TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գեղանիստ գյուղում տրակտոր է այրվել

17:42 23.08.2024

Օգոստոսի 23-ին` ժամը 14:10-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի 22-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղանիստ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում կայանած «JCB» […]

̰
Հրդեհ Մասիս քաղաքում

16:36 23.08.2024

Օգոստոսի 23-ին, ժամը 13:36-ին «ՍՕՍ GeoRITM» հակահրդեհային ազդարարման համակարգով հրդեհի ազդանշան է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող պահեստից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քիմիկ-հետախույզների հերթպահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 14։10-ին: Պահեստային տարածքում այրվել է մոտ […]

̰
Հնդկաստանի արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ

21:55 22.08.2024

Հնդկաստանի արևելյան Տրիպուրա նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է The Hindu թերթը։ Տարածաշրջանում վերջին օրերի տեղումները բազմաթիվ ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել։ Բացի 12 զոհվածներից, եւս երկու մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Մի-17 ուղղաթիռները։ Նահանգի կառավարությունը ստեղծել է 450 օգնության ճամբար: […]

̰
Երևանում բախվել են «Yamaha» մոտոցիկլն ու «Opel Astra»-ն. կա տուժած

17:54 22.08.2024

Այսօր մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում «Սեբաստիա» բժշկական կենտրոնի դիմաց բախվել են «Opel Astra»-ն և «Yamaha» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Opel»-ի […]

̰
Հրդեհ Աշտարակ քաղաքում

17:37 22.08.2024

Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Սմբատ Զորավարի փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի այգում և տարածվել դեպի տան տանիք։ […]

̰
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին. կա զոհ

16:55 22.08.2024

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, […]

̰
Խնձորուտ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

16:49 22.08.2024

Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։50-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և Վայք համայնքի Մարտիրոս գյուղի հրշեջ-կամավորական խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնձորուտ գյուղի 2-րդ փողոցի […]

̰
Սյունիքի մարզում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Opel»-ը. կա տուժած

16:22 22.08.2024

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 318 կմ հատվածում՝ Քաջարանի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 67-ամյա Արարատ Զախարյանի վարած «Opel» մակնիշի և 62-ամյա Սլավիկ Խաչատրյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel»-ը հարվածել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և […]

̰
61-ամյա մոտոցիկլավարը մահացել է

10:53 22.08.2024

Օգոստոսի 22-ին, ժամը 9․33-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Արմեն Վ.-ին, որը հիվանդանոցում մահացել է։ Պարզվել է, որ Ջրվեժ գյուղի Եղնիկների այգի կոչվող տարածքում իրար են բախվել «Օպել» մակնիշի մեքենան և մոտոցիկլը: Արմեն Վ.-ն եղել է […]

̰
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

10:26 22.08.2024

Օգոստոսի 21-ին, ժամը 22:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Ford» […]

̰
Վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:03 21.08.2024

Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

̰
Իրանում նշել են նախկին նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառը

19:38 21.08.2024

Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը վթարի է ենթարկվել վատ եղանակի հետևանքով. օդաչուն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և ընկել լեռների մեջ, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության պետական ​​անվտանգության մարմինների աղբյուրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Օդերևութաբանները թռիչքի անհրաժեշտ պայմանները հայտնել են թռիչքային թիմերին նախորդ գիշեր, իսկ թռիչքային խմբերը պետք է օդ […]

̰
Կոտայքի մարզում ՌԴ 20-ամյա քաղաքացու անհետ կորելու, ապա նրա դին հայտնաբերվելու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

18:46 21.08.2024

2024թ․ օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն է ստացվել ՌԴ քաղաքացու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տված հաղորդումն այն մասին, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում, երկու ընկերոջ հետ գնացել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայր՝ հեծանիվ վարելու, և հետ վերադառնալիս իր ընկերներից մեկը՝ Մարկ Լարինը, Հանքավան բնակավայրից մինչև Արտավազ բնակավայր ճանապարհին […]

̰
Արտաշատ քաղաքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

18:40 21.08.2024

Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:39-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Գ, […]

̰
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին

17:54 21.08.2024

Օգոստոսի 20-ին` ժամը 17։53-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Հանքավան գյուղից հեծանվով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն մոտ 2 ժամ է չի պատասխանում հեռախոսազանգերին. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և […]

̰
38-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. նա ընկել է առվակի մեջ և խեղդվել

17:06 21.08.2024

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Վրույր Գ.-ն է: Ոստիկաններն ու քննիչները […]

̰
Ավտովթար Երասխ-Երևան ճանապարհին․ կա տուժած

16:44 21.08.2024

Օգոստոսի 21-ին՝ ժամը 12:05-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Ա․ […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում

14:40 21.08.2024

Օգոստոսի 21-ին՝ ժամը 10։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղարսի խճուղու 1-ին նրբանցքում գտնվող պենոպլաստի արտադրամասի (մոտ 1000 քմ) կոմպրեսորային […]

̰
Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին

10:11 21.08.2024

Օգոստոսի 21-ին` ժամը 00:17-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին VAZ մակնիշի […]

̰
Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում

16:41 20.08.2024

Օգոստոսի 20-ին՝ ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ՓՈՒՎ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ […]

̰
Գեղարքունիքի մարզում «Volkswagen»-ը բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա 2 տուժած

16:23 20.08.2024

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: […]

̰
Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել

19:18 19.08.2024

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թառաթումբ գյուղի 3-րդ փողոցում գտնվող ավտոտնակում, և կան տեղեկություններ, որ ներսում ավտոմեքենա կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Եղեգնաձորի թիվ […]

̰
Հրդեհ Արգել գյուղում 

18:55 19.08.2024

Օգոստոսի 19-ին՝ ժամը 14:27-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի խաչքարերի մոտակա տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 16։10-ին։ Ծածկի […]

̰
Պակիստանում տեղատարափների հետևանքով ևս 84 մարդ է զոհվել. ընդհանուր զոհերի թիվը հասել է գրեթե 280-ի

18:36 19.08.2024

Պակիստանի Փունջաբի նահանգում մոլեգնող մուսսոնային անձրևների հետևանքով 84 մարդ է զոհվել, 224 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել է 245 տուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Express Tribune պարբերականը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչությունը։ Զոհերի հիմնական պատճառ են դարձել կայծակի հարվածները, էլեկտրահարումը, տների փլուզումը։ Անձրևների հետևանքով անկել են նաև տասնյակ ընտանի կենդանիներ։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա […]

̰
Վթար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին․ կա 1 զոհ, 2 վիրավոր

15:36 19.08.2024

Օգոստոսի 18-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Միցուբիշի-Պաջերո», «Նիսան-Տիդա» և «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 76-ամյա Ռազմիկ Չ.-ն, մահացել է, իսկ «Միցուբիշի Շարիոտի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Ֆրանսիայի հարավում անտառային խոշոր հրդեհի պատճառով տարհանվել է 3 հազար մարդ

12:45 19.08.2024

Ավելի քան 3 հազար մարդ տարհանվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Արևելյան Պիրենեյան դեպարտամենտի ճամբարից արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է RMC ռադիոն։ Հրդեհի ազդանշանը ստացվել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը։ Հրդեհը ոչնչացրել է վագոն-տնակներից մեկը և վնասել մի քանի մեքենաներ ու կցասայլ Կանետ-ան-Ռուսիլյոնին մոտ գտնվող ճամբարում: Ուժեղ քամիների պատճառով հրդեհն արագ տարածվել […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 35 ՃՏՊ, 5 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:43 19.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 16-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 235 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 48, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, ֆիզիկական ներգործության՝ 23, թմրանյութի հայտնաբերման՝ 19, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 17, հոգեկան […]

̰
Վարշավայի մոտ մարդատար գնացքը բախվել է ավտոբուսին

10:52 19.08.2024

Վարշավայի մոտ մարդատար գնացքը բախվել է ավտոբուսին, կան տուժածներ, հայտնում է Goniec-ը։ «Օգոստոսի 19-ին, երկուշաբթի առավոտյան, Կոմորովի Մարիա Դաբրովսկի փողոցում (Վարշավայի մոտ) դժբախտ պատահար է տեղի ունեցել, բախվել են ավտոբուսը և գնացքը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հստակեցվում է, որ, ըստ նախնական տվյալների, ավտոբուսի վարորդը ճանապարհ չի զիջել գնացքին, որը Գրոդզիսկ Մազովեցկիից շարժվում էր դեպի Վարշավա։ «Վթարի […]

̰
Մուշավան թաղամասի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

10:41 19.08.2024

Օգոստոսի 19-ին՝ ժամը 01:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում այրվում է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։02-ին, մարվել՝ 02:12-ին: Այրվել է ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1997 թ․)։

̰
Ֆիլիպինների ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 19.08.2024

Ֆիլիպինյան կղզիներում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սամար նահանգի մայրաքաղաք Կատարմանից 31 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 47,4 հազար մարդ։ Օջախն ընկել է 37 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
BACK_TO_TOP