16:01 27.02.2019
Ստավրոպոլի երկրամասում վթարվել է Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Մոսկվայի ժամանակով 12:10-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա ավտովթար է տեղի ունեցել. Հայաստանից մասնավոր անձի պատկանող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել»,- տեղեկացնում են ՌԴ ԱԻ ծառայությունից: Միկրոավտոբուսում գտնվող 6 անձինք՝ 3 տղամարդ, 3 կին, տուժել […]
15:17 27.02.2019
Կահիրեի կայարաններից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել: Հաղորդվում է ավելի քան 50 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է Al Shorouk պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գնացքը դուրս է եկել մեկնակետից: Հաղորդվում է, որ այն ընթանալիս է եղել մեծ արագությամբ: Որոշ ժամանակ անց, չկարողանալով արգելակել՝ […]
14:36 27.02.2019
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10։25-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Մամիջանյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս իր վարած Nissan Teana մակնիշի 36 AM 576 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Զոհեր և վիրավորներ չկան։ Մինչ դեպքի վայր […]
10:22 27.02.2019
Նոր մանրամասներ այսօր՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած վթարից։ Ժամը 03։55-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող Lada մակնիշի 34 ՏT 870 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 61-ամյա Սերգեյ Բայանդուրյանը, իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Volvo մակնիշի 34 G 8146 համարանիշի ավտոմեքենային։ […]
10:14 27.02.2019
Փետրվարի 26-27-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Ֆլորենս ռեստորանի մոտակայքում այրվել է 200 քմ եղեգնուտ, Կիևյան կամրջի տակ՝ պոմպակայանի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Մուշավան 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 3000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ […]
10:01 27.02.2019
Փետրվարի 27-ին՝ ժամը 04։56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի «Սուր և Սամ» խանութի մոտակայքում «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Գ., ծնված […]
09:52 27.02.2019
Փետրվարի 27-ին՝ ժամը 03:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Բ.) դուրս է եկել […]
00:55 27.02.2019
Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում ԱԻՆ փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները նշված ավտոտնակի հորից դուրս են բերել դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել […]
00:42 27.02.2019
Փետրվարի 26-ին՝ ժամը 05։45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 03։20-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք դանակի սպառնալիքով Այնթապ գյուղում գտնվող մթերային խանութի դրամարկղից հափշտակել են 60.000 դրամ և ծխախոտներ: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ: Կարճ ժամանակում ճշտվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: Ոստիկանության Արարատի մարզային […]
17:23 26.02.2019
Թաթարստանի հիվանդանոցներից մեկում վիրահատել են տղամարդու, ով դանակը մեջքի մեջ խրված տեղափոխվել է այնտեղ։ Բայց մինչ այդ ապշեցնող տեսարան է ստեղծվել, երբ դանակը դեռ մեջքի մեջ՝ երիտասարդը դուրս է եկել ծխելու։ Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ տղամարդը, մեջքի մեջ խրված դանակով ու միայն անդրավարտիքով, քայլում է միջանցքով, իսկ երբ նրան հարցնում են, թե նման տեսքով ո՞ւր […]
11:47 26.02.2019
Փետրվարի 25-ին` ժամը 06։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Առինջ գյուղի 4 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 03։30-ի սահմաններում, նրանք իրենց տանը վատ են զգացել և այդ պատճառով տեղափոխվել են հիվանդանոց: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
10:41 26.02.2019
Փետրվարի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 23-ամյա Արայիկ Ն.-ն իր վարած Nissan մակնիշի 192 AP 61 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի Շինարարների փողոցի բնակիչ 56-ամյա Ալեքսանդր Սոկոլյովին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 01։25-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից […]
10:04 26.02.2019
Փետրվարի 26-ին` ժամը 00:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1976 թ.) և «КрАЗ» մակնիշերի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենաները: Մինչ […]
10:00 26.02.2019
Փետրվարի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Բուսաբանական այգու տարածքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Բարբյուսի փողոցի թիվ 64/2 հասցեում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Նորագավիթ թաղամասում գտնվող պանրի գործարանի ետնամասում` 2 հա, Բագրատունյաց պողոտայում գտնվող «Նաիրի» […]
09:19 26.02.2019
Փետրվարի 25-ին՝ ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (10 հրշեջ-փրկարար): Պարզվել էր, որ հրդեհը տարածվել է դեպի անտառածածկ տարածք: Դեպքի […]
01:05 26.02.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելելով Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, հայտնաբերել է առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրած, […]
00:08 26.02.2019
Ռուսաստանը դատական կարգով փորձում է նավով Չինաստան հրթիռներ տեղափոխող ընկերությունից փոխհատուցում ստանալ այն բանի համար, որ նավարկության ընթացքում այդ ընկերության նավն ընկել է փոթորկի մեջ, ինչի պատճառով սպառազինությունը փչացել է։ Այս մասին հայտնում է Razm.info մասնագիտացած կայքը։ Դեպքը եղել է փետրվարի 18-ին։ Ընկերության նավը ռուսական արտադրության հրթիռները տեղափոխելիս փոթորկի մեջ է ընկել Լա Մանշի նեղուցում […]
23:59 25.02.2019
Փետրվարի 25-ին՝ ժամը 18:14-ին «911», ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը տարածվել է դեպի անտառածածկ տարածք: Այրվում է մոտ 200 […]
23:36 25.02.2019
Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է 16-ամյա անչափահաս Գրետա Հարությունյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ 15:00-ի սահմաններում, Գրետա Հարությունյանը (ունի Դաունի սինդրոմ) Նոր Նորքի 2-րդ զանգվածի 135 դպրոցից դուրս է եկել, նստել 4-րդ […]
22:43 25.02.2019
Փետրվարի 21-ին Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Արմավիրի փոխմարզպետ, Փարաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Գրիգորյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին Կ. Գրիգորյանը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աստղիկ բժշկական կենտրոն: Պարզվել է, որ փետրվարի 21-ին՝ առավոտյան ժամը 09:15-ի սահմաններում, նա իր վարած Opel Vectra մակնիշի 39 MP 999 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է […]
22:13 25.02.2019
Այսօր՝ 15:00-ի սահմաններում, 17-ամյա Գրետա Հարությունյանը (ունի Դաունի սինդրոմ) Նոր Նորքի 2-րդ զանգվածի 135 դպրոցից դուրս է եկել, նստել 4-րդ համարի երթուղայինը և ուղևորվել է դեպի Չարբախ: Մինչ 20:40 երեխայից չկա ոչ մի տեղեկություն: Այս մասին հայտարարություն է տարածել People Care Service Eco Startup ֆեյսբուքյան էջը: Տեսնողներին խնդրում ենք զանգահարել մայրիկին՝ Մանուշակին՝ 077-24-94-05, «ՓԻՓԼ»՝ 041-26-21-51 […]
13:57 25.02.2019
Վրաստանի ամենահսկվող ու անվտանգ պահոցից՝ Դատական փորձաքննության ազգային բյուրոյի չհրկիզվող պահարանից գողացել են հարյուր հազարավոր դոլարներ արժեցող ոսկե զարդեր: Այս մասին հայտնում է «Ռուսթավի -2» ՀԸ-ն: Միակ կասկածյալը, ով արդեն ձերբակալվել է, բյուրոյի 32-ամյա փորձագետ Լերի Գաբեչվաձեն է: Հենց նա պետք է ստուգեր զարդերն ու եզրակացություն տար: Անհայտ է, թե ում են պատկանում անհետացած թանկարժեք զարդերը: Անհետացած […]
12:41 25.02.2019
Հանցագործը, ով երեկ փորձել էր առևանգել Biman Bangladesh ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, զինված է եղել ընդամենը խաղալիք-հրացանով: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` հղում անելով ոստիկանության աղբյուրներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն ատրճանակի և ռումբի սպառնալիքով փորձել է առևանգել Դաքքայից Դուբայ թռչող ինքնաթիռը, որն ավելի ուշ արտակարգ վայրեջք է կատարել Բանգլադեշի Չիտտագոնգ քաղաքի […]
11:56 25.02.2019
Փետրվարի 20-ին, ժամը 02.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած, արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Հարություն Մ.-ն, որը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է անհայտ հանգամանքներում և հրաժարվել էր հաղորդում տալուց: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին, ժամը 20.30-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1988 թ. […]
10:51 25.02.2019
Փետրվարի 24-ին` ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա տղամարդու: Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ հիվանդը տեղափոխվել է Այվազովսկու փողոցից: Նույն օրը` ժամը 21.50-ին, հիվանդանոցից ևս մեկ հաղորդում է ստացվել՝ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 26-ամյա երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, […]
09:34 25.02.2019
Փետրվարի 25-ին՝ ժամը 09:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
09:05 25.02.2019
Փետրվարի 24-ին՝ ժամը 21:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին պայթել է ավտոմեքենա, կրակ է նկատվում, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին BMW մակնիշի (վարորդ` Ե. Ա., ծնված […]
23:03 24.02.2019
Փետրվարի 24-ին հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք: Մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով: Փաստի առթիվ հարուցվել […]
21:10 24.02.2019
Փետրվարի 23-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 14:20 ի սահմաններում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու քաղաքացի: Պարզվել է, որ հոսպիտալացվել են Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչներ 17-ամյա Արմեն Խ.-ն և 17-ամյա Արամ Գ.-ն, […]
19:36 24.02.2019
Հնդկական Ասսամ նահանգում կեղծ խմիչքի օգտագործման հետևանքով մահացել է 131 մարդ, իսկ մի քանի տասնյակ մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է The Quint-ը՝ հղում անելով երկրի ոստիկանությանը: Նշվում է, որ թունավորված տասնյակ անձինք շարունակում են մնալ հիվանդանոցներում: Այս ամենի հետ կապված նահանգի իշխանություններն արգելել են «լալի գուր» նյութատեսակի արտադրումը: Նշվում է, որ նյութն օգտագործվում էր կովերին կերակրելու համար, […]