TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ավտովթար Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցվող հատվածում․ կա տուժած

23:25 02.09.2018

Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Հարությունյանն իր վարած BMW մակնիշի 35 RO 739 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհի բետոնե սյուներին և մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: […]

̰
Գյումրիի տներից մեկի բակում 17-ամյա ուսանողի կախված դի է հայտնաբերվել

12:39 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ […]

̰
Ջրափրկարարները Սևանա լճի ափից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

09:59 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի սկզբնամասում՝ Սևանա լճի ափին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները Սևանա լճի ափից դուրս են բերել անձը չպարզած քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

̰
Վարդենիսում բախվել են «Nissan Elgrand»-ն ու բեռնատար «Scania»-ն. կա վիրավոր

09:12 02.09.2018

Oգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Արամ Ստեփանյանի վարած «Nissan Elgrand» մակնիշի 90 DA 007 համարանիշի և Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գրիգորյանի վարած «Scania» մակնիշի 029 DD 70 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի […]

̰
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում

00:34 02.09.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հակոբյանին: Հակոբյանն ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության, 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

̰
Երևանի տներից մեկի ննջասենյակում օձ է հայտնաբերվել

00:23 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 14:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի տներից մեկի ննջասենյակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Սելֆիի ժամանակ անչափահասը կամրջից ընկել է զբոսանավի մեջ

23:14 01.09.2018

Մոսկվայում անչափահասը կամրջից ընկել է զբոսանավի մեջ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։ «Սելֆիի ժամանակ 17-ամյա անչափահասն ընկել է կամրջից զբոսանավի մեջ»,- ասել է աղբյուրը` հավելելով, որ անչափահասը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Մոսկվայի ՆԳՆ-ը հաստատել է միջադեպի փաստը, սակայն մանրամասներ չի հաղորդել։

̰
Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհին «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը. ուղևորը տեղում մահացել է

22:34 01.09.2018

Օգոստոսի 31-ին՝ ժամը 09.00-ին, Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և գլորվել ձորը. ուղևորը՝ 1948 թ. ծնված Հարություն Հարեյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

̰
Ողբերգական դեպք Երևանում. «Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին

22:19 01.09.2018

Երևանում օգոստոսի 30-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի 17/4 շենքի 3-րդ հարկում գործող «Անչոկ» գեղեցկության սրահում 28-ամյա տղայի դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահացած Նարեկ Հարությունյանն […]

̰
Մոսկվայում մեքենան հարվածել է բետոնե արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է

20:15 01.09.2018

Մոսկվայի Տպագրիչների թաղամասում մարդատար Lada մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան ու հարվածել է բետոնե արգելապատնեշին: Այս մասին հայտնում է Москва լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Ներքին գործերի նախարարությանը: «Վարելով Lada Vesta մակնիշի ավտոմեքենան՝ վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան ու հարվածել է արգելապատնեշին»,- ասված է հաղորդագրության մեջ: Վարորդը տեղում մահացել է, ուղևորուհին տարբեր աստիճանի վնասվածքներով […]

̰
Սոչիում այրված Boeing-ի ուղևորները մանրամասներ են ներկայացրել

17:36 01.09.2018

Ինչպես արդեն հայտնել էինք, Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջք կատարելուց հետո սկսել է այրվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ: Մարդիկ, ովքեր այդ պահին գտնվել են ինքնաթիռում, դեպքից  մանրամասներ են ներկայացրել: «Հանկարծ ցնցում եղավ, ծուխ, ես մտածեցի, որ ինքնաթիռը հիմա կպայթի: Մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ այս ամենից»,- նշել է ուղևորներից մեկը: […]

̰
Սոչիում ուղևորատար ինքնաթիռ է այրվել վայրէջքից հետո. կան տուժածներ

11:11 01.09.2018

Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջք կատարելուց հետո սկսել է այրվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն՝ տարածաշրջանի արտակագ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին հղումով՝ օդանավից տարհանվել է 160 մարդ: «Սոչիի օդանավակայանում Մոսկվայից ժամանած Boeing 737 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել: Նախնական տվյալներով՝ տուժել է վեց մարդ»,- […]

̰
Օձը ներխուժել է ավտոպահեստամասերի խանութ

00:20 01.09.2018

Օգոստոսի 31-ին՝ ժամը 19:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 26/1 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութում օձ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահնօձին տեղափոխել են անվտանգ տարածք:

̰
Հրդեհ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ

22:39 31.08.2018

Օգոստոսի 31-ին՝ ժամը 17:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան: Դեպքի վայր […]

̰
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին մեքենան ընկել է փոսը

22:27 31.08.2018

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 17-րդ կմ-ին ընկել է ավտոճանապարհի երթևեկելի մասում գտնվող փոսը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, կատարվում է քննություն:

̰
Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել

20:00 31.08.2018

Ղազախստանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը, տեղեկացնում է РИА Новости-ն: Երկրաշարժը տեղի է ունեցել Ալմաթի քաղաքից 53 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա: Տուժածների և փլուզումների մասին այժմ տվյալներ չկան:    

̰
Պայթյուն է եղել ևս մեկ ռուսական գործարանում. կան զոհեր

19:46 31.08.2018

3 մարդ է մահացել Ռուսաստանի Սամարա քաղաքի «Կուզնեցով» («Кузнецов») շարժիչաշինական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Նրանք մահացել են հեղուկ թթվածնի տարան մաքրելու կանոնները չպահպանելու պատճառով առաջացած պայթյունից։ Այս մասին հայտնում են ռուսական կայքերը։ Գործարանը պատրաստում է հրթիռային և ինքնաթիռային շարժիչներ, որոնք կիրառվում են նաև ռազմական նպատակներով։ Սա այսօրվա արդեն երկրորդ դեպքն է, երբ մարդկանց մահացության […]

̰
Բաքվում բելառուս և ուկրաինացի վարորդների ծեծկռտուքից տուժել է նաև ադրբեջանցի ծառայող

18:13 31.08.2018

Ադրբեջանում ծեծկռտուք է տեղի ունեցել բեռնատարների վարորդների միջև, որոնք եղել են Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Բաքվի մաքսային կետերից մեկի տարածքում բելառուսցիներից մեկը դանակով վիրավորել է իր հայրենակից և ուկրաինացի 3 ուրիշ վարորդների։ Միջադեպի ժամանակ վնասվածքներ է ստացել նաև Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակից Էմիլ Ալիյարբեկովը։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը աշխատանք է տանում ծեծկռտուքի պատճառը […]

̰
Երևանում 28-ամյա կին է սպանվել

12:24 31.08.2018

Բացահայտվել է Երևանում երիտասարդ կնոջ սպանության դեպքը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեկ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 5-ն անց 30-ի սահմաններում, շտապօգնության 6-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել, որի համաձայն`  Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի՝ բռնության հետքերով, կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը տան հյուրասենյակում հայտնաբերել է 1990 թվականի ծնված կնոջ դի՝ մարմնի տարբեր […]

̰
Երևանի Մազմանյան փողոցում «Mercedes»-ը մխրճվել է մարդատար «ГАЗель»-ի մեջ. կա 9 վիրավոր

11:00 31.08.2018

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում», բախվել են «Mercedes» մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած «ГАЗ 32213» մակնիշի 49 94 Տ համարանիշի, թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ը: Shamshyan.com-ը հայտնում է, որ բախման հետևանքով 9 հոգի մարմնական […]

̰
Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել առվի մեջ. կան տուժածներ

10:46 31.08.2018

Օգոստոսի 31-ին` ժամը 07:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. […]

̰
Հրաձգություն Տորոնտոյում

01:00 31.08.2018

Տորոնտոյի իշխանությունները հրաձգության պատճառով տարհանել են առևտրի կենտրոնը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով Տորոնտոյի քաղաքային ոստիկանությանը։ «Yorkdale առևտրի կենտրոնում կրակոցներ են լսվում։ Ոստիկանության աշխատակիցները հաստատում են հրաձգության փաստը։ Առևտրի կենտրոնը տարհանված է»,- ասված է իրավապահների թվիթերյան հայտարարության մեջ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հաղորդվում է առնվազն երկու կասկածյալի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, անցած ամիս […]

̰
Հրդեհ Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում

23:46 30.08.2018

Օգոստոսի 30-ին՝  ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:07-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Երևանում 28-ամյա կնոջ` բռնության հետքերով դի է հայտնաբերվել

22:57 30.08.2018

Երևանի Շենգավիթ համայնքում օգոստոսի 30-ին սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Շենգավիթի սեփական տներից մեկում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դ.-ն է: Հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

̰
Փրկարարները քաղաքացու ոտքերից դուրս են բերել մեխերը և հոսպիտալացրել նրան

22:40 30.08.2018

Օգոստոսի 30-ին՝ ժամը 12:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Ժամը 19:30-ին փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ […]

̰
Եթովպիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել. կա 18 զոհ

21:09 30.08.2018

Եթովպիայում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ, ինչի հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ, տեղեկացնում է AP-ն: Նշվում է, որ ուղղաթիռը մեկնում էր Դիրե- Դաուա քաղաքից դեպի Դեբրե-Զեյթ: Ըստ նախնական տեղեկությունների՝  բոլոր զոհերը եղել են զինծառայողներ:  

̰
ՃՏՊ Վանաձորում. կան տուժածներ

20:25 30.08.2018

Օգոստոսի 30-ին՝ ժամը 12:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ,  ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդը՝ Ա. […]

̰
Խոշոր վթար Սյունիքում. զոհերից մեկը պայմանագրային զինծառայող է

20:17 30.08.2018

Oգոստոսի 30-ին՝ ժամը 11:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Քարավան» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «FAW» և  «ՎԱԶ-2106» […]

̰
Հայտնի է Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած զինված անձանցից երկուսի ինքնությունը

20:15 30.08.2018

Հայտնի է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած մյուս երկու անձանց ինքնությունը, հայտնում է Armtimes-ը՝ վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին: Վերջինս, սակայն, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց տվյալները չի հրապարակել՝ նշելով, որ քննություն է ընթանում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: «Պարզվել են մի շարք այլ հանգամանքներ, բայց այս փուլում, քննության շահերից ելնելով, չենք կարող […]

̰
Քաղաքացին ոտնաթաթերը մեխել է հանրապետության հրապարակի նստարանին

15:23 30.08.2018

Ժամը 12:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին և  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Արարքի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:

̰
BACK_TO_TOP