12:45 19.08.2024
Ավելի քան 3 հազար մարդ տարհանվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Արևելյան Պիրենեյան դեպարտամենտի ճամբարից արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է RMC ռադիոն։ Հրդեհի ազդանշանը ստացվել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը։ Հրդեհը ոչնչացրել է վագոն-տնակներից մեկը և վնասել մի քանի մեքենաներ ու կցասայլ Կանետ-ան-Ռուսիլյոնին մոտ գտնվող ճամբարում: Ուժեղ քամիների պատճառով հրդեհն արագ տարածվել […]
11:43 19.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 16-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 235 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 48, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, ֆիզիկական ներգործության՝ 23, թմրանյութի հայտնաբերման՝ 19, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 17, հոգեկան […]
10:52 19.08.2024
Վարշավայի մոտ մարդատար գնացքը բախվել է ավտոբուսին, կան տուժածներ, հայտնում է Goniec-ը։ «Օգոստոսի 19-ին, երկուշաբթի առավոտյան, Կոմորովի Մարիա Դաբրովսկի փողոցում (Վարշավայի մոտ) դժբախտ պատահար է տեղի ունեցել, բախվել են ավտոբուսը և գնացքը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հստակեցվում է, որ, ըստ նախնական տվյալների, ավտոբուսի վարորդը ճանապարհ չի զիջել գնացքին, որը Գրոդզիսկ Մազովեցկիից շարժվում էր դեպի Վարշավա։ «Վթարի […]
10:41 19.08.2024
Օգոստոսի 19-ին՝ ժամը 01:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում այրվում է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։02-ին, մարվել՝ 02:12-ին: Այրվել է ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1997 թ․)։
10:18 19.08.2024
Ֆիլիպինյան կղզիներում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սամար նահանգի մայրաքաղաք Կատարմանից 31 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 47,4 հազար մարդ։ Օջախն ընկել է 37 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
00:07 19.08.2024
Օգոստոսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հեծանվորդ 26-ամյա Արթուր Գ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել. նրան պարեկներն […]
23:26 18.08.2024
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Tiida» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
23:12 18.08.2024
Թուրքիայի Բինգյոլ նահանգում՝ երկրի արևելքում, 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 21.15-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
22:42 18.08.2024
16 մարդ հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ գերմանական Սաքսոնիա նահանգում երաժշտական ամենամյա փառատոնի ժամանակ «սատանայի անիվի» վրա հրդեհ է բռնկվել, հայտնում է DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Նշվում է, որ տուժածներից չորսն այրվածքներ է ստացել, մեկն ընկնելու հետևանքով վնասվածքներ ունի։ Ընդհանուր առմամբ տուժել է 65 մարդ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հրդեհի […]
21:03 18.08.2024
Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մոտ, նավթի արտահոսք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Արտահոսքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ` Վենեսուելայի Էլ Պալիտո նավթավերամշակման գործարանից։ Նշվում է, որ մեծ քանակությամբ ածխաջրածիններ են հայտնաբերվել Բոկա դե Արոայի որոշ լողափերում: Բացի այդ, արձանագրվել են նավթի խոշոր բծեր, որոնք ողողել են ափերը:
19:49 18.08.2024
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW» մակնիշի մոտոցիկլը և «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մոտոցիկլավարի հետ եղել է նաև ուղևոր, բարեբախտաբար նա չի տուժել։ Վթարի փաստով […]
18:12 18.08.2024
Թեթև շարժիչով ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն մահացել է, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ ««Զլին-42» թեթև շարժիչավոր ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքի ժամանակ` Ռիզդվյանի օդանավակայանից 1,5 կիլոմետր հեռավորության վրա, ինքնաթիռում միայն օդաչուն է եղել, նա զոհվել է»,- ասվում է հաղորդագրությունում: ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ ինքնաթիռի կործանման հետևանքով գետնի վրա զոհեր և ավերածություններ չկան, […]
17:00 18.08.2024
Կուրիլյան Պարամուշիր կղզում գտնվող Էբեկո հրաբուխը կիրակի օրը ծովի մակարդակից 2,5 կիլոմետր բարձրության վրա մոխրի սյուն է արտանետել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը: «Մոխրի սյունը ձգվել է հրաբխից 5 կիլոմետր դեպի արևելք»,- ասվում է ինստիտուտի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ Էբեկոյի ակտիվացումը վտանգ է ներկայացնում տեղական […]
16:37 18.08.2024
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։31-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1958 […]
15:48 18.08.2024
