18:36 26.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի […]
17:13 26.09.2018
Հետաքրքիր, նաև աննախադեպ միջադեպ է տեղի ունեցել Թբիլիսիից 30 կմ հեռավորությամբ գտնվող «Ցխվարիսճամիա» ապաստան-արգելոցում: 1,4 տարեկան գայլը, որին Շրջակա միջավայրի պահպանության նախարարության աշխատակիցները Կազբեգիի շրջանից տեղափոխել էին մասնավոր ապաստան-արգելոց, փախուստի է դիմել: Գայլն էլեկտրական ցանկապատի տակից թունել է փորել և անվնաս դուրս եկել արգելոցի տարածքից: Միջադեպի մասին ասված է ապաստարանի ֆեյսբուքյան էջում: «Գայլի անունը Սերի է: Կենդանին […]
17:01 26.09.2018
Այսօր Լոռու մարզում ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են 30-ամյա Սերգեյ Կ.-ի վարած Opel մակնիշի 34 AԼ 984 համարանիշի և 23-ամյա Գրիգոր Ա.-ի վարած Mercedes մակնիշի 87 GM 778 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 68-ամյա Քերոլայն Ֆրեմսին և 69-ամյա Մայքլ Ուիլյամսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
15:27 26.09.2018
Ավստրալիա թռչող Qantas ավիաընկերության ինքնաթիռում կոտրված սմարթֆոնը բռնկվել է: Այս մասին գրում է Daily Mail-ը: Վայրէջքից երկու ժամ առաջ բիզնես դասի ուղևորները վառված ռետինի հոտ են զգացել: Ինչպես պարզաբանել է փոխադրող ընկերության ներկայացուցիչը, ուղևորներից մեկը գցել է հեռախոսը, որը արգելափակվել է նստարանի արանքում: Երբ նա փորձել է այն հանել և տեղաշարժել է նստարանը, սմարթֆոնը պայթել է: «Անձնակազմը […]
01:01 26.09.2018
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 7 շենքի վերելակում երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վ. Ա.-ին (ծնված 2011 թ.) դուրս են բերել վերելակից:
01:00 26.09.2018
Չինաստանում կարուսել նստած տղան անհայտ պատճառով որոշել է դուրս գալ խցիկի պատուհանից այն ժամանակ, երբ կարուսելը 40 մետր բարձրության վրա է եղել: Տեսանյութը հրապարակվել է НТВ հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում: Ընկնելիս տղան փրկվել է շնորհիվ մեծ գլխի, որը խցկված է մնացել ճաղերի արանքում, արդյունքում՝ տղան կախվել է կարուսելի խցիկից:
23:20 25.09.2018
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ բնակելի շենքերի մոտակայքում, այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 18:40-ին: Կահույքի պատրաստման արհեստանոցում (15 քմ մակերեսով) այրվել է մոտ 15 հատ (0.35մX0,7մ) կահույքի պատրաստման համար նախատեսված փայտ:
20:11 25.09.2018
Թբիլիսիի Փեյքրեբի փողոցում գնացքը վրաերթի է ենթարկել 20-ամյա մի աղջկա, վերջինս տեղում մահացել է: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի երրորդ կետի հատկանիշներով: Ականատեսները նշել են, որ հետիոտնն ականջակալով է հատել ճանապարհը և, հավանաբար, չի լսել մոտեցող գնացքի ձայնը: Հարցաքննության ժամանակ մեքենավարները հայտարարել են, որ ձայնային ազդանշաններ են արձակել այն պահին, […]
13:39 25.09.2018
Արարատի մարզում սեպտեմբերի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։10-ի սահմաններում Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW մակնիշի 60 AR 707 համարանիշի և ГАЗ 3102 մակնիշի 31 VO 777 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով կա զոհ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների ինքնությունը։
13:35 25.09.2018
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ավտոմեքենան շրջվել է. ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Հ. Ղ., ծնված 1973 թ.) և «Dodge Charger» մակնիշի […]
09:39 25.09.2018
Սեպտեմբերի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արարատ Թորոսյանն իր վարած Mercedes մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա և Էրեբունի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 35-40 տարեկան իգական սեռի հետիոտնի: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է […]
21:14 24.09.2018
Սեպտեմբերի 22-ին` ժամը 20։30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել 22-ամյա մի քաղաքացուհի։ Աղջիկը վախեցած ու շփոթված էր։ Ոստիկաններին հայտնեց, որ ժամեր առաջ, Առինջում գտնվող տոնավաճառի ետնամասում դանակի սպառնալիքով իրենից հափշտակել են շուրջ 8500 ամերիկյան դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Կոտայքի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին արագ հայտնաբերելու […]
16:59 24.09.2018
ՌԴ Ստավրոպոլի մարզի բնակիչ Ռաֆիկ Պետրոսյանին տեղի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել քննիչին խոշոր չափի կաշառք առաջարկելու համար: 2016 թվականին, խարդախության մեջ մեղադրվող իր ազգականի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու համար Ռաֆիկ Պետրոսյանը հատուկ կարևոր գործերով ավագ քննիչին առաջարկել էր 2 միլիոն 500 հազար ռուբլի կաշառք: Այն բանից հետո, երբ քննիչը հրաժարվել […]
13:23 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 06:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում տուն է այրվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 11:18-ին: Ամբողջությամբ այրվել է տունը (մոտ 120 քմ)՝ գույքով և կից խորդանոցը (մոտ 12 քմ):
12:05 24.09.2018
Գերմանիային պատուհասած փոթորիկը զոհերի պատճառ է դարձել: Բավարիայի երկրամասում հուժկու քամու հետևանքով արմատախիլ եղած ծառն ընկել է 78-ամյա կնոջ վրա, որը տեղում մահացել է: Փրկարար ծառայությունները 300 -ից ավելի ահազանգեր են ստացել: Պեգնիցայում և Պոթենշտայնում մի շարք բնակելի կառույցներ են վնասվել ծառների անկման պատճառով: Բադեն-Վյուրտեմբերգում էլ ծառն ընկել է մեքենայի վրա, որում գտնվող երեխան լուրջ […]
09:29 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի վերջնամասում ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին և ընկել ձորը, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ի., ծնված 1994 թ.) դուրս է […]
00:43 24.09.2018
Սեպտեմբերի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անահիտ Թամոյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, «Առինջ մոլ» տոնավաճառի հետնամասում իրեն անծանոթ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է խոշոր չափի գումար՝ 4 միլիոն 200 հազար դրամ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող […]
22:55 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/5 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:
22:38 23.09.2018
Սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 07։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում ծառից կախված դի կա։ Նշված հասցե է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։ […]
18:07 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19/1 հասցեում շինարարական ամբարձիչից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա և վնասել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, […]
14:33 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ […]
13:24 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ս. Ե., 1966 թ.): Հրդեհը մեկուսացվել […]
09:43 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 01:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի մոտ 42-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. […]
08:15 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին`ժամը 00:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհին հարակից՝ Մեղրաձոր գյուղի վերջնամասում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:35-ին, մարվել` 02:08-ին: Այրվել է մոտ 96 քմ չբնակեցած փայտե տնակ:
23:51 22.09.2018
Ուկրաինայում խնձոր տեղափոխող բեռնատարը շրջվել է ՝ արգելափակելով Կիև-Խարկով ճանապարհը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Վթարը տեղի է ունեցել ճանապարհի 120-րդ կիլոմետրին: Արդյունքում՝ խցանում է առաջացել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, իսկ խնձորները ցրվել են ճանապարհի ողջ երկայնքով՝ «գորգ» ձևավորելով:
23:48 22.09.2018
Սեպտեմբերի 22-ին` ժամը 20:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:
21:30 22.09.2018
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թերակղզու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E280» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. […]
20:15 22.09.2018
Տանզանիայի Վիկտորիա լճում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 209-ի, հաղորդում է Citizen թերթը: Ավելի վաղ հաղորդվել էր 170 զոհի մասին: Ինչպես գրում է թերթը՝ հղում անելով պետական հեռուստատեսությունը, շաբաթ օրը հայտնաբերվել է ևս 39 զոհվածի մարմին: Սեպտեմբերի 20-ին նավը կողաշրջվել էր Ուկորա և Բուգոլորա կղզիների միջև գտնվող Յուկոր կղզուց 50 մետր հեռավորության […]
20:03 22.09.2018
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի արձան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Toyota Alpard մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա.Հ.) դուրս է […]
15:41 22.09.2018
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար։ Երկու մարդատար մեքենա (BMW և ՎԱԶ մակնիշի) դեմ առ դեմ բախվել են, ինչի մասին կարելի է եզրակացնել մեքենաների ջախջախված առաջամասերից։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա բժշկական կենտրոններ, նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։