16:00 24.02.2018
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենաների պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, վիրավորներինը՝ 36-ի:
14:57 24.02.2018
Այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամը 03։30-ի սահմաններում դեռևս անհայտ պատճառներով կողաշրջվել է ցորենով բարձված Iveco մակնիշի M 214 УE 93 համարանիշի բեռնատար։ Վթարից զոհեր ու վիրավորներ չկան:
12:38 24.02.2018
Աշխատանքի, սոցիալական աջակցության Աբովյանի տարածքային գործակալության աշխատակից Մանուշակ Սարգսայանը մի խումբ բնակիչներից, որպես կաշառք, պահանջել և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը, հայտնում են ոստիկանությունից:
12:19 24.02.2018
Աֆղանստանում վերջին շրջանում ահաբեկչական հարձակումները բավականին հաճախակի են դարձել: Դրանց հիմնական պատասխանատուներն են «Թալիբան» և «Իսլամական պետություն» խմբավորումները:
11:39 24.02.2018
Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին Սպիտակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ավտոճանապարհի ոլորաններից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:
11:00 24.02.2018
Կապանում պատմական դամբարաններից պատմական առանձնակի արժեք ներկայացնող իրերի հափշտակության դեպքի առթիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմաններ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ միջնորդագիր է ներկայացվել մշակույթի նախարարին՝ միջոցներ ձեռնարկելու դրանք վերացնելու և պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքներին կարգավիճակ տալու վերաբերյալ։
10:40 24.02.2018
Այսօր կեսգիշերին մոտ արտակարգ դեպք է գրանցվել մայրաքաղքում: ՀՀ ԱԻՆ ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 00:26-ին հրդեհ է բռնկվել Մոլդովական փողոցի թիվ 29/4 հանրակացարանի թիվ 4 մասնաշենքի 3-րդ հարկում:
20:04 23.02.2018
Պատահարի հետևանքով մարզիկը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
16:50 23.02.2018
Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 15-ն՝ 22։20-ին մի տաքսու վարորդ գողության մասին հայտարարություն է տվել: Նա հայտնել է, որ Երևանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։ Ճանապարհին պատվիրատուն վարորդին սուրճ է հյուրասիրել։
14:00 23.02.2018
Ոստիկանության Արարատի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Արտակ Հրաչի Ներսիսյանը:
11:27 23.02.2018
Այսօր՝ փետրվարի 23-ին, Ժամը 10:50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում կա դի:
11:12 23.02.2018
Բացահայտվել է բժշկական սարքավորումների սպասարկման և վաճառքի կենտրոնից կատարված գողությունը: 60 և 61-ամյա տղամարդիկ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին սենյակներից մեկի պատուհանը և գողացել մոտ 3 մլն դրամ, ոսկու ձուլակտորներ ու բանկային քարտ:
10:57 23.02.2018
Երեկ՝ փետրվարի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկությամբ Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ի բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել ու առգրավել են ծխախոտի 2 տուփ և մեկ բջջային հեռախոս: Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը:
10:30 23.02.2018
Այս գիշեր՝ փետրվարի 23-ին, ժամը 03:10-ին, փլուզվել է Գյումրիի կենտրոնական Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանային շենքը:
16:21 22.02.2018
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեից։
16:31 21.02.2018
Ըստ տեղեկության՝ անցնող տասը օրերի ընթացքում իրավիճակը շարունակում է լարված մնալ քաղաքի հատկապես հին թաղամասերում:
14:54 21.02.2018
Մսի շուկայում իրականացվող շրջայցի ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր՝ փետրվարի 21-ին, առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսի վաճառքը:
11:15 21.02.2018
Փետրվարի 17-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։
Ոստիկանությունից հայտնում են, որ Իջևանի 70-ամյա բնակիչ Աշոտ Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ:
19:13 20.02.2018
«Քաղաքապետի հանձնարարությամբ հրավիրվել են համապատասխան մասնագետներ, որոնք այստեղ պետք է կատարեն հետազոտություններ: Եզրակացությունից հետո ձեռնամուխ կլինենք մնացած աշխատանքներին», – ասել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն՝ այցելելով Երևանի Վրացական փողոց, որտեղ այսօր պայթյուն է գրանցվել:
18:30 20.02.2018
Սոցիալական ցանցերի օգտատերերը ավստրալացի Ֆինչ Հաթթոնին խորհուրդ են տվել հրկիզել տունն այն բանից հետո, երբ նա հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հազարավոր միջատներ գրավել նրա տան բակը: Ինչպես նշում է The Daily Mail-ը, ականջմտնուկներին դուր է եկել նույնիս մանկասայլակը, որը կանգնած է եղել ցախատան կողքին: Հաթթոնը նկարել է մանկասայլակը, որի վրա միջատները բառացիորեն վխտում են: