TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Թուրքական բեռնատարը բախվել է Վրաստանի ՊՆ մեքենային. կա 2 զոհ

17:02 28.06.2018

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղում ավտովթարի հետևանքով զոհվել է երկու վրացի զինծառայող, վիրավորվել՝ երկուսը: Վթարն առաջացել էր Վրաստանի ՊՆ համարանիշներով ավտոմեքենայի և թուրքական համարնիշներով բեռնատարի բախման հետևանքով: Վրացական լրատվամիջոցների տեղեկությամբ՝ թուրքական բեռնատարին ընթանալիս բախվել է Վրաստանի ՊՆ մեքենան: Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցել: Վերջին մեկ շաբաթում Վրաստանում սա թուրքական համարանիշներով բեռնատարների մասնակցությամբ երկրորդ ճանապարհատրանսպորտային պատահարն […]

̰
Հունաստանում վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել անձրևների պատճառով

15:00 28.06.2018

Հունաստանում վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել: 2 օր անդադար տեղացող հորդառատ անձրևների պատճառով Հունաստանի որոշ շրջաններ հեղեղվել են: Այս մասին հայտնել է The Washington Post-ը: Ջրի մակարդակը շատ վայրերում հասել է կես մետրի: Բազմաթիվ մարդիկ փրկարարների օգնությամբ տարհանվել են: Տեղատարափ անձրևներից փողոցները վերածվել են գետերի, իսկ ափամերձ տարածքներում ուժեղ քամիները մեքենաները քշել են բաց ծով:

̰
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի բաց շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել

13:17 28.06.2018

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի բաց շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել և տարածվել հարակից բնակելի շենքի վրա: Այս մասին հայտնում է BBC–ն: Առնվազն 15 մարդ մահացել է, 50-ն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Հրդեհը ոչնչացրել է բազմաթիվ տաղավարներ: Պատահարի պատճառները հայտնի չեն:

̰
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին մեքենան բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ կա տուժած

10:22 28.06.2018

Հունիսի 28-ին` ժամը 02:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ 4-րդ կմ-ին «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Բ., ծնված 1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է […]

̰
Թբիլիսիի կենտրոնում ավտոբուս է այրվել. տեսանյութ

21:05 27.06.2018

Այսօր Թբիլիսիի կենտրոնում ՝ Թամար թագուհու պողոտայում, ուղևորատար ավտոբուսներից մեկում հրդեհ է բռնկվել: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ բռնկվել է շարժիչը, այնուհետև կրակը տարածվել է ամբողջ ավտոբուսով։Պատարահի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Չի բացառվում` հրդեհի բռնկման պատճառը բարձր ջերմաստիճանը լինի: Այսօր Թբիլիսիում […]

̰
Էկվադորում ժայթքել է Սիերա-Նեգրա հրաբուխը

20:32 27.06.2018

Հունիսի 26-ին Գալապագոսյան կղզիներում արթնացել է Սիերա-Նեգրա հրաբուխը, հաղորդում է El Universo- ն: Նշվում է, որ հրաբուխը ժայթքել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով: Առնվազն 250 մարդ տարհանվել է: ??➡No es el #Kilauea Es el #Volcan ? #SierraNegra en la Isla#Isabela ?#IslasGalapagos #LasGalapagos#Ecuador ?? #BuenasNoches#FelizDomingo #FelizMiercoles #Temblor #Sismo#Rusia2018 pic.twitter.com/3V3tHdr4zd — TEMBLOR ⚡ ?? (@ElLuchin1) June […]

̰
Յուրացում, առևանգում, բռնաբարություն. ոստիկանության ամփոփագիր

12:18 27.06.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 27-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 54 դեպք։ Բացահայտվել են խարդախության 15, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 4, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, անձի առևանգման ու հարկերից խուսափելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, շորթման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության […]

̰
Կապանում մեքենան բախվել է էլեկտրասյանը․ կան տուժածներ

10:12 27.06.2018

Հունիսի 26-ին` ժամը 23:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1985 թ.) դուրս է եկել […]

̰
Պայթյուն՝ Զորավար Անդրանիկի փողոցում. կա տուժած

09:43 27.06.2018

Հունիսի 27-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ թիվ 94 շենքի մոտակայքում, ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության […]

̰
Երևանի Արին-Բերդի փողոցում ավտոմեքենա է այրվել

09:21 27.06.2018

Հունիսի 26-ին`ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 108/6 հասցեում այրվում է չշահագործվող ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, մարվել՝ 20:16-ին: Այրվել են չշահագործվող «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և խոտածածկույթ (50 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Թբիլիսյան խճուղում «Opel Astra»-ն բախվել է 3 ավտոմեքենաների․ կան տուժածներ

23:04 26.06.2018

Հունիսի 26-ին` ժամը 11:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 13/2 հասցեում գտնվող «Էդել» տաքսի ծառայության մոտակայքում «Opel Astra» մակնիշի […]

̰
Թիվ 114 մանկապարտեզի մոտ մեծ քանակությամբ սնդիկ է հայտնաբերվել

22:48 26.06.2018

«911» ծառայությունն այսօր՝ հունիսի 26-ին, ահազանգ է ստացել, որ Երեւանի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում՝ մանկապարտեզի մոտակայքում գտնվող «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանների շուրջը, մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 114 մանկապարտեզի մոտակայքում մեծ քանակությամբ […]

̰
Կազանում վերամբարձ կռունկն ընկել է բնակելի շենքի վրա

21:54 26.06.2018

Կազանում  վերամբարձ կռունկն ընկել է բազմաբնակարան շենքի վրա: Միջադեպի լուսանկարներն ու տեսանյութը արագորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել ուժեղ քամու հետևանքով: Ըստ «Inkazan.ru» լրատվական գործակալության,  կռունկի անկման պատճառով վնասվել են  շենքի 12-13-րդ հարկերը: Տուժածներ չկան:

̰
Էրեբունիում բախվել են «Տոյոտա», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ

18:52 26.06.2018

Հունիսի 25-ին՝ ժամը 18:05-ին, Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 5 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Նիսան»-ի վարորդը բուժօգնություն է ստացել տեղում, իսկ «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:      

̰
Չինաստանում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր

18:32 26.06.2018

Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 8-ի, կան անհետ կորածներ: Այս մասին հաղորդել են տեղական իշխանության ներկայացուցիչները:  Հեղեղվել են Դինսի և Լունան քաղաքներն ու շրջակա բնակավայրերը: Բնական աղետի պատճառով անցած մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ մարդիկ են տարհանվել իրենց բնակարաններից: Նախնական տեղեկություններով՝ հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 3 հազար հա ցանքատարածություն է […]

̰
Խոշոր հրդեհ Հարավային Կորեայի բնակելի շենքերից մեկում

17:36 26.06.2018

Խոշոր հրդեհ է բռնկվել Հարավայի Կորեայի Սեջոնգ քաղաքի բնակելի շենքերից մեկում: 3 մարդ զոհվել է, 37 մարդ այրվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «RT» լրատվական գործակալությունը:  Ավելի քան 40 հրշեջ մեքենա և 100 հրշեջներ են պայքարել  կրակի դեմ: Այն դժվարությամբ է հաջողվել մարել: Հրդեհից հետո երկինքը մի քանի ժամ շարունակ ծածկված է եղել ծխով: […]

̰
Ավստրիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից

16:50 26.06.2018

Ավստրիայում  ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Վթարի պահին գնացքում 80 մարդ է եղել: Նրանցից շատերը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել. 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքը տեղի է ունեցել Սանկտ Պյոլտեն քաղաքի մոտ: Իրավապահներն այժմ փորձում են պարզել, թե ինչի հետևանքով են գնացքի երկու վագոնները դուրս […]

̰
Վիետնամում առնվազն 17 մարդ է մահացել հեղեղումների ու սողանքների հետևանքով

16:12 26.06.2018

Վիետնամի հյուսիսում տեղատարափ անձրևների և հողազանգվածի փլուզումների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, ևս 12-ը համարվում է անհետ կորած: Հայտնի է, որ ամենից շատ զոհերը գրանցվել են Լայտյաու նահանգում, որտեղ 12 մարդ է մահացել։ Եվս 5 զոհ գրանցվել է Հա Գիանգ նահանգում։ Ավելի քան 40 տուն ավերվել է ջրի հոսքից, 250-ը լուրջ վնասվել է։ Վիետնամի […]

̰
Վեճ և կրակոցներ Շահումյան փողոցում. կա տուժած

14:26 26.06.2018

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունիսի լույս 26-ի գիշերը՝ 00.15-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունենում և կրակոցներ են հնչում։ Ահազանգ է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում ապրող 38-ամյա […]

̰
Գյումրիի ռուսական ռազմաբազայի կրտսեր սերժանտի մեքենան մխրճվել է կցորդիչի մեջ

12:19 26.06.2018

Հունիսի 26-ին` ժամը 05:40 սահմաններում, Գյումրիում ճանապարհատրասնսպորտային պատահար է տեղի է ունեցել, ինչի հետևանքով կա մեկ զոհ: Բուլվարային թաղամասում «Nissan X» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու մխրճվել ճանապարհի եզրին կայանած բեռնատար քարշակի մեջ: SHANTNEWS.AM-ի թղթակիցը հաղորդում է, որ ղեկին եղել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 22-ամյա Վ.Կուլակովը: Նա տեղում մահացել է, […]

̰
Խարդախություն, գողություն, անձի առևանգում

11:30 26.06.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 26-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 59 դեպք։ Բացահայտվել են խարդախության 20, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 9-ական, կողոպուտի, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 1-ական դեպքեր։ Գրանցվել է […]

̰
Մաշտոցի պողոտայում ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել

10:15 26.06.2018

Հունիսի 25-ին` ժամը 23:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ ստորգետնյա ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Հ. Ա.) և «Honda» մակնիշի (վարորդը՝ […]

̰
Փոքր Վեդիից Խոր Վիրապ տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ

09:38 26.06.2018

Հունիսի 25-ին`ժամը 20:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից դեպի Խոր Վիրապի վանք տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Lexus» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել, իսկ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ […]

̰
Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում ավտոմեքենա է այրվել

09:33 26.06.2018

Հունիսի 25-ին` ժամը 23:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի վերջնամասում այրվում է «BMW X6» մակնիշի ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին, մարվել՝ 23:35-ին: «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ք., 1991 թ.) ամբողջությամբ […]

̰
Գյումրիում ավտովթարի հետևանքով ՌԴ քաղաքացի է զոհվել

09:27 26.06.2018

Հունիսի 26-ին` ժամը 06:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող նախկին «ՈւՌԻ» գնդի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բուլվարային փողոցի 206 տարածքի մոտակայքում (տնակային ավան) «Nissan X Trail» […]

̰
Իսլանդիայում մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց․ կան տուժածներ

19:31 25.06.2018

Իսլանդիայի Դուբլին քաղաքում վարորդն ավտոմեքենան վարել է մարդկային ամբոխի ուղղությամբ, հայտնում է RTE-ն: Պատահարի հետևանքով 7 մարդ լուրջ վնասվածք է ստացել, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Իրավապահ մարմինները տեղի ունեցածը չեն շտապում որպես ահաբեկչություն որակել՝ այն դիտարկելով որպես դժբախտ պատահար: Այժմ աշխատանքներ են ընթանում վթարի պատճառները պարզելու ուղղությամբ: 2 serious injuries, 5 less […]

̰
Հրդեհ Գյումրիում. տարեց տղամարդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

18:14 25.06.2018

Այսօր Գյումրիում հրդեհ է բռնկվել: Ամբողջությամբ այրվել է շենքի բակում կառուցված 700 քառակուսի մետր մակերեսով խորդանոցը, հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը Գյումրիից: Հրդեհի պահին խորդանոցի տերը` 78-ամյա Ժորա Արիստակեսյանը, եղել է ներսում: Նա այրված վիճակում հասցրել է դուրս գալ: Տուժածին անգիտակից վիճակում գտել են հարևանները, զանգահարել հրշեջ-փրկարարական ծառայություն և շտապբուժօգնություն։ Տուժածը խորը ջերմային այրվածքներով տեղափոխվել է […]

̰
Վրաստանում ավտովթարի հետևանքով 19 մարդ է տուժել

16:49 25.06.2018

Այսօր առավոտյան Թբիլիսիի մերձակայքում՝ Ծերովանիում, միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19 մարդ: Նրանցից 2-ին ծայրահեղ ծանր վիճակում վիրահատել են: Նախնական վարկածով՝ թուրքական մակնիշի բեռնատարը բախվել է կայանած միկրոավտոբուսին, որն էլ իր հերթին բախվել է մայրուղու բաժանարար գծի սյուներին: Սյուները շրջվել են մայրուղու հակառակ ուղղությամբ ընթացող ճանապարհին  կայանված ավտոմեքենաների […]

̰
Կորած երեխային տեսել են Երևանի Վաղարշյան փողոցում

16:03 25.06.2018

14-ամյա Հայկ Հարությունյանին, որը որոնվում է որպես անհետ կորած, տեսել են Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ: Այս մասին «911» ծառայությունն ահազանգ է ստացել այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 13։35-ին: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ աուտիզմով տառապող Հայկ Հարությունյանը տնից դուրս է եկել հունիսի […]

̰
Վթարներ, հրդեհ, թունավորում. 911-ն ամփոփել է անցած շաբաթը

12:22 25.06.2018

ԱԻՆ Փրկարար ծառայության  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 529 դեպք, որից 219-ը՝ արտակարգ: Այս ժամանակահատվածում արձանագրված կանչերից 201-ը եղել են կենցաղային,  123-ը՝ հրդեհի մասին, 66-ը՝  ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Ավտովթարներից   զոհվել է 6 և տուժել 95 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակով պայմանավորված՝  գրանցվել է տրանսպորտային […]

̰
BACK_TO_TOP