TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ֆլորիդայում մոտոցիկլավարն ընկել է 30 մետրանոց կամրջից և մահացել

19:00 17.02.2019

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան Ֆլորիդա նահանգում: Երկու մոտոցիկլավարներ կամրջի վրա վազանց են կատարել։ Երկրորդ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել է առաջին մոտոցիկլետին: Դրանից հետո նա դուրս է թռչել մոտոցիկլետից, բախվել է կամրջի արգելապատնեշին ու վայր է ընկել 30 մետր բարձրությունից: Ստացած վնասվածքներից 35-ամյա Էրիկ Ջորդանը մահացել է:    

̰
Երևանի 16 թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

17:20 17.02.2019

Փետրվարի 17-ին՝ ժամը 10:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16 թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա. Ա.-ի (ծնված […]

̰
Գեղարքունիքի մարզում ավտովթարին հաջորդել է ծեծկռտուքը

10:33 17.02.2019

Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ «Կուլալա-գոմեր» կոչվող հատվածում, բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ, 51-ամյա Գառնիկ Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 35 AO 220 համարանիշի և 33-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-2115 մակնիշի 35 ZP 885 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչև ճանապարհային ոստիկանների ժամանելը դեպքի վայրում […]

̰
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

10:17 17.02.2019

Փետրվարի 17-ին՝ ժամը 05:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: *** Փետրվարի 17-ին՝ ժամը 01:45-ին, «911» […]

̰
Վթար Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին. կան տուժածներ

10:01 17.02.2019

Փետրվարի 17-ին՝ ժամը 03:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 6-րդ կմ-ին «Mercedes C-180» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […]

̰
Սանկտ Պետերբուրգի համալսարաններից մեկի շենքում մի քանի հարկ է փլուզվել

21:59 16.02.2019

Սանկտ Պետերբուրգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանում փլուզում է եղել: Ռուսական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին, որ փլատակներում հնարավոր է մնացած լինի 7-ից մինչև 21 մարդ: Ավելի ուշ, սակայն, փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ փլուզման հետևանքով զոհեր չկան: Փրկարարները շենքից 86 մարդու են տարհանել: Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ:

̰
Ադրբեջանում երկրորդ ցեխային հրաբուխն է ժայթքել մի քանի օրում

19:31 16.02.2019

Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանում արդեն երկրորդ անգամ ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունենում։ Փետրվարի 13-ին առաջին ժայթքումից հետո այսօր արդեն երկրորդ դեպքն է գրանցվել երկրի Շամախիի շրջանում։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։ Ցեխային հրաբխի ժայթքումը, ըստ ադրբեջանական մամուլի, որևէ վնաս չի պատճառել։ Սակայն ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս և նախորդ ժայթքումները կապված են ամսվա սկզբին […]

̰
Էլեկտրոնային ծխախոտի պայթյունից ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

17:07 16.02.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է էլեկտրոնային ծխախոտը վառվել ինքնաթիռի ուղեբեռային պահարանում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքից Հյուսթոն թռչող ինքնաթիռում: Ուղևորներից մեկը հասցրել է նկարահանել կատարվածը և տեղադրել համացանցում: Բորտուղեկցորդուհին կրակմարիչի օգնությամբ թույլ չի տվել, որ կրակը տարածվի: Հայտնի է, որ կատարվածի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Համացանցի […]

̰
Ավազակային հարձակում Երևանում. պարանը գցել են վաճառողի պարանոցին և գումար հափշտակել

15:30 16.02.2019

Այսօր՝ փետրվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 2 տղամարդ ներս են մտել Լենինգրադյան – Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցենտրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն և կատարել ավազակային հարձակում, հայտնում է Shamshyan.com-ը։ Անձինք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գցել պարանոցին և դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա […]

̰
Նոր Նորքում մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել

12:24 16.02.2019

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Դիտահորից հոսող կոյուղաջուրը Գայի պողոտայի մի ահագին հատված վերածել է սահադաշտի, ճանապարհը դարձնել է դժվարանցանելի, ինչի հետևանքով բախվել են Opel Astra մակնիշի 34 SP 117 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 34 QS 884 համարանիշի, Mercedes մանկինշի 34 PQ 264 համարանիշի […]

̰
ԱՄՆ-ում զինված անձը կրակ է բացել գործարանի շենքում․ կա 5 զոհ

10:57 16.02.2019

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, մի քանի հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի գործարաններից մեկում: Հրազենով զինված անձը կրակ է բացել գործարանի շենքում: Դեպքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:  

̰
Աշտարակում գազից քաղաքացիներ են թունավորվել

19:09 15.02.2019

Փետրվարի 14-ին՝ ժամը 21։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կենցաղային գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել չորս քաղաքացի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում չորս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: […]

̰
Կալիֆոռնիայի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են

14:56 15.02.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Խաղաղօվկիանոսյան հզոր փոթորիկը իր հետ բերել է հեղեղումներ և սողանքներ: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Այս մասին հայտնել է BBC-ն: Tree crews are out again today in San Francisco for fallen trees. This one is near Davis St. A parked truck is in there. @nbcbayarea #AtmosphericRiver pic.twitter.com/gWuaqRjEkw — Christie Smith (@christies_nbc) February […]

̰
Մալայզիայում կոկորդիլոսը տղամարդ է կերել

13:21 15.02.2019

Մալայզիայում տղամարդը գետի մոտ ծովախեցգետիններ հավաքելիս է եղել, երբ կոկորդիլոսը հոշոտել է նրան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, երբ երկրի Սարավակ նահանգի գետերից մեկի մոտակայքում Մուխ Տախիր Մադժիդ Սյամն անհետացել է: Տարածքը զննելիս նրա զարմիկը հայտնաբերել է տղամարդու մարմինը, որի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ: 2017 թ․-ից նահանգի իշխանությունները […]

̰
Վթար Երևանում. մեքենաներից մեկը բախվել ու վնասել է արագ սննդի կետի պատը

09:26 15.02.2019

Փետրվարի 15-ին՝ ժամը 01:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi colt» (վարորդ՝ Ն. Մ.) և «Toyota Prado» (վարորդ՝ Կ. Մ., ծնված […]

̰
Քաշմիրում ռազմական ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի

00:14 15.02.2019

Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգում մահապարտ ահաբեկիչը 350 կգ պայթուցիկով լի մեքենա է պայթեցրել 78 մեքենայից բաղկացած ռազմական ավտոշարասյան հարևանությամբ, որը 2500 զինվորական էր տեղափոխում։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Հայտնում է  ТАСС -ը՝ հղում անելով հնդկական աղբյուրին: Reuters-ի փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջաիշ է Մուհամմեդ» խմբավորումը, որը հանդես է գալիս նահանգի՝ […]

̰
Ավտովթար Երանոս գյուղի մոտակայքում. կան տուժածներ և 1 զոհ

22:22 14.02.2019

Փետրվարի 14-ին` ժամը 19:17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi», «Opel Vectra» և «ԳԱԶել» (վարորդ՝ Ն. […]

̰
Մահվան ելքով վրաերթ Արին-Բերդի փողոցում

15:14 14.02.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 13-ին` ժամը 09։10-ին, «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին-Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա Էմմա Սուքիասյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Հարավային Կորեայի զինամթերքի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր

12:18 14.02.2019

Հարավային Կորեայի Տեդժոն քաղաքում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչին զոհ է դարձել 3 մարդ, հաղորդում  է Yonhap-ը: Նշվում է, որ գործարանը պատկանել է Hanwha ընկերությանը և գտնվել է Սեուլից 140 կմ-ի վրա: Հայտնի է, որ աշխատակիցները զոհվել են պայթյունից հետո տեղի ունեցած հրդեհի պատճառով: Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ գործարանում պայթել են քիմիական տարրեր, որոնք […]

̰
Ավտովթար Էրեբունի փողոցում. կա տուժած

09:59 14.02.2019

  Փետրվարի 13-ին՝ ժամը 23:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Բ. Վ., ծնված 1992 թ.) և […]

̰
Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի

00:58 14.02.2019

Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fars գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 41-ի, որոնց թվում են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անդամներն ու խաղաղ բնակիչները»,- ասվում է Fars գործակալության գործակալության թվիթերյան հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Դեռևս ոչ […]

̰
Ֆրանսիայից Իսրայել մեկնող օդանավում 5 ուղևոր վնասվածքներ է ստացել

20:13 13.02.2019

Ֆրանսիայից Իսրայել մեկնող օդանավը բարձր մրրկաշարժի (turbulence) մեջ է ընկել չվերթի կեսին, ինչի պատճառով ուղևորներից 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանց օդանավակայանում սպասում են փրկարարները։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ Ինքնաթիռը դեռ վայրէջք չի կատարել, այս րոպեներին փրկարարները նրա ժամանմանն են սպասում Իսրայելի Թել Ավիվի «Բեն-Հուրիոն» օդանավակայանում՝ վիրավորներին օգնություն ցույց տալու համար։ Նրանց […]

̰
Վթար Փոքր Վեդի գյուղում. կան տուժածներ

09:50 13.02.2019

Փետրվարի 12-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից դեպի Խոր վիրապի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փոքր Վեդի գյուղի Մարգար Հովհաննիսյան փողոցում՝   գյուղապետարանի մոտակայքում, բախվել են «Volkswagen Golf» […]

̰
Ողբերգական ավտովթար Երևանում․ կա 1 զոհ, 4 վիրավոր

08:02 13.02.2019

Փետրվարի 12-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:30-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 55 տան դիմաց, բախվել են Opel մակնիշի երկու ավտոմեքենաներ: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է:

̰
Ֆրանսիայում տրամվայը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ

14:54 12.02.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Իսի լե Մուլինո համայնքում տրամվայը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը: Դեպքի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: ISSY-LES-MOULINEAUX – Accident de tram : très important dispositif de secours sur place. pic.twitter.com/5l00cqrl5x — Clément […]

̰
Մեկ ժամվա տարբերությամբ 2 շղթայական ավտովթար Մանկավարժական համալսարանի դիմաց

00:21 12.02.2019

Այսօր՝ փետրվարի 11-ին, 2 շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, երկուսն էլ էլ միևնույն վայրում: Ժամը 20:10-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց՝ գետնանցումում, բախվել են 2 Opel-ներն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մեկը՝ Էրեբունի, մեկն էլ՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: Աղբյուրի […]

̰
Աբովյանում շմոլ գազից ընտանիքի անդամներից երկուսը մահացել են, երկուսը հիվանդանոցում են

23:35 11.02.2019

Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերը իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ը` անգիտակից վիճակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածներն են՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի […]

̰
Չպարզված հանգամանքներում ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է մահացել

18:43 11.02.2019

Այսօր Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը՝ ծնված 18.10.1985թ.: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2123214934380770

̰
Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա զոհ

16:15 11.02.2019

Փետրվարի 11-ին` ժամը 13:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում՝ Հաղարծին բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 110-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» (վարորդ՝ 1956 թ. ծնված Մ. Հ.) և […]

̰
Կալիֆոռնիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան բազմաթիվ տուժածներ

15:47 11.02.2019

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆուլլերթոն քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց: Այս մասին տեղեկացրել է քաղաքային ոստիկանությունը: Toyota Tacoma մեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել է մայթին կանգնած մարդկանց բազմության մեջ, ինչից հետո հարվածել է ծառին: Վրաերթի հետևանքով տուժել է 10 մարդ՝ 18-49 տարեկան: Նրանք հոսպիտալացվել են, մի քանիսի վիճակը ծայրահեղ […]

̰
BACK_TO_TOP