10:20 04.05.2018
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 4-ին՝ ժամը 01.10-ին սահմաններում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
10:14 04.05.2018
Մայիսի 4-ին` կեսգիշերից մի քիչ անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ «Չարբախի փոս» կոչվող տարածքում արնաշաղախ մարդ է ընկած, հնարավոր է, որ դանակահարված է:
17:30 03.05.2018
HSBC բանկի մահացած անվտանգության աշխատակիցը 19-ամյա Խաչատուր Գալստյանը և վիրավորում ստացած 25-ամյա Արամ Մկրտչյանը «Արմոբիլ» ընկերության աշխատակիցներն էին: SHANTNEWS.am-ը փորձեց տեղեկություններ ճշտել ընկերությունից: Մեզ տեղեկացրին, որ Խաչատուր Գալստյանը ընկերությունում աշխատում էր 2016 թվականից: Նա ստացած վիրավորումից տեղում մահացել է:
16:59 03.05.2018
Բժիշկներին չի հաջողվել փրկել նաև ոստիկանի կյանքը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը:
14:28 03.05.2018
Քիչ առաջ Երևանի Կոմիտասի պողոտայի HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում գործած մարդու վնասազերծման տեսարանը հայտնվել է սոցիալական ցանցերում: Հիշեցնենք, որ կողոպտիչը դանակով, ատրճանակով ու նռնակով փորձել է թալանել բանկը: Նա կրակել է մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով կա մեկ զոհ, առայժմ հայտնի է մեկ վիրավորի մասին: Հանցագործը փորձել է կրակել նաև ոստիկանների վրա, սակայն ատրճանակի պարունակը […]
14:02 03.05.2018
Քիչ առաջ փորձել են կողոպտել Կոմիտասի պողոտայի HSBC բանկի մասնաճյուղը: SHANTNEWS.AM-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ զրուցել է ականատեսներից մեկի հետ, որը ոստիկանների հետ վնասազերծել է հանցագործին:
13:35 03.05.2018
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
12:25 03.05.2018
Սիրիայի օդում, Միջերկրական ծովի տարածքում, թռիչքի ժամանակ կործանվել է ՌԴ ռազմական ինքնաթիռը: Երկու օդաչուներն էլ զոհվել են:
11:25 03.05.2018
Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեկ՝ մայիսի 2-ին, Գավառի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ 19-ամյա Դ. Ղարաբաղցյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ, 20-ամյա Տ. Հովհաննիսյանը՝ «աջ գոտկային շրջանի և աջ պարավերտեբրալ շրջանի ծակած կտրած թափանցող վերք և մակրոհեմատուրիա» ախտորոշմամբ։
14:43 01.05.2018
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր 02-ն անց 30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում բախվել են «Վազ 2106» և «ԲՄՎ» մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Թաթուլ Ֆերոյանը (ծնված 19.09.1997թ.), Գրիշա Մովսիսյանը (ծնված 10.09.2000թ.) և Նարեկ Ամիրխանյանը (ծնված 14.08.2000թ.) տեղում մահացել են։ Եվս երեք ուղևոր ու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Քննչական խումբը կատարել է դեպքի վայր
13:40 01.05.2018
Սան Պաուլո քաղաքի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհը տարածվել է ամբողջ շենքում: Այս մասին հայտնում է Folha de S.Paulo պարբերականը: Նախնական տեղեկություններով՝ պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել:
10:20 01.05.2018
Ներքին Սասնաշեն գյուղի տներից մեկից գողություն է կատարվել: Տնից 2-օրյա բացակայությունից հետո տանտերերը վերադարձել ու իրենց տունը թալանված են գտել:
09:59 01.05.2018
Մայիսի 1-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 15-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում: ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի և «Opel Astra G» մակնիշիավտոմեքենաները:
11:52 30.04.2018
Երեկ՝ ապրիլի 29-ին, Մոսկվա-Գյումրի ավիաչվերթն իրականացնող «Победа» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդի օդանավակայանում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
10:37 30.04.2018
Այս գիշեր ավտովթար է տեղի ունեցել Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին: ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 2-ն անց 50 «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ ավտովթարիհետևանքով տուժած կա, առկա է գազի արտահոսք:
09:02 30.04.2018
Մահապարտ ահաբեկիչը մոտոցիկլետով պայթեցրել է իրեն Քաբուլի կենտրոնում գտնվող Աֆղանստանի հետախուզական ծառայության շենքի մոտ:
17:27 28.04.2018
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները:
11:09 28.04.2018
Լուսադեմին՝ ժամը 6-ի սահմաններում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից ոստիկանություն հողորդում է ստացվել այն մասին, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներ, 2008թ. ծնված Է.Ս-ն, 2001թ. ծնված Ա.Ս-ն, 2012թ. ծնված Ա.Ս-ն և 2011թ. ծնված Ա.Ս-ն:
10:41 28.04.2018
Երեկ՝ ապրիլի 27-ին, բոտուլիզմի ախտանշաններով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի բնակչուհի, 37-ամյա Անժելա Սիսանյանը:
13:18 27.04.2018
Ապրիլի 26-ին՝ ժամը 8-ի սահմաններում, երկու տղամարդ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մտել են Կոտայքի բաժնի Բյուրեղավանի ոստիկանության բաժանմունք ու հայհոյել: