15:21 21.03.2018
Մարտի 20-ին ՌԴ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված հայկական ավտոբուսի ուղևորներից 9-ի վիճակը մնում է ծանր: ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած տեղեկության համաձայն՝ մարտի 21-ի ժամը 12-ի դրությամբ տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսի վիճակը՝ կայուն ծանր:
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ տուժածներից, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանի, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանի, 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանի, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, 1972 թ. ծնված Տիգրան Բաբաջանյանի, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանի վիճակը` կայուն ծանր, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանի, 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության, իսկ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր:
Ստացված տեղեկության համաձայն՝ մնացած ուղևորները, որոնք գտնվում էին Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոցում, համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը:
Հիշեցնենք, որ մարտի 20-ի վաղ առավոտյան ՌԴ վորոնեժի մարզի ճանապարհին բախվել են Երևան-Մոսկվա երթուղին սպասարկող հայկական ավտոբուսն ու ռուսական բեռնատարը: Ավտոբուսը, որում եղել է 48 ուղևոր և 2 վարորդ, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և դեմ դիմաց բախվել բեռնատարին: Ավտոբուսի և բեռնատարի վարորդները տեղում զոհվել են:
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...
09:49 01.08.2025
Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...