TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Բարսելոնում հեղեղվել է ծովային թանգարանը և մետրոն

10:14 08.09.2018

Բարսելոնում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքի ծովային թանգարանը, մետրոն և փողոցները: Մետրոպոլիտենի 4 կայարան դադարեցրել է աշխատանքները՝ պայմանավորված վատ եղանակային պայմաններով: Հեղեղումների պատճառով բազմաթիվ ծառեր են տապալվել, խափանվել է էլեկտրամատակարումը: Համացանցում օգտատերերը բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են հեղեղված փողոցները:

̰
Պտղավան գյուղում ավտոբուսն ամբողջությամբ այրվել է

09:54 08.09.2018

Սեպտեմբերի 7-ին` ժամը 23:52-ին ,«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոբուսն այրվում է Բերդավան գյուղի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ ժ.02:45-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ի. Բաջոլիձե, Վրաստանի քաղաքացի) […]

̰
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի

08:40 08.09.2018

Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քատուղար Յոսիհիդե Սուգան։ «Զոհվածների թիվը հասել է 21-ի, անհետ կորած է համարվում 13 մարդ, ևս 6 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրաշարժի հետևանքների վերացման համար […]

̰
Հրդեհ Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում

22:14 07.09.2018

Սեպտեմբերի 7-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և 400 դեկորատիվ ծառ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային […]

̰
Վայքում մարդատար «ԳԱԶել»-ը կողաշրջվել է. կան վիրավորներ

17:13 07.09.2018

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, ՀՀ ԱԻՆ-ում «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 124-րդ […]

̰
Հրդեհ Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան

13:54 07.09.2018

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 12:31-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Պարզվել է, որ այրվում է 2 հա […]

̰
Խուլիգանություն Աբովյանում. կա 3 բերման ենթարկված

09:30 07.09.2018

Սեպտեմբերի 5-ին` ժամը 22։40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա: Րոպեներ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց երկրորդ ահազանգը։ Զանգել էր նույն սուպերմարկետի տնօրենն ու հայտնել, որ […]

̰
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է դի

08:46 07.09.2018

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները Հրազդանի կիրճում`Դավթաշենի կամրջի տակ, հայտնաբերել են Է. Հ.-ի (ծնված 1970 թ.) դին:

̰
Երկրաշարժ Ճապոնիայում. զոհերի թիվն ավելացել է

20:03 06.09.2018

Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհվել է նվազագույնը 9, տուժել` 300 մարդ, ևս 30-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է NHK-ն: Մասնավորապես նշվում է, որ երկրաշարժի հետևանքով կղզու 3 հատվածներում տեղի է ունեցել սողանք, ինչպես նաև մի քանի տուն է փլուզվել: Բացի այդ՝ երկրում վնասվել են նաև ճանապարհներ: Ինչպես հաղորդվում է, […]

̰
Արմավիրում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

19:09 06.09.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` գյուղտեխնիկումի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ա. Մ., 1948 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, […]

̰
Չինաստանում 22 ամսական երեխան 4 օր անտառում մնալուց հետո հրաշքով ողջ է մնացել

01:00 06.09.2018

Չինաստանում 4-օրյա որոնումներից հետո հայտնաբերել են անտառում մոլորված 22 ամսական երեխային։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Օրեր առաջ երեխան խաղալիս է եղել է 4-6 տարեկան այլ երեխաների հետ։ Երբ հայրը նկատել է, որ երեխան չկա, հարազատների հետ սկսել է որոնել։ Ոստիկանությունն աղջկա անհետացման մասին իմացել է միայն հաջորդ օրը։ Ոստիկաններն ու տեղաբնակները […]

̰
Մահվան ելքով վրաերթ Դիլիջանում. փախուստի դիմած վարորդը բերման է ենթարկվել

16:43 05.09.2018

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց հայտնել են, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում մարդ կա ընկած: Պարզվել է, որ Կալինինի փողոցի վերջնամասում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա Սուրեն Խաչատրյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի: Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 03.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների եւ […]

̰
Ներքին Շենգավիթից 3 տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված քաղաքացիներ

15:21 05.09.2018

Այսօր Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ժամը 02։05-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից, իսկ ժամը 04։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգեր են ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներն իրենց մոտ են տեղափոխել քաղաքացիների։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Շենգավիթի ոստիկանները […]

̰
Պայթյուն Փոթիում. կա զոհ, վիրավորներ

11:23 05.09.2018

Վրաստանի արևմտյան Փոթի քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել` 3 մարդ: Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երիտասարդների ձեռքում նռնակ է պայթել: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Փոթիի կենտրոնական փողոցներից մեկում: Ոստիկանները շղթայել են պայթյունի վայրը, իրականացվում են քննչական միջոցառումներ: Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում տեղի ունեցածը:

̰
Նոր Խարբերդում քաղաքացին ընկել է փոսը. նրա վիճակը ծանր է

10:08 05.09.2018

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 23:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 16-րդ թաղամասում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 5 մ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան հարակից տարածքից Ս. Ս.-ին (ծննդյան տարեթիվը չի հաջողվել պարզել) դուրս են բերել փոսից […]

̰
Հերթական զինված հարձակումը «Վիվարո»-ի բուքմեյքերական կետի վրա

01:00 05.09.2018

Սեպտեմբերի 4-ին, զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում դիմակավորված ու զինված անձը հերթական անգամ թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի […]

̰
Բրիտանական զրահամեքենաները չեն դիմացել Աֆղանստանի շոգին ու փչացել են

22:15 04.09.2018

Աֆղանստանի տապն այնտեղ ծառայություն իրականացնող բրիտանացի զինվորականներին հաճախ վտանգի է ենթարկում։ Զրահապատ մեքենաները չեն դիմանում բարձր ջերմաստիճանին ու փչանում են։ Արդյունքում` զինծառայողները ստիպված դուրս են գալիս մեքենաներից, ինչը մեծ վտանգ է այդ երկրում գտնվող արտասահմանցի զինծառայողների համար։ Այս մասին հայտնում է Times բրիտանական պարբերականը։ Foxhaund մեքենաները, որ նախագծվել են հատուկ շոգ եղանակին ծառայություն իրականացնելու համար, […]

̰
Ադրբեջան-Վրաստան անցակետում ադրբեջանցի սահմանապահ է մահացել

21:30 04.09.2018

Սեպտեմբերի 3-ի երեկոյան միջադեպ է եղել Վրաստան-Ադրբեջան սահմանի «Շիխլի» անցակետում, որի պատճառով մահացել է ադրբեջանցի սահմանապահ զինծառայող։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Վրաստանի քաղաքացին, որ եղել է բեռնատար մեքենայի ղեկին, անցակետի տարածքում կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել անցակետի դարպասներին։ Արդյունքում` այնտեղ ծառայություն իրականացնող ադրբեջանցի սահմանապահ Ալյանուր Սուլեյմանովը (ծնված 1994 թ.) տեղում մահացել է։ […]

̰
Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

19:11 04.09.2018

Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհվել է 6 մարդ: Ավելի քան 150 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը` հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին: Ըստ աղբյուրի՝ փողոցներում բազմաթիվ մեքենաներ կողաշրջվել են, իսկ ավտոմեքենաների աճուրդի ավտոկայանատեղիում էլ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է մոտ 100 մեքենա: Ինչպես ավելի […]

̰
Ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կին վարորդը հոսպիտալացվել է

16:11 04.09.2018

SHANTNEWS.AM-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում: Միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն», «Մերսեդես» մակնիշի մարդատար մեքենաները և «ԿամԱԶ» բեռնատարը: Ականատեսների վկայությամբ՝ ավտովթարի մեղավորը եղել է սպիտակ «Ֆոլքսվագենի» կին վարորդը, որին շտապօգնության մեքենան կոտրվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և ՃՈ աշխատակիցները:      

̰
Քաղաքացին անզգուշորեն կրակել է իր ոտքին

14:15 04.09.2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի օտար մարմին» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Հենրիկ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հենրիկ Մ.-ն իրենց բակում իր «ARAL MOD AR-449» տիպի օդաճնշիչ հրացանով անզգուշորեն կրակել ու վնասել է ոտքը: […]

̰
Լոնդոնի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել

13:42 04.09.2018

Լոնդոնի արևելյան շրջանում գտնվող Դագենհեմ դպրոցում հրդեհ է բռնկվել: Այս մասին գրված է Լոնդոնի հրշեջ ծառայության թվիթերյան միկրոբլոգում: Վիրավորների մասին չկան տեղեկություններ: Դեպքի վայր են անմիջապես գնացել ավելի քան 12 հրշեջ մեքենա: Ըստ տեղեկությունների՝ հրշեջներին հաջողվել է մարել կրակի մեծ մասը: Նշվում է, որ դպրոցը լավագույններից մեկն է Բրիտանիայում, որտեղ դասերը պետք է սկսեին չորեքշաբթի: […]

̰
Վթար Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում. տուժածի վիճակը ծանր է

09:21 04.09.2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Շ., ծնված 1986 թ.) բախվել է […]

̰
Աբովյան քաղաքում վարորդը «Ford Transit»-ով վրաերթի է ենթարկել հարբած հետիոտնին

07:20 04.09.2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, 32-ամյա Նվեր Սարուխանյանն իր վարած «Ford Transit» մակնիշի 35 FR 270 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Փաստի առիթով նյութեր […]

̰
Քարահունջ գյուղում խոտածածկ տարածք է այրվում

22:25 03.09.2018

Սեպտեմբերի 3-ին` ժամը 09:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում խոտածածկ տարածք է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 10 հա բուսածածկույթ և վայրի ծառեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, […]

̰
Ավտովթար Արշակունյաց պողոտայում

17:21 03.09.2018

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով պողոտայում խցանում է առաջացել:

̰
Օրերս Սպիտակում վրաերթի ենթարկված աղջիկը հիվանդանոցում մահացել է

17:17 03.09.2018

Օգոստոսի 26-ին` ժամը 20:15-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց վրաերթի էր ենթարկել 2003 թ. ծնված Մերի Մարտիրոսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Սեպտեմբերի 1-ին` ժամը 12:15-ի սահմաններում, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Մ. Մարտիրոսյանը մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Ավտովթար Գրիգոր Լուսավորիչ փողոցում. կան տուժածներ

09:54 03.09.2018

Սեպտեմբերի 3-ին` ժամը 01:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան […]

̰
Արագած լեռան լանջին հայտնաբերվել է դի

09:45 03.09.2018

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան լանջին՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արագած լեռան […]

̰
Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

09:25 03.09.2018

Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի «Արաբկիր» զբոսայգու մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 46 շենքի մոտակայքում՝ մոտ 7000 քմ և 6 ծառ, Ներքին Շենգավիթ 13-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Ալմա-Աթայի փողոցի թիվ […]

̰
BACK_TO_TOP