TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրշեջ-փրկարարները մարել են բազմաթիվ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:47 05.07.2018

Հուլիսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝  Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1500 քմ, Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 3 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ […]

̰
Բրիտանացի զույգը թունավորվել է այն նյութով, որն օգտագործվել է Սկրիպալներին թունավորելու համար

10:13 05.07.2018

Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական ծառայության ղեկավարը հայտնել է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք զույգը վերջին շրջանում այցելել է այն վայրերը, որոնք Սկրիպալների թունավորումից հետո արգելափակված են եղել:

̰
Երևանում տնակ է այրվել

09:41 05.07.2018

Հուլիսի 4-ին` ժամը 22:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Ֆրունզեի փողոցի թիվ 6/2 հասցեի մոտակայքում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 22:56-ին: Տնակում (սեփականատեր՝ Վ. Ս.) այրվել են կենցաղային իրեր (4 քմ):

̰
Ավտովթար Վանաձորում․ կան տուժածներ

09:35 05.07.2018

Հուլիսի 5-ին` ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Երևանյան խճուղու թիվ 119 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի (վարորդը՝ Է. Գ., 1988 թ.) […]

̰
Փրկարարներն ամրացրել են Երևանում թեքված արտաքին լուսավորության սյունը

08:48 05.07.2018

Հուլիսի 4-ին` ժամը 21:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 81 շենքի մոտակայքում գտնվող արտաքին լուսավորության սյունը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են սյունը և սահմանազատել տարածքը:

̰
Քրիստափորի փողոցում տուն է այրվում

20:13 04.07.2018

Հուլիսի 4-ին՝ ժամը 19:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քրիստափորի փողոցում տուն է այրվում, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կայքը: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

̰
Սոչիում վարորդը քնել է ղեկին և վրաերթի ենթարկել 6 հետիոտնի. սարսափելի կադրեր

18:40 04.07.2018

Նրանցից մեկը մահացել է տեղում, երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

̰
Էյմսբերիում տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրի բրիտանական հակաահաբեկչությունը

17:25 04.07.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոսնակը հայտարարել է, որ կառավարության ճգնաժամային արձագանքման հանձնաժողովը հանդիպել է՝ քննարկելու միջադեպը:

̰
Ոստիկանությունը ձերբակալել է Միսսուրիի հրաձիգին

17:24 04.07.2018

Հրաձգության հետևանքով զոհվել էր 1, վիրավորվել՝ 5 մարդ:

̰
Հունիսի 30-ի դրությամբ գրանցվել է անտառային հրդեհների 20 դեպք

15:16 04.07.2018

Անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջացառումները կանոնակարգելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Չոբանյանը անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարել է ուժեղացնել անտառների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից։ Անտառտնտեսությունների աշխատակիցների ուժերով անտառամերձ առավել հրդեհավտանգ հատվածներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Անտառամերձ առավել տեսանելի վայրերում, ինչպես նաև անտառ տանող ճանապարհներին […]

̰
Ինդոնեզիայում լաստանավ է վթարվել. կան տասնյակ զոհեր

13:33 04.07.2018

Նավապետը մտադրված կերպով նավը դեպի ցամաք է տարել, որպեսզի ջրում խեղդվողների թիվը քիչ լինի:

̰
Երևանում պահեստի տանիք է այրվել

12:05 04.07.2018

Այսօր՝ հուլիսի 4-ին, առավոտյան ժամը 10-ն անց 30-ի սահմաններում, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատյան 62/123 հասցեում այրվում է պահեստի տանիք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: ԱԻՆ-ից […]

̰
Ադրբեջանում էլեկտրամատակարարման խափանումներին միացել են համատարած ջրանջատումները

11:59 04.07.2018

Ադրբեջանում հուլիսի 2-ից սկսված էլեկտրամատակարարման խափանումները քաոտիկ վիճակ են ստեղծել ամբողջ երկրում: Չեն գործում պետական հաստատությունները, սպասարկման ծառայությունները, մետրոն, գործարանները: «Մինգեչաուրի» ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով նախ հուլիսի 3-ի գիշերը Ադրբեջանի մեծ մասում անջատվեց էլեկտրականությունը, ապա այն շարունակվեց հուլիսի 4-ի երեկոյան` ժամը 18:50-ից, երբ կրկին երկրի խոշոր քաղաքները՝ Բաքուն, Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան (Գանձակ), Արդաշը և […]

̰
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով կա 1 զոհ, 5 վիրավոր

11:58 04.07.2018

Կասկածյալը հրաձգությունից հետո արագ թաքնվել է դեպքի վայրից:

̰
Սոլսբերիից ոչ հեռու անհայտ նյութից թունավորվել է 2 հոգի

11:29 04.07.2018

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը շրջափակել է այն վայրերը, որտեղ եղել են տուժածները:

̰
Վրաերթ Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում

09:57 04.07.2018

Հուլիսի 3-ին` ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ, որը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Հ.-ին […]

̰
Ողբերգական վթար Արա գյուղում․ կա 1 զոհ, 4 վիրավոր

00:17 04.07.2018

Կոտայքի մարզում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Հուլիսի 3-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, Արա գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում բախվել են «BMW» մակնիշի 34 ՍV 659 համարանիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի 4095 AL տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 5 անձ տեղափոխվել է Եղվարդի «Նաիրի» և Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոններ։ […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի տնօրենն ակտիվիստի նկատմամբ վրաերթի փորձ է կատարել

15:50 03.07.2018

Հուլիսի 1-ին՝ ժամը 11:45-ին, 24-ամյա Էդմոնդ Ա.-ն ոստիկանության Ջերմուկի բաժին  հաղորդում է տվել, որ հունիսի 30-ին՝ երեկոյան ժամը 9:30-ին, «Ամուլսար»-ում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակներում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի ենթարկելու միջոցով մուտք […]

̰
Հրդեհ Նար-Դոսի փողոցում. կա զոհ

15:48 03.07.2018

Հուլիսի 3-ին, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններիրց մեկում հրդեհ է բռնկվել, լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը և Հոգեբանական […]

̰
Գողություն, յուրացում, անձի առևանգում. ոստիկանության ամփոփագիր

14:14 03.07.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ը  ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 47 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 16, անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության 11, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման, խուլիգանության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպքեր։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից […]

̰
Երևանում ծառը պոկվել, ընկել է մեքենայի վրա

13:33 03.07.2018

Հուլիսի 3-ին՝ ժամը 08:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 45/1 շենքի մոտակայքում ծառը պոկվել և ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:32 03.07.2018

Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող գերեզմանատանը այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Թբիլիսյան խճուղու թիվ 39 շենքի մոտակայքում՝ 400 քմ, Դավիթ Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` 10 հա, Հրազդանի կիրճում՝ 800 քմ, Հաղթանակի կամրջի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Արմավիրում

08:40 03.07.2018

Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Հուլիսի 2-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 17-ամյա Գոռ Մինասյանն իր վարած «Mercedes» մակնիշի 70 DV 010 համարանիշի ավտոմեքենայով Հանրապետության փողոցում՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ նույն փողոցի բնակչուհի, 60-ամյա Գայանե Գևորգյանին: Այս մասին հայտնում է է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի […]

̰
Խոշոր ավտովթար Լիպեցկում. զոհվել են ՀՀ 4 քաղաքացիներ

19:32 02.07.2018

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ ՌԴ Լիպեցկի մարզի ՆԳՆ վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս/թ․ հուլիսի 1-ին (ժամը 16։00-ի շրջանում) Լիպեցկ-Դանկով մայրուղու վրա տեղի է ունեցել ավտովթար ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ։ Իրար են բախվել «Hyundai Sonata» և «Volkswagen Passat» մակնիշի մեքենաները։ Վթարի հետևանքով «Volkswagen Passat»-ում գտնվող հինգ ՀՀ քաղաքացիների ընտանիքից չորսը, նրանց թվում՝ երկու մանկահասակ երեխա, […]

̰
«Պրապիրուն» թայֆունը հասել է Ճապոնիայի և Հարավային Կորեայի ափեր. կան զոհեր

18:14 02.07.2018

Ճապոնիայի հարավարևմտյան և Հարավային Կորեայի հարավային ափերը պատուհասած «Պրապիրուն» հզոր թայֆունի հետևանքով սկսված հորդառատ անձրևների և փոթորկոտ քամիների պատճառով առնվազն վիրավորվել է հինգ և զոհվել մեկ մարդ, հաղորդում է RIA Novosti-ն: Ճապոնական NHK հեռուստաալիքի տվյալներով՝ Օկինավայի հարավային թաղամասում վիրավորվել է 4 մարդ: Իսկ Հարավային Կորեայում Renhap գործակալության տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է, ևս մեկը զոհվել […]

̰
Վրաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել․ կան վիրավորներ

16:12 02.07.2018

Հուլիսի 1-ին Կախեթում՝ Գոմբորի ոլորաններում, կողաշրջվել է Թելավիից Թբիլիսիի ուղևորվող բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուս: 16 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Մեկ ուղևորուհի վիրահատվել է Թելավիի հիվանդանոցում, մնացած ուղևորները, շտապօգնության բժիշկների հավաստմամբ, լուրջ վնասվածքներ չեն ստացել: Վթարված միկրոավտոբուսը պատկանում է զբոսաշրջային Travel2Georgia ընկերությանը: Ուղևորների հավաստմամբ՝ մեքենան անկառավարելի էր դարձել և գլորվելու էր ձորը, […]

̰
Բարձր ջերմաստիճանի պատճառով գրանցվել են գազաբալոնների պայթյուններ. ԱԻՆ

15:06 02.07.2018

Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչև հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԻՆ-ում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը: Ըստ կանխատեսումների՝ հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով: Անդրադառնալով բարձր ջերմային ֆոնով պայմանավորված […]

̰
Արցախում «ԶԻԼ» է շրջվել. կա 2 զոհ

14:38 02.07.2018

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի «Քարագլուխ» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՆ-ից: Այսօր՝ հունիսի 2-ի առավոտյան ժամը 07-ն անց 30-ի սահմաններում Նորագյուղ համայնքի 55-ամյա բնակիչ Ա. Քարամյանն իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով դաշտում աշխատելիս շրջվել է: Պատահարի հետևանքով Նորագյուղի բնակիչներ՝ 17-ամյա Ս. Ղահրամանյանը և 15-ամյա Մ. Բարսեղյանը ստացված մարմնական […]

̰
Ավտովթարներից զոհվել է 6, վիրավորել՝ 66 քաղաքացի

14:26 02.07.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 29-ից հուլիսի 2-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտվել է հանցագործության 84 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 31, խարդախության 15, անձնական ունեցվածքի գողության 12, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, խուլիգանության 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, շորթման, […]

̰
Լուսաձորում «ԳԱԶել»-ն ընկել է ձորը. կան տուժածներ

12:26 02.07.2018

Հուլիսի 2-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արրցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել […]

̰
BACK_TO_TOP