որ Թբիլիսիի Գլդանի-Նաձալադեբի շրջանի ոստիկանները կողոպուտի մեջ կասկածվող 4 կասկածյալների ձեռնաշղթաներն ամրացրել են ջեռուցման ռադիատորներին և դաժան ծեծի ենթարկել նրանց: ՆԳՆ-ն ստիպված էր հերքել դեռ եթեր չհեռարձակված սկանդալային նյութը և […]

̰
Ամերիկյան NASCAR ավտոմրցաշարում բախվել են ավելի քան 20 մեքենաներ

12:12 18.02.2019

Ֆլորիդայում ամերիկյան NASCAR մրցաշարի բարձրագույն առաջնության փուլն ավարտվել է խոշոր ավտովթարով: Daytona 500 մրցման ժամանակ բարձր արագությամբ շարժվող ավելի քան 20 մեքենաներ են միմյանց բախվել, տեղեկացնում է «Звезда» հեռուստաընկերությունը: Վարորդներից մեկի սխալը «դոմինոյի էֆեկտ» է առաջացրել: Չնայած ավտովթարի ծավալներին, վարորդներից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: Կազմակերպիչները ստիպված են եղել մրցաշարը ժամանակավորապես դադարեցնել:  

̰
BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանյան լճում

11:46 18.02.2019

Փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 16։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է ընկել Երևանյան լիճը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երևանի բնակիչ Մուշեղ Մ.-ն դեռևս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 35 NF 415 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան լճի ափամերձ ճանապարհին […]

̰
Ճապոնիայի թռչնաֆերմայում այրվել են տասնյակ հազարավոր ճտեր

11:41 18.02.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում գտնվող Օմիթամա քաղաքի թռչնաֆերմայում, որի հետևանքով մի քանի հարյուր հազար թռչուններ են այրվել, հաղորդում է NHK հեռուստաընկերությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը`փետրվարի 17-ին: Կրակը տարածվել է ֆերմայի 4 մասնաշենքերում, ինչի հետևանքով թռչունները ողջակիզվել են: Ներկա պահին հրդեհը մարված է, բռնկման պատճառներն անհայտ են: Աշխատակիցներից ոչ ոք […]

̰
Արշակունյաց պողոտայում վրաերթի հետևանքով քաղաքացին մահացել է

23:36 17.02.2019

Փետրվարի 17-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ս. Թ.-ն (ծնված 1990 թ.) «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լ. Կ.-ին (ծնված 1951 […]

̰
Երևանի շենքերից մեկի երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է

22:33 17.02.2019

Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝  թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից […]

̰
ԱՄՆ-ում 47 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել

21:47 17.02.2019

Ամերիկյան Կանզաս սիթիում 47 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 7 մարդ։ Վթարի են ենթարկվել մարդատար, բեռնատար և քարշակող մեքենաներ: Unbelievable footage from the pileup on I-70 today. My jaw dropped to the floor first time I saw this video. pic.twitter.com/kKeauYDlfG — Dante' Jones (@Dantej21) February 15, 2019  

̰
Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել

19:38 17.02.2019

Փետրվարի 16-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Մարկոսյանն է: Մայրը փորձել է տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերել, և երբ զգացել է, որ վիրավորի վիճակը ծանրանում է, նրան […]

̰
Ֆլորիդայում մոտոցիկլավարն ընկել է 30 մետրանոց կամրջից և մահացել

19:00 17.02.2019

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան Ֆլորիդա նահանգում: Երկու մոտոցիկլավարներ կամրջի վրա վազանց են կատարել։ Երկրորդ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել է առաջին մոտոցիկլետին: Դրանից հետո նա դուրս է թռչել մոտոցիկլետից, բախվել է կամրջի արգելապատնեշին ու վայր է ընկել 30 մետր բարձրությունից: Ստացած վնասվածքներից 35-ամյա Էրիկ Ջորդանը մահացել է:    

̰
Երևանի 16 թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

17:20 17.02.2019

Փետրվարի 17-ին՝ ժամը 10:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16 թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա. Ա.-ի (ծնված […]

̰
BACK_TO_TOP