10:28 11.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 18:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 47/1 հասցեում գտնվող արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, […]
09:40 11.07.2018
Հուլիսի 11-ին`ժամը 04:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:09-ին, մարվել՝ 05:22-ին: Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի 1-ին հարկում գտնվող կնիքների պատրաստման գրասենյակում այրվել է տպիչ(1 հատ) և վնասվել են […]
08:07 11.07.2018
Իրանական Սենենդեջ քաղաքում նավթային տանկերը բախվել է ուղևորատար ավտոբուսին։ Այս մասին հայտնում է BreakingNNow-ն իր թվիթերյան էջում։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կադրերում երևում է, որ երկու տրանսպորտային միջոցներն էլ բռնկվել են։ https://twitter.com/BreakingNNow/status/1016820164610969602
23:31 10.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 19:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածի 30-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 թ.) դուրս է եկել […]
23:25 10.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 12:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra J» մակնիշի և «Kia» մակնիշի ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել […]
22:21 10.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 14:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:31-ին, մարվել՝ 17:12-ին: Ամբողջությամբ այրվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան և մոտ 150 հակ անասնակեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
21:51 10.07.2018
Հուլիսի 10-ին`ժամը 18:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական բաժնից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին բախվել են «Lexus» մակնիշի (վարորդը` Ս. Գ., ծնված 1990 […]
18:08 10.07.2018
Թբիլիսիում անչափահասների շրջանում հերթական արյունոտ միջադեպն է գրանցվել: Դեռևս չպարզված հանգամանքներում սուր-կտրող գործիքով վիրավորված 17-ամյա պատանուն ներքին արնահոսությամբ փողոցից տեղափոխել են Տարածաշրջանային հոսպիտալ: Բուժող անձնակազմի բժիշկների հայտարարությամբ՝ առաջին անհրաժեշտ օգնությունը ցույց տալուց հետո՝ ժամը 15-ի դրությամբ, պատանուն տեղափոխել են վիրահատարան: Վիրահատությունը սկսվելուց 2 ժամ անց վիրահատական միջամտությունը չի ավարտվել, շարունակվում է: Հարևանների ահազանգով հոսպիտալ հասած […]
15:06 10.07.2018
Իտալիայի Սարդինիա կղզում սկուտեր քշող Ջորջ Քլունին բախվել է Mercedes մակնիշի մեքենային: Դեպքը տեղի է ունեցել Կոստա-Կարալինա գյուղում, տեղեկացնում է The Daily Mail-ը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Mercedes-ի վարորդի մեղավորությամբ: Դեպքից հետո Քլունին հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
13:53 10.07.2018
Երևանի Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում: Այս մասին սոցցանցերում հայտնում են ականատեսները՝ տեղադրելով համապատասխան տեսանյութեր: «Շոգի խերը։ Զգույշ եղեք ու չոր խոտերի մոտ մի կայանեք, ԱԻՆ-ը լավ շուտ հասավ»,- գրել է Facebook-ի օգտատեր Մկրտիչ Խաչատրյանը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ԴԱՀԿ-ի ավտոկայանատեղիում: https://www.facebook.com/Mkrtich0/posts/2179650512263335
13:46 10.07.2018
Այսօր Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:00-08:30-ն ընկած ժամանակահատվածում 24-ամյա Գոռ Պ.-ն իր վարած Isuzu 35 00 ԼIT մակնիշի 335 VV 01 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել 36/1 շենքի բակում՝ տապալելով մի քանի ծառեր: Shamshyan.com-ի փոխանցմամբ, […]
12:31 10.07.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 60 դեպք։ Բացահայտվել են խարդախության 20, մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 7, թմամիջոցի հայտնաբերման 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել […]
12:08 10.07.2018
Ոստիկանության Վարդենիսի բաժնում հուլիսի 8-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1960 թ. ծնված Ադիբեկ Ս.-ին ատրճանակի նմանվող առարկայով հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին բաժին է հրավիրվել 1991 թ. ծնված Արման Հ.-ն, ով հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Կարճաղբյուր գյուղի հարակից լճափնյա հատվածում, […]
09:19 10.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 04:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 05:08-ին: Ամբողջությամբ այրվել են «Porsche Cayenne» և մասամբ՝ «Mercedes C 180» մակնիշերի ավտոմեքենաները:
21:34 09.07.2018
«Թաիլանդի հյուսիսում ջրի տակ մնացած քարանձավից փրկված 8 դեռահասները դեռ կմնան բժիշկների հսկողության տակ և առայժմ չեն կարողանա տեսնվել ծնողների հետ»,- հայտարարել է փրկարարական օպերացիայի ղեկավարը: Նրա խոսքով՝ երեխաները դեռ պետք է անցնեն մանրակրկիտ բուժզննություն, այդ թվում՝ բազմաթիվ ինֆեկցիոն և վարակիչ հիվանդությունների մասով: Նախնական բուժզննումը ցույց է տվել, որ փրկված 8 տղաների ֆիզիկական վիճակը բավարար […]
20:13 09.07.2018
Մոսկվայի ոստիկանությունը տեղեկություն է տարածել երկու անձանց ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են BBC-ի թղթակցին կողոպտելու մեջ: Նրանցից մեկն ազգությամբ հայ է, մյուսը՝ ուդմուրտ, սակայն երկուսն էլ մշտական բնակություն են հաստատել Մոսկվայում: BBC-ի թղթակիցը պատվիրել է տաքսի, որից հետո վարորդը ևս մեկ ուղևորի է վերցրել և բրիտանացուն ներկայացրել է որպես իր ընկերը: Ընկեր ներկայացած ուղևորը բրիտանացուն […]
16:48 09.07.2018
Այսօր՝ հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.340 և արևելյան երկայնության 44.870 աշխարհագրական կոորդինատներով: ԱԻՆ-ից հայտնում են որ այն գրանցվել է Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 12 կմ խորությամբ, ուգնությունը՝ 2.4 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
15:56 09.07.2018
Ինդոնեզիայի հայտնի զբոսաշրջային կղզում կրակը բռնկվել է կեսգիշերից հետո և մեծ արագությամբ տարածվել 40 նավի վրա:
15:22 09.07.2018
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Ալ-Քաիդա խմբավորման՝ Թունիսում տեղակայված մասնաճյուղը:
14:51 09.07.2018
Ղրղըզստանի օդային պաշտպանությանը պատկանող Մի-8ՄՏԲ ուղղաթիռի վթարի հետևանքով տուժել է 4 մարդ, այս մասին հաղորդում է RIA Novosti-ին: Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Մուհամեդ Սվարովի խոսքերով՝ դեպքի պահին ուղղաթիռը որոնողական առաջադրանք էր իրականացնում: Նա նաև հավելեց, որ ուղղաթիռը վայր է ընկել ձախ թևի վրա ուժեղ քամու պատճառով: Վթարի հետևանքով տուժել է 4 մարդ:
13:57 09.07.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ապրիլի 3-ին հաղորդվել էր, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքով» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վարուժան Հ.-ն: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին՝ ժամը 20.00-ին, պարզվել է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող ավտոգազալցակայաններից մեկի դիմաց […]
12:36 09.07.2018
SHANTNEWS.am-ի Գյումրիի թղթակիցը տեղեկացնում է, որ երեկ` ժամը 16.00-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին։ Ջաջուռ գյուղի մոտակայքում «Oպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել: Մեքենան հայտնվել է մոտակա դաշտում, վարորդին դուրս են բերել անցորդները: Պատահարից վարորդը չի տուժել, իսկ […]
12:17 09.07.2018
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Կիբրոն կոմունայի շենքերից մեկում պայթյուն է եղել: Այս մասին հայտնում է Ouest-France թերթը: Նախնական տվյալներով՝ գազի բալոնն է պայթել: #Quiberon. Une violente explosion de gaz fait dix blessés dans le centre-ville https://t.co/OY9GQk2NVb pic.twitter.com/ChqRXb2TS4 — K. (@kled) July 9, 2018 Պատահարի պատճառով 10 հոգի տուժել է, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Forte […]
11:45 09.07.2018
Այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի […]
11:08 09.07.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 780 դեպք, որից 507-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 192 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 […]
09:18 09.07.2018
Հուլիսի 9-ին` ժամը 01։53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքին հարակից լճափնյա հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ջրից։
08:58 09.07.2018
Հուլիսի 9-ին` ժամը 06:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 91-րդ կմ-ին բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ., ծնված 1956 թ.) և «Ford […]
08:47 09.07.2018
Հուլիսի 8-ին` ժամը 21:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել […]