TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել․ կան զոհեր

12:07 07.02.2019

Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 3, վիրավորվել`12 մարդ։ Փրկարարները շարունակում են փլատակներում մարդկանց որոնումները: «Շենքի փլուզման ժամանակ վիրավորված 12 անձանցից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, և, ցավոք, դուրս է բերվել ևս 1 զոհի դի»,- հայտնել է թաղամասի ղեկավարը՝ նախկինում հայտնի դարձած 2 սպանվածին գումարելով նաև 3-րդի մասին տեղեկությունը։ Մինչ այդ, նա արդեն […]

̰
Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

18:35 06.02.2019

Փետրվարի 6-ի առավոտյան Իսպանիայի կենտրոնական հատվածում ոչ շատ մեծ ինքնաթիռ է վայր ընկել: Ինքնաթիռում գտնվող ամուսնական զույգը զոհվել է, ինչի մասին տեղեկացնում է Lavanguardia-ն: Ինչպես նշվում է, վթարը տեղի է ունեցել Քիհորնի քաղաքապետարանի մոտ: Վթարի հետևանքով զոհվել են մոտ 50 տարեկան կին և տղամարդ: Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, շտապօգնության աշխատողներ և իրավապահ մարմիններ: Կատարվածի պատճառները […]

̰
Ստամբուլում փլուզվել է տասնվեց հարկանի շինություն

18:27 06.02.2019

Թուրքական Ստամբուլ քաղաքում փլուզվել է տասնվեց հարկանի շինություն: Այս մասին հաղորդում է Anadolu-ն: Գործակալության տվյալներով` արտակարգ ծառայությունները աղետի վայրում սկսել են փրկարարական աշխատանքներ: Ինչպես նշվում է, շենքի մոտ են ուղարկվել իրավապահներ: Ներկա պահին շենքի փլուզման պատճառը հայտնի չէ:  

̰
Երկրաշարժն Ադրբեջանում «լուրջ վնաս չի պատճառել», բայց կան հոսպիտալացվածներ

12:19 06.02.2019

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի Շամախիի շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած երկրաշարժը որևէ վնաս չի հասցրել, սակայն միևնույն ժամանակ տեղեկություններ են հայտնել շենքերի-շինությունների պատերի փլուզումների մասին։ Խոսքը 20-25 բնակելի կամ տնտեսական նշանակության շինությունների մասին է, սակայն վնասների չափերը չեն հստակեցվում։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հայտնել է, թե փլուզումները եղել են խարխուլ շինություններում, իսկ որոշ […]

̰
Ամերիկացի վազորդը սպանել է իր վրա հարձակված կատվառյուծին

11:29 06.02.2019

Կոլորադոյի բնակիչն առավոտյան իր սովորական մարզումներով էր զբաղված, երբ նրա վրա հարձակվել է կատվառյուծը: Այս մասին հայտնել է Fox News-ը: Դեպքը տեղի է ունեցել Հորսետուտ բարձունքի մոտակայքում: Ամերիկացին, որի անունը չի նշվում, ոչ միայն կարողացել է դիմադրել հսկա գիշատչի հարձակմանը, այլևինքն է մի քանի հարվածներ հասցրել, որից հետո կատվառյուծը սատկել է: Այս ամենից հետո ամերիկացին […]

̰
Վթար Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտ․ կան տուժածներ

10:03 06.02.2019

Փետրվարի 5-ին՝ ժամը 16:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիսի խճուղու թիվ 6 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Ա. Գ., ծնված […]

̰
Ավտոմեքենան ընկել է Վաչագան գետը. վարորդի վիճակը ծանր է

09:06 06.02.2019

Փետրվարի 5-ին` ժամը 22:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է Վաչագան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota ist» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Գ., ծնված 1986 […]

̰
Կալուգայի վթարից տուժած հայ քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

19:04 05.02.2019

Կալուգայում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Մարիա Առաքելյանը (ծնված 2008թ.) և Սոնա Ադամյանը (ծնված 1988թ.), ստանալով համապատասխան բժշկական օգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 3-ին Ռուսաստանի դաշնության Կալուգայի մարզում վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկել ու շրջվել […]

̰
Ալպերում ձնահոսքի պատճառով 10 մարդ է մահացել

16:04 05.02.2019

Ալպերում ձնահոսքի պատճառով 10 մարդ է մահացել: Այս մասին հատնում են եվրոպական ԶԼՄ-ները: Ձնահոսքի տակ են հայտնվել Իտալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի Ալպերում գտնվող հանգստավայրերից մի քանիսը: Անցած շաբաթվա վերջին այդ տարածքում առատ ձյուն էր տեղացել: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իտալիայում: Իտալական Վալլե դը Աոստա տարածքում զոհվել է 5 հոգի, նրանց թվում կան իտալացի և […]

̰
Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան

12:51 05.02.2019

Փետրվարի լույս 5-ի գիշերը` ժամը 05.20-ի սահմաններում, Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան: Մեքենան հրկիզվել է Շահումյան 20 շենքի բակում. այդ շենքի 2-րդ հարկում է տեղակայված թերթի խմբագրատունը: Մեքենայի հրկիզման մասին տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ այս […]

̰
Փարիզում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի

11:39 05.02.2019

Բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով Փարիզում զոհվել է 8 մարդ, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի դատախազությանը: Ֆրանսիացի իրավապահները նշել են, որ ներկայում դիտարկում են հրդեհի բռնկման, այսպես կոչված, «կրիմինալի» հետ առնչվող պատճառները: Նաև պատմել են, որ գործով ձերբակալված է առաջին մեղադրյալը: Ավելի վաղ հայտնել էին 7 զոհերի մասին:

̰
Տանը հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզչի կախված դիակը

10:49 05.02.2019

Փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան միջանցքում գտնվող գազի խողովակից բրդյա շարֆով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 33-ամյա Գոռ Մանուկյանի դին։ […]

̰
Դավթաշենի կամրջին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կա տուժած

10:05 05.02.2019

Փետրվարի 5-ին` ժամը 00:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ք.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կամրջի երկաթե […]

̰
Մոսկվայում բնակելի շենքի հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի. կա շենքի փլուզման վտանգ

07:31 05.02.2019

Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող ու երաժիշտներով, դերասաններով բնակեցված շենքի հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի, նրանցից 2-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը՝ հղում անելով իրավապահներին: Հրդեհը սկսվել է շենքի այն բնակարանում, որտեղ ապրում էր երաժիշտ Յուրի Բաշմետի դուստրը՝ իր որդու հետ: Կինն ու նրա որդին նկատել են հրդեհն ու հասցրել են […]

̰
Հայերի գանձերի որոնման հետքերով Թուրքիայում ոստիկաններ են ձերբակալվել

00:25 05.02.2019

Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում (Թուրքիա) ձերբակալվել են մի խումբ մարդիկ, որոնք հայերի թաքցրած գանձերը որոնելու պատրվակով ներկայացել էին որպես հնագետներ: Թուրքական «Հուրիեթ» թերթի տվյալներով, այսպես կոչված, «հնագետների» խումբը կասկածներ է հարուցել բնակիչների շրջանում, որոնք դիմել էին իրավապահ մարմիններին: Պարզվել է, որ պեղումներ իրականացնող խմբի անդամները ոչ թե հնագետներ են, այլ տեղական ոստիկաններից ձևավորված մի խումբ, […]

̰
Կալուգայի աղետն ու 30 տարեկան ավտոբուսը, որի վարորդը բազմիցս տուգանվել է

22:30 04.02.2019

Կալուգայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: 13 տուժածները շարունակում են մնալ հիվանդանոցներում: Ռուսական Առաջին ալիքը, անդրադառնալով երեկ գիշեր տեղի ունեցած դժբախտ պատահարին, պատմում է դեպքին հաջորդած իրադարձությունների մասին: Կալուգայի բնակիչները, ցնցված խոշոր ավտովթարի հետևանքով, այցելում են եկեղեցի և աղոթում զոհվածների հոգիների հանգստության համար: Իսկ հիվանդանոցում շարունակում են բուժում […]

̰
Աթենքի փողոցում՝ կոնյակի գործարանի մոտակայքում, մոտ 15 կգ քարեր են թափվել ճանապարհի վրա

22:00 04.02.2019

Փետրվարի 4-ին` ժամը 15:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ կոնյակի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թափվել է երեք քար (յուրաքանչյուրը մոտ 15 կգ), որոնք խոչընդոտ են հանդիսանում երթևեկության համար. առկա է […]

̰
Արաքս գյուղի 6 բնակիչ թունավորվել է գազի արտահոսքից

19:51 04.02.2019

Փետրվարի 2-ին` ժամը 07.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Արաքս գյուղի 6 բնակիչների: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը ջեռուցման կաթսայից գազի արտահոսքի հետևանքով, հայտնում են ոստիկանությունից: Կատարվում է քննություն:

̰
Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

19:30 04.02.2019

Մոգադիշոյի շենքերից մեկի մոտ ականապատ մեքենա է պայթեցվել, որից հետո շենքը փլուզվել է:

̰
Ավստրալիայում ջրհեղեղներ են մոլեգնում

19:06 04.02.2019

Ավստրալիայում գրանցված ջրհեղեղների հետևանքով Թաունսվիլլա շրջանի հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ջրհեղեղից տուժել են ոչ միայն բնակավայրերը` փակ են նաև կրթական հաստատությունները, բազմաթիվ մեքենաներ վնասվել են: Տեղի օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 3-ին տեղումներն այդտեղ համեմատաբար մեղմ են եղել: Դրա արդյունքում հեղեղումները մի փոքր մեղմացել […]

̰
Varks.am-ի վրա ավազակային հարձակումները շարունակվում են

16:06 04.02.2019

Փետրվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել և փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով գործն ավարտին հասցնել, հեռացել են նշված վայրից, հայտնում էShamshyan.com-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև որոշ ժամանակ […]

̰
Բահամյան կղզիների մերձակայքում ներգաղթյալներ են խեղդվել

15:44 04.02.2019

Բահամյան կղզիների մերձակայքում խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող նավ, հաղորդում է France-Presse-ը: Նավը ուղևորվում էր Հայիթիից: Պատահարի հետևանքով խեղդվել է 28 մարդ: Բահամյան կղզիների իրավապահների տվյալների համաձայն՝ խոսքը վերաբերում է ամերիկյան նավին, որը օգտագործվում էր ներգաղթյալներին անօրինական ճանապարհով տեղափոխելու համար: Ընդհանուր առմամբ` հաջողվել է փրկել 17 մարդու:  

̰
Գտնվել է Մոսկվայի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհված 7-րդ քաղաքացու դին

15:31 04.02.2019

Հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 7-րդ քաղաքացու դին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Աղբյուրի տեղեկացմամբ` զոհվածի դին շատ է այրվել, հետևաբար, դեռևս հնարավոր չէ պարզել զոհի սեռն ու ինքնությունը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 4-ի երեկոյան: Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ հարկում, այնուհետև տարածվել […]

̰
Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի

13:48 04.02.2019

Մոսկվայի Նիկիտսկի ծառուղու բնակելի տան հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, «Ինտերֆաքս»-ի ներկայացուցչին տեղեկացրել է Քննչական կոմիտեի քաղաքային ղեկավար Յուլիա Իվանովան: Այրվել են շենքի 4-րդ և 5-րդ հարկերի բնակարանները, շենքում դեռ պահպանվում է հրդեհի տարածման վտանգը: Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ շենքում հայտնաբերել են 4 զոհի դիերը: Եվս 2 դի հայտնաբերվել […]

̰
Աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորներ են գտնվել. հայտնի ֆուտբոլիստի մարմինը դեռ չի հայտնաբերվել

13:15 04.02.2019

Էմիլիանո Սալայի հայրը՝ Օրասիո Սալան, մեկնաբանել է աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին  տեղեկությունները: Հիշեցնենք, հենց այդ ինքնաթիռում է եղել հայտնի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան, որը Նանտից թռչում էր Քարդիֆ: «Գտնվել են ինքնաթիռի բեկորները: Ես չեմ կարող այս ամենին հավատալ: Սա  նման է մղձավանջի, վատ երազի: Ես հուսահատված եմ, անօգնական»,- նշել է Օրասիո Սալան հարցազրույցներից մեկի […]

̰
Նոր տեղեկություններ Կալուգայի վթարից տուժած քաղաքացիների մասին

12:54 04.02.2019

Երեկ ՌԴ Կալուգայի շրջանում տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիների վիճակի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել Կալուգայի շրջանային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Կոնդյուկովից: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ասաց հետևյալը. «Հիվանդները գտնվում են երեք հիվանդանոցներում, մեզ մոտ երեք քաղաքացի կա, որոնց վիճակը միջին ծանրության է՝ դրական դինամիկայով»: Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտել է Կալուգայի […]

̰
Շմոլ գազից թունավորում Գյումրում

12:30 04.02.2019

Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասի 281/1 տանը շմոլ գազի արատահոսքից տուժել է բնակչուհին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: 64-ամյա Գոհար Մարտիրոսյանի ինքնազգացողությունն առավոտյան վատացել և դիմել է շտապ բուժօգնություն: Կին շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտոն: Տուժածի վիճակը գնահատվում է կայուն. այս մասին մեր թղթակցին հայտնել է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ […]

̰
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Մոսկվայի հրդեհի հետևանքով 4 մարդու մահվանից հետո

12:15 04.02.2019

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահի ավագ խորհրդատու Յուլյա Իվանովան տեղեկացրել է քրեական գործի հարուցման մասին այն բանից հետո, երբ Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհին զոհ է դարձել 4 մարդ: Այս մասին հաղորդվում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է անզգուշությամբ մահ առաջացելու հատկանիշներով: Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ […]

̰
Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

11:02 04.02.2019

Կրակի մակերեսը կազմել է շուրջ 2 հազար քառ. մ:

̰
Եղբայրը դանակահարել է եղբորն ու սպանել

10:17 04.02.2019

Փետրվարի 3-ին` ժամը 19:35-ին, ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Ժիրոն 1970 թ. ծնված Ժիրայր Նազարեթյանն է, իսկ եղբայրը՝ 1973 թ. ծնված Ղևոնդ Նազարեթյանը: Նրանք նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին՝ Նոր […]

̰
BACK_TO_TOP