10:07 23.03.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 22-ից 23-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք։
20:09 22.03.2018
SHANTNEWS-ի հետ զրույցում հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխան իրենց մոտ է, սակայն նրա առողջական վիճակի մասին մանրամասներ չկարողացան հայտնել, քանի որ առայժմ հետազոտություն է ընթանում։
19:35 22.03.2018
Ամերիկացի օդաչու Չադ Բարբերը թռչելիս է եղել Ֆլորիդա նահանգի վրայով, երբ նրա Pitts Plane թեթև ինքնաթիռի շարժիչը հանկարծ խափանվել է: Ինքնաթիռը սկսել է ընկնել և օդաչուն փորձել է այն շեղել դեպի մոտակա գետը՝ արտակարգ վայրէջք կատարելու համար: Բարբերը երկար ժամանակ փորձել է գործի գցել շարժիչը, բայց դա նրան հաջողվել է միայն վերջին պահին:
16:25 22.03.2018
Չեխիայի քիմիական գործարանում գրանցված պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, մի քանիսը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է BBC-ն: Հրշեջ ծառայության ներկայացուցիչը չեխական CTK գործակալությանը հայտնել է, որ կան նաև լուրջ վնասվածք ստացածներ: Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:
12:52 22.03.2018
Մարտի 20-ի առավոտյան «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը Ռուսաստանի Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում բախվել է բեռնատարի։
12:31 22.03.2018
Շիրակի մարզային քննչական վարչությունում նոր որոշ բացահայտումներ են արվել մարտի 20-ին Գյումրիում տեղի ունեցած դանակահարության փաստով հարուցված քրեական գործում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
10:54 22.03.2018
Այս գիշեր՝ ժամը 03:56-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից:
10:37 22.03.2018
Մարտի 22-ի լուսադեմին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի:
17:45 21.03.2018
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում մշակույթի և ֆինանսների նախարարություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված:
17:11 21.03.2018
«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցները մարտի 20-ին հանրային մոնիտորինգ իրականացնող էկոպատրուլի մասնակիցների ահազանգի հիման վրա արտահերթ ստուգայցի ընթացքում հայտնաբերել են ապօրինաբար կուտակած հաճար տեսակի շուրջ 10 խ.մ. փայտանյութ:
16:01 21.03.2018
Ահաբեկչին չի հաջողվել մոտենալ դամբարանին, քանի որ տոնախմբության առթիվ այնտեղ անվտանգությունն ուժեղացված է եղել:
15:21 21.03.2018
Մարտի 20-ին ՌԴ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված հայկական ավտոբուսի ուղևորներից 9-ի վիճակը մնում է ծանր: ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած տեղեկության համաձայն՝ տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսի վիճակը՝ կայուն ծանր:
13:55 21.03.2018
Երեկ՝ ժամը 16:15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրեն Ղարաբեկյանը ԱԻՆ-ին հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հարավային սարալանջում՝ Մայմեխի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում:
13:40 21.03.2018
Մարտի 20-ի գիշերը՝ 4 անց 30-ի սահմաններում, «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ Նոր Նորքի հիվանդանոցից է դիմել 19-ամյա երիտասարդ:
12:14 21.03.2018
ԶԼՄ-ները նաև հաղորդում են, որ կասկածյալին գտել են՝ օգտագործելով նրա բջջային հեռախոսի ակտիվությունը, անվտանգության տեսախցիկների կադրերը և խանութից կատարված գնումների կտրոնները:
11:45 21.03.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-ից 21-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք։
21:03 20.03.2018
Մուրմանսկ քաղաքում գազի պայթյունից փլուզվել են բնակելի շենքի ծածկասալերը և երկրորդից հինգերորդ հարկի արտաքին պատի մի մասը: Պատահարի հետևանքով մահացել է երկու և տուժել վեց մարդ, հաղորդում է РИА Новости-ին:
19:33 20.03.2018
Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱՄՆ Մերիլենդ նահանգի Գրեյթ Միլս դպրոցում տեղի ունեցած արտակարգ միջադեպից: Հայտնի է դարձել, որ կրակոցների հեղինակը նույն դպրոցի աշակերտներից է:
18:37 20.03.2018
Ողբերգական պատահարը տեղի է ունեցել Մեքսիկայում. 47-ամյա Ուրսուլա Էրնանդեսը պարաշյուտով ցատկելուց հետո օդում բախվել է մեկ այլ պարաշյուտիստի:
17:31 20.03.2018
Ռւսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի տեղի ունեցած ավտովթարի պաշտոնական վարկածներ դեռևս չեն շրջանառվում: Այնտեղ աշխատում է նախաքննական մարմինը: Տուժածներին փոխհատուցում տալու վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան,- SHANTNEW.AM-ի հարցմանը պատասխանեց ՀՀ Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը: