19:58 16.08.2024
Օգոստոսի 16-ին, ժամը 16։55-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի ոլորաններ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan (վարորդ՝ Ա․ […]
18:03 16.08.2024
Հրդեհ է բռնկվել է Թբիլիսիի Գլդանի թաղամասում գտնվող առևտրի կենտրոնում։ Այս մասին հայտնում է վրացական Ռուսթավի 2 հեռուստաալիքը։ Նախնական վարկածով՝ այրվում է շենքի տանիքը։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները, տարածքը շրջափակված է ոստիկաններով։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը։
17:01 16.08.2024
Համա նահանգում (Սիրիայի արևմուտք) երկրաշարժի հետևանքով առնվազն 17 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը ։ Ցնցումների էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Սալամիա քաղաքի հիվանդանոց է ընդունվել 12 մարդ։ Նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել՝ փորձելով լքել իրենց տները։ Եվս հինգ սիրիացի հոգեբանական աջակցության կարիք են ունեցել: Բոլոր տուժածներն արդեն ստացել են բժշկական օգնություն։ Ավելի վաղ […]
14:13 16.08.2024
Ճապոնիան բախվել է հզոր «Ամպիլ» թայֆունի առաջին լուրջ հետևանքներին, որն ընդգրկում է երկրի արևելյան հատվածը։ Արդյունքում հարյուրավոր չվերթներ չեղարկվել են, տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակավորապես տարհանվել են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը թայֆունը դասակարգել է որպես «շատ ուժեղ» և «դաժան»: Այսօր «Ամպիլը» Ճապոնիայի գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ է հասել տեղական ժամանակով մոտ […]
20:31 15.08.2024
Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:45-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված […]
13:35 14.08.2024
Ճապոնացի երկրաշարժագետները ասում են, որ երկիրը պետք է պատրաստվի հնարավոր «մեգաերկրաշարժի», որը կարող է հարյուր հազարավոր մարդկանց կյանք խլել: Ճապոնիայի կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ հաջորդ՝ 8-9 բալ ուժգնությամբ «մեգաերկրաշարժը» Նանկայի իջվածքի տարածքում մոտ 70 տոկոս հավանականություն ունի և տեղի կունենա առաջիկա 30 տարվա ընթացքում: Փորձագետների կարծիքով՝ վատագույն դեպքում ավելի քան 300 000 մարդ […]
20:54 13.08.2024
Օգոստոսի 13-ին՝ ժամը 16:12-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ թունելից մոտ 4 կմ դեպի ներքև, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ին […]
12:55 13.08.2024
Օգոստոսի 12-ին, ժամը 15․45-ին, Մյասնիկյան պողոտայում «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարարին. մոտոցիկլավարը՝ 30-ամյա Անդրանիկ Խ.-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
20:43 12.08.2024
Արևադարձային «Մարիա» թայֆունը զգալիորեն խաթարել է տրանսպորտային կապը Իվատե պրեֆեկտուրայում և Ճապոնիայի հյուսիս-արևելյան այլ շրջաններում: Այսօր չեղարկվել է 86 չվերթ, որոնց մեծ մասը սովորաբար կապում է Տոհոկու շրջանը Տոկիոյի և Օսակայի հետ։ Այս մասին հայտնում է NHK -ն: Japan Airlines-ը չեղյալ է հայտարարել 78 չվերթ, իսկ Nippon Airways-ը՝ ևս 8-ը, ընդ որում սպասվում է, որ […]
20:10 12.08.2024
Հունաստանը հարցում է ուղարկել Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմին՝ տեղում հրդեհաշիջող ինքնաթիռներ և հրդեհաշիջման մասնագետներ տրամադրելու համար՝ Ատտիկա շրջանի հյուսիս-արևելյան հատվածում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է ERT-News հեռուստաալիքը ։ Ներկայում Ֆրանսիան արձագանքել է խնդրանքին, և երեկոյան տանկով Super Puma ուղղաթիռ կուղարկի ջուր հավաքելու և կրակի օջախների վրա թափելու համար։ Իտալիան կուղարկի […]
19:14 12.08.2024
Հզոր կայծակը հարվածել է Չինաստանի Չանչժոու քաղաքի այգում գտնվող տաղավարին, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները WeChat սոցիալական ցանցի էջում։ Հայտնի է, որ Ֆանգմաոշան այգում կայծակը հարվածել է տաղավարին, որտեղ մարդիկ թաքնվելիս են եղել անձրևից։ Դրա հետևանքով կառույցը փլուզվել է անմիջապես արգելոցի այցելուների վրա: Նրանցից 6-ը մահացել են, ևս 10 այցելու […]
15:09 12.08.2024
Օգոստոսի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 600 դեպք, որից 248-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 153, փլուզման, որոնողափրկարարական՝ 3-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, ուժեղ քամու, դարափուլի, դժբախտ պատահարի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, թունավորման՝ 7, օձի նկատման՝ 39, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, […]
12:16 12.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 9-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 231 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 46, ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 30-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 23, հոգեկան ներգործության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ […]
00:00 12.08.2024
Օգոստոսի 11-ին, ժամը 19:49-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 21:20-ին: Այրվել է տան տանիքի (մոտ 170 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 100 […]
21:13 11.08.2024
Չիլիի ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Օվալե քաղաքից 52 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է 77,1 հազար մարդ։ Օջախն ընկել է 14 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
19:19 11.08.2024
Օգոստոսի 11-ին, ժամը 16:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քեթի գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1986 […]
15:34 11.08.2024
Օգոստոսի 11-ին, ժամը 10:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Վեդու կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին` Ոսկետափ գյուղի մոտակայքում, բախվել […]
14:10 11.08.2024
Օգոստոսի 11-ին, առավոտյան Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ […]
12:37 11.08.2024
Ճշտված տվյալների համաձայն՝ բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով 17 տուժած տեղափոխվել է Երևան քաղաքի բժշկական կենտրոններ. մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Օգոստոսի 11-ին, […]
11:42 11.08.2024
Կիրակի գիշերը Ռումինիայում 4,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Երկրի ֆիզիկայի զարգացման ազգային ինստիտուտը: «Արադ քաղաքի Բանաթի սեյսմիկ գոտում հինգ կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 4,7 մագնիտուդ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինստիտուտի տվյալներով՝ ցնցումը զգացվել է էպիկենտրոնից մոտ 100 կիլոմետր շառավղով։
10:55 11.08.2024
Օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին […]
10:00 11.08.2024
Օգոստոսի 10-ին, ժամը 20:58-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան գյուղի Մնացականյան փողոցում «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված […]
21:03 10.08.2024
Օգոստոսի 10-ին, ժամը 17։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Մատուռի տարածքում հերթապահություն իրականացնող փրկարարները Դ․ Գ․-ին (ծնված 1979 թ․) մոտ 1․5 կմ սարալանջից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Հերթապահության ընթացքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել […]
16:00 10.08.2024
Կատարի իշխանությունները դատապարտել են իսրայելական օդուժի հարվածը Գազայի Ալ-Թաբիին դպրոցի վրա և կոչ են արել միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի հատվածում իսրայելական զինվորականների կողմից դպրոցի և տեղահանվածների ապաստարանների վրա հարձակումների վերաբերյալ: Այս մասին ասվում է էմիրության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Կատարը խստորեն դատապարտել է իսրայելական օկուպանտի հարձակումը Գազայի արևելյան հատվածում գտնվող դպրոցի վրա, որտեղ տեղահանվածները […]
14:32 10.08.2024
Օգոստոսի 10-ին, ժամը 12։42-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չիվա գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 103-րդ կմ-ին բախվել են «Nissan» […]
12:45 10.08.2024
Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքի հարվածների, նախնական տվյալներով զոհեր չկան, շաբաթ օրը Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։ «Նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան։ Ներկայումս մենք գնահատում ենք վնասը», – ասել է ամերիկացի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։ Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիին» սիրիական աղբյուրը հայտնել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ակտիվացրել են զորավարժությունները, […]
12:36 10.08.2024
Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում վկայում են այն մասին, որ հրեական պետությունը չունի վճռականություն՝ դադարեցնելու զինված հակամարտությունը պաղեստինյան անկլավում։ Այսպիսի հայտարարություն է արել Եգիպտոսի ԱԳՆ-ն՝ Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական վերջին հարվածի համատեքստում։ «Ամեն անգամ, երբ միջնորդներն ակտիվացնում են ջանքերը՝ փորձելով Գազայի հատվածում հասնել հրադադարի, Իսրայելը հերթական կանխամտածված սպանությունն է անում խաղաղ բնակչության նկատմամբ, ինչը ակնհայտորեն […]
12:14 10.08.2024
Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո դա Սիլվան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Վինհեդո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի։ Ուրբաթ օրը վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռը, որում եղել է 61 մարդ։ «Ի հիշատակ Վինետուում տեղի ունեցած ողբերգական դեպքի 61 զոհերի՝ մենք երկրում պաշտոնական եռօրյա սուգ ենք հայտարարում»,- գրել է Լուլան։ Համաձայն հայտարարության տեքստի՝ այն ուժի […]
11:31 10.08.2024
Չիլիի հարավում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և վեց ուղևորներ։ Այս մասին հայտնում է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։ «Ժամը 15:00-ին Վիլլա Սերրո Կաստիլյո գյուղի մոտ գտնվող Լոս Օրկետաս հատվածում հայտնաբերվել է Transportes Aereos San Rafael ընկերության Piper Navajo ինքնաթիռը, որի հետ կապը կորել է։ «Տխուր միջադեպի հետևանքով զոհվել է օդաչուն և նրա վեց […]
10:51 10.08.2024
Օգոստոսի 9-ին, ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]