TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Թբիլիսիում հայազգի երիտասարդ է սպանվել

14:25 14.07.2018

Թբիլիսիում դանակահարել են ազգությամբ հայ, 22-ամյա Գևորգ Սարգսյանին: Նա հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է վրացական Rustavi2.ge-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայազգի երիտասարդին դանակահարել են հենց իրենց տան մոտ՝ 15 հոգուց կազմված խմբի անդամները: Դանակահարությունից հետո ձեռք են բերվել դեպքի վայրում գտնվող տեսախցիկների արձանագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ երկու մեքենաներով գալիս […]

̰
Ավտովթար Նորագավիթում. կա զոհ

00:43 14.07.2018

Հուլիսի 13-ին` ժամը 21:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Արտաշատի խճուղի 96/2 հասցեում բախվել են […]

̰
Գեղամավանում հովվին սպանել են աներոջ հուղարկավորությունից հետո՝ վեճի ժամանակ. նոր մանրամասներ

22:37 13.07.2018

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կատարված սպանությունից: Այդ օրը հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ բազմակի կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղամավան գյուղի բնակիչ Հուսիկ Զաքարյանը: Ավելի ուշ, հիվանդանոցում 56-ամյա տղամարդը մահացել էր: Պարզվել է` գյուղում եղել է Հուսիկ Զաքարյանի աներոջ հուղարկավորության արարողությունը, որից հետո, երեկոյան […]

̰
Քաղաքացին ընկել է Շամիրամի ջրանցքը

19:16 13.07.2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

̰
Կանադայում օդանավի վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել

16:36 13.07.2018

Կանադայում թեթևշարժիչային օդանավի վթարի հետևանքով զոհվել է օդաչուն, հայտնում է CTV-ն: Ոստիկանությունից հայտնել են, որ օդանավում միայն մեկ մարդ է եղել: Պատահարը տեղի է ունեցել Տորոնտոյից 30 կմ հեռավորությամբ գտնվող Մերկհեմ քաղաքի օդանավակայանի մոտ: Դեպքի առթիվ քննություն է կատարվում:

̰
Մեքսիկայի մայրաքաղաքում առևտրի կենտրոն է փլուզվել

15:53 13.07.2018

Մեքսիկայի մայրաքաղաքում քանդվել է նորակառույց առևտրի կենտրոնը։ Բարեբախտաբար, դեպքի պահին առևտրի կենտրոնում մարդ չի եղել։ Ըստ նախնական տվյալների` փլուզման պատճառը շինարարական սխալն է եղել։ Նշենք, որ առևտրի կենտրոնը բացվել էր այս տարվա մարտին, սակայն որոշ հատվածներում դեռ ընթանում էին շինարարական աշխատանքներ։

̰
Հուլիսի 12-13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բացահայտել են հանցագործության 46 դեպք

14:21 13.07.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 12-13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 17, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման՝ 3-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, որսագողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի […]

̰
Վերին Գետաշենի գյուղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

11:17 13.07.2018

Հուլիսի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ին Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Մուրադ Մուրադյանը, ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ ժամը 09։00-ի սահմաններում գյուղապետարանի իր աշխատասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել նույն գյուղի բնակիչ՝ 45-ամյա Անդրանիկ Մուրադյանի հետ, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Մ. Մուրադյանը հայտնել է, որ վիճաբանության արդյունքում Ա. Մուրադյանը ձեռքերով […]

̰
Խոշոր պայթյուն Չինաստանի քիմիական գործարանում․ կան զոհեր

10:23 13.07.2018

Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի Սիչուան պրեֆեկտուրայի քիմիական գործարանում: Պայթյունից 19 մարդ է զոհվել, իսկ 12 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

̰
Այգեստանի 9-րդ փողոցում նստարաններին մեծ քանակությամբ սնդիկ է թափված

09:44 13.07.2018

ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 12-ին՝ ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Տեղեկություն է ստացվել, որ սնդիկը հավաքված է, անհրաժեշտ է իրականացնել տարածքի […]

̰
Երևանում այրվել է ավտոտնակ՝ 3 ավտոմեքենաներով

01:00 13.07.2018

Հուլիսի 12-ին` ժամը 21:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան 6 հասցեում  գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենաներ կան) հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]

̰
Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

21:25 12.07.2018

Հուլիսի 12-ին՝ ժամը 14:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Կուկիի լողափ»-ում, քաղաքացին ջրահեղձ է լինում: Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները: Ջրափրկարարները լճից դուրս են բերել Է. Ա.-ի(ծնված 1987 թ.) դին, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

̰
Վրաստանի Սվանեթիի տարածքում կայծակի հետևանքով բռնկված հրդեհը չի հաջողվում մարել

18:29 12.07.2018

Երկրորդ օրն է՝ Վրաստանի Սվանեթիի և Ռաճա Լեչխումիի անտառներում կայծակի հետևանքով բռնկված հրդեհը չի հաջողվում մարել: Հրդեհաշիջման աշխատանքերին մասնակցում է 120 հրշեջ, համապատասխան տեխնիկա: Գործընթացին ընդգրկված են նաև ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռներ, սակայն տեղանքի բարդ ռելիեֆի հետևանքով, կրակի օջախների քանակը չի հաջողվում պակասեցնել: Նշենք, որ անտառապատ տարածքներում հրդեհ էր բռնկվել երեկ երեկոյան: Հրդեհի բռնկման ամենահավանական վարկած […]

̰
Նոր մանրամասներ Դիլիջանում անչափահասների դանակահարության վերաբերյալ

17:29 12.07.2018

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա ևս անչափահաս է։ Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին՝ գիշերը ժամը 2-ն անց 15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին […]

̰
Դանակահարել են գազալցակայանի աշխատակցին

16:58 12.07.2018

Հուլիսի 11-ի լուսադեմին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ կրծքավանդակ թափանցող, թոքի վնասում, աջից ստոծանու վնասումով թափանցող որովայնի խոռոչ, լյարդի աջ բլթի վնասում, հեմոռագիկ շոկ 4-րդ աստիճանի, գլխի մազածածկ շրջանի վերքեր» ախտորոշմանբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել մի քաղաքացի։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը […]

̰
Սևանում 31-ամյա քաղաքացին ջրահեղձ է եղել

16:32 12.07.2018

Հուլիսի 12-ին՝ ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է լինում: Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները: Ջրափրկարարները լճից դուրս են բերել Է. Ա.-ի (ծնված 1987 թ.) դին:

̰
Աֆղանստանի արևելքում ջուրը 300 տուն է ոչնչացրել. ամբարտակը ճեղքվել է

15:49 12.07.2018

Աֆղանստանի արևելքում ամբարտակի ճեղվածքի հետևանքով առաջացած հեղեղումից անվազն 10 մարդ է զոհվել, շատերն անհայտ կորած են համարվում, տեղեկացնում է Ariana հեռուստաալիքը: Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի լույս 12-ի գիշերը՝ Փանջշերի նահանգի լեռնահովտում: Ջուրն իր տակ է առել մի քանի գյուղեր՝ ոչնչացնելով առնվազն 300 տուն: Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել: Ջուրը շարունակում […]

̰
Արշակունյաց պողոտայում մեքենա է այրվել

14:54 12.07.2018

Այսօր Աշրակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել Գազ 3110 մակնիշի ավտոմեքենայում: Մեքենան շարժիչը անջատած և կայանած վիճակում է եղել: Վարորդը, որն այդ պահին բանկում է եղել, դուրս է եկել և նկատել, որ մեքենան այրվում է: Ականատեսների վկայությամբ՝ հրշեջ փրկարարները հաշված րոպեների ընթացքում տեղ են հասել և կարողացել են կրակն արագ մարել: Մեքենան շատ չի վնասվել և […]

̰
Խուլիգանություն, վատնում, ապօրինի ծառահատումներ

13:00 12.07.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են  հանցագործության 49 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 23, խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության` 5, շորթման` 3, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման` 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 1-ական դեպքեր։ Նախկինում […]

̰
«British Airways» ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում

12:27 12.07.2018

Boeing-777 ինքնաիռում այդ պահին 214 մարդ է եղել, այդ թվում՝ 197 ուղևոր և անձնակազմի 17 անդամ:

̰
Հարևանները փրկել են պատշգամբից կախված երեխաներին

10:45 12.07.2018

Երեխաները քնից արթնացել են և դուրս եկել պատշգամբ, սակայն ընկել են մետաղյա ձողերի արանքը:

̰
Մահվան ելքով ավտովթար Վայոց ձորում

01:00 12.07.2018

Հուլիսի 11-ին` ժամը 20:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գտնվող ճամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հերմոն գյուղի «Սառնաղբյուր» կոչվող տարածքում «Մոսկվիչ-412» մակնիշի […]

̰
Հրդեհ Տորֆավան գյուղում

22:41 11.07.2018

Հուլիսի 11-ին` ժամը 09:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ վերսկսվել են Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը: Տորֆավան գյուղի տարածքում՝ տորֆի դաշտերում սահմանվել է հերթապահություն: Վերջին 5 օրերին Տորֆավանում հրդեհի բռնկման և վերսկսման մասին ահազանգեր են ստացվում։

̰
Սյունիքում ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած

22:30 11.07.2018

Հուլիսի 11-ին`ժամը 18:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձորի դիտակետի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը. ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հալիձորի դիտակետին հարակից տարածքում «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ., ծնված 1988թ) դուրս է եկել […]

̰
Հնդկաստանում հեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 15-ի

20:07 11.07.2018

Սեզոնային անձրևները սովորաբար շարունակվում են հունիսից սեպտեմբեր:

̰
Հնդկաստանում սողանքը 9 մարդու կյանք է խլել

17:37 11.07.2018

Հնդկաստանի հյուսիս-արևելքում սողանքի պատճառով 9 մարդ է մահացել: Xinhua պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Մանիպուր նահանգում: Անձրևների պատճառով նահանգի 3 հատվածներում սողանք է առաջացել: Սողանքը մի քանի տներ է փլուզել՝ բնակիչներին թողնելով փլատակների տակ: Փրկարարական գործողությունները շարունակվում են:

̰
Մեկ օրում ավտովթարներից զոհվել է 2 մարդ

13:05 11.07.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 11-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 39 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության […]

̰
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

10:28 11.07.2018

Հուլիսի 10-ին` ժամը 18:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 47/1 հասցեում գտնվող արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, […]

̰
Հրդեհ կնիքների պատրաստման գրասենյակում

09:40 11.07.2018

Հուլիսի 11-ին`ժամը 04:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:09-ին, մարվել՝ 05:22-ին: Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի 1-ին հարկում գտնվող կնիքների պատրաստման գրասենյակում այրվել է տպիչ(1 հատ) և վնասվել են […]

̰
Իրանում ավտոբուսի ու նավթային տանկերի բախման հետևանքով 27 մարդ է զոհվել

08:07 11.07.2018

Իրանական Սենենդեջ քաղաքում նավթային տանկերը բախվել է ուղևորատար ավտոբուսին։ Այս մասին հայտնում է BreakingNNow-ն իր թվիթերյան էջում։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կադրերում երևում է, որ երկու տրանսպորտային միջոցներն էլ բռնկվել են։ https://twitter.com/BreakingNNow/status/1016820164610969602

̰
BACK_TO_TOP