12:02 02.07.2018
Երեկ երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին՝ Ջաջուռի ոլորաններում: «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու մոտ 25 մետրից գլորվել է ձորը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեքենայում եղել են վարորդը և երկու ուղևոր: Երեքն էլ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են «Գյումրի» […]
11:49 02.07.2018
Բահամյան կղզիներում զբոսաշրջային նավի պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ն ստացել են վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Նշվում է, որ նավը տեղափոխում էր 10 զբոսաշրջիկի և 2 բահամցու, երբ շարժիչը պայթել է և նավը բռնկվել: Ափի պահակախմբի տվյալներով՝ պայթյունից հետո ԱՄՆ 4 քաղաքացի տեղափոխվել է Ֆլորիդայի հիվանդանոց: Մյուս տուժածները, այդ թվում՝ նավի կապիտանը, տեղափոխվել […]
10:28 02.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2018թ․ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մ.Դարբինյանի վարած «Վազ 21 074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում բախվել է ավտոճանապարհի աջ կողնակում կայանված Վ.Սաթունցին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով 4 անձ […]
10:22 02.07.2018
Հուլիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նորագավիթ 14-րդ փողոցում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Նորք Մարաշ 17 փողոցում գտնվող ջրամբարի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ մոտ 2000 քմ, Դավիթ Բեկի փողոցում՝ մոտ 1200 քմ և 3000 քմ, Սարալանջի փողոցի […]
08:55 02.07.2018
Հուլիսի 1-ին` ժամը 19:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Ե., ծնված 1935 թ.) դուրս […]
21:17 01.07.2018
Հուլիսի 1-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 35-րդ փողոցում այրվում են վագոն-տնակ և բուսածածակույթ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:31-ին, մարվել՝ 15:49-ին: Ամբողջությամբ այրվել են երկու վագոն-տնակ (10 քմ և 4 քմ), բուսածածկույթ (1500 քմ): Ջերմահարվել են […]
17:45 01.07.2018
Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 15։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ այրվել է դաշտի մոտ կայանված «Վազ 24 10» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ։ Տարածքով անցնող քաղաքացիներն ահազանգել են «911» ծառայություն։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ […]
11:40 01.07.2018
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Այս մասին հայտնում է India TV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Ուտարակհանդ նահանգում։ Ավտոբուսը հայտնվել է մոտ 215 մետր խորությամբ ձորում և լիովին ջախջախվել։ Վթարի հետևանքով տուժել է 8 մարդ։ Վիրավորները հոսպիտալացվել են։ ՃՏՊ-ի պատճառների մասին չի հաղորդվում։
10:27 01.07.2018
Հուլիսի 1-ին, ժամը 02:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Փոքր Վեդի գյուղում՝ «բաղնիք» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փոքր-Վեդի գյուղում «Mercedes Е 224» մակնիշի (վարորդը՝ Գ. Դ., ծնված […]
09:13 01.07.2018
Հունիսի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ […]
00:51 01.07.2018
Հունիսի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ՃՏՊ-ի հետևանքով կա 3 զոհ և 2 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
00:20 01.07.2018
Հունիսի 30-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Պարույր Սևակի փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին, մարվել՝ 21:11-ին: Ամբողջությամբ այրվել է «BYD» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ […]
23:20 30.06.2018
Հունիսի 30-ին, ժամը 22:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Բախման հետևանքով կա 5 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:15 30.06.2018
Հունիսի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում 1965 թ. ծնված Գարիկ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի հանգստյան գոտում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արսեն Գ.-ն դանակով հարվածել է 1978 թ. ծնված Հովսեփ Բ.-ին՝ պատճառելով վնասվածք: Հովսեփ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների և […]
22:46 30.06.2018
ունիսի 30-ին, ժամը 17:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի «Քոբերի» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2115» մակնիշի (վարորդը՝ Ն. […]
20:01 30.06.2018
Հունիսի 30-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են Lexus RX330 մակնիշի (վարորդը՝ Հ. Խ., 1979 թ.) և «ՎԱԶ-2121» […]
19:47 30.06.2018
Այսօր ժամը 13-ի շրջակայքում ամբողջությամբ փլուզվել է Երևանի Շիրակի փողոցի թիվ 2 շենքի երրորդ հարկում գտնվող թիվ 44 բնակարանի բաց պատշգամբի բետոնե կառուցատարրերը: «911»ծառայությունն ահազանգն ստացել է ժամը 13:04 րոպեին: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար Ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ , ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները: […]
15:42 30.06.2018
Հունիսի 30-ին՝ ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի դաշնամուրի գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը […]
00:13 30.06.2018
Հունիսի 29-ին` ժամը 21:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ., […]
22:18 29.06.2018
Արշակունյաց պողոտայում հունիսի 19-ին վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հունիսի 19-ին` ժամը 19։00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/33 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1926 թ. ծնված Կարապետ Սարգսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 28-ին` ժամը 16։30-ին, […]
21:28 29.06.2018
Հունիսի 29-ին` ժամը 20:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ագարակ և Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում՝ գազալցակայանում, պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
19:10 29.06.2018
Բարձրակրունկներով աղջիկը փորձել է վազելով անցնել ճանապարհը և ընկել է մեքենայի տակ: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է Daily Mail-ը: Միջադեպը տեղի է ունեցել մեքսիկական Նոգալես քաղաքում: 22-ամյա աղջիկը, որի անունը Մինևրա է, փորձել է հատել ճանապարհի երեք գոտիները: Ճանպարհի կեսին աղջիկը սայթաքել է և հայտնվել մեքենայի անիվների տակ: Ականատեսները շտապել են օգնություն ցուցաբերել աղջկան: Ըստ Daily […]
18:10 29.06.2018
Վրաստանում՝ Կախեթիում՝ Թելավիի ճանապարհին, ավտոտրանսպորտային պատահար է տեղի ունեցել: 15 մետր բարձրությունից «Տոյոտա» մակնիշի մեքենան գահավիժել է Ալազանի գետը: Վթարի ժամանակ մեքենայում եղել է 5 հոգի, այդ թվում՝ մեկ երեխա: Բարեբախտաբար, պատահարի հետևանքով զոհեր չկան: Բոլոր ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:
17:14 29.06.2018
Հունիսի 29-ին՝ ժամը 13:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին բախվել են «BMW i325» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.) […]
10:47 29.06.2018
Բալիի միջազգային օդանավակայանը փակվել է «Ագունգ» հրաբխի ժայթքումից առաջացած ծխի պատճառով: Հետաձգվել են ավելի քան 48 չվերթներ, որից 38-ը՝ միջազգային: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ինդոնեզիայի արտակագ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ ժայթքումից առաջացած ծուխը հասնում է 2500 մ բարձրության: Խառնարանի կրակի բոցերը տեսանելի են նույնիսկ հեռվից: Նշենք, որ «Ագունգ»-ը ակտիվ հրաբուխ է և վերջին անգամ […]
09:00 29.06.2018
Հունիսի 29-ին` ժամը 01:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան […]
22:40 28.06.2018
Հունիսի 28-ին` ժամը 17:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 18:17-ին: Այրվել է «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
21:24 28.06.2018
Գերմանիայի հակաօդային պաշտպանության զորավարժությունների ժամանակ Նորվեգիայի ափերի մոտ միջադեպ է տեղի է ունեցել «F124 Sachsen» տիպի նավի վրա: Ամերիկյան արտադրության «SM-2» զենիթային հրթիռը դուրս չի եկել արձակման կայանքից և այրվել է մեկնարկային խրամախորշում: Հետո սկսվել է հրդեհը: Գերմանիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ հրթիռը ստուգել են միջադեպից ոչ շատ ժամանակ առաջ և դրա տեխնիկական վիճակը […]
20:30 28.06.2018
Գերմանիայի Բրեմեն քաղաքում սեփական տներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է երեք մարդ, հաղորդում է Focus-ը: Պայթյունը որոտացել էր առավոտյան Հուհթինգի շրջանի տներից մեկի ձեղնահարկում, որին հաջորդել էր ուժեղ հրդեհը: Փրկարարները հայտնաբերել են 41-ամյա կնոջ և նրա 7-ամյա որդու մարմինները: Բացի այդ՝ 70-ամյա մի կնոջ մարմին էլ հայտնաբերվել է մոտակա տներից մեկում: […]
19:07 28.06.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 27-ից 28-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 45 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, պաշտոնական լիազորությունների չարաշահման 6, յուրացման կամ վատնման 4, ապօրինի ծառահատման 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության և կաշառակերության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպքեր։ Նախկինում […]