TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արարատ-Հրազդան երթուղու գնացքը հարվածել է կովի

14:03 03.10.2018

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10.40-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ երկաթգծի «Մխչյան» կայարանում գնացքը հարվածել է կովի: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է՝ ժամը 10։30-ի սահմաններում Արարատ-Հրազդան երթուղու գնացքը 587 կմ-ի ՊԿ-9 հատվածում հարվածել է Մխչյան գյուղի մի բնակչի պատկանող կովին, ինչի հետևանքով կովը սատկել է: Վնասի չափը […]

̰
Չարբախում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա չորս ձերբակալված

09:47 03.10.2018

Հոկտեմբերի 1-ին` ժամը 23:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Չարբախի 6-րդ փողոցից «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Հայկ Ա.-ն, «ձախ նստաթմբի ծակած վերքով»՝ 1984 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքով»՝ 1972 թ. ծնված Սերոբ Գ.-ն, «բազմակի ծակած վերքերով»՝ 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն և […]

̰
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 2 զոհ

07:52 03.10.2018

Հոկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Քաղցրաշեն-Նորաշեն գյուղամիջյան ճանապարհի՝ Նորաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են «Volkswagen» մակնիշի 34 RO 482 համարանիշի ավտոմեքենան և «Կուբան» մակնիշի 25 ԼՍ 211 համարանիշի բեռնատար ավտոբուսը: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում է մահացել է, ևս մեկը մահացել է Արտաշատի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: […]

̰
Նիգերիայում «ազգային աղետ» է․ 42 զոհ, ավելի քան 200 000 տուժած

01:05 02.10.2018

Նիգերիայում ջրհեղեղը շարունակվում է: Տուժել են մի քանի նահանգներ՝ Դոսոն, Ագադեսը, Մարադն ու Զինդերը: Ջրհեղեղի հետևանքով 42 մարդ է զոհվել, ավելի քան 200 հազարը տուժել են, հաղորդում է  Սինխուա գործակալությունը: Հունիսից հորդառատ անձրևները չեն դադարում, ջրհեղեղը  շարունակում է ավերել կենտրոնական, արևմտյան ու հյուսիսային շրջանները:  

̰
Շատինում արջի թաթը հայտնվել է թակարդում

23:30 01.10.2018

Շատին գյուղում արջն ընկել է թակարդի մեջ: Կենդանուն օգնություն է հարկավոր: Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: ԱԻՆ-ը տեղեկություններ է հայտնել հիմնադրամին թակարդի մեջ հայտնված կենդանու մասին և հիմնադրամի մասնագետները փրկել են արջին: https://www.facebook.com/ruben.khachatryan/posts/10216809626740346?__xts__[0]=68.ARC5zDF6hGEg23M3q3r8vofqk9tbhBOqxV77UIG4FoWFKS7pXd8UbCnLvmMfi8srnOh2m9tnUI7GgkHPdUNVbYQpjX8V4KzEhpUAiGHk2zsxQNPPaf6S8MxO3TC1NbhsC8BwHRlcVkk2GaDzbFL92j4pJNQpPdQ2McKtONlxLeIlSm4dHte3NO0&__tn__=-R

̰
Կապանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

21:31 01.10.2018

Հոկտեմբերի 1-ին` ժամը 17:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Ա. […]

̰
Նորք-Մարաշի տներից մեկի մոտ բուսածածկույթ է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան

14:53 01.10.2018

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշի 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է բուսածածկույթ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:09-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:52 01.10.2018

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 4/3 շենքի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին՝ մոտ 3 հա, Շիրակի մարզի Շիրակի մարզի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում՝ 2 հա, Հոռոմ-Գուսանագյուղ […]

̰
Ոսկեհատ գյուղում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի՝ գլխին հրազենային վնասվածքով

11:45 01.10.2018

Այսօր Արմավիրի մարզում առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, ժողովրդին հայտնի՝ գոմերի մոտ, երիտասարդ տղայի դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են մոտ 21 տարեկան երիտասարդի դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով: Դիակի մոտ […]

̰
Տիգրանաշենի ոլորաններում մեքենա է այրվել

09:54 01.10.2018

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 00:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 84-րդ կմ-ին ամբողջությամբ այրվում է «Mercedes Sprinter» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1976 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:49-ին, մարվել՝ 02:56-ին: Փրկարարներն […]

̰
Փրկարարները դուրս են բերել Արզնու ձորն ընկած քաղաքացու դին

09:36 01.10.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Արզնու ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Հ.-ի (ծնված 1953 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

̰
Ամուսնու հետ վիճաբանելուց հետո կինը սուր ծակող գործիքով վնասել է իրեն

09:25 01.10.2018

Սեպտեմբերի 30-ին` ժամը 23:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 131/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սուր ծակող գործիքով (դանակ կամ մկրատ) վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Տ. Վ.-ն (ծնված […]

̰
Հոկեիստի դեմքին 40 կար են դրել

23:59 30.09.2018

Հոկեյի ազգային լիգայի խաղին Հոկեյի օլիմպիական չեմպիոն Բոգդան Կիսելյովիչը տափողակի հարվածից դեմքի հատվածում վնասվածք է ստացել ։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է լրագրող Ջեյմս Օլիվը։ Հոկեիստին տեղափոխել են հիվանդանոց։ Դեմքի շրջանում Կիսելյովիչը 40 կար է ստացել։

̰
Փրկարարները Երևանի բակերից մեկում օձ են հայտնաբերել

23:46 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կամարակի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 15 տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ […]

̰
Պատահար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:06 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղից դեպի «Հարսնաքար» ռեստորանային համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 72-րդ կմ-ին «Renault Logan» (վարորդը՝ Գ. Մ., 1989 […]

̰
Կապանի շենքերում օձեր են հայտնաբերվել

22:39 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի շենքերից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շախմատ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: Սեպտեմբերի […]

̰
Քաղաքացին ընկել է Արզնու ձորը

21:48 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Արզնու ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վթար Աշոցք գյուղում. կա զոհ

21:41 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ նախկին հիվանդանոցի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, կա զոհ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Դանակահարություն Կոտայքի մարզում. հոսպիտալացվել է 3 երիտասարդ

17:50 30.09.2018

Կոտայքի մարզում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 00:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչներ, 31-ամյա Արթուր Խաչատրյանն է, ով ստացել […]

̰
Թբիլիսյան խճուղում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը և շրջվել

14:39 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում` Ռադիոկայմի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մուլտի» տաքսի ծառայությանը պատկանող «Skoda Rapid» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1961 […]

̰
Վանաձորում բնակարան է այրվել

13:50 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:24-ին, մարվել՝ 09:28-ին: Այրվել է ննջասենյակի բազմոցը և ջերմահարվել՝ լուսամուտները (մոտ […]

̰
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա զոհ, վիրավոր

13:33 30.09.2018

Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում Lexus մակնիշի 35 RX 380 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով […]

̰
Մահացու վրաերթ Արագածոտնում

12:58 30.09.2018

Արագածոտնի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 07:10-ի սահմաններում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Մարգարյանն իր վարած Ford Transit մակնիշի 35 TN 973 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մարզից Արագածոտնի մարզ ընթանալիս, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Հաճն քաղաքում հաշվառված 70-ամյա Շամիր Մուրադյանին: […]

̰
Հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում. առաջին հարկում գործող շոգեբաղնիքն ամբողջությամբ այրվել է

12:42 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին` ժամը 04:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Իբիցա» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:57-ին, մարվել՝ 05:03-ին: Տուժածներ չկան: Պարզվել է, որ Մյասնիկյան […]

̰
Պատահար Վարդենիս քաղաքում. կան տուժածներ

00:03 30.09.2018

Սեպտեմբերի 29-ին` ժամը 19:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.) և «Mercedes-Benz C» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.) […]

̰
Ծաղկաձոր քաղաքում բուսածածկ տարածք է այրվում

20:24 29.09.2018

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում անտառտնտեսության 9 աշխատակից, ոստիկանության 3 […]

̰
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

17:36 29.09.2018

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ  սեպտեմբերի 29-ին`ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։ Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնեցին, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։ Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են […]

̰
Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան

16:18 29.09.2018

Դիլիջանի թունելում կեսօրից առաջ բռնկված հրդեհը մարվել է։ Թունելի երկու ելքերից էլ հիմա ծուխ է դուրս գալիս, անցուղին դեռ չի բացվել, բայց հիմնական վտանգն արդեն անցել է, տուժածներ չկան։ Հիմա աշխատանքներ են տարվում թունելը բացելու համար։ Մինչ այդ Դիլիջան գնացողները պետք է շրջանցեն թունելն ու անցնեն Սեմյոնովկա գյուղի ճանապարհով Սևան-Դիլիջան թունելի տնօրեն Ռուբեն Նավասարդյանը SHANTNEWS.AM-ի […]

̰
Դիլիջանի թունելում պայթած բեռնատարում եղել են հեռուստացույցներ. նոր մանրամասներ

13:46 29.09.2018

Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը այս պահին գրեթե մարված է, Սևանի կողմից արդեն որոշակի տեսանելիություն կա: Դեպքի վայրից մանրամասներ է ներկայացնում SHANTNEWS.am-ի թղթակիցը, ով հաղորդում է, որ սկզբում թունելին 100 մետրից մոտ գնալն անհնար էր, մեծ քանակությամբ ուժեղ ծուխ էր դուրս գալիս: «Բեռնատարը վրացական է` բեռնված հեռուստացույցներով, երբ հրդեհը բռնկվել է, հեռուստացույցները սկսել են պայթել: Անմիջապես, […]

̰
Դիլիջանի թունելը հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է

12:26 29.09.2018

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Վարորդներին առաջարկում են երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։ SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անհրաժեշտ է օգնություն:

̰
BACK_TO_TOP