17:36 29.09.2018
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 29-ին`ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։ Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնեցին, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։ Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են […]
16:18 29.09.2018
Դիլիջանի թունելում կեսօրից առաջ բռնկված հրդեհը մարվել է։ Թունելի երկու ելքերից էլ հիմա ծուխ է դուրս գալիս, անցուղին դեռ չի բացվել, բայց հիմնական վտանգն արդեն անցել է, տուժածներ չկան։ Հիմա աշխատանքներ են տարվում թունելը բացելու համար։ Մինչ այդ Դիլիջան գնացողները պետք է շրջանցեն թունելն ու անցնեն Սեմյոնովկա գյուղի ճանապարհով Սևան-Դիլիջան թունելի տնօրեն Ռուբեն Նավասարդյանը SHANTNEWS.AM-ի […]
13:46 29.09.2018
Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը այս պահին գրեթե մարված է, Սևանի կողմից արդեն որոշակի տեսանելիություն կա: Դեպքի վայրից մանրամասներ է ներկայացնում SHANTNEWS.am-ի թղթակիցը, ով հաղորդում է, որ սկզբում թունելին 100 մետրից մոտ գնալն անհնար էր, մեծ քանակությամբ ուժեղ ծուխ էր դուրս գալիս: «Բեռնատարը վրացական է` բեռնված հեռուստացույցներով, երբ հրդեհը բռնկվել է, հեռուստացույցները սկսել են պայթել: Անմիջապես, […]
12:26 29.09.2018
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Վարորդներին առաջարկում են երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։ SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անհրաժեշտ է օգնություն:
12:20 29.09.2018
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
11:00 29.09.2018
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Պալու քաղաքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. դրան հաջորդել է ցունամի: Այս մասին հայտնում է BBC-ն։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ տներ և այլ շինություններ են ավերվել. առնվազն 50 զոհ կա:
10:34 29.09.2018
Սեպտեմբերի 29-ին` ժամը 07:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում` եկեղեցու դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes S600» (վարորդը՝ Գ. Մ., 1986 թ.) և «BMW 530» […]
09:47 29.09.2018
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 02:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E350» (վարորդը՝ Ս. Ռ., 1956 թ.) և «Mitsubishi […]
08:43 29.09.2018
Ճապոնիայի ուղղությամբ շարժվող«Տրամի» թայֆունի պատճառով 386 չվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ թայֆունը շարժվում է Խաղաղ օվկիանոսով՝ Ճապոնիայի հարավային Օկինավա պերֆեկտուրայի ուղղությամբ: Ճապոնիայում 98 000 տուն հոսանքազրկվել է։ Ըստ կանխատեսումների՝ «Տրամի»-ն Ճապոնիայի ափերին պետք է հասներ սեպտեմբերի 29-ի առավոտյան: Թայֆունի կենտրոնը Նախա քաղաքից 140 կմ հեռավորության վրա է գտնվում։
00:58 29.09.2018
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 01։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Արշակ Հ.-ն և հայտնել, որ այգում փայտով գործ անելիս մեխը վնասել է մեջքը: Նշանակվել էր ԴԲՓ: Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։15-ին, ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել […]
00:10 29.09.2018
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 22:30-ին, 911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի 5-րդ մուտքի 7-րդ հարկում առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են գազի հաշվիչից առկա արտահոսքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:
22:11 28.09.2018
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմեն Գալուստյանը։ Արարատի մարզի Խաչփար գյուղում ապրող, 43-ամյա Գալուստյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ այլ բաժին, կամ զանգահարել 1-02, 010-59-06-25 հեռախոսահամարներով։
21:14 28.09.2018
Սեպտեմբերի 4-ին` ժամը 12:45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի քարին. 58-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12։30-ին, ուղևորներից մեկը՝ 1939 թ. ծնված Շուրա Գալոյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
17:17 28.09.2018
«Air Niugini» ավիաընկերության «Boeing 737-800» օդանավը վթարային վայրէջք է կատարել Միկրոնեզիայում, տեղեկացնում է Pacific Daily News-ը՝ հղում անելով օդանավակայանի լրատվական ծառայությանը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան, երբ ինքնաթիռը, որը ուղևորվում էր Տրուկ կղզի, վայրէջք կատարելիս ջուրն է ընկել: Ինքնաթիռն այդ պահին գտնվել է օդանավակայանից 150 մետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվել է 36 մարդ, որից 11-ը՝ անձնակազմի […]
16:02 28.09.2018
Երեխաներ տեղափոխող տաքսին Վրաստանի Բաթում քաղաքում երեկ երեկոյան բախվել է կայանված բեռնատարին: «Ռուսթավի-2» ՀԸ հաղորդմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Բաթումում մահացել է 2 տարեկանը չբոլորած երեխա, ևս 3-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածներին տեղափոխել են Մոր և մանկան առողջության հանրապետական կենտրոն:
13:45 28.09.2018
Սեպտեմբերի 26-ին` ժամը 15։15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան ճանապարհին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը` ժամը 21.45-ին, 1942 թ. ծնված Գրիգոր Գրիգորյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
11:59 28.09.2018
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 02:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է 2 ծառի և ջրատար խողովակի ու հայտնվել […]
11:57 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 16 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:10 28.09.2018
Կոտայքի մարզում սեպտեմբերի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում բախվել են Volkswagen Passat մակնիշի 20 ՕՏ 724 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 CS 623 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով կա 1 զոհ, ևս 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն […]
00:46 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
22:14 27.09.2018
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.15-ին, թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 300.000 դրամ և բանկային քարտեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19։40-ին, ոստիկանության Երևան քաղաքի […]
21:52 27.09.2018
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը բավարարել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ էր արձակվել ավագ դուստրը՝ Անգելինա Խաչատուրյանը։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և […]
21:15 27.09.2018
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանն այսօր քննել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից մեկին՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի որոշմամբ՝ 18-ամյա Անգելինա Խաչատուրյանի ազատ արձակման միջնորդությունը բավարարվել է։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և համացանցից օգտվել, […]
17:39 27.09.2018
Վրաստանում «Մարսի» ընկերության մենեջերն ապօրինի գումար է աշխատել այն բանի շնորհիվ, որ նախապես իմացել է, թե երբ է խաղարկվելու Crystalbet ինտերնետ-տոտալիզատորի ջեքփոթը: Դա օրենքով արգելված է: Թբիլիսիի քաղաքային դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել տղամարդուն ավելի քան 1.2 միլիոն լարի (մոտ 460 հազար դոլար) յուրացնելու համար: Այդ մասին ասվում է Վրաստանի գլխավոր դատախազի կայքէջում: Խարդախության սխեման բացահայտվել […]
13:13 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին` ժամը 11:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ Չարենցի 3 հասցեում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կառուցատարրն ընկել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Մ.-ն (ծնված 1974 թ.) երկաթբետոնե կոնստրուկցիայի տակից դուրս […]
10:03 27.09.2018
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Կենտրոնական փողոցում գտնվող հագուստի խանութում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հանրապետության փողոցում գտնվող «Էդեմ» հագուստի խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:44-ին: Այրվել է […]
00:44 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 25-ամյա Թագուհի Մելքոնյանն իր վարած Toyota Vitz մակնիշի 77 TM 711 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ Ford սերվիսի դիմաց, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Թ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ […]
23:54 26.09.2018
Սեպտեմբեր 26-ին`ժամը 11:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա անտառում: Ժամը 11:13-ին կապ է հաստատվել Արզականի անտառտնտեսության անտառապետի հետ, ով հայտնել է, որ հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա. հրդեհը վերահսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից: Ժամը 11:16-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհը տարածվել է, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր […]
23:17 26.09.2018
Սեպտեմբերի 26-ին` ժամը 21:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի, ովքեր ընկել են սկուտերից և լողալով […]
21:58 26.09.2018
Այսօր ՝ սեպտեմբերի 26-ին`ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրիում ինքնասպանության դեպք է կանխվել: Մոտ 30–ամյա երիտասարդ տղա փորձել է իրեն ցած նետել Շիրակի մարզպետարանի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի պատշգամբից: Տարածքով անցնելիս է եղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ով փորձել է երիտասարդ տղային համոզել իջնել պատշգամբից: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետը փոխանցել է, որ իրեն հաջողվել է […]