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են «Lexus RX 350» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս, տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների […]
14:46 18.08.2024
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են 2 «Mitsubishi», «Nissan Tiida» և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 տուժած։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի […]
13:06 18.08.2024
Այսօր՝ օգոստոսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Չարենց փողոցում՝ վերգետնյա անցման տակ, բախվել են «Mazda 6», «Mercedes», «Toyota Raf» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […]
12:46 18.08.2024
Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր հանգստավայրում անտառային հրդեհը շարունակվում է արդեն չորրորդ օրը. քամին, բարձր խոնավությունը և նոր բռնկումները դժվարացնում են հրշեջների աշխատանքը, գրում է Hürriyet թերթը։ «Անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Մինչ Իզմիրում հրդեհը շարունակվում է արդեն 4-րդ օրը, Այդինում, Մուղլայում, Բոլուում և Մանիսայում նույնպես անտառային հրդեհները, ցավոք, շարունակում են գործել։ Քամին, բարձր խոնավությունը […]
11:06 18.08.2024
7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում, ըստ նախնական տեղեկությունների, ցնցումները զգացվել են մինչև վեց բալ ուժգնությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մագնիտուդը՝ 7.0: Ինտենսիվությունը Պետրոպավլովսկ-Կամչատսկիում (նախնական գնահատում)՝ 6.0»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնում է տարածաշրջանում ՏԱՍՍ-ի թղթակիցը, ստորգետնյա ցնցումների պատճառով շրջանի բնակիչները լքել են իրենց […]
10:12 18.08.2024
Օգոստոսի 17-ին՝ ժամը 21։46-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Զ․) դուրս է եկել […]
21:36 17.08.2024
Թուրքական ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել հանրապետության արևմուտքում և հյուսիս-արևմուտքում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Երլիքայան։ «7 մարդ բերման է ենթարկվել անտառային հրդեհներ բռնկելու կասկածանքով», – ասել է նա: Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Իբրահիմ Յումակլին ավելի վաղ հայտնել էր՝ Կարսիյակա շրջանում բռնկված հրդեհի պատճառն այն […]
20:51 17.08.2024
Գլոբալ տաքացումը մեծացնում է անտառային հրդեհների հաճախականությունն ու ուժգնությունն ամբողջ աշխարհում, ասվում է Արևելյան Անգլիայի համալսարանի, Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնի, Met Office-ի և Միջին հեռավորության եղանակի կանխատեսումների եվրոպական կենտրոնի կողմից պատրաստված համատեղ զեկույցում։ Գիտնականները պարզել են, որ ամռան սեզոնին անտառային հրդեհներից ածխածնի արտանետումները 16 տոկոսով գերազանցել են նախորդ տարիների միջին ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ, […]
16:17 17.08.2024
Օգոստոսի 17-ին՝ ժամը 03։49-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Հերհեր գյուղում տանը կից այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերհեր գյուղի 18-րդ փողոցի տներից մեկին հարակից հովվածածկի տակ այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է […]
15:52 17.08.2024
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին` ժամը 12։59-ին, ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցում՝ նախկին շուկայի տարածքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Հ․) խցիկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, […]
13:00 17.08.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է […]
11:23 17.08.2024
Իձու կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Կիսարազու քաղաքից 396 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 122 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
10:53 17.08.2024
Օգոստոսի 17-ին՝ ժամը 02:14-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության […]
10:40 17.08.2024
Տոնգա կղզիների տարածքում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆա քաղաքից 133 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 22,4 հազար մարդ։ Օջախը գտնվել է 113 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
10:00 17.08.2024
Օգոստոսի 17-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտնակից հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07։33-ին։ Այրվել […]
20:31 16.08.2024
Լե-Լավանդու կոմունայում (Վար դեպարտամենտ երկրի հարավ-արևելքում) ավիաշոուի ժամանակ «Fouga Magister» ինքնաթիռն ընկել է ծովը։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Հրատարակության տվյալներով՝ օդաչուն ինքնաթիռից կատապուլտի չի ենթարկվել։ Փրկարարները որոնումներ են իրականացնում ծովում, սակայն օդաչուին դեռ չի հաջողվել գտնել։ Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին։