11:14 18.11.2018
Նոյեմբերի 18-ին` ժամը 02:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոլվացման կետ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշենի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակա օժանդակ կառույցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, […]
09:58 18.11.2018
Նոյեմբերի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 54-ամյա Գագիկ Բաղդասարյանը գյուղի սկզբնամասում ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 61-ամյա Մերուժան Մանուկյանին: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը հեռացել է դեպքի վայրից: Փաստի առթիվ հարուցվել է […]
23:45 17.11.2018
Առնվազն 6 զբոսաշրջիկ է զոհվել և տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով, հաղորդում է NDTV-ն: Պատահարը տեղի է ունեցել Խուբլի- Դխարվադ քաղաքի (Կարնատակայի նահանգ) մոտակայքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը Մումբայից ուղևորվում էր դեպի Խամպի: Տուժողներին հասցրել են նահանգի բժշկական ինստիտուտի հիվանդանոց: Ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է սկսել: Bus collides […]
20:27 17.11.2018
Նոյեմբերի 17-ին` ժամը 12:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, վրաերթի ենթարկել «Nissan […]
17:31 17.11.2018
ՌԴ Սարատով քաղաքում ավտոբուսի և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նախնական տվյալներով՝ ևս երկու մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նշվում է, որ տուժողներից մեկը գտնվում է ծանր, իսկ մյուսը միջին ծանրության, բայց կայուն վիճակում: Հայտնի է դարձել, որ ավտոբուսում Ղազախստանի քաղաքացիներ են […]
15:58 17.11.2018
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 16։00-ի սահմաններում Շիրակացի փողոցի 5օ շենքի դիմաց «ԳԱԶել» մակնիշի երթուղայինը վրաերթի է ենթարկել իննամյա երկու երեխաների, որոնք այդ պահին փորձել են հատել փողոցը։ 64-ամյա վարորդ Աշոտ Հակոբյանը դեպքի վայրից փախուստի չի դիմել և օգնություն է ցուցաբերել տուժածներին։ Երեխաներին ծառայողական ավտոմեքենաներով Գյումրիի Մոր և մանկան ավստրիական […]
15:18 17.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Երևանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը, ԱԻՆ ՓԾ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ […]
14:48 17.11.2018
Նոյեմբերի 17-ին, ժամը 10:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է կոշիկի արտադրամաս: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտավան գյուղի Նոր թաղամասի 6-րդ փողոցի թիվ 7 վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:38-ին: Վագոն […]
12:22 17.11.2018
160 հրշեջ ներգրավվել է Մոսկվայի հարավարևմտյան Կապոտնյա թաղամասում գտնվող նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։ Վտանգ կա, որ նավթը մշակող հանգույցներից մեկից հրդեհը կարող է անցնել մյուսին։ Այս պահին հրդեհի բոցերը բարձրանում են մինչև 10 մետր, և հրշեջները փորձում են տեղայնացնել այն։ Դրան արդեն տրվել է բարդության երկրորդ աստիճան։ Այս պահին հայտնի տվյալներով՝ հրդեհի պատճառով […]
12:20 17.11.2018
Կոսովոյում Թուրքիայի դեսպան Կիվիլչիմ Կիլիչը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից ոչ հեռու գտնվող Մրամոր գյուղում: Աղբյուրը նշում է, որ վթարի է ենթարկվել 3 մեքենա, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 4-ը, այդ թվում դեսպանն ու այլ թուրք դիվանագետներ, ստացել են տարբեր […]
10:24 17.11.2018
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 06:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս ուղևորն […]
23:59 16.11.2018
Նոյեմբերի 15-ին`ժամը 17:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթաբեկյան 135 հասցեում գտնվող Արտաշատի զինկոմիսարիատում վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանի և Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Գեղամ Բաղդասարյանի միջև: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Դրանից հետո Գ. Բաղդասարյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Արտաշատի զինկոմիսարիատում իրեն ծեծի են ենթարկել և […]
13:28 16.11.2018
ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը մի կնոջից հաղորդում է ստացել, որ իր ամուսնու եղբայրը հարբած հարձակվել է իր, ամուսնու և մանկահասակ երեխայի վրա ու ծեծել: ՀՀ ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 19։35-ին, հաղորդում է ստացվել Վաղարշապատի տարածքի գյուղերից մեկի բնակիչ մի կնոջից, որ ամուսնու եղբայրը […]
12:48 16.11.2018
Յարոսլավլ-Կոստրոմա ավտոճանապարհին Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատար ավտոմեքենայի, գրում է 76.ru-ն: Վարորդը մահացել է տեղում: Հայտնի է, որ Ford-ի ղեկին եղել է 54-ամյա տղամարդ՝ Մխիթար անունով, որը ընկերոջ մոտ Յարոսլավլ էր եկել Հայաստանից մոտ 3 ամիս առաջ: Այդ օրը նա և ընկերը տարբեր մեքենաներով ուղևորվում էին Կոստրամա: «Ես նրա […]
11:19 16.11.2018
Կանադայում Provincial Airlines ավիաընկերության ուղևորատար Bombardier DHC-8 ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի, հաղորդում է CTV-ն: Դեպքը տեղի է ունեցել Ստիվենվիլի օդանավակայանում: Օդանավում եղել է 47 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Օդաչուի հնարամտության շնորհիվ ոչ ոք չի տուժել: Դեպքը հետաքննում է Կանադայի տրանսպորտի գծով անվտանգության խորհուրդը:
11:09 16.11.2018
Նոյեմբերի 15-ին` ժամը 09:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:25-ին, մարվել՝ 10:50-ին: Այրվել են տան ննջասենյակի փայտյա հատակը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ), գույքը՝ մասամբ, առաստաղը ջերմահարվել է: Հրդեհի […]
09:41 16.11.2018
Նոյեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:45-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Օդալեն ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդանիկ Ասատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MX 359 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, […]
00:33 16.11.2018
Թբիլիսիի Զեմո Փոնիճալա թաղամասի բազմահարկ շենքի 3-րդ հարկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 հոգի: Փլատակների տակ են մնացել երկրորդ հարկում բնակվող երիտասարդ կինն ու 1-ամյա երեխան: Որոնողափրկարարական աշխատանքների համար հատուկ տեխնիկայի կիրառման անհրաժեշտություն է առաջացել։ 7 ժամ տևած որոնումներից հետո հաջողվել է հայտնաբերել 30 ամյա կնոջ դին։ 2 […]
21:23 15.11.2018
Նոյեմբերի 15-ին, ժամը 16:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին և շրջվել, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Եղվարդի […]
09:12 15.11.2018
Արցախում նոյեմբերի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ- Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մակնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվել ձորը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Գյումրի […]
12:21 14.11.2018
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 02։00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում դեղատան աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 00։40-ին, անհայտ անձը բաց դռնով մտել է Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում գործող դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156.000 դրամ: Նույն օրը․ բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի […]
12:19 14.11.2018
Նոյեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ, 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի […]
09:48 14.11.2018
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 01:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին և էլեկտրական սյանը. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է […]
01:00 14.11.2018
Նոյեմբերի 10-ին` ժամը 21:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1963 թ. ծնված Հասմիկ Ա.-ն հայտնել է, որ նույն օրը`ժամը 17:30-ից 17:45-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր բաճկոնի գրպանից գողացել են «Սամսունգ Էս 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 200.000 դրամի վնաս: Նոյեմբերի 12-ին` ժամը 09:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով […]
00:23 14.11.2018
Ամերիկյան Boeing 737 MAX ինքնաթիռներում կարևորագույն բացթողում են հայտնաբերել, որը կարող է վթարի պատճառ դառնալ։ Ամերիկյան Wall Street Journal լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ արտադրող ընկերությունը թաքցրել է այդ թերությունը, որը կարող է «քաշել» ճգնաժամային իրավիճակում։ Այս թերությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ինդոնեզիայում այս տիպի ինքնաթիռն ընկավ ծովը: Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից […]
22:57 13.11.2018
Նոյեմբերի 13-ին` ժամը 19:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թամանցիների փողոցում բախվել են «Opel Astra G» մակնիշի, «Mercedes C180» մակնիշի և «Opel Astra G Universal» […]
11:43 13.11.2018
Այսօր առավոտյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում: «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, բախվել նոր տեղադրված եզրաքարերին, ջարդել դրանք ու փողոցի մեջտեղում գլխիվայր շրջվել: Ըստ ականատեսների՝ մեքենան ընթացել է մեծ արագությամբ, եզրաքարերին բախվելուց հետո օդում մի քանի պտույտ է կատարել ու շրջվել: Ականատեսների վկայությամբ՝ վարորդը չի տուժել, նա մեքենայից անվնաս դուրս […]
10:34 13.11.2018
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա Կարեն Մխիթարյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ մահացել է: Կատարվում է քննություն։
23:13 12.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 12-ին` ժամը 20:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գեղարքունիքի մարզի Թթու ջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Վերդյանը իր վարած Mercedes մակնիշի 90 QG 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել: […]