TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ավտոմեքենան գլորվել է ու հայտնվել Ախուրյան գետում․ կա զոհ

01:00 18.07.2018

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ամասիա-Գյումրի ավտոճանապարհին՝ Ջրաձոր գյուղի մոտ։ «Գազ 31․10» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան մոտ 80 մետր բարձրությունից գլորվել է հարակից ձորը և գլխիվայր հայտնվել Իլլի գետում։ Վթարի հետևանքով մեքենայի ուղևորը՝ Գյումրիի բնակիչ, 1988 թվականին ծնված Հենրիկ Պողոսյանը մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Ջրաձոր գյուղի […]

̰
Հրդեհ Գորիս քաղաքում

00:48 18.07.2018

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:56-ին: Ժամը 22:04-ից, անվտանգության նկատառումերից ելնելով,  սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա 4 տուժած

13:49 17.07.2018

Երեկ կեսգիշերին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է: Ավելի ուշ՝ ժամը 01:30-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Մնացական Ռ.-ն՝ «որովայնի շրջանի թափածածկող վերք» ախտորոշմամբ, և 2000 թ. ծնված Հարություն Ռ.-ն՝ «աջ ձեռքի […]

̰
Երևանում կինը բենզին է լցրել տղամարդու վրա և այրել

11:14 17.07.2018

Հուլիսի 16-ին` ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը […]

̰
Գետք-Ղարիբջանյան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը

10:26 17.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 23:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետք-Ղարիբջանյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս., 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են […]

̰
Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. տուժածը գտնվում է ծանր վիճակում

00:20 17.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս […]

̰
ՃՏՊ Շիրակի փողոցում. կան տուժածներ

20:02 16.07.2018

Հուլիսի 16-ին` ժամը 12:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի ջրատար (վարորդը՝ Ա. […]

̰
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր

19:37 16.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 16:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1964 թ.) […]

̰
Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. կա զոհ

18:40 16.07.2018

Հուլիսի 16-ին` ժամը 01:40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զագահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի […]

̰
Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա 1 զոհ, 2 վիրավոր

14:58 16.07.2018

ՀՀ ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փլուզվել էր արդարադատության նախարարությանը պատկանող շենքը, որի մի մասը ծառայում էր փորձագիտական կենտրոնին, իսկ մյուս կեսը՝ պրովացիոն ծառայությանը: SHANTNEWS-ի թղթակիցը հաղորդում է, որ փլուզվել է շենքի […]

̰
Ո՞վ է մեղավոր «Բուրգեր քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի համար. առաջադրվել է մեղադրանք

14:33 16.07.2018

Պարզվել է Երևանում գործող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի պատճառը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար մեղադրանք է առաջադրվել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին։ Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում գտնվող«Բուրգեր քինգ» սննդի կետում պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 2-ի երեկոյան, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է […]

̰
Դիլիջանի ոլորաններում «Օպել»-ը մոտ 100 մետր գլորվել է ձորը

10:36 16.07.2018

Հայաստանի ԱԻՆ-ում  հուլիսի 15-ին՝ ժամը 22:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կախվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ.) ավտոմեքենան […]

̰
Սիսիան-Գորիս ճանապարհին «Honda CR-V»-ն մոտ 20 մ սահել է դեպի ձորը. կա տուժած

10:17 16.07.2018

Հուլիսի 15-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա ձորում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 11 կմ-ին «Honda CR-V» մակնիշի (վարորդը՝ […]

̰
«ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն ընկել է ջրափոսը

10:12 16.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 01:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն ընկել է ջրափոսը և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրափոսից դուրս են բերել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը:

̰
Երևանի տներից մեկում օձ է հայտնաբերվել

09:41 16.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 23:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Հրդեհ Այգեպատ գյուղում

09:00 16.07.2018

Հուլիսի 15-ին` ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի դպրոցի մոտակայքում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի տներից մեկին կից թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:45-ին: Այրվել է մոտ 3 […]

̰
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

08:51 16.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 01:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E-klass» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ա.-ը) բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Բախման հետևանքով ուղևորը՝ […]

̰
Արշակունյաց պողոտայում վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին

20:54 15.07.2018

Հուլիսի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մանվել Սիրունյանն իր վարած BMW մակնիշի 35 RX 708 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ինստիտուտի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետեւ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: […]

̰
Երևանում 8-ամյա երեխան սեքսուալ բռնության զոհ է դարձել. կասկածյալը ձերբակալված է

12:03 15.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։ Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:46 15.07.2018

Հուլիսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, «Նաիրիտ-2 գործարանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Չնքուշի փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում՝ 4000 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 9/1 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Արարատյան փողոցում՝ թիվ 67 երթուղային վերջին կանգառի մոտակայքում՝ […]

̰
Հրդեհ Տորֆավան գյուղում

09:45 15.07.2018

Հուլիսի 14-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղում ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ժամը 10:00-ից 21:50-ը իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: Մարվել է մոտ 50 քմ տորֆածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Տորֆավանում հրդեհները շարունակվում են հուլիսի 5-ից։

̰
Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերվել է Արտամետ գյուղի բնակչի դին

23:02 14.07.2018

Հուլիսի 14-ին՝ ժամը 10:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ս.թ. հուլիսի 11-ին ժամը 07:45-ի սահմաններում Ս. Ա.-ն (1973 թ., Արտամետ գյուղի բնակիչ) տանից դուրս է եկել Նոր Հաճն քաղաքի գերեզմանատուն այցելելու նպատակով և չի վերադարձել. ս.թ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում Ս. Ա.-ի վերնաշապիկը գտնվել է գերեզմանատան և Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում. […]

̰
Մեծամոր գետում 17-ամյա դեռահաս է ջրահեղձվել

22:48 14.07.2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 17:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի «Շոռաքյանդ» կոչվող հատվածում երեխան ջրահեղձվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Նորամարգ գյուղի վերջնամասում Մեծամոր գետից դուրս […]

̰
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ կան տուժածներ

22:22 14.07.2018

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են  Fiat մակնիշի 35 ND 626 համարանիշի և Nissan Xterra մակնիշի 30 OO 696 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, ավտովթարի հետևանքով կան տուժածներ:

̰
Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկչության հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

21:57 14.07.2018

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հնչած երկու պայթյունների հետևանքով զոհվել է  առնվազն 10 մարդ, մի քանիսը վիրավորվել է, հաղորդում է Garowe Online-ը: Երկրի նախագահի նստավայրի մոտ պայթեցվել է ականապատ մեքենա, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել Սոմալիի անվտանգության ուժերի և գրոհայինների միջև, որոնք փորձել են ներխուժել նախագահական նստավայր: Մի քանի րոպե անց գրոհայինները պայթեցրել են երկրորդ մեքենան: Զինվորականների […]

̰
Մակրոնի աչքի առաջ միմյանց են բախվել մոտոցիկլետ վարող ոստիկանները

20:11 14.07.2018

Բաստիլի գրավման օրվա պատվին  ընթացող շքերթի ժամանակ միմյանց է բախվել երկու ոստիկան, հաղորդում է ABC News-ը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տոնական միջոցառման մյուս հյուրերի առջև: Համաձայնության հրապարակում մոտոցիկլետները իրար են բախվել, երբ փորձել են զուգահեռ ընթանալ: Բախումից հետո հանդիսատեսի ծափահարությունների ներքո ոստիկաններն ինքնուրույն ոտքի են կանգնել  և վերադարձել իրենց տեղերը: […]

̰
Ողբերգական ավտովթար Շուշիի շրջանում. երկու մարդ զոհվել է

19:45 14.07.2018

Հուլիսի 13-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Շուշի քաղաքի բնակիչ 1977թ. ծնված Պ. Ս-ն, վարելով «ՎԱԶ 21213» ավտոմեքենան «Հին-շեն» համայնքի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր նույն քաղաքի բնակիչ 1994թ. ծնված Ա. Թ-ն տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ նշված քաղաքի բնակիչներ՝ 1988թ. ծնված Գ. Թ-ն և 1966թ. […]

̰
Սևանի ջրասուզակները Շամիրամ ջրանցքում հայտնաբերել են ջրահեղձ եղած քաղաքացու դին

17:16 14.07.2018

Հուլիսի 14-ին՝ ժամը 08:00-ին, Շամիրամի ջրանցքում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Կարենիս գյուղի ՀԷԿ-ի ճնշման կայանի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Ժամը 11:58-ի սահմաններում Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է Հ. Օ.-ի (2001 թ.) դին: Փրկարարները […]

̰
Խաբեությամբ դպրոցներից կրակմարիչներ հափշտակելու դեպքերը բացահայտվել են

16:39 14.07.2018

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 29-ին ոստիկանության Նոր նորքի բաժին էր դիմել բաժնի սպասարկվող տարածքում գտնվող դպրոցներից մեկի տնօրենը: Հայտնում էր, որ հունիսի 27-ին դպրոց է եկել ոմն Բաբկեն Մարգարյան և ներկայացել ԱԻՆ աշխատակից: Նա հայտնել է, որ դպրոցի հակահրդեհային անվտանգության նախատեսված կրակմարիչները լիցքավորման կարիք ունեն: Դրանք լիցքավորելու և վերադարձնելու պատրվակով տղամարդը դպրոցից վերցրել […]

̰
Ավտովթար Երևանում. վարորդը մահացել է

14:29 14.07.2018

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 13-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշիսյան խճուղու թիվ 96/2 հասցեի մոտ միմյանց են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21011» մեքենաները, որի հետևանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդ, 1994 թվականին ծնված Գևորգ Նաջարյանը տեղում մահացել է: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:  

̰
BACK_TO_TOP