11:23 22.11.2018
Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող օդանավի օդաչուն կարգավարներին հայտնում է, որ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, բախվել է նապաստակի:
10:45 22.11.2018
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ժորա Սուքիասյանն իր վարած Mercedes մակնիշի 050 AA 50 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, դեռևս ինքնությունը չպարզված մոտ 40-50 տարեկան հետիոտնի։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 […]
00:16 22.11.2018
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան գյուղի Չարենցի փողոցի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1969 թ.) և «Mercedes E» […]
20:16 21.11.2018
«Շերեմետևո» օդանավակայանում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Ալբերտ Եփրեմյանը դեպքից ժամեր առաջ Մադրիդ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում հարվածներ է հասցրել ռուս հայտնի բալետմայստեր, ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Ռադչենկոյին: «Նա մի քանի անգամ հարվածեց մի տղամարդու, այնուհետև միջամտեցին բորտուղեկցորդուհիները: Նրան ստիպեցին, որ գա և իր տեղը նստի: Նա նստեց և սկսեց ինձ նայել: Ես ուշադրություն չդարձրի: Հանկարծ հարված զգացի […]
19:59 21.11.2018
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվայի 17-հարկանի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել և մեկ չափահաս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Երեք մարդ զոհվել է»,- հայտնել է գերատեսչությունը: Հաղորդվում է, որ ևս մեկ մարդ հրդեհի հետևանքով տուժել է: Նշվում է, որ նախնական տեղեկատվությամբ հրդեհը բռնկվել է 13-րդ […]
11:44 21.11.2018
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դեսպանությունը հաստատում է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացի, 1993թ. ծնված Ա. Գ. Եփրեմյանի մահվան մասին տեղեկությունը: ՌԴ քննչական կոմիտեից դեսպանությանը հայտնել են, որ կատարվում են քննչական գործողություններ՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Նշվում է, որ դեսպանությունը մշատական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ: […]
11:29 21.11.2018
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու Այնթապ գյուղի հատվածում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է կայանված «ԿամԱԶ-53212» բեռնատարին. «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ՝ 68-ամյա Ժորա Բադալյանը և 30-ամյա Լիաննա Խաչատուրյանը տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
23:30 20.11.2018
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Մանթաշյան փողոցի բնակիչ, 36-ամյա Սևակ Մարտիրոսյանի կողմից, որը ներկայացել է որպես «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ։ Նա հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 հասցեի մոտ իր հետ անհիմն վիճաբանել, ապա քաշքշել են եղբայրներ, Մանթաշյան փողոցի բնակիչներ, 33-ամյա Արա […]
22:42 20.11.2018
Նոյեմբերի 20-ին` ժամը 14:09-ին, «911» ծառայությանն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների հատման վայրում՝ թունելում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» 90PP010 պ/հ (վարորդը՝ Ն. Ա., 1982 թ.), «Mercedes» B037TC […]
17:57 20.11.2018
Գյանջայում կենցաղային գազի պայթյունից այսօր վաղ առավոտյան փլուզվել է բնակելի շենքի մի հատվածը։ Փլատակների տակ է մնացել առնվազն երկու ընտանիք։ Երեք մարդ մահացել է, ևս մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, քանի որ զինծառայող է։ Այս մասին տվյալները ադրբեջանական մամուլին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարը։ Փլատակների տակ այժմ կարող են լինել այդ ընտանիքների այլ […]
15:32 20.11.2018
Պորտուգալիայի կենտրոնական հատվածում տևական ժամանակ շարունակվող տեղումների հետևանքով կենտրոնական ավտոմայրուղիներից մեկը մի հատվածի փլուզում է տեղի ունեցել: 2 մարդ զոհվել է, 4 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Publico-ն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման պահին (տեղական ժամանակով 20:45-ի սահմաններում-խմբ.) մեկ շինարարական խոշոր մեքենա և երկու մարդատարներ ընկել են փլուզման հետևանքով առաջացած՝ ավելի քան […]
14:52 20.11.2018
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դանակով զինված տղամարդը հարձակվել և վիրավորել է ոստիկանի: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Բրյուսելի գլխավոր ոստիկանական բաժանմունքի դիմաց: Մեկ այլ ոստիկան էլ հրազենային վնասվածք է հասցրել հանցագործին: Վիրավոր ոստիկանին և հանցագործին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ դեռ պարզ չեն կատարվածի շարժառիթները: Կատարվում […]
13:26 20.11.2018
Կատալոնիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել ավելի քան 40 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Կատալոնիայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Տերասա և Մանրեսա քաղաքների մոտակայքում: Գնացքում այդ ժամանակ գտնվել է 131 ուղևոր: Իսպանիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, […]
09:16 20.11.2018
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի «Կոնտինենտալ» հյուրանոցային և ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ներսում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ., […]
23:44 19.11.2018
Իսպանիայում ուժեղ ծովային փոթորկի պատճառով ջրով են ողողվել այնպիսի հայտնի հանգստյան վայրերը, ինչպիսիք են Տեներիֆե կզղին և Բալեարյան կղզիները, հաղորդում է El Confidencial-ը: Նշվում է, որ առատ անձրևները երկրում սկսվել են շաբաթ օրը: ⚡️EL TEMPORAL SE COBRA UNA VIDA⚡️Ha sido en Xunqueira, en Lugo, dónde una mujer de 83 años ha muerto por las fuertes lluvias […]
21:59 19.11.2018
Նոյեմբերի 19-ին` ժամը 20:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ երկու քաղաքացի անցել են կամրջի ճաղավանդակը: […]
20:30 19.11.2018
Հնդկաստանում Չի Ջագադիշ անունով երիտասարդը փորձել է լուսանկարվել կոբրայի հետ և մահացել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Սողունին տղան գտել էր օձեր հիպնոսացնողի մոտ և խնդրել լուսանկարվել: Այդ ժամանակ երիտասարդը որոշել է կատակել ընկերների հետ, որոնք նկարահանում էին ընթացքը: Տղան հանկարծակի նետվել է ընկերների ուղղությամբ, որոնք փորձել են փախչել: Արդյունքում՝ օձը վախեցել է ու խայթել […]
19:30 19.11.2018
Իսպանական Տեներիֆե կղզում, որն ամենամեծն է Կանարյան կղզիների շարքում, ահռելի ալիքները վնասել են բնակելի շենքը և քշել տարել են պատշգամբները, հաղորդում է Sky News-ը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տարհանվել է տվյալ շենքում բնակվող 39 մարդ: Տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա: Տեսանյութը նկարահանել են ականատեսները, ովքեր վախեցած հետևում են բնական տարերքին: https://www.youtube.com/watch?v=JjbcFOzdjqY Watch as gigantic […]
19:02 19.11.2018
Թուրքիական Դենիզլի նահանգում՝ երկրի հարավ-արևմուտքում, կործանվել է երկրի ռազմաօդային պաշտպանության ուժերի ուսումնական ինքնաթիռ, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Տեղի ունեցած ավիավթարի հավանական պատճառները, վթարի պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը ներկա պահին հայտնի չէ: Փրկարարական աշխատանքներ են ընթանում: Դեպքի վայր են մեկնել փրկարարները և արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները: Anadolu գործակալության տվյալներով՝ Դենիզլիի նահանգապետ Հասան Կարախանը հաստատել է ինքնաթիռի […]
13:07 19.11.2018
Այսօր Գեղարքունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 21-ամյա Գուրգեն Զ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 MD 171 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով վարորդը, նրա ուղևորներ՝ […]
10:20 19.11.2018
Նոյեմբերի 19-ին` ժամը 00:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Ա. Պ., 1969 թ.), «Volkswagen Passat» (վարորդը` Ա. Ս., 1990 թ.), […]
09:00 19.11.2018
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Միկրոշրջան թաղամասի թիվ 7 շենքին հարակից ինքնաշեն շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:30-ին: Ամբողջությամբ […]
22:30 18.11.2018
Համացանցում է հայտնվել «Ֆորմուլա 3»-ում տեղի ունեցած գերմանացի Սոֆիա Ֆլերշի վթարի տեսանյութը։ Մակաոյում ավտոմրցաշարի 4-րդ շրջանի ժամանակ 17-ամյա սպորտսմենուհին, բախվելով մրցակիցներից մեկին, ճանապարհից դուրս է թռչել։ Ֆլերշին ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ Միջադեպի ժամանակ տուժել են նաև երեք անձինք՝ երկու լուսանկարիչ և մարշալ, բոլորն էլ հոսպիտալացվել են։ Ավելի ուշ սպորտսմենուհին «Թվիթեր»-ում պատմել է իր վիճակի […]
22:00 18.11.2018
Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 09:40-ին Ձորաղբյուր գյուղի մոտ՝ «Նորավան» ամառանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan Armada մակնիշի 04 ՍՍ 218 համարանիշի և Mercedes C240 մակնիշի 69 DQ 666 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
20:59 18.11.2018
Նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստան-Իրան պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]
17:26 18.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 12:50-ին Իսակովի պողոտայում Ոստիկանության զորքերի զորամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 46-ամյա Անաստաս Ջավարյանի վարած ВАЗ 21043 մակնիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Գևորգյանի վարած Samand մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաները […]
16:02 18.11.2018
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի շենքերից մեկի 6-րդ հարկից կրակ է նկատվում: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական […]
11:46 18.11.2018
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 03:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:14-ին: Ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
11:14 18.11.2018
Նոյեմբերի 18-ին` ժամը 02:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոլվացման կետ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշենի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակա օժանդակ կառույցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, […]
09:58 18.11.2018
Նոյեմբերի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 54-ամյա Գագիկ Բաղդասարյանը գյուղի սկզբնամասում ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 61-ամյա Մերուժան Մանուկյանին: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը հեռացել է դեպքի վայրից: Փաստի առթիվ հարուցվել է […]