Ավտովթարներ, սպանություն, կողոպուտ. ոստիկանության ամփոփագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+11.09 oC

Ավտովթարներ, սպանություն, կողոպուտ. ոստիկանության ամփոփագիր

13:07 22.03.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 22-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բացահայտել են հանցագործության 76 դեպք։

Բացահայտվել են խարդախության՝ 26, յուրացման կամ վատնման՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, մաքսանենգության՝ 3, խուլիգանության՝ 2, սպանության, կողոպուտի, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպքեր։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք. հանձնվել է ինքնաշեն 1 ատրճանակ, լուսային 2 ազդանշան, 1 արկ, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տրամաչափի 230 փամփուշտ։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ուկրաինայի 35-ամյա քաղաքացին «Mercedes»-ով կողաշրջված հայտնվել է ձորում

23:47 13.05.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ուկրաինայի 35-ամյա քաղաքացին «Mercedes»-ով կողաշրջված հայտնվել է ձորում

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության 35-ամյա քաղաքացին իր վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը […] ...

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

19:06 13.05.2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ: […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

17:24 13.05.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Մայիսի 13-ին՝ ժամը 13:41-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Կեչիներ» կոչվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի […] ...

Լոռու մարզում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. կան վիրավորներ

16:05 13.05.2024

Լոռու մարզում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:  Ժամը 13:35-ի սահմաններում «Mercedes» մանկիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ

14:47 13.05.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ

Մայիսի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 48, քարաթափման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, կայծակի, պայթյունի, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի՝ 1-ական, երկրաշարժի, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման, ուժեղ քամու՝ 2-ական, փլուզման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 3, օձի նկատման՝ 14, կեղծ ահազանգի, թունավորման՝ 8-ական, ինքնասպանության փորձի՝ 12, […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանի կենտրոնում. 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա

12:51 13.05.2024

Ողբերգական դեպք՝ Երևանի կենտրոնում. 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, նրան ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի […] ...

BACK_TO_TOP