13:18 27.04.2018
Ապրիլի 26-ին՝ ժամը 8-ի սահմաններում, երկու տղամարդ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մտել են Կոտայքի բաժնի Բյուրեղավանի ոստիկանության բաժանմունք ու հայհոյել:
08:15 27.04.2018
Այս գիշեր՝ ժամը 1-ի սահմաններում «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Շերամի փողոցի թիվ 67 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում
09:44 26.04.2018
Ապրիլի 24-ին Սարալանջի փողոցում ծնողների հետ վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է։ Ծնողներն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։
20:20 25.04.2018
Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները:
11:41 25.04.2018
Երեկ՝ ապրիլի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ԱԻՆ կայքը հայտնում է, որ երեկոյան ժամը 23-ն անց 30-ի սահամաններում ահազանգ է ստացվել, թե Շիրակի փողոցում՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտակայքում, 59-ամյա Մ. Գ.-ն «Mersedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, այնուհետև բախվել է Կենտրոնական զինվորական հավաքակայանի սպասասրահի ճաղավանդակներին:
09:21 25.04.2018
25-ամյա Ալեք Մինասյանը վարձակալած բեռնատարով վրաերթի էր ենթարկել անցորդներին, որի հետևանքով 10 մարդ զոհվել էր, 14-ը՝ վիրավորվել:
15:05 24.04.2018
Կանադայի Տորոնտո քաղաքում երեկ միկրոավտոբուսը մխրճվել է մայթում գտնվող մարդանց բազմության մեջ: Զոհվել է 10 հոգի, կա 15 վիրավոր: Որպես կասկածյալ ձերբակալվել է 26-ամյա Ալեք Մինասյանը:
14:58 24.04.2018
Ապրիլի 24-ի առավոտյան՝ ժամը 3.30-ի սահմաններում, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում գտնվող ջրանցքում ավտոմեքենա կա:
09:51 24.04.2018
Երեկ երեկոյան Էջմիածնում բախում է տեղի ունեցել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմնակցի և ցուցարարի միջև: Վերջինս դանակահարել է երկրապահին:
14:37 23.04.2018
Փրկարարներն այսօր՝ ապրիլի 23-ին, Աղբյուր Սերոբի թիվ 6 երկհարկանի շենքի տանիքում հայտնաբերել են «МОН-100» տեսակի ուսումնական առանց պայթուցիչի ական։
11:49 23.04.2018
Ապրիլի 23-ին՝ ժամը 10-ին-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 6 շենքի տանիքում հայտնաբերվել է ական:
08:57 23.04.2018
Ոստիկանները որոնողական աշխատանքներ են իրականացնում փախուստի դիմած կասկածյալին գտնելու ուղղությամբ:
10:56 21.04.2018
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshay.com կայքը հայտնում է, որ Ժամը 9-ն անց 30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Կառլեն Գ.-ն իր վարած BMW մակնիշի 01 NV 015 համարանիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտում։
12:35 20.04.2018
Այսօր՝ ապրիլի 20-ին, առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացարանի 5-րդ բնակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։
17:59 19.04.2018
Գյումրիի Թատերական հրապարակին կից այգում այգու աշխատակիցը հրդեհել է հաստաբուն ծառը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում պնդել է, որ նա ցանկացել է ծառի տարածքի աղբն այրել, ինչի հետևանքով ծառը ևս այրվել է:
19:40 18.04.2018
Հսկայական փոշու ամպը ծածկել է Իրանի Յազդ քաղաքը, հաղորդում է TSN- ը: Քամու արագությունը հասնում է ավելի քան 100կմ/ժ-ի:
14:30 18.04.2018
Այս գիշեր Վանաձորում մեքենա է այրվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը: Հրդեհի մասին ահազանգը արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ստացվել է ժամը 12։30-ի սահմաններում: