10:34 12.11.2018
Արմավիրի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Վրաստանի Քութաիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Կաչե Չիլաձե Բադրին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Էջմիածնի վարչական տարածքում, իր վարած Daweoo մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդը նշել […]
10:00 12.11.2018
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 01:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել` 08:02-ին: Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
09:28 12.11.2018
Նոյեմբերի 12-ին`ժամը 01:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ հիվանդանոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հերացու և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի և «Opel […]
12:32 11.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09: 50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Mercedes մակնիշի 34 TD 004 համարանիշի և Opel Zafira մակնիշի 90 AO 055 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում […]
12:09 11.11.2018
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 04:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:43-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասնակի և առջևի անվադողերը:
11:00 11.11.2018
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 01:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան ՋԷԿ-ի մոտակայքում՝ դեպի հանրակացարաններ տանող ճանապարհին, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 01:47-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra […]
10:45 11.11.2018
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 03:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող փայտե տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:39-ին մարվել՝ 06:20-ին: Այրվել են […]
10:36 11.11.2018
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 22:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի (վարորդը տվյալները չի հաջողվել պարզել) և Opel Vectra B […]
23:55 10.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ոստիկանները հայտնաբերել են 34-ամյա քաղաքացուն սպանելու համար կասկածվողին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երևանի Աբովյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարուժան Գյուրջինյանին։ Նա կասկածվում է նոյեմբերի 9-ին Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում 34-ամյա Սանասար Բարսեղյանին սպանելու համար։ Փաստի առթիվ քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում […]
23:43 10.11.2018
Նոյեմբերի 10-ին` ժամը 23:15-ին, Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախլցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Տուժածների հոսպիտալացման վայրն ու առողջական վիճակը ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:34 10.11.2018
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Քարին տակ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի […]
23:13 10.11.2018
Նոյեմբերի 10-ին` ժամը 20:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan March մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1979 թ.) և «Opel Astra G մակնիշի (վարորդը՝ Մ. […]
14:10 10.11.2018
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի ռազմաբազաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 25 զինվոր, 7-ն էլ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նախարարությունը հայտնել է նաև, որ տուժած բոլոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, […]
13:20 10.11.2018
Հորդանանում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի կառավարության ներկայացուցիչը: «Համապատասխան ծառայությունները Ալ-Վալյա շրջանում երկու քաղաքացու են փրկել: Փրկարարները նաև հայտնաբերել են անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկի մարմինը: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 11-ի»,- ասել է կառավարության ներկայացուցիչը: Հորդանանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ներկայում […]
10:34 10.11.2018
Հորդանանի Պետրա քաղաքում հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով 7 մարդ է զոհվել: Տարհանվածների թիվը գերզաանցում է 4 հազարը: Նավահանգստային Աքաբա քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Որոշ շրջաններում ջրի մակարդակը բարձրացել է 4 մետրով: Փրկարարական աշխատանքներում ներգարավված է նաև ավիացիան:
10:05 10.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհները 9 մարդու կյանք են խլել: Ավելի քան 150 հազար մարդ տարհանվել է: Կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 72 քառակուսի կմ-ի։ Այն տեղայնացնելու համար աշխատում են բազմաթիվ հրշեջներ և կամավորները: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Intense winds fueled the #WoolseyFire overnight. […]
00:37 10.11.2018
Նոյեմբերի 9-ին` ժամը 18:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. շքամուտքի հատակին հայտնաբերել Ս. Հ.-ի (ծնված 1930 թ.) դին:
21:53 09.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևանում սպանություն է տեղի ունեցել: «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից և այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված փողոցում 60 մետրից ավելի հայտնաբերել են արնանման […]
14:33 09.11.2018
18-ամյա Անդրես Պերեսը դուրս է թռել 40 մետր բարձրությամբ կարուսելից և ողջ է մնացել: Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի այգիներից մեկում: 40 մետրանոց կարուսելի վրա ամրացված է ձող, որի ծայրերին նստատեղերն են, և որը պտտվում է 360 աստիճան: Անդրեսն ընթացքի ժամանակ դուրս է թռել և երջանիկ պատահականությամբ ողջ է մնացել: Բանն այն է, որ նա […]
13:24 09.11.2018
Նոյեմբերի 8-ին` ժամը 02:5-ից սկսած, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին: «Աջ այտային շրջանի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ անոթային շրջանի կտրած-ծակած վերքեր», «կրծքավանդակի ձախ կեսի և աջ ազդրի կտրած-ծակած վերք», «ձախ ուսահոդի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության էին դիմել 3 տղամարդ: Նրանցից մեկը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը […]
01:00 09.11.2018
Նոյեմբերի 8-ին` ժամը 21:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդի խճուղու 108 հասցեում գտնվող «Օդալեն» ռեստորանի մոտակայքում բախվել են «Volkswagen» մակնիշի (վարորդը` Հ. Հ.), «Volkswagen golf» […]
23:59 08.11.2018
Կանադայում բեռնատար Boeing-747 ինքնաթիռը դուրս է եկել վայրէջքային գոտուց, հաղորդում է Haligonia-ն: Միջադեպի հետևանքով տուժել են անձնակազմի 5 անդամները: Նշվում է, որ ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Գալիֆակսի օդանավակայանում, ինչից հետո այն վայրէջքային ուղուց մոտ 50 մետր հեռավորության վրա է հայտնվել: Ինքնաթիռը վնասվել է, իսկ անձնակազմի անդամներն աննշան վնասվածքներ են ստացել: Օդանավը ուղևորվում էր Չիկագոյից Չինաստան, […]
22:20 08.11.2018
Ինդոնեզական Բենկուլու բնակավայրում մարդատար ինքնաթիռը բախվել է օդանավակայանի էլեկտրասյանը, այս մասին հաղորդում է The Jakarta Post պարբերականը: Boeing 737-900 ER-ը պետք է թռչեր Սուխարոն Խատա միջազգային օդանավակայանից, սակայն չվերթը հետաձգվել է, քանի որ էլեկտրասյանը բախվելուց օդանավի թևը վնասվել է: Տուժածներ չկան: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Նախնական վարկածով՝ միջադեպի մեղավորը կարգավարն է, որը սխալ հրահանգներ է տվել: […]
21:41 08.11.2018
Համաներման արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված Հրաչյա Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական Russia Today լրատվականին: Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Պոդոլսկում Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ 2017-ին տեղափոխվել էր Հայաստան՝ […]
19:08 08.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Միմյանց են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 64-ամյա վարորդն ու 2 տարեկան ուղևորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 2-ամյա Մելսիդա Սաֆարյանն ստացել է գանգուղեղային վնասվածք, նրան Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում ցուցաբերվել է […]
10:06 08.11.2018
Նոյեմբերի 7-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ «Ակյան» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորակը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Դ. Ղ., ծնված 1959 թ.) և «BMW […]
09:30 08.11.2018
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան […]
00:39 08.11.2018
Երեկ՝ նոյեմբերի 7-ին` ժամը 23:00-ի սահմաններում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ջրվեժ թաղամասում՝ Թևոսյան փողոցում, բախվել են Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի և Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում […]
17:49 07.11.2018
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին՝ «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1984 թ.) դուրս […]
17:26 07.11.2018
Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին վթարված ՊՆ բեռնատարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չունեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գորիս» ԲԿ վիրաբույժ Նարեկ Թունյանը: Հետազոտությունների մեծ մասն արդեն ավարտված է: «Վիրավորները հիմնականում ստացել են կոտրվածքներ՝ ողերի, սրունքների, կրծքավանդակի սրունքների շրջանում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- […